Օրվա լրահոսը

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար և Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Մաքսատուրքերի արտոնության վերացումը զգայուն հարված կարող է լինել Թուրքիայի տնտեսության համար. Արտակ Մանուկյան. «Հայկական ժամանակ»

Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում բավականաչափ մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանը եւս շահագրգռված կլինի, որ  տարածաշրջանում մրցակից համարվող թուրքական ապրանքը փոխարինվի պայմանական ասած բելառուսական, հայկական կամ ղրղըզական ապրանքով:

«Ի սրտե». երգ՝ նվիրված Ռիտա Սարգսյանին

Մարտի 6-ին Ռիտա Սարգսյանը կդառնար 59 տարեկան: 

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի

120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում` Աքորիում, տուն կկառուցենք

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հերթական այցը կատարեցի տիկին Անիչկայի վագոն-տնակ` այս անգամ բոլորովին այլ լուրերով։ Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը` Ա.Գ.-ն, մայրը` տիկին Անիչկան և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման

Անդրանիկ Քոչարյանը բղավել է լրագրողի վրա, ապա` հրել նրան. «Մեդիա Պաշտպան»

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` Սասուն Միքայելյանին հարց ուղղող լրագրող Անի Գևորգյանի վրա բղավելով, ապա` հրելով փորձել է խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը։ Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը բազմաթիվ անգամ աչքի է ընկել լրագրողների նկատմամբ կոպիտ և պատգամավորին ոչ հարիր պահվածքով։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է պատգամավորի նմանօրինակ վարքագիծը։ Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ

Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. Արման Թաթոյան

Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով: Այս ասուլիսին ներկայացրել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր հայեցակարգը և կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը: Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի, որովհետև Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանների հետ կապված գործընթացը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ

Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է. «Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևան քաղաքին վերադարձրել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ «B+» վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով՝ «Կայուն» կանխատեսմամբ: Վարկանիշերը արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն «bb-» հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային «aaa» բեռի գնահատականի կայունության համադրմամբ:  Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է

Խոշտանգման գործով դատական նիստը չի տեսանկարահանվի, դատավորն արգելեց. «Ա1+»

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին եւ նրա մտերիմ Վլադիմիր Օհանյանին խոշտանգող Տիգրան Ավանեսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժել է նաեւ մեկ միլիոն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Պաշտպանական կողմը մյուս երկու ամբաստանյալների՝ Նարեկ Բարսեղյանի եւ Գրիգոր Մխիթարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություններ է ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն այդ գործով դեռ

ՀՀ գլխավոր շտաբի պետի «պաշտոնանկության» գործընթացի իրավական հետևանքները

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության քրեական իրավունքի մասնագետ փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի իրավական պարզաբանումներն ու վերլուծությունը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործընթաց սկսելն ի սկզբանե հակասահմանադրական է և այդ գործընթացում վարչապետի և նախագահի կողմից ընդունված ակտերն առոչինչ են և ենթակա չեն կատարման, իսկ կատարումը կարող է հանգեցնել պատասխանատվության: ՀՀ սահմանադրության 155-րդ

Մենուա Հովսեփյան. «Այս պահի դրությամբ պրոցեսները կառավարելի չեն եւ ինքնահոս վիճակում են, եւ մեր թշնամի թուրքը ինչ ուզում, երբ ուզում, ոնց ուզում՝ անում է»

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո Սյունիքում ստեղծվել է բարդ իրավիճակ թե՛ անվտանգության, թե՛ մարզի բնակավայրերի միջև հաղորդակցության առումով: Պատերազմից առաջ խորը թիկունքում գտնվող բնակավայրերը վերածվել են առաջնագծի: Կապան քաղաքը գտնվում է հակառակորդի դիրքերի տեսանելիության դաշտում: Որոտան և Շուռնուխ գյուղերի մի մասը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ: Բարդացել են նաև մարզի ներքին լոգիստիկ խնդիրները: Գորիս-Կապան տանող ճանապարհի

Արտակ Զաքարյան. «Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի»

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի: Այդպիսի օր չկա, որ մի քանի հոգու չնշանակի: Ինքը նշանակում է, հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում: Նորից դեսուդեն են ընկնում, ինչ-որ անհայտ մարդկանց գտնում, նշանակում, հաջորդ օրը մեկ այլ խումբ է հրաժարական տալիս:  Ու այսպես

Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև արցախյան պատերազմին մասնակցած մի շարք կին զինծառայողների։ Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանձնել է պատվոգրեր և նվերներ։  Արցախում ծավալված պատերազմին մասնակցած

Նորընտիր գլխավոր դատախազ Ներսիսյանն իր գործողություններով, սկսում է ապացուցել, որ հանդիպումների ժամանակ ասված մտքերը լոկ խոստումներ չէին մեր քվեն ստանալու համար. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2021թ.-ի փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը Գլխավոր դատախազ էր ընտրում: Մինչ քվեարկությունը Գլխավոր դատախազի թեկնածուին Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հայտարարություն-հարց ուղղեցի և ֆեյսբուք հարթակի իմ էջում տեղադրեցի տեսանյութը (նույն տեսանյութը կրկին տեղադրում եմ): Մարտի 3-ին ստացա Գլխավոր դատախազ Գ.Գ. Ներսիսյանի գրավոր պատասխանը,

