Օրվա լրահոսը
Պրահայի Ռժեպորիյե շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը
Չեխիայում առաջին տեղական մարմինը, որը ճանաչել է Արցախի անկախությունը։
Որոշում եմ կայացրել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. Արայիկ Հարությունյան
Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին և Ադրբեջանին է փոխանցում բժշկական պարագաներ. «Ամերիկայի ձայն»
ԱՀԿ-ից հայտնել են, որ դրանք Երեւան են հասել հոկտեմբերի 23-ին, իսկ Բաքվի համար նախատեսված պարագաների փոխոնցումը ներկայումս ընթացքում է:
Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը
Կոչ է անում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան
Նրանք Էրդողանին այնտեղ պետք չեն. ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում. «Ժողովուրդ»
«Որքան շատ այնտեղ մահանան, այնքան ավելի քիչ Թուրքիա կգնան»
Գանատան խորապէս մտահոգ է Արցախի մէջ տիրող կացութեամբ. Թրուտօ խորհրդարանի նիստին յատնեց, թէ հակամարտութիւնը կարելի չէ ռազմական ձեւով լուծել. «Հորիզոն»
Արդեօք Գանատան դիւանագիտական ներկայութի՞ւն չէ տարածշրջանի մը մէջ, ուր Թուրքիա եւ Իսրայէլ սպառազինութիւն կ՚առաքեն դէպի Պաքու։
«Շատ ցավալի է, որ կրակի դադարեցման 3 փորձերը ձախողվեցին». ինչ սպասել ժնևյան հանդիպումից. «Ամերիկայի ձայն»
«Միջնորդների մեղքը չէ, որ խաղաղություն չի հաստատվել: Դա կապված է հենց երկու կողմերի դիրքորոշումների հետ, որոնց մոտ փոխզիջման գնալու պատրաստակամությունն իսպառ բացակայում էր»
Մտածում էի՝ իսկ ես ի՞նչ եմ արել հայրենիքիս համար. պատմում է առաջնագծից վերադարձած 20-ամյա աղջիկը. «Հայկական ժամանակ»
20 օր սահմանին․ տանը գիտեին, թե սեմինարի է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան. «Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետեւյալ գրառումն է կատարել իր ՖԲ էջում: Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը մարտական գործողությունների գոտում։ Այս հարցում ամբողջությամբ աջակցում եմ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններին։ Դա հատկապես պարտադիր է զինծառայողների կյանքի ու առողջության պաշտպանության համար։
Նիդերլանդների կառավարությունը տեղյակ է, որ Թուրքիան իսկապես մասնակցում է ԼՂ-ի հակամարտության գոտում՝ ադրբեջանական կողմում
Հոկտեմբերի 15-16-ը կայացած ԵՄ գագաթաժողովի վերաբերյալ խորհրդարանին ուղարկված Նիդերլանդների կառավարության հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղ Արտաքին գործերի նախարարների կողմից Լեռնային Ղարաբաղում զարգացումների քննարկումից հետո՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպական խորհուրդը քննարկեց հակամարտության շուրջ վերջին զարգացումները: Կառավարությունների ղեկավարները, մասնավորապես, ընդգծել են հրադադարի ռեժիմի կիրառման կարևորությունը: Հոկտեմբերի 6-ին Արտաքին հարաբերությունների խորհրդում արտաքին գործերի նախարարի հայտարարությունից հետո Կառավարությունն այժմ կարող է տեղեկացնել
Հրանուշ Խառատյան․ «Մեր խնդիրը մենք պետք է լուծենք»
«Ընդ որում լուծելու դեպքում էլ վախենալով, որ միջազգային մանդատ ունեցող մարդասիրականները մեր ինքնապաշտպանությունը հետո ի՞նչ ձևով են մատուցելու իրենք իրենց որոշումներում»
Ո՞րն է լինելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, երբ մյուս կողմի պահանջը կապիտուլյացիան է. Ստյոպա Սաֆարյան
«Այդ տարածքների մեծ մասը մարտադաշտ է ու համարել Ադրբեջանի կողմից 100 % վերահսկվող, նույնիսկ օտարազգի փորձագետները նման բան չեն անում».
