Օրվա լրահոսը
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
Ապրիլի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4936 քաղաքացու հետազոտություն, որից 640-ի
Ժամանակն է Ցեղասպանությունը կոչել ցեղասպանություն. Newsweek
Ցեղասպանություն եղել է: «G» բառի (նկատի ունի Genocided-ցեղասպանություն) օգտագործմամբ նկարագրվում են փաստերը: Իհարկե, որոշ թուրքերի դա դուր չի գա, Էրդողանն էլ մի քիչ կփնչփնչա, բայց շատերը կհամաձայնեն, որ դա ճիշտ է: Միացյալ Նահանգները չպետք է լռեցնի ինքն իրեն անկայուն դաշնակցի հետ կարճաժամկետ, անցողիկ նվաճումների համար: Մենք պետք է առաջնահերթությունը տանք ճշմարտությանը, ոչ թե անարժեք զիջումներին: Ինչպես ասում էր այն ժամանակվա թեկնածու Բայդենը, «լռությունը մեղսակցություն է»:
Տնտեսագետ․ Եթե այս սցենարը շարունակվի, մինչև տարվա վերջ կունենանք ազգային արժույթի մինչև 10 տոկոս արժեզրկում․ «Ժամանակ»
Հայաստանում դոլարի փոխարժեքը հատեց 535-ի սահմանը։ Տևական ժամանակ է՝ դոլարի արժևորումը շարունակվում է, և կարծես արժեզրկման վերաբերյալ կանխատեսումներ չկան։ Մեր զրուցակցի խոսքերով՝ նման պարագայում կարելի է կանխատեսել, որ, քաղաքական գործոնով պայմանավորած՝ դրամի մեծ արժեզրկում մինչև ընտրությունները չի լինի, բայց ընտրություններից հետո արդեն դրամի արժեզրկման գործընթացը կշարունակվի։ «Կենտրոնական բանկը քաղաքական պատվերի շրջանակներում կմիջամտի խիստ կոշտ, բայց
Aravot.am-ի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո այն լուծում ստացավ
Մի փոքր անուշադրություն եւ կարող էիր հայտնվել փոսի մեջ: Օրերս նման դեպք արձանագրվել էր՝ մեքենան ընկել էր փոսը:
ԿԲ նախկին նախագահ․ Դոլարի նկատմամբ դրամի անկումը 2 պատճառ ունի՝ միջազգային շուկաներում դոլար-եվրո տատանումները եւ ներսում բնակչության սպասումները․ «Հայկական ժամանակ»
Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է: Մասնավորապես 1 դոլարի առքը հասել է 535 դրամի, իսկ վաճառքը՝ 540 դրամի։ 2014-ից ի վեր առաջին անգամ է դոլարը դրամի նկատմամբ նման աճ արձանագրում: Քաղաքական առումով դեռեւս սպասումներ եւ անորոշություններ կան եւ գուցե ընտրությունները որոշակիորեն այս հարցը մեղմեն: Միեւնույն ժամանակ կարելի է ենթադրել, որ փոխարժեքի նոր
Հայկ Դեմոյան․ Այս իշխանության վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ծրագրավորված պատվերի հետ, որը և՛ ներսից, և՛ դրսից ունի շահառուներ. «168 ժամ»
Հետպատերազմյան Հայաստանում այնպիսի աննախադեպ և ցնցող իրավիճակ է ստեղծվել, որ, երբ իշխանության կողմից արված հայտարարությունները դնում ես տրամաբանական մեկ շղթայի մեջ, ստանում ես հետևյալ պատկերը՝ վա՜յ, ի՞նչ լավ է, որ պատերազմ եղավ, վա՜յ, ի՞նչ լավ է, որ մենք պարտվեցինք, վա՜յ, ի՞նչ լավ է՝ այս ամենի արդյունքում մենք հնարավորություն ստացանք Թուրքիայի հետ սահմաններ ու ճանապարհներ բացելու։
ՀԱԿ վարչության անդամ Հակոբ Հակոբյան․ Եթե սրտանց ուզում էին խաղաղություն, ժամանակին պետք է 3 տարի առաջ մտածեին. «Հրապարակ»
Հարցազրույց ՀԱԿ վարչության անդամ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) հետ։ – Հիմա ՔՊ-ական թիմը՝ իրենց առաջնորդի գլխավորությամբ, խոսում է խաղաղությունից ու թուրքերի հետ բարեկամությունից։ Էս պատերազմից հետո հնարավո՞ր է։ – Իրանք ասում են, ի՞նչ ասեմ, իրանց ասած տարբերակը․․․ եթե սրտանց ուզում էին խաղաղություն, ժամանակին պետք է 3 տարի առաջ մտածեին, ոչ թե գոռային, որ կմտնենք, Բաքուն
Արթուր Ճաղարյանը նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար
ՀՀ վարչապետի որոշումը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայկ Ղալումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից: 2. Արթուր Ճաղարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք, արձանագրվել է մահվան 28 դեպք
Ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200129 դեպք, որոնցից 179043-ն` առողջացած, 3675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 889872 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4943 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք: Ունենք 816 առողջացած և 28 մահվան դեպք:
