Օրվա լրահոսը
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` կարևոր նշաձող է Հայաստան-ԵՄ հարաբերություններում
ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստի վերաբերյալ
Փաշինյանի հետագա պաշտոնավարումը՝ իբրև վարչապետի պաշտոնակատար, կհանգեցնի գալիք ընտրությունների իրավակարգության ուղղակի վտանգմանը
8 կուսակցությունների համատեղ հայտարարությունը
«Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի». Սերժ Սարգսյան
Կինոռեժիսոր, «Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի զրույցը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների մասին:
«Կարդա՛ Նժդեհ, փրկի՛ր հայրենիք»․ մշակութային եւ ռազմական հագեցած ծրագիր Կապանում
Երկօրյա ծրագրին մասնակցեց մոտ 200 պատանի՝ հանրապետության տարբեր քաղաքներից
Արայիկ Հարությունյանը ընդգծել է մարտահրավերները բանակցություններով դիմակայելու կարևորությունը
Արցախի Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԳՆ աշխատակազմի հետ
«Դուք ձեզ տվեք այդ հարցը՝ ինչի՞ համար դուք կաք». Արմեն Օրուջյանը՝ երիտասարդներին՝ մենթիներին
Ամերիկահայ գործարարը նշեց՝ հնարավոր է հնարեք, թե ձեր կյանքի իմաստը սա է, գեղարվեստական բնութագիր տաք դրան, մինչև չգան ու մի հարված չտան ձեզ:
Հայ-ղազախական հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկար
Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի Նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևը: Հանդիպման ընթացքում կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ղազախական հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկար, հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ջերմ կապերը, որոնք ունեն տասնամյակների պատմություն: Քարտուղար Գրիգորյանը իր հերթին ընդգծեց,
Ագարակ համայնքում կայացավ Արցախյան պատերազմում զոհված Գոռ Կարապետյանի և զինակից ընկերների հիշատակին նվիրված միջոցառում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Ագարակ համայնքի բնակիչ Գոռ Կարենի Կարապետյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պետական պարգևը ծնողներին հանձնելու համար՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Ագարակ համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանի
«Մենք պետք է կշռենք եւ փորձենք հասկանալ ի՞նչ վնասներ կարող են լինել եւ ի՞նչ օգուտներ». Լոռու մարզպետը՝ Լոռիում բացվող նոր հանքի մասին
Ինչպես տեղեկացրել էինք՝ Լոռիում փորձում են նոր հանք շահագործել: Իսկ բնապահպան-ակտիվիստներն ու տեղի բնակիչները շարունակում են դեմ արտահայտվել հանքի շահագործմանը՝ կազմակերպելով տարբեր ակցիաներ, տապալելով հանրային լսումները: Վերջիններս երեկ էլ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին Լոռիում դիմավորեցին՝«Առանց հանք Լոռի» գրությամբ պաստառով: Այսօր Aravot.am-ը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունեն հանքի բացման հետ
Արման Բաբաջանյանի դեմ այսօր ներկայացվել է քաղաքացիական հայց
Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։ Տեղեկացնենք հանրությանը, որ այսօր, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման
«Որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ի վերջո ո՞ւր է կորում մեր ընդդիմությունը պարբերաբար». Ռուբինյանը՝ Արարատ Միրզոյանին
«Արդեն երկար ժամանակ է՝ մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չեն գալիս ԱԺ խորհրդի նիստերին, իսկ լիագումար նիստերին լավագույն դեպքում առավոտյան գալիս, գրանցվում են, այսինքն ներկա են ստանում, որպեսզի աշխատավարձ ստանան եւ գնում են»:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց քննարկված նախաձեռնությունները
Բաբաջանյանը ԱԺ ամբիոնին մոտեցավ ռուսական կալոշով. «Ինքը մնալու է բարեփոխված կամ արդիականացված կալոշ, IT կալոշ, նանոկալոշ, բայց՝ կալոշ»
Բաբաջանյանը սա ասաց այն համատեքստում, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Defender Europe 2021» զորավարժություններին:
Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ
Ապրիլի 27-ին և 28-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են
«Վերահաստատում եմ, որ ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոն է»․ Վլադիմիր Վարդանյան
Հետպատերազմյան շրջանի մի երկիր չեք գտնի, որը հետպատերազմյան շոկեր չարձանագրի
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. «Այն ամենը ինչ ուզում է հայ ժողովուրդը խաղաղ ու ներդաշնակ ապրելն է իրենց հարևանների հետ»
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել CNN-ին։ Կից ուղարկում ենք հարցազրույցի սղագրությունը և հայերեն թարգմանությունը։ Բեքի Անդերսոն․ Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է: Նա միացել է մեր ուղիղ եթերին Բոստոնից: Նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելով, իհարկե, խախտում է իր նախորդների ու ԱՄՆ