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել  վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահների պատրաստվածությունը բարձր է գնահատվել հրամանատարության կողմից։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ  նախագահ, ՀՀԿ նախագահ  Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին: ՀՀ երրորդ նախագահի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր»-ում նաև ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին: Սերժ

Մայրաքաղաքի զարգացման ծրագրերի ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ ընդհանուր առմամբ չեն նվազելու. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ: Երկրի ղեկավարը նախ իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և աշխատակազմի մյուս պատասխանատուներին ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո ցուցաբերած նվիրվածության և քաղաքացիական պատասխանատվության բարձր աստիճանի համար, ապա անդրադարձել ստեղծված իրավիճակին և դրան նախորդած ու հաջորդած գործընթացներին:

Աշխատանքից ազատվել է Վանաձորի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը

Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մամուլի քարտուղար Դինարա Մխոյանը: Դինարան նշված պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի դեկտեմբերի 21-ից: Նրա խոսքով՝ աշխատանքից դուրս գալու պատճառը՝ մայրաքաղաք տեղափոխվելն է, վստահեցնում է՝ որեւէ ներքին կոնֆլիկտ չկա. «Բոլորին հայտնի է, որ ես վանաձորցի չեմ եւ Վանաձորում ապրում եմ արդեն 11 տարի: Ինձ համար ճիշտ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Մարտի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային

ՀՀ փաստաբանների պալատի կոչը՝ ՀՀ նախագահին. Դիմել ՀՀ ՍԴ՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի, մտահոգ լինելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մարմինների (վարչապետ, Զինված ուժերի շտաբ) միջև տեղի ունեցող վեճով և դրա զարգացման ոչ կառուցողական բնույթով, արձանագրելով սահմանադրական

«Օնիկ Գասպարյանն ամեն ինչ անում է ճիշտ եւ օրինական». Ռուբեն Հայրապետյան

Aravot.am-ի զրուցակիցն է նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը – Վստահաբար ծանոթ եք գլխավոր շտաբի հայտարարությանը:  Ինչպե՞ս եք գնահատում այն եւ դրան հետեւող զարգացումները: -Իհարկե ծանոթ եմ: Ես գտնում եմ, որ մեր երկրում պետք է ամեն ինչ արվի Սահմանադրությամբ: Այս օրերին ուսումնասիրել եմ Սահմանադրության այդ հատվածը: Ժամանակին, երբ որ այդ Սահմանադրությունը գրվել է, ԳՇ-ին վերաբերող հատվածը

Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու բաժինների անձնակազմերի հետ։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը պաշտպանության նախարարին ներկայացրել է ենթակա վարչությունների ու բաժինների ղեկավարներին։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվել

Մեկնարկել է Ազգային-ժողովրդավարական բեւեռի երթը

Իր ելույթում Արա Պապյանն ասաց, որ իրենք ճիշտ ուղի են բռնել Հայաստանի դաշնակցային հարաբերություններ ձեւավորելու համար ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրի կարգավիճակը

Վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ ավելի ամուր է, ավելի զորեղ

Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան: ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության եւ միության անդամները ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ վարչության շենքում տեղադրված Սպարապետի կիսանդրու առջեւ: ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,

Ժամկետանց վարկերը շարունակում են աճել, վարկերի վերակառուցումների առավել ճկուն գործիքներ են անհրաժեշտ.Գարիկ Ղազարյան

Ժամկետանց վարկերի ծավալը բանկերում տարեկան աճել է 8.5% -ով `կազմելով 33.6 մլրդ դրամ` 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ըստ  ՀՀ կենտրոնական բանկի, որը հրապարակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցում, հաշվետու տարում երկարաձգված վարկերի ծավալը կրկնապատկվել է `գերազանցելով 226 միլիարդ դրամը: Ժամկետանց վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 0.8% (չհաշված արտահաշվեկշռում դուրս գրված անհուսալի վարկերը),

Վերսկսվում են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ դրամաշնորհային ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։ Մինչև ս․թ․ մարտի 30-ն իրականացվելու են դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերի վերանայման, հաղթող կազմակերպությունների հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն իսկ կայացել է շահառուների ներկայացրած ծրագրերի վերանայման  հանձնաժողովի առաջին նիստը, և հանձնաժողովի դիտարկմանն են հանձնվել վերաձևակերպված հայտերը: Տեղեկացնենք,

Արա Սաղաթելյան․ «Զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»

Արա Սաղաթելյանն իր կալանավորման եւ իր դեմ մեղադրանք առաջադրելը համարում է քաղաքական եւ այն նպատակաուղղված է, իր խոսքով ասած՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից

Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները. ՀՀ Ազգային ժողով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՆԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՐԿԻ ՁԳՁԳԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ընդունվել է 03.03.2021 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, Արցախի դեմ սանձազերծված եւ 44 օր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031