Պատերազմի ավարտից մինչ այսօր առաջնագծում ինժեներատեխնիկական որեւէ աշխատանք չի կատարվել. «Ժողովուրդ»
Պատերազմի ավարտից մինչ այսօր առաջնագծում ինժեներատեխնիկական որեւէ աշխատանք չի կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն եւ հետաքրքրվել՝ ինչու առաջնագծում ինժեներատեխնիկական աշխատանքներ չեն իրականացվում, որն է այդ ամենի պատճառը: ՀՀ պաշտպանության նախարարությունից բավականին ուշացումով, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, հայտնեցին. «ՀՀ ԶՈւ նոր հետպատերազմյան բնագծերում ինժեներական աշխատանքները կատարվում են մշտապես: Աշխատանքների ընթացքը երբեմն
Եվրոպական կառույցները հեշտությամբ մարսեցին Թուրքիայի հերթական ագրեսիան հարեւան պետության դեմ՝ դրանով կանաչ լույս վառելով նրա հետագա գործողությունների առաջ. «Հայաստանի Հանրապետություն»
Համարժեք գնահատականներ չտալով արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Թուրքիայի, մեղմ ասած, եվրոպական արժեքները, մոտեցումները բացառող քաղաքականությանն ու գործողություններին՝ հին աշխարհամասը միավորող կառույցները խրախուսում են պատերազմների միջոցով էթնիկ հիմնահարցերը լուծելու մոտեցումը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով ողջ աշխարհի եւ առաջին հերթին բազմազգ Եվրոպայի համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. Ռուսական կողմում մոտ 430 կուտակված բեռնատար է կուտակված
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Պուտինի եւ Էրդողանի ծրագրերն իրականացնողները
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Վլադիմիր Պոզներին որոշակի անհանգստություն առաջացրեց իշխանության ներկայացուցիչների եւ կողմնակիցների շրջանում: Նրանք իրավամբ գտնում են, որ Ռուսաստանում դաշնային ալիքները գտնվում են Կրեմլի կարծր վերահսկողության տակ, եւ այստեղից հետեւություն են անում, որ Մոսկվայում որպես Հայաստանի «գեներալ-նահանգապետ» գերադասում են տեսնել Քոչարյանին: Այդ մտավախությունը, կարծում եմ, չափազանցված է: Անձամբ Պուտինի համար Քոչարյանը, թերեւս,
«Bayraktar TB2»-ի դետալների հիմնական մատակարարներն են ԱՄՆ-ը, Կանադան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Հոլանդիան. «168 ժամ»
Պատերազմի օրերին նշված երկրներում գործունեություն ծավալած տարբեր ընկերություններ հայտարարեցին, թե տեղյակ չեն եղել, որ իրենց արտադրանքն օգտագործվել է ռազմական նշանակություն ունեցող սարքավորումներում, և վստահեցրին, որ հետաքննություն են իրականացնելու՝ պարզելու համար՝ ինչպես են այդ սարքավորումները հայտնվել ռազմական նշանակության սարքերի վրա, սակայն պատերազմից հետո այդ թեմայի շուրջ քննարկումները կարծես թե մոռացության մատնվեցին
Ռուբեն Բաբայան. «Կա 3 հարց, որին պետք է բոլոր ուժերը փորձեն տալ պատասխան». «Հայկական ժամանակ»
Առաջին, ինչպես ենք մենք վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը. սա շատ կարեւոր հարց է եւ այստեղ դատարկ խոսքերով սահմանափակվել չի լինի: Երկրորդ, ինչպե՞ս ենք մենք ապահովելու մեր բնակչության անվտանգությունը: Եվ երրորդ հարց, որի մասին միշտ խուսափել ենք խոսել եւ տեսանք, թե ինչ վնասակար է դա. ինչպե՞ս ենք տեսնում Արցախի ապագան: Այս հարցերը շաղկապված են, սրանց մասին պետք է խոսել, նոր մտքեր, գաղափարներ առաջարկել:
Կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ
Հայաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա նիստում քննարկել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը զինվորական ծառայությունից խուսափած անձանց համաներման մասին օրենքի նախագիծը։ Տեղեկությունը նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: «Սույն օրենքը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև
Toyota Camry-ն Մոնթե Մելքոնյան փողոցում տապալել է երկաթե էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում. 6 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում նշեցին մայրության եւ գեղեցկության տոնը (ֆոտոշարք)
