Օրվա լրահոսը
«Վահագնի սիթին» հաղթեց «Դվինին»
VBET Եվրասիական լիգայի շրջանակներում նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր միմյանց դեմ ելան Հայաստանի երկու բասկետբոլային թիմերը՝ «Վահագնի սիթին» եւ «Դվինը»: Բավականին հետաքրքիր դիմակայություն ստացվեց երեք խաղափուլերում, երբ հաջողությունը շուռ էր գալիս մերթ այս, մերթ այն ակումբի կողմը: Սակայն հանդիպման վերջին քառորդում «Դվինի» ուժերը, կարծես, տեղի տվեցին: Սկսեցին չստացվել ինչպես ճեղքումներն ու փոխանցումները, այնպես էլ հեռու, միջին
Վազգեն Մանուկյան․ «Շարժման վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել»
«Հայաստանում հիմա միաժամանակ երկու գործընթաց է կատարվում` Նիկոլ Փաշինյանն ամրացնում է իր վարչական ռեսուրսը՝ չեզոքացնում է բանակը, կաշառում է ոստիկանությանը, օգտագործում է ԱԱԾ-ն, դատախազությունը, այս տեսակետից ինքը լծակները վերցնում է իր ձեռքը, բայց ինչպես պարզվում է, այնքան էլ վստահ չի վերցնում, որովհետեւ Սահմանադրական դատարանի որոշումն հաստատ իր ուզածը չէ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց
Միսակ Գաբրիելյան. «Լողորդները սկսել են այնպես աշխատել, որ հաճախ առանց սպորտի վարպետի արդյունքի հնարավոր չէ մեդալ նվաճել» (ֆոտոշարք)
Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտվեց լողի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին շուրջ ինը տասնյակի հասնող մարզիկ-մարզուհիներ: Տրվեցին բոլոր մրցաձեւերի մեկնարկները, հայտնի դարձան չեմպիոններն ու մեդալակիրները: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանն առաջնության արդյունքներն ամփոփեց Aravot.am-ի հետ զրույցում: «Կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի թողած բացասական ազդեցությունից հետո Լողի հայկական դաշնությունը, մենք կարողացանք փետրվարի վերջից մարտի սկիզբը Ծաղկաձորում
Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագիրը ստորագրվեց
Իրանի հանրային կարծիքն այս հարցով կիսված է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -2…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8
Պետությունը չունի սահմանափակումների և կանխարգելման որևէ քաղաքականություն, միասնական իշխանություն Հայաստանում չկա․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Համաճարակային վիճակը երկրում տագնապային է՝ ամենօրյա չդադարող մահեր։ Հիվանդանոցներում տեղ չկա։ Պետությունը չի կարողանում պատվաստանյութ ձեռք բերել։ Պաշտոնապես արվել է 600 պատվաստում, ինչը մի փոքր գյուղի ծավալ է, և ավելի շատ փաստում է իշխանության տապալումն այդ գործում։ Պետությունը չունի միասնական քաղաքականություն՝ ստեղծված իրավիճակում, երբ իր քաղաքացիներն ամեն օր հիվանդանում են, մարդիկ մնացել են միայնակ՝ վարակի
Տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ
Թափառող շների խնդիրը Երևանում դեռ չի լուծվում
Հայաստանում արդեն երկար ժամանակ է՝ վերջնական լուծում չի տրվում անտուն կենդանիների խնդրին։ Թեև մեր կողքին ապրող մարդկանց մեծ մասն իրեն համարում է կենդանասեր և ասում, որ պատրաստ է տանը կենդանի ունենալ, միևնույն է, փողոցում անտուն կենդանիները չեն նվազում։ Հատկապես գարնանը նրանց թիվն ավելանում է։ Քանի որ անտուն կենդանիների նկատմամբ վերաբերմունքը պարզելուն ուղղված մեր հարցմանը մասնակցած
Ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար։ Եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո Խաչի լեռնանցքում մնացած բեռնատարներն իջեցվում են «Դարիալի» («Կազբեկի») անցակետ՝ հոսքը դեպի «Վերին Լարս» աստիճանաբար կազմակերպելու նպատակով։ Վրացական կողմն արդեն սկսել է թույլատրել նաև միջին
Միջազգային հանրության անտարբերությունը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է․ ԱՀ ՄԻՊ
Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է: Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ: Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա, քանզի
Հայկական մշակույթը վտանգի տակ դնելը չի կարող մեզ չանհանգստացնել․ արտասահմանյան գիտնականներ և գերմանախոս աստվածաբաններ
