Օրվա լրահոսը

ՀՀ ՍԴ-ն ՀՀ-ում ստեղծում է մի իրավիճակ, երբ ՀՀ ժողովուրդը զրկված է ժողովրդավարության իր բոլոր զենքերից․ «Ժամանակ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Տիգրան Եգորյանը: – Սահմանադրական դատարանը մարտի 26-ին որոշում է կայացրել, կխնդրեի նախ իրավական լեզվով պարզաբանել՝ ինչի՞ մասին է այս որոշումը: – ՍԴ որոշման եզրափակիչ մասն է միայն հայտնի, ՍԴ-ն ժամանակ ունի այն հրապարակելու. եզրափակիչ մասն այն մասին է, որ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը (որով մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ

5753 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք

Մարտի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 189540 դեպք, որոնցից 170903-ն` առողջացած, 3450-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14306 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 833912 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք: Ունենք 743 առողջացած և 16 մահվան դեպք:

Ոստիկանության կողմից նման միջամտությունը չունի որեւէ իրավական հիմք. հայտարարություն

2021 թ. թվականի մարտի 26-ին ՀՀ կառավարության նստավայրի հարակից այգու տարածքից բերման ենթարկվեցին ՀՅԴ երկու անդամներ՝ Սարգիս Կարապետյանը եւ Աշոտ Հովհաննիսյանը։ Ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ ոստիկանության ծառայողները մոտեցել են Ս. Կարապետյանին եւ հայտնել, որ պետական արարողակարգը խաթարելու համար բերման են ենթարկում, քանի որ Ս. Կարապետյանի կողմից նման խախտումներ կատարվել են նախկինում։ Ս. Կարապետյանը, ինչպես ինքը

«Մարտի 1-ի գործը տապալված է. ինչ Սերժը չկարողացավ անել, այս իշխանությունը արեց»․ «Ժամանակ»

«Գործը, որը պետք է Հայաստանում արդարություն վերականգներ և բացառեր այլևս Մարտի 1-ը որպես իրադարձություն, դրա կրկնությունը, այլևս տապալված է և այն տապալված է այս իշխանությունների անպատասխանատվության, հեղափոխության հնարավորությունների, բարեփոխումների վերաբերյալ բացարձակ զրո պատկերացում ունենալու արդյունքում։ Այսօրվա տեղի ունեցածի միակ մեղավորը այսօրվա իշխանությունն է«,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը։ «Ես

Մեղրիի քաղաքապետին ոչ մեկը ոչինչ չի զգուշացրել

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում  հերքեց այն տեղեկությունները, իբր նրան առաջարկել են Մեղրի հասնել Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհով, քանի որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի ադրբեջանական կողմին անցած հատվածում կամ նրան գերի կվերցնեն կամ կվնասեն։ «Նման բան չկա, եւ չի էլ կարող լինել, ես երթեւեկել եմ միջպետական ճանապարհի այդ հատվածով։ Վերջին անգամ՝ մոտ 8 օր եմ

Ընտրությունները չեն կարողանալու լուծել քաղաքական, տնտեսական, հոգեբանական եւ դիվանագիտական ոլորտների կնճռոտ խնդիրները․ «Ազգ»

Մի տեսակ ճակատագրապաշտություն է տիրում այժմ Հայաստանում: Այնպիսի ժամանակներ են, երբ կործանիչ պատերազմի 5000 զոհերի որոշ ընտանիքներ հրճվանք են ապրում գտնելով իրենց սիրելիների աճյունները: Տասը հազար վիրավոր զինվորներ էլ պրոթեզների միջոցով փորձում են հաղթահարել ապաքինման դժվարին ճանապարհը եւ վերականգնել իրենց շարժունակությունը: Ամբողջ երկիրը դեռեւս գտնվում է համաճարակի ճիրաններում, հույսը դնելով խոստացված պատվաստանյութերին, որոնք դեռ պետք

Ինչպէ՞ս խօսիլ ընտրութիւններու մասին, երբ կան նահատակներ ու չգտնուած աճիւններ, որոնք տակաւին չեն արժանացած անցնելու Եռաբլուրի «բնակիչներուն» շարքին․ «Հայրենիք»

Աւելի քան շաբաթ մը առաջ, ետ ու առաջ քանի մը ոստոստումէ ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան յանկարծ յարմար նկատեց, որ Հայաստանի մէջ կարիքը կայ ընտրութիւններու․․․ Հարց կը ծագի. կանխահա՞ս, կանխայա՞յտ, թէ՞ … կանխամտածուա՞ծ: «Աստուած գիտէ»՝ պիտի ըլլայ մինչեւ իսկ ամենէն անհաւատ հայորդիին պատասխանը: Հայաստանի Հանրապետութեան մէջ ներկայ իրավիճակը այնքա՛ն մը լաբիւրինդոսային է, որ բացակայ է գլուխը՝

Կեղծ ընթացակարգայի՞ն, թե՞ ըստ էության ընտրություններ․ «Ազգ»