Հայաստանի սպորտային մայր բուհի ղեկավարության նախաձեռնությամբ միջոցառմանը հրավիրվել էին նաեւ ինստիտուտի նախկին աշխատակիցներն ու շրջանավարտները: Ռեկտոր Դավիթ Խիթարյանը շնորհավորանքների եւ բարեմաղթանքների ջերմ խոսքեր նվիրեց նրանց: «Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է երախտիքի, գնահատանքի եւ մեծարանքի խոսքեր հղելու ձեզ եւ արժեվորելու ձեր անգնահատելի դերը ընտանիքում, աշխատավայրում եւ հանրային կյանքում: Բնությունը կնոջը պարգեւել է մայրանալու մեծագույն
Գեղեցկանալուց մինչև սեռափոխվելու ցանկություն․ Գյումրու միակ պլաստիկ վիրաբույժի պատմությունները
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրի բժշկական կենտրոնի միակ պլաստիկ վիրաբույժ Դավիթ Սմոյանը հետաքրքիր մանրամասներ պատմեց մարդկանց գեղեցկացնելու իր մասնագիտական գործունեությունից։ Նա նաև խոսեց համավարակի ծանր ազդեցությունից, որի պատճառով արտերկրից՝ հիմնականում ՌԴ-ից, նախկին Խորհրդային Միության տարբեր երկրներից, ինչպես նաև Իրանից ու հարևան Վրաստանից իր մոտ հերթագրված պացիենտները չեն կարողացել գալ։ Ըստ բժշկի, Գյումրիում պլաստիկ վիրաբուժությունը որակի ու
Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից
Պաշտպանի արագ արձագանքման այցի արդյունքները
Սոցիալական երաշխիքներ՝ մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ռազմական դրության ժամանակ որպես կամավորական կամ
«Պետք է հասկանալ՝ Թուրքիայի հետ սահմանների բացումը այն ժամանակ ինչո՞ւ խնդիր չէր, հիմա խնդիր է». Բաբկեն Թունյան
Մեր իշխանությունները ուղղակի խոսում են Թուրքիայի հետ հնարավոր երկխոսություն սկսելու մասին, ինչի մասին միշտ խոսվել է: Մենք միշտ ասել ենք, ես ինչքան հիշում եմ, այդ թվում՝ լրագրող եղած ժամանակ, հայտարարվել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բացել սահմանը եւ հարաբերություններ սահմանել:
Նիկոլ Փաշինյան. «ՌԴ նախագահի հետ պայմանավորվել ենք գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ»
Վարչապետը գոհունակություն է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից և այն գնահատել արդյունավետ
Արծվիկ Մինասյանի բողոքով դատական նիստը հետաձգվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Հովհաննիսյանի նախագահությամբ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքով 2020 թ. դեկտեմբերի 28-ին Դեմիրճյան փողոցի ԱԺ տնտեսական մուտքի մոտակայքում պատգամավորի եւ իրավապահների՝ քաղաքացիների խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների եւ այլ ապօրինությունների վերաբերյալ նիստը, որով վիճարկվում է ոստիկանության գործողությունների իրավաչափությունը, հետաձգվեց: Դատավոր Հովհաննիսյանը կողմերից պահանջեց ներկայացնել լրացուցիչ
Պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կշանակվի Տավուշի մարզպետ, տեղեկանում ենք կառավարության առաջիկա նիստի օրակարգից, որում ընդգրկված է Ղալումյանին մարզպետ նշանակելու նախագիծը։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Ղալումյանին
Ստեփան Գրիգորյան․ «Պուտինը Փաշինյանին ցուցակ է տվել, թե ով չպետք է անցնի Ազգային Ժողով»
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահը նկատում է՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը հայկական կողմը ԼՂ կարգավիճակի հարց չբարձրացրեց
Առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանը չեն հատի
Oրինագիծը ստացավ դրական եզրակացություն
«Այս այցից Հայաստանի համար մեծ բաներ սպասելու կարիք չկա, Նիկոլն ավելի շատ մտածում է իր հետագա ճակատագրի մասին». Արտակ Զաքարյան
«Իմ ունեցած տեղեկություններով, Նիկոլը Մոսկվա գնում է զուտ իր անձնական խնդրանքով, ենթադրում եմ՝ անձնական նշանակության խնդիրներ քննարկելու համար»
«Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի». Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի: Այս օրերին մեր մտքերում գերեվարված հայրենակիցներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու առաջնահերթ ցանկությունն է»:


















