Գերմանիայի Գյոթինգեն քաղաքի Գեորգ Աուգուստ համալսարանի պրոֆեսոր Մարտին Թամքեի նախաձեռնությամբ մարտի 4-ին տեղի է ունեցել առցանց գիտաժողով՝ հետպատերազմական Արցախում հայկական մշակույթի և քրիստոնեական ժառանգությանը սպառնող լրջագույն վտանգների և պատմական կոթողների պահպանման վերաբերյալ։ Մասնագիտական զեկույցներից և քննարկումներից հետո, ներկաները հրապարակել են Գերմանիայի կառավարությանն ու միջազգային այլ կառույցներին ուղղված կոչ, որը դեռևս շարունակում են ստորագրել նախաձեռնությանը աջակցող
Տինքի սպանութեան խեղկատակ դատավարութիւնը՝ խեղկատակ վճիռով մըն ալ աւարտած է․ «Նոր Յառաջ»
«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանդ Տինքի սպանութեան գործով՝ Պոլսոյ Ծանր յանցանքներու դատարանի 14-րդ ատեանին մէջ Մարտ 26-ին տեղի ունեցած նիստին՝ ամբաստանեալներու վերջին խօսքերէն ետք դատական կազմը արձակած է վերջնական վճիռը։ Ըստ այդմ, դատական կազմը ձերբակալուած ամբաստանեալներ՝ Ապահովութեան նախկին տնօրէններ Ռամազան Աքեիւրեքը եւ Ալի Ֆուաթ Եըլմազերը՝ «ծրագրեալ եւ դիտաւորեալ սպանութեան» յանցանքով դատապարտած է ցկեանս բանտարկութեան: Բացի այս
Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է․ Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է: Ծրագրում՝ բնակիչների հետ հանդիպումներ: Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
Մարտի 27-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4419 քաղաքացու հետազոտություն, որից 593-ի
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք, գրանցվել մահվան 14 դեպք
Մարտի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190317 դեպք, որոնցից 171506-ն` առողջացած, 3464-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14466 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 838839 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 14 մահվան դեպք:
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը` Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Qahana.am – Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի և Շիրակի (դժվարանցանելի) մարզերում, Արարատի մարզի Զանգակատուն-Լանջառ-Տիգրանաշեն ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան
Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն․ ԱԽ քարտուղարը՝ Թուրքիային թշնամի պետություն համարելու մասին
Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե անվտանգության մեր կոնցեպտում Թուրքիան դիտվում էր որպես թշնամի, հիմա ինչպիսի՞ն է մեր կոնցեպտը, ինչպիսի՞ն եք դուք տեսնում մեր փոխհարաբերությունները, պատասխանել է․ «Ռազմավարությունում ավելի լայն ձեւակերպումներ կան, բայց, բնականաբար, արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ահագին մեծ փոփոխություններ են տեղի
Օնիկ Գասպարյանն ինքն իրեն փրկելու համար պետք է խոսի․ Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԽ քարտուղարը վերջին 10-15 օրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ հայտարարում է, որ գեներալ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը կայացած ԱԽ նիստին չի զգուշացրել, որ վիճակն այնպիսին է, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում այն պետք է կանգնեցնել։ Ճիշտ է՝ այդքան էլ հիմնավորված չէ նրա բացատրությունն այն մասին, թե
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ոմանց կողմից Դատախազության ուղղությամբ հնչում են մեղադրանքներ. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ոմանց կողմից պոստֆակտում Դատախազության ուղղությամբ հնչում են մեղադրանքներ, որոնց իրականության մեջ ջայլամային կենսակերպ լինելը հասկանալի է լայն հանրությանը։ Վստահ ենք՝ ակնհայտ է հատկապես սույն գործին առնչված անձանց և նրանց եղբայրների արձագանքի խղճուկ լինելու հանգամանքը՝ նկատի ունենալով,
Մուսան ու դիզայները․ դերասանուհիներ, որոնք ոգեշնչման անսպառ աղբյուր էին նորաձևության ասպետների համար
Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք այն դերասանուհիներին, որոնք ոգեշնչել են համաշխարհային հռչակ ունեցող դիզայներներին՝ դառնալով նրանց մուսան ու ընկերը։ Իվ Սեն Լորան և Կատրին Դենյով Համաշխարհային հռչակ վայելող կուտյուրիեն երբեք էլ կանանց ուշադրության պակաս չի զգացել․ նա կանանց կարողանում էր դարձնել ավելի հմայիչ ու ինքնավստահ, իսկ կանայք ոգեշնչման անսպառ աղբյուր էին նկարչի համար․ սակայն