Հայտնի են օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարի մասնակից ըմբիշների անունները
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտերում Հայաստանն այս պահին ունի Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած երկուական ըմբիշ, սակայն նրանց թիվն ավելացնելու եւս մեկ հնարավորություն կա: Խոսքը օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարի մասին է: Թե ովքեր կարող են միանալ նրանց, օրերս հայտարարեցին հունահռոմեականները: Նրանք են. 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 67 կգ Կարեն Ասլանյանը, 87 կգ Արթուր Շահինյանը
Ուրվագծվել են հայ-շվեյցարական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների միջև
«Ով էլ առաջադրվի՝ պայքարը գնալու է Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ»․ Վարդան Աթաբեկյան
Սրանից հետո իշխանությունը, եթե տարբերակ գտնի ընտրությունների չգնալու, կանի դա
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Նամակում մասնավորապես ասվում է. «Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր
«Պաշտոնը ստանձնած անձը պաշտոնավարում է մինչեւ այն պահը, երբ պաշտոնը զբաղեցնող հաջորդ անձն է ի հայտ գալիս»․ Նիկոլայ Բաղդասարյան
Օրինակ՝ եթե վարչապետի փոխարեն այլ անձ պաշտոնավարի, որոշ իրավաբանների տրամաբանությամբ՝ փոխվարչապետը պետք է ղեկավարի երկիրը
Իշխող խմբակի համար այլևս ակնհայտ է, որ առանց բռնությունների ու քաղաքական հետապնդումների իրենք զրկված են վերարտադրվելու՝ նույնիսկ նվազագույն հնարավորությունից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Սյունիքի մարզում արժանացավ համատարած մերժման, որին հաջորդեց հավասարակշռությունը կորցրած անձի հայտնի ապօրինի հանձնարարականը իրավապահ մարմիններին: Մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով և արժանապատվության ոտնահարմամբ բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ: Իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ, արդարացնելով իրավապահ մարմինների այս գործելակերպը, անուղղակիորեն հաստատեցին, որ այն թելադրված է և իրականացվում է իրենց վարչախմբի գիտությամբ ու անմիջական
Չինական պատվաստանյութը մյուս շաբաթ տեղ կհասնի․18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել նաեւ «AstraZeneca» եւ «Sputnik V»-ով
Փոխվարչապետն ու առողջապահության նախարարը փոխպատվաստվեցին «AstraZeneca»-ով
Հաստատվել է ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021–2022 թթ. համագործակցության պլանը
Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը
Լոռու մարզպետն աշխատանքից ազատված աշխատակցի մասով դիմել է իրավապահ մարմիններին
Վերջերս Aravot.am-ն անդրադարձել էր մի թեմայի, որ ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատվել էր Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ իր գրառումների պատճառով մարզային իշխանությունների կողմից ինքը ենթարկվել էր քաղաքական հետապնդման: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ Արշակ Բաղդասարյանն աշխատանքից ազատվել է օրենքով
Ավելի քան 80 կրթօջախներ, միջազգային դոնոր կազմակերպություններ. մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսը
«Աշակերտների և ուսանողների մեծ մասը դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, և այսպիսի ցուցահանդեսները նրանց կօգնեն հասկանալ, թե Հայաստանում որակյալ կրթություն ստանալու և ուսումը շարունակելու ինչ հնարավորություններ կան բակալավրիական, մագիստրոսական և ասպիրանտական աստիճաններում»
Չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, որն իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը սեփական, նեղ անձնական շահերի համար. Ռոմանոս Պետրոսյան
Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը։
«Ֆրանսիան լավագույնս հասկանում ու կիսում է այն ցավը, որը կրում է հայ ժողովուրդը». Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ ցնցվել են Եռաբլուրում, Ստեփականակերտի գերեզմանատանը տեսածից, շատ են ցավում բոլոր հայ ընտանիքների կորուստների համար և միևնույն ժամանակ, տպավորված են Հայաստանում և Արցախում այդ թվում երիտասարդների հետ ունեցած շփումներից, որոնք լի էին հույսով ու հավատով ապագայի նկատմամբ:
Հայ գերիների ազատ արձակման պահանջով լուռ բողոքի ցույցեր կանցկացվեն աշխարհի 14 քաղաքներում
Այս անգամ ընդգրկված քաղաքները ավելի շատ են: Տարբեր քաղաքների հայ համայնքները, այդ թվում՝ Լոս Անջելես, Մոսկվա, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Երևան, Օսյեկ, Լայպցիգ, Հռոմ, Լոնդոն, Բեռլին, Զագրեբ, Պրահա, Նյու Յորք և Փարիզ կմիանան #FreeArmenianPOWs լուռ բողոքի ակցիային:


















