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում։ Հաղորդվում է, որ կողմերը ի թիվս Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր
Անվան պես հզոր էր, փրկարար ու զինվորականն էր
Երբ սկսվեց այս պատերազմը, առաջնագիծ որպես կամավոր մեկնեց նաեւ Ռազմիկի հայրը՝ Գալուստը։ Չուզեց մինուճար որդուն մենակ թողնել
Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերըց
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2020 թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ խանդավառությամբ հայտարարեց Արցախյան պատերազմում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրադադարի երրորդ փորձի մասին։ Առաջին երկու հրադադարները խախտվել էին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ուժի մեջ մտնելուց հաշված րոպեների ընթացքում։ Նոր հրադադարի մասին հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Հայաստանի և
Թրամփը հիասթափված է Երևանի ու Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտումից, բայց հույսը չի կորցրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտումից: ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում: Թրամփը նշել է, որ հակամարտությունը շարունակվում է շատ երկար ժամանակ, ապա հավելել է. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ կան երկրներ, որոնք այդ ամենի մեջ են երկար ժամանակ: Այո,
Թուրքիայի դերակատարությունն ոչ միայն անմիջական սպառնալիք է Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգությանը, այլ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը. Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների հետ Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ֆրանսիացի օրենսդիրների այցը և արցախահայության համար կարևոր այս ժամանակաշրջանում ցուցաբերված համերաշխությունը: Ֆրանսիացի օրենսդիրները կիսվեցին իրենց այցի շրջանակներում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների
Նիդերլանդական մամուլ․ Ադրբեջանցիներն ունեն ժամանակակից լավագույն զենքերը, բայց հայերն ասում են, որ նրանց կամքն ավելի ուժեղ է
Ներկայացնում ենք de Volkskrant թերթում Անա վան Էսի` Արցախի պատերազմի մասին հոկտեմբերի 26-ի հրապարակած ռեպորտաժի կրճատ հայերեն թարգմանությունը: Հոլանդացի թղթակիցը եղել է պատերազմի ճակատում և բավական հետաքրքիր հոդված է գրել: Նիդերլանդներում 100 տարուց ավելի պատմություն ունեցող այս թերթը լայն տարածում ունի Նիդերլանդներում, լույս է տեսնում 250.000 տպաքանակով, ավելի լայն տարածում ունի առցանց բաժանորդագրությամբ: Ադրբեջանցիներն ունեն
«Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական, տեխնոլոգիական առավելությունը». ՊՆ ներկայացուցիչ
Մեր զինված ուժերը նույն ուժգնությամբ, նույն բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր՝ լեռներում, անտառներում, կիրճերում: Պատասխանելով Aravot.am-ի հարցին եւ անդրադառնալով Ասկերանի ենթաշրջան ներթափանցած դիվերսիոն խմբերին՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը հիմնականում Ավետարանոց գյուղի մասին է, որի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը փորձում
Նինա Կարապետյանց․ Միջազգային հանրությունը և կառույցները շանս ունեն կանխելու ցեղասպանությունը հիմա արդեն 21-րդ դարում
«Սա խայտառակություն է իրենց համար, շատ ամոթալի է»
Արծրուն Հովհաննիսյան. «Փորձել են մոտենալ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել»
24 ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ
«Եթե հայերը տեղահանվեն Արցախից, ապա սա կլինի 2020թ. մեծագույն ու արյունոտ ամոթը»․ Նիդերլանդների խորհրդարանի նախկին անդամ
ZOOM հարցազրույց Նիդերլանդների խորհրդարանի նախկին անդամ Հարրի վան Բոմմելի հետ։ Հարրի վան Բոմմելն ասում է․ «Թուրքիան իր նման գործելաոճով երբեք չի դառնա Եվրամիության անդամ։ Եթե Թուրքիան ներգրավված է պատերազմական և ահաբեկչական գործողություններում 3-րդ կողմի հետ, ապա ՆԱՏՕ-ն երբեք թույլ չի տա Թուրքիայի մուտքը Եվրամիություն»։ «Եթե հայերը տեղահանվեն Արցախից, ապա սա կլինի 2020թ. մեծագույն ու արյունոտ
Իրավիճակը ռազմաճակատում. (Քարտեզ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է քարտեզ, որում պատկերված է իրավիճակը ռազմաճակատում
Վեհափառ Հայրապետ. «Ի տարբերության Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և ռազմական ուժով հակամարտությունը լուծելու ձգտումների, Հայաստանը մշտապես պատրաստակամություն է դրսևորել խնդրի կարգավորմանը հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով»
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանականների հետ Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Խորհրդարանի պատգամավորական խմբին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Հանդիպմանը Նորին Սրբությունն ի դեմս խորհրդարանականների իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին այս ծանր
Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու` միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ԱԳՆ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել: Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի
«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է դուրս գալ Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծից
«Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ-ն կարող է դուրս գալ «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծից, որին մասնակցում է դեռ կոնսորցիումի ձևավորման փուլից, երբ 2008թ․ Թուրքիայի կառավարությունը մրցույթ հայտարարեց երկրում առաջին ԱԷԿ-ի շինարարության համար։ Այդ ժամանակ «Ատոմստրոյէքսպորտին» կոնսորցիումով միացած «Ինտեր ՌԱՕ»-ն էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման մենաշնորհ ուներ։ «Աքքույու Նուքլեար»-ին «Ինտեր ՌԱՕ»-ի մասնակցության դադարեցման հարցը դրվել էր հոկտեմբերի 26-ին ռուսական էներգահոլդինգի տնօրենների
«Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը՝ առավել ևս կոչ եմ անում գրիպի դեմ պատվաստումներն ընդունել, քանի որ մեզ առողջ սերունդ է պետք». մանկաբույժ
Մինչդեռ ծնողներից շատերը պատերազմական այս օրերին, COVID-19-ի տարածվածության պայմաններում նպատակահարմար չեն համարում գրիպի դեմ պատվաստումը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում է Արցախի անկման, սակայն այդ լուրը չի ստանալու. Փաշինյան
Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք
Ադրբեջանի ՊՍԾ-ում Սիրիայից վարձկան գրոհայինների առկայության մասին ևս մեկ ապացույց. Ռազմինֆո
Ներկայացնում ենք Ադրբեջանում Սիրիայից վարձկանների և դրանց՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) մեջ ընդգրկելու մասին ևս մեկ ապացույց: Idlib Post-ում հրապարակած լուսանկարում պատկերված են զինված մարդիկ՝ Ադրբեջանի ՊՍԾ համազգեստներով։ Ըստ աղբյուրի՝ Սիրիայից վարձկաններ են: Նկարներում երևում է, որ նրանք սափրված չեն, ինչը վկայում է այն մասին, որ ՊՍԾ ծառայողներ չեն։ Դատելով լուսանկարից՝ դրանք արվել են


















