Այդպես էլ չիմացա, թե ի՛նչ էր անունը հենց նոր ստեղծվող այդ կուսակցության: Հիմնադիրը՝ վայելուչ արտաքինով եւ ինձ բոլորովին անծանոթ մի դերասան, հեռատեսիլի պաստառից հայտարարեց՝ «մեր կուսակցության վերնագիրը»… Սեփական փռթկոցս խանգարեց ինձ լսել, թե ո՞րն էր այդ կուսակցության «վերնագիրը», այսինքն անունը… Չգիտեմ վերջին մեկ տարում եւ հենց այս օրերին քանի՞ նոր կուսակցություն է Հայաստանում գրանցվել կամ

Ճանապարհները Հայաստանում․ մի շարք մարզերում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի

Տնտեսագետ․ «Եթե այս իշխանությունը շարունակի պաշտոնավարել, տնտեսության վիճակը գնալով ավելի է վատանալու»․ «Փաստ»

Թեպետ Կենտրոնական բանկը վերջերս հայտարարեց այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը 2-ից 1,4 % նվազեցնելու մասին, այնուամենայնիվ, կառավարությունից այլ բան են պնդում: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարարը շարունակում է պնդել երկնիշ տնտեսական աճի մասին, ավելին՝ հայտարարում տնտեսության «համարյա վերականգնման» մասին: Մինչ իրար հակասող հայտարարություններին անդրադառնալը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը բնութագրում է տնտեսության այսօրվա վիճակը: «Մեր տնտեսությունը շատ վատ վիճակում

Ուզո՞ւմ ենք ունենալ պետություն

Լույս է տեսել «Անկախությունը եւ ազատական բարեփոխումները» ժողովածուի երկրորդ հատորը: Ժողովածուն նվիրված է այն քայլերին, որոնք 90-ականներին ձեռնարկել է անկախ Հայաստանի առաջին խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը՝ պետական եւ հասարակական նոր ինստիտուտներ ստեղծելու ուղղությամբ: Երկու հատորներն էլ կազմել է Արամ Մանուկյանը: Նախաբանը գրել է Բաբկեն Արարքցյանը, իսկ հեղինակներից են Վահե Ստեփանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Աշոտ Ոսկանյանը

Արդեօք ժողովուրդը վարչապետին լիազօրութիւն տուա՞ծ էր Արցախէն նա՛եւ չգրաւուած հողեր յանձնելու Ատրպէյճանին․ «Հայրենիք»

Հայաստանի լրատու աղբիւրները Հինգշաբթի, 25 Մարտին, «աւետիս» մը եւս տուին Արցախէն: Պի. Պի. Սի.-էն լրագրող մը Արցախ այցելած է եւ ստուգած՝ որ Մեխակաւանի Ս. Աստուածածին եկեղեցին «անհետ կորսուած» է: Սա այն եկեղեցին է, որ Արցախի ծանօթ գօտիներուն գրաւումէն ետք, ուշադրութիւն գրաւած էր, երբ ազերի զինուոր մը անոր զանգակատան գագաթը բարձրացած էր ու քանդած՝ խաչը: (Անգլիացի

Կտուգանեք այսօր որևէ մեկին, թե ոչ, պատմության մեջ ձեր դերը չի փոխվելու, ձեր արածին ու չարածին նույն բնորոշումն է տրվելու․ «Փաստ»

Օրերս Ազգային ժողովը 76 կողմ, 39 դեմ ձայներով 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը, որով խստացվում է զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը։ Մասնավորապես՝ վիրավորանքի համար առաջարկվում է գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ տուգանք։ Օրինագիծը դեռ պետք է ստորագրի հանրապետության

Սեդա Սաֆարյան․ «Մարտի 1-ի գործը չի կարճվի»․ «Հայկական ժամանակ»

Կարծում եմ, Սահմանադրական դատարանի որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա Մարտի 1-ի գործի վրա եւ այն չի կարճվի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, այսպիսի հայտարարություն արեց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: «Այն փաստական հանգամանքների շարադրանքը, որը ՀՔԾ-ն մեղադրական եզրակացությունով դատարան է ուղարկել,

Ոչ իշխանական ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի՝ քաղաքացիներին հանել անտարբերության թմբիրից․ «168 ժամ»

Տարբեր հարցումների համաձայն, առաջիկա ընտրություններում չկողմնորոշված քաղաքացիների քանակը կազմում է 42-45 տոկոս, վստահաբար իրականում այդ ցուցանիշն ավելի բարձր է, և դա ոչ թե չկողմնորոշվածների, այլ անտարբերների ցուցանիշն է։ Սա գործող իշխանության համար նպաստավոր պարագա է, քանի որ ընտրություններին մասնակցողների նվազ քանակի դեպքում մեծանում են ընտրակեղծարարության հնարավորությունները։ Ինչպես եղավ 2018-ին: Այս պատկերը մտահոգիչ պետք է լինի

Ռուս զինվորականների այցը Տավուշի մարզ մշտական բնույթ է կրում, առնչություն չի ունեցել Տավուշի մարզից «Ադրբեջանին տարածքներ հանձնելու» տեղեկության հետ. Տավուշի մարզպետ

«Եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ կլինի ես առաջինը կլինեմ, որ կանգնած կլինեմ այդ սահմանում վտանգը չեզոքացնելու»։

Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցածի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն

25.03.2021թ. զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ «նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շպրտել հայերի մեքենաների ուղղությամբ, առաջին ավտոմեքենային քար չի դիպել, սակայն վարորդը քիչ է մնացել շրջեր մեքենան, իսկ երկրորդը վնասվել է»: Նկատի ունենալով, որ վերը բերված հրապարակումները առերևույթ պարունակում են գույքի դիտավորյալ ոչնչացման կամ վնասման

Ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է

COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից 14 օր ժամկետով կասեցվելու է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի աշխատանքները: Այն անձինք, ովքեր ունեն անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար: ՀՀ ոստիկանություն

Տավուշի սահմանների վերաբերյալ տեղեկությունների պատճառով մի շարք ներդրողներ կանգնեցրել էր խոշոր ներդրումները

«Երբ ներդրողը տեղեկություն է կարդում, որ այդ տարածքներ հանձնվելու է  թշնամուն և սուտ տեղեկություն են տարածում, որ այս պահին արդեն կան ադրբեջանցիներ, որոնք տեղացիներից վերցնում են գոմերը և տները, բնականաբար ներդրողները պետք է մտահոգվեն դրա մասին, ավելին` անգամ  կհրաժարվեն այդ տարածքներում ներդրումներ կատարել»։

ԱԱԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելու գործով. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ ազգային անվտանգության հարցերով թիվ 1 պատասխանատու կառույց ԱԱԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել Փաշինյան Նիկոլի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելու գործով… Ցավում եմ, որ ընտրեցիք ձեր կոչմանն ու երդմանը հակառակ դիրքորոշում. գնացինք առաջ»:

Վազգեն Մանուկյանը հիասթափված է թե ինքն իրենից, թե ընդդիմությունից

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Հայաստանը պատրաստ չէ ներկայիս պայմաններում անցկանցել խորհրդարանական ընտրություններ: Այսօր 6 հեռուստաընկերությունների համար կազմակերպած մամուլի ասուլիսի Վազգեն Մանուկյանը նշել է, որ կտրականապես դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ ընտրությունները չեն լուծելու առկա քաղաքական ճգնաժամը: «Մենք թե՛ մեր, թե՛ մյուս երկրների առաջ խայտառակ կլինենք, որ Նիկոլ

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենան քարկոծելու միջադեպը

Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին արձանագրված միջադեպի վերաբերյալ պետք է իրականացվի պատշաճ քննություն

Իրավունքի ուժով՝ ՍԴ-ն հաղթեց

Երկուսուկես տարի առաջ ամեն ինչ սկսվեց «… մարտի 1-ի գործն արդեն իսկ բացահայտված է» հայտարարությամբ, և քրեական օրենսգրքի խիստ վիճահարույց, անհեթեթ հոդվածը դարձավ ծանրագույն մեղադրանքի հիմք։ Այն դարձավ այսօրվա իշխանությունների տոտալ քարոզչության առարկան, նրանց այցեքարտը։ Վերջին երկուսուկես տարին մեր կյանք մտած այս գործին հարմարեցվում էր ամեն ինչ։ Դատական համակարգը վերադասավորվում էր այնպես, որ այս գործով

«Երբ պատերազմը սկսվեց, իմ որդին երկու ամսական էր: Ես չեմ հիշում նրա այդ տարիքը». Լենա Նազարյան

Լենա Նազարյանի ելույթը խաղաղությանը նվիրված մրցանակաբաշխությանը

«Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հրետակոծելու գործով

Այսօր՝ մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։ Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական

Դինքի սպանության գործով մի շարք նախկին պաշտոնյաներ ցմահ ազատազրկման են ենթարկվել

Ստամբուլի դատարանը «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցնող մի շարք բարձրաստիճան սպաների դատավճիռ է հրապարակել: Մասնավորապես, երկու նախկին սպաներ և երկու նախկին ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ դատապարտվել են ցմահ ազատազրկման: Եվս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: Դատախազությունը կարծում է, որ պաշտոնաթող սպաները կապված են իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ

ՀՀ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի են ունեցել հանդիպումներ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անհետ կորածների հարազատները կապ կպահպանեն նախագահի աշխատակազմի հետ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանակելով որոնողական աշխատանքների ընթացքի և ի հայտ եկող հնարավոր խնդիրների վերաբերյալ: Նախագահ Արմեն

«Նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում

Ադրբեջանը հերքում է, որ Ջրականում եկեղեցի են ավերել

Ադրբեջանը հերքել է Ջրականում հայկական եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը, որի մասին օրերս բացահայտել էր BBC-ի լրագրողը: «Այդ եկեղեցին անօրինական կերպով կառուցվել էր Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներում Հայաստանի 30-ամյա օկուպացիայի ժամանակ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ 2017թ. Ադրբեջանը դիմել էր ԵԱՀԿ-ին և մտահոգություն հայտնել «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում ժողովրդագրական և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031