Բաքուն հաստատում է հայ կալանավորվածների ներկայությունը և չի հետևում մարդասիրական ժեստերին․ Մարկո Տարկինիո
2021 թ. մարտի 27-ին իտալական ամենամեծ լսարան ունեցող պարբերականներից մեկի՝ «Avvenire»-ի գլխավոր տնօրեն Մարկո Տարկինիոն անդրադարձել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանի նամակին՝ հրապարակելով այն ամբողջությամբ, ինչպես նաև՝ այդ առնչությամբ իր արձագանքը։ Ադրբեջանի Հանրապետության դեսպան Մամադ Ահմադզադա «Հարգելի տնօրեն, «Հայ գերիների ազատման» հորդորով իմ երկրին ուղղված կոչի առնչությամբ, որը «Avvenire»-ն տպագրեց հինգշաբթի՝ 2021 թ. մարտի 25-ին, ընդգծեմ,
Հաղթանակը «Վահագնի սիթիին» տրվեց միայն լրացուցիչ ժամանակում
Բասկետբոլի VBET Եվրասիական լիգայի հերթական օրը Հայաստանի չեմպիոն «Վահագնի սիթին» հանդիպեց Դոնի Ռոստովի «Բարս» թիմի հետ: Խաղն ընթացավ փոխնեփոխ հաջողությամբ, բայց հավասար պայքարում: Բավական է ասել, որ երրորդ խաղափուլն ավարտվեց 54:54, իսկ հիմնական ժամանակը՝ 69:69 հաշվով: Միայն ավելացված ժամանակում «Վահագնի սիթիին» հաջողվեց նժարը թեքել իր կողմը եւ հաղթանակ կորզել 84:75 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանական զինվորականները վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին. Սույն դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային մարմիններին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար): Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով եկեղեցին դիտավորյալ անարգելը ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է: Տեսանյութում նրանք ասում են հետևյալը. Մինչև
Գյումրիում 26-ամյա երիտասարդին սպանված է գտել մայրը
Այսօր 15.30-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Գյումրու Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում։ Ինչ-որ մեկը թակել է բնակարանի դուռը, բացել է երիտասարդի հայրը, թակողը ցանկացել է առանձին խոսել տղայի հետ։ Քիչ անց ձայներ են լսվել, երիտասարդի մայրը, դուրս գալով, տղային գտել է բերանքսիվայր` 3-րդ հարկից 2-րդ հարկ տանող աստիճանահարթակի վրա։ Զանգահարել են շտապօգնություն, բժիշկները, տեսնելով,
«Հիմա կոպիտ աթոռակռիվ է». Տիգրան Արզումանյան
Ըստ քանդակագործի՝ առաջիկայում անցկացվելիք ընտրությունները խայտառակ ընտրություններ են լինելու, և ինքն էլ որպես ՀՀ քաղաքացի չի մասնակցելու դրանց:
Գրիգոր Մխիթարյանը երկրորդ տեղն է գրավել սամբոյի Աշխարհի գավաթում
Սամբոյի Հայաստանի ազգային հավաքականի անդամ մինչեւ 58 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը Մոսկվայում անցկացված աշխարհի գավաթի կարգավիճակ ունեցող Անատոլի Խառլամպիեւի հուշամրցաշարի եզրափակչում համառ գոտեմարտում մեկ միավորի տարբերությամբ զիջել է ղրղզ Ազատ Ամանբեկովին եւ բավարարվել արծաթե պարգեւով: Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները՝ 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը եւ 71 կգ քաշային Վիգեն Մարտիրոսյանը անմասն են մնացել մրցանակային
Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն: Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական
«Սպասվող ընտրությունները կլինեն իսկական աղետ մեր ժողովրդի համար». Աբգար Ափինյան
Աբգար Ափինյանի կարծիքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելքի ճանապարհը կարող է լինել այն, որ ընտրությունները կազմակերպի ժամանակավոր մի կառավարություն, որը իշխող լծակներից պիտի հեռացնի ՔՊ-ի բոլոր ներկայացուցիչներին:
Գյումրու դրամատիկական թատրոնի երկարամյա պատմությունը՝ ստեղծման օրվանից մինչև մեր օրեր
Մարտի 27-ին թատերական աշխարհն ու թատերասերները տոնում են Թատրոնի միջազգային օրը: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրը նշանավորվեց համեստ միջոցառմանբ, քաղաքային իշխանության կողմից 9 աշխատակիցների պարգևատրությամբ։ Աճեմյանցիները շնորհավորեցին միմյանց, կրկին գնահատեցին կուռ ու միասնական աշխատակազմ ունենալու բերկրանքը, հնչող մաղթանքներն էլ միանման ստացվեցին՝ խաղաղություն ու կրկին խաղաղություն հայրենի եզերքին ու հայ մարդու ներաշխարհին։ Օրվա


















































