Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ծանոթացել է զինվորների բուժման ընթացքին

Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Աշխատանքային շրջայցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, շրջել մասնաշենքում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը փոխվարչապետին են ներկայացրել կառույցը, կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, կոնկրետ բուժումների նպատակով կահավորված սրահներն ու սարքավորումները: Փոխվարչապետը ծանոթացել է շենքային պայմաններին ու զինվորների բուժման ընթացքին:

Կապանցի հանքագործների պահանջները ղեկավարությունն ընդունել է

Ըստ հանքագործների, իրենց հաջողվեց բարելավել աշխատանքային պայմանները

Աղավնատուն գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս համագյուղացուն. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում՝ Աղավնատուն գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում գործով տուժողը հայհոյանքներ է հնչեցրել համագյուղացի, 1984թ. ծնված տղամարդու հասցեին, որի վերաբերյալ վերջինս փորձել

«Մենք ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, մեկը՝ ես, ներողություն եմ խնդրում իմ կայացրած սխալ ընտրության համար». Անդրանիկ Քոչարյան

Հարցին՝ լավ, հիմա այս գործն այսպես փակվելու է գնա՞՝ Անդրանիկ Քոչարյանը «Մկների ժողովը» հիշեցրեց. «Մեր ազնիվ ցեղը գնալու է կորի՞: Չէ…Մի վայրկյան, Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանեց ՍԴ-ն, բա տուժողների շահերն ո՞վ պետք է պաշտպանի: Այս Սահմանադրությունը մենակ Ռոբերտ Քոչարյանի համա՞ր էր: Լավ, սահմանադրական մեր ջեֆերսոնները, որ անընդհատ մանիպուլացնում, փոխում ու կարում էին, այն ժամանակ սահմանադրական էր, հիմա՝ հակասահմանադրակա՞ն»:

Ցանկացած միջամտություն Էջմիածնի գլխավոր քաղաքաշինական առանցքը ձևավորող շենքերին անընդունելի է. «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոն

Անհրաժեշտ է շտապ կանգնեցնել այս գործընթացը, իսկ հետագայում նախքան նման նախաձեռնություններ իրականացնելը, համաձայնեցնել՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետների պալատի հետ։

Ինչո՞ւ պատերազմում խայտառակ պարտությունից եւ շուրջ 5000 հայ զինվորների մահից հետո, հրաժարական չեք տալիս. Արամ Խաչատրյանի 7 հարցերը Փաշինյանին

Russia-armenia.info կայքի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանին չեն հրավիրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, նա իր հարցերը վարչապետին ուղղել է հրապարակային

Կեղծ տեղեկություններով արձանագրությունների հիման վրա ոստիկանությունը անհիմն վճարել է 255.824.768 դրամ. «Ուկռինվեստ»-ի տնօրենին և ճանապարհային ոստիկանության ՃԵԿՀ բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել

Հանցագործությամբ պատճառված վնասը` 255.824.768 ՀՀ դրամը, ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:

Պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են տասներորդ ամիսն անընդմեջ

Բուսական յուղերը բարձրացնում են ՊԳԿ-ի սննդամթերքի գների ինդեքսը, մինչդեռ հացահատիկի գնանշումները նվազում են

Արայիկ Հարությունյանը և Մհեր Գրիգորյանը քննարկել են պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած նյութական վնասների փոխհատուցման հետ կապված հարցեր

Նախագահ Հարությունյանը մեծապես կարևորել է Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ հետպատերազմյան ժամանակահատվածի ծանր փորձությունների հաջող հաղթահարումը զգալիորեն կախված է դրանց արդյունքներից:

«Նախագծով առաջարկվող փոփոխություններն էական վնաս կհասցնեն խոսքի ազատությանը». Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության պատվիրակությանը

Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին, և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ անմիջականորեն լսել նրանց տեսակետը:

Կիպրոսի Սուրբ Մակարավանք. անցյալն ու ներկան

1970-ական թթ.-ից հետո Սուրբ Մակարավանքին ու դրա ճարտարապետական տեսքին չեն անդրադարձել արվեստաբաններ ու ճարտարապետներ: Ավելին՝ չկա գրականություն վանքի մասին: 2014թ.-ի մարտին կատարած այցը ամփոփում է վանքի ներկա վիճակն ու ճարտարապետական տեսքը. աշխատությունում ներկայացվում է նաև Սուրբ Մակարավանքի պատմությունը:

«Հյուրանոցներում ազատ սենյակներ չկան». տեղահանված արցախցիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է

Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի

Առանց դիմակի ուղևորները մեքենաներից իջեցվել են, իսկ վարորդները՝ նախազգուշացվել

ՔՏՀԱՏՄ-ն դիտարկել է Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի հանրային տրանսպորտը

Զինված ուժերում բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, որոնց ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը. Տիգրան Աբրահամյան

