Օրվա լրահոսը

Քննարկվել է համատեղ գործընկերության շրջանակներում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը

Արարատ Միրզոյանը աշխատանքային քննարկում է անցկացրել Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի եւ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ:

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում. հայտարարություն

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի համար 236 դասաժամի փոխարեն նախատեսվում է տրամադրել ընդամենը 64 դասաժամ. սա անընդունելի է թե՛ հոգևոր և թե՛ ազգային շահերի տեսանկյունից

Պետք է փոխել կանոնադրությունը, հետո գնալ ընտրությունների. Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին

Այս պայմաններում ընտրություններ կազմակերպելու դեպքում, կազմակերպողը և այս ակնհայտ ապօրինի գործողությունների համար կրելու է պատասխանատվություն, ով էլ, որ լինի:

Լոռու մարզպետի թեկնածությունը կառաջադրվի՞ Վանաձորի քաղաքապետի պաշտոնում, թե՞ ոչ

«Չի բացառվում, որ եթե կուսակցությունը նման որոշում կայացնի` ես կլինեմ թեկնածու, չի լինի՝ չեմ լինի: Բայց անկեղծ պետք է ասեմ, ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ թեկնածությունը թե՛ վարչությունում, թե՛ սիրողական մակարդակում չի քննարկվել: Իսկ առաջիկայում, թե ի՞նչ կլինի, ես կդժվարանամ պատասխանել»:

Քիմբերլի Զաֆելիի հետ հանդիպմանը «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչներն գոհունակություն են հայտնել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ

Ամերիկացի գործընկերներին ներկայացվել են նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության մոտեցումները ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև` դրանց լուծման մասին կուսակցության պատկերացումները, սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցության քաղաքական նպատակները:

«Ճիշտ ժամանակն է հանրայնացնելու «Պատասխան Զիա Բունիաթովին» գործը». Գագիկ Գյուրջյան

Այն լավագույնս հակադրվում է Ադրբեջանի կողմից` հայկական պատմամշակութային ժառանգության աղվանականացմանը

Եվրախորհուրդը Հայաստանում լրագրողների ազատության սահմանափակումներ է արձանագրել 2020թ.

Հոկտեմբերի 8-ին արգելվել է հրապարակել կառավարությանը, քաղծառայողներին և տեղական վարչակազմերին քննադատող նյութեր: Լրատվամիջոցները բախվել են տուգանքների, հաշվիչները սառեցնելու և տեղեկատվությունը հեռացնելու հավանականության:

Զարեհ Սինանյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել են Արցախյան հարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքները

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպեց արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ամերիկահայ համայնքի հետ տարվող երկուստեք աշխատանքները, Արցախյան հարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ դեսպանատան կատարած և ընթացիկ աշխատանքները, համագործակցության հեռանկարները: Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

«Ադրբեջանից ՀՀ փոխանցվել է 211 միլիոն դոլար, իսկ ՀՀ-ից Ադրբեջան՝ 84 միլիոն՝ ըստ ՀԲ մեթոդաբանության»․ Բաբկեն Թունյան

Համաշխարհային բանկի 2018թ․-ի հաշվետվություններով՝ 2017թ․-ի hամեմատ 30 անգամ աճ էր գրանցվել Ադրբեջանից ՀՀ կատարված փոխանցումների մասով՝ հասնելով 211 միլիոն դոլարի

Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բուժօգնությունից օգտվել ցանկացող քաղաքացիները շատ են, ու պետությունն ամեն ինչ անում է ծրագիրն ընդլայնելու համար:

Արծվիկ Մինասյան. «Հայաստանը ունեցավ ևս մեկ քաղաքական բանտարկյալ»

«Մենք գործ ունենք քաղաքական հստակ պատվեր կատարելու վիճակի հետ»

Ինչ վիճակում են կորոնավիրուսի դեմ պատվաստված մեր քաղաքացիները

Ըստ Գայանե Սահակյանի, հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված աշխատել

Աջակցություն` ընտանիքում բռնության ենթարկված անձանց

Շահառուները ստանում են աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում․ վերջիններիս տրամադրվում է նաև սոցիալ-հոգեբանական, իրավաբանական օգնություն և այլ անհրաժեշտ սոցիալական ծառայություններ։

Հայկ Հեքիմյանը 2 ամսով կալանավորվեց. դատարանի որոշումը պատրաստվում են բողոքարկել

Ունեցանք ոստիկանի կողմից իմ պաշտպանյալին հարված, որը արձանագրվել է առնվազն տեսագրող սարքերով, այդ հանգամանքը ընդունել է նույն ոստիկանը: Այդ հարվածին հաջորդել է իմ պաշտպանյալի հարվածը, որը ինչպես նշում եմ, իմ խորին համոզմամբ, չի կարող դիտարկվել որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել՝ պայմանավորված վերջինիս լիազորությունների իրականացմամբ: Որովհետև ոստիկանի կողմից անձին հարվածելը չի կարող դիտվել որպես ոստիկանի օրինական լիազորություն:

Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր գերիների. Արարատ Միրզոյան

Կան անվիճելի եւ հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել եւ նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել եւ տարածվել են սոցիալական ցանցերում եւ լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում:

«Սա մահակ է լինելու՝ քարոզարշավի ժամանակ անցանկալի մարդկանց մեկուսացնելու համար»․ Թագուհի Թովմասյան

Խնդիրն այն է, որ ռեպրեսիաների ճանապարհն են ընտրել, իսկ նման օրենքները հնարավոր չի կիրառել

Արտաբերած մեկ ձայնը մեր մարզիկին զրկեց բրոնզե մեդալից

Պատճառն այն էր, որ գրեփլինգում արտաբերված ցանկացած բարձր ձայն գնահատվում է որպես «հանձնվելու» ազդանշան: Ու որքան էլ մեր մարզիկն ու մարզիչը մրցավարներին համոզում էին, որ դա ամենեւին էլ այդպես չէ, նրանք մնացին անդրդվելի:

Իրանի քաղաքացիների կողմից մաքսային հսկողությունից թաքցված շան ձագեր տեղափոխելու փորձը կանխվել է

Բեռնատարներին կցված երկաթյա դատարկ տարաներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված պլաստմասե 9 զամբյուղներ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր:

«Ստորացնել» բառի մեջ է խնդիրը․ պատգամավորը չի որոշում, թե ում եւ երբ պետք է ստորացնել»․ Թագուհի Թովմասյան

Ստացվում է, որ իմիջ ենք ձեւավորել, թե վարչապետի դեմ վատ տրամադրված մարդը խուլիգան է

Նախորդ 3 տարիների համատարած տապալումներին հիմա էլ փորձում են հակադրել 2019թ․-ը՝ իրենց «ոսկեդարը». կեղծ խոստումներն ու իրականությունը. Թադևոս Ավետիսյան

2019 թ. բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունը եռապատկվեց՝ հակաօրինական պարգևատրումներով

«Մի հատ ձեր կենսագրությունը նայեք, թե 2020-ին որտեղ եք աշխատել, պարգեւավճարները ստանում էիք ու լուռ աշխատում էիք». Բանավեճ՝ ԱԺ-ում Հրաչյա Հակոբյանի հարցով

Տեղից սկսեց արձագանքել Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Գրիգորյանը հորդորեց իրեն չընդհատել ու պատգամավորին վայել արձագանքներ անել: Աննա Գրիգորյանին պատասխանեցին Մակունցը, Սիսակ Գաբրիելյանը, Հրաչյա Հակոբյանը:

Հակոբ Սերոբյան. «Տղաները Եվրոպայի առաջնությունում իրենց պատերազմը հաղթեցին»

Նժույգ թափում Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը հաստատեց, որ ինքը եւ ամբողջ թիմը նույնպես շատ ուրախ են, որ Եվրոպայի առաջնությունում Հայոց եռագույնը բարձրացավ եւ օրհներգը հնչեց հենց ապրիլի 24-ին:

Պետք է աշխատել, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ. Ռոբերտ Քոչարյան

Հնարավորությունը կա՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատատեղ ստեղծել

«Առաջին նախագահին խորհուրդ եմ տալիս սահմանադրագետների մոտեցումներին ծանոթանալ»․ Իվետա Տոնոյան

Մեզ կամ «Լուսավոր Հայաստանին» ինչ-որ բանում մեղադրելու միտում եմ տեսնում եւ կարծում եմ, որ մեղադրողներն այլ օրակարգ են սպասարկում

Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ

Քննարկվել են երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները և դրա համար առկա բոլոր նախադրյալները:

«Այս նախագծից տպավորություն է ստեղծվում, որ դուք մտել եք հանրային զուգարան եւ փորձում եք դեզադորով հոտերի դեմ պայքարել». Բաբաջանյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

Իրենց այդ օղակներով որ փորձում են՝ «ինչ է պետք անենք՝ հանեք այս նախագիծը», չի՛ ստացվելու: Այդ նախկինում էր այդ պայմանավորվածությունը եւ այլն:

«Արտահերթ ընտրությունները քաղաքական «բազառի» արդյունք են». հայտարարում է նախկին վարչապետը

«Նրանք, ովքեր կարծում են, որ այս մարդը պիտի իշխանության մնա, ստորագրում են իրենց երեխաների կործանարար ապագայի տակ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031