Պաշտպանության նախարարն արդեն 5 ամիս է այդ պաշտոնին է, բայց միակ բանը, որում աչքի է ընկել, դա լրագրողների հետ շփումներից խուսափելն է: Երկրում պատերազմ է եղել, ընդ որում՝ մեզ համար ողբերգական ելքով, բայց պաշտպանության նախարարը շարունակում է խուսափել ամեն ձևի հարցադրումներից:

«Հրայր Ղուկասյանը կոպտագույն խախտումներով է ազատվել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնից»․ Տիգրան Ղազարյան

Հայցվորի շահերի ներկայացուցիչը դատավոր Անի Հարությունյանին միջնորդեց բացարկ հայտնել եւ հիմնավորեց այն

Լոռու մարզային փրկարարական վարչության փորձագետը՝ հաշմանդամային բազկամարտի առաջնության հաղթող

Մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` Հայաստանից և Արցախից։ Առաջնությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Կյանքից հեռացել է գեղանկարիչ Արմեն Աթայանը

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ ապրիլ 9-ին, ժամը՝ 17։00-20։30 (Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող Սգո Սրահում), հուղարկավորությունը՝ ս/թ ապրիլ 10-ին, ժամը՝ 13:00-ին նույն վայրից:

«Մեկուսացման ընթացքում ստացել ենք երեխաների բռնության ենթարկվելու վերաբերյալ 19 ահազանգ». Միրա Անտոնյան. Ա1+ (տեսանյութ)

«Երեխաներին բացատրելը, թե ինչու չեն կարող դուրս գնալ, ծնողների հետ շփվել` շատ դժվար էր»

Անհայտ կորած զինծառայողների ծնողները փակել էին ՊՆ-ի մուտքերը

Անհայտ կորած զինծառայողների ծնողները որոշել են երկարաժամկետ ցույց անել

Անհետ կորած ադրբեջանցիների ծնողները բողոքի ցույց են անցկացրել նախագահի գրասենյակի դիմաց

Նրանք դժգոհել են որոնողական աշխատանքների բացակայությունից, և որ պաշտոնյաներն անտեսում են իրենց խնդիրները և բողոքները:

«Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է». ԱՄՆ-ն դատապարտել է Կիպրոսում Սուրբ Մակարի հայկական վանքում թուրքերի կողմից խնջույք կազմակերպելը

«Պաշտամունքի վայրերը պետք է պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»

Ըստ Ռուստամ Բադասյանի, զինծառայությունից խուսափածների համաներումը չի ազդի այն անձանց վրա, որոնք մեղադրվում են քրեական այլ հոդվածով

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թվում է թե հիմա ամենաանպատեհ ժամանակն է պատերազմից հետո համաներում կիրառելը զինծառայությունից խուսափածների նկատմամբ, սակայն իրենք որոշումը կայացրել են, քանի որ բանակն ու զինված ուժերը թևակոխում են խորը եւ բովանդակային բարեփոխումների փուլ։

Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՀՀ նախագահին իրենց տեսակետներն են ներկայացրել մի շարք բուհերի ռեկտորներ 

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի վարչական հարցերով փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը, Հայ-ռուսական համալսարան պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:

Ջրառատում շմոլ գազից անչափահաս քույրերի թունավորման դեպքի հանգամանքները պարզելու քննություն է տարվում

«Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև նրա քույրը՝ մահացած վիճակում:

Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը եւ օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարին

Այսօրվա դրությամբ մեր ըմբիշները երկու ոճերում էլ նվաճել են Տոկիոյի օլիմպիական խաղերի երկուական ուղեգիր՝ Արթուր Ալեքսանյան եւ Կարապետ Չալյան (հունահռոմեական ոճ), Վազգեն Թեւանյան եւ Արսեն Հարությունյան (ազատ ոճ):

Անի Սամսոնյան. Ապրիլի 7-ի բողոքի ակցիայի վերաբերյալ համացանցում հրապարակվել են տեսանյութեր, որտեղ առերևույթ արձանագրում ենք ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր

Դրանք իրականացվել են ոչ միայն շարժման կին մասնակիցների նկատմամբ, այլև այն լրագրողների, որոնք այդ ընթացքում կատարել են իրենց աշխատանքային մասնագիտական պարտականությունները։ Փաստում ենք այն, որ ոստիկանությանը վերապահվում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց կիրառել, սակայն այն պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ տվյալ իրավիճակին համաչափ:

«Մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով». վարչապետը կառավարությունում հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

«Մեզ հաջողվել է ոչ միայն լուծել առաջին կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել մեր անելիքները՝ ուղղված ապագային». Արայիկ Հարությունյան

Հայաստանի բանտերում 2019թ. մահերի թվի աճ է գրանցվել. SPACE

Այսպիսով, 10000 բանտարկյալի հաշվարկով մահացության մակարդակը 2019թ. կազմել է 45.0, ինչը շատ ավելի բարձր է եվրոպական միջինից:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից. Անի Սամսոնյան

Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031