Օրվա լրահոսը
Երկու զանգ Անկարայից Մոսկվա՝ մեկ օրում
Ռուսական քարոզչամեքենայի գիծը ապահովողները գիտակցո՞ւմ են, թե ռուսաստանյան եթերում մեկամսյա «ջուր ծեծոցին» այս թեմայի շրջանակներում՝ «Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես բարեկամ երկրներ ու ժողովուրդներ են» թեզը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայության համար ինչպես է ընկալվում, ինչ հետեւանքներ է ունենալու եւ ինչ նստվածք է թողելու պատերազմի ավարտից հետո, օրինակ, Պուտինի նշած՝ «2000 զոհերի» ընտանիքների անդամների մոտ:
Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ճանաչված փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը: «Առավոտին» նրա բարեկամ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ նա բուժվել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Հիշեցնենք, որ Վարդան Զուռնաչյանը ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր, «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:
Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում գրոհայիններին հարվածելու համար
«ՌԴ օդա-տիեզերական ուժերի հարվածը Իդլիբի ուսումնա-մարզական կենտրոնին վկայում է այն մասին, որ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղություն չի ուզում»,- ասել է Էրդողանը «Անադոլու» գործակալությանը։
Վանաձորցի աղջիկը ծննդյան 3 միլիոն դրամից ավելի գումարը տրամադրեց բանակին
Բացի այդ, Աննան կամավորագրվել է նաեւ աղջիկների ջոկատում: Մեկ անգամ անցել է համապատասխան հարցազրույցի փուլը, այժմ սպասում է առաջնագիծ մեկնելու իր հերթին:
Այս պատերազմը նոր ցեղասպանություն է Արցախի քրիստոնեական համայնքի դեմ․ Յակոբ Կյուրյում
Ես անձամբ հարցազրույց եմ վերցրել որոշ մարդկանցից, որոնք ճանաչում են սպանված ռազմագերիների ընտանիքներին, ուստի ինքս էլ համոզված եմ, որ դա իրական է: Գիտեմ, որ Ադրբեջանը ստել է: Այնպես որ, մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից կատարվող նման սարսափելի դեպքերը չընդունվեն աշխարհի կողմից: Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչպես է աշխարհը հաշտվում դրա հետ:
Հրաչ Ջաբրայան. Ինձ ասել են՝ գնացեք լուծեք Ամուլսարի հարցը, լուծեք ներքին հարցերը լուծեք, հետո եկեք և խոսեք մեզ հետ
Ես անձամբ Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի կառավարության համար անվճար աշխատել, պատրաստ եմ իմ փորձով միջազգային բարձրագույն ստանդարտները բերել Հայաստան և տեսնել, թե ինչպես կարող ենք այս հանքավայրերն օգտագործել ի շահ սեփականատերերի, ի շահ ժողովրդի և ի շահ հայրենի պետության: Բայց խոսողին լսող է պետք, մեզ լսողն ո՞վ է:
Կրեմլը ցավում է Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների համար․ Պեսկով
«Մարտերը դեռ շարունակվում են, դա ափսոսանք և անհանգստություն են առաջացնում»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը Ժոնաթան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը
Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Արցախ:
Ադրբեջանի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է. ՊՆ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է»:
Նավթի ու մետաղների գները փոքր-ինչ կբարձրանան
COVID-19-ի պատճառով թերսնված մարդկանց թիվը մեծացել է COVID-19 համաճարակի հասցրած ամենածանր հարվածը էներգակիրներին է: Նավթի պահանջարկի նվազումը, հավանաբար, կպահպանվի նաեւ 2021 թվականից հետո էլ: Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի փորձագետները: Բանկը հրապարակել է «Ապրանքների շուկայի հեռանկար» կիսամյակային զեկույցը: Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման, նավթի գները կտրուկ անկում ապրեցին կորոնավիրուսային համաճարակի հենց սկզբում եւ փոխհատուցեցին կորուստների
Հաջողությունը երե՞ս է թեքել Կարեն Խաչանովից
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջողություն որոնել տարբեր մրցաշարերում, սակայն դա ստացվում է կամ մասամբ, կամ առայժմ չի ստացվում: Անտվերպենից հետո Խաչանովը հայտավորվեց ATP Վիեննայի մրցաշարում, սակայն հենց առաջին շրջանում 6:7, 3:6 հաշվով պարտվեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Գուրգեն Եղիազարյանը
Մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։ Վերջին օրերին նա բուժվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսից։
Բանկերն ու վարկային կազմակերպությունները ում վարկերը կարող են ներել. պարզաբանում է ֆինանսների փոխնախարարը
Օրենքով այս կարգավորումը համապատասխան որոշում կայացնելու առաջարկ է բանկերի, վարկային կազմակերպությունների համար, բայց ոչ՝ պարտադրանք
«Մեր թիկունքը լինելու է մշակութային առաջնագիծ». «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին
Եվ մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի անկանգ ընթացքին
ՀՀ տասնյակ քաղաքացիներ Վլադիմիր Պուտինին նամակ ուղարկեցին՝ խնդրելով միջամտել
Նրանք հայտարարեցին՝ անկախ նրանից՝ ով կլինի իշխանություն, հայ- ռուսական բարեկամությունը հայ ժողովրդի, հայ մարդկանց հարաբերություններն է ռուս բարեկամների հետ:
Հայ ուսանող շախմատիստները մասնակցում են համաշխարհային ինտելեկտուալ խաղերին
Արագ շախմատի համաշխարհային ուսանողական ինտելեկտուալ խաղերում, որին մասնակցում է 78 երկիր, Հայաստանի հավաքականը (Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Տիգրան Հարությունյան, Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան) խաղացված վեց տուրից հետո թիմային 9,0 միավորով առայժմ վեցերորդ տեղում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախը մերն է էլի
Ինձ դիտողություն արեցին իմ «Ձեր հերն անիծած» էսսեի համար, որը գրել էի 05.10.2020թ., թե ամբողջ ազգի վրա չի կարելի տարածել զայրույթը: Նախ խնդրում եմ ճշմարիտ խոսել, ոչ թե ազգի, այլ ժողովրդի կամ ավելի ճիշտ՝ ցեղի: Հասկանում եմ, որ ոչինչ բացարձակ չի լինում, լինում են բացառություններ, սակայն բացառությունները քաշ ունեն: Սումգայիթի բացառությունները ի՞նչ քաշ ունեին: Որտե՞ղ
«Վազգեն Մանուկյանի նշանակումից հետո փոփոխություններն արագ անդրադարձան պատերազմի ընթացքի վրա». Բագրատ Եսայանը հիշեցնում է 1-ին պատերազմում ընդդիմության նպատակների մասին
Այսօր կասկածելը, թե ընդդիմադիրները քաղաքական դրդապատճառներով ցանկանում են վնասել իշխանությանը, մանկամտության ծայրահեղ դրսեւորում է
«Խոսի՛ր, Չեխիա». հայ երիտասարդների բողոքի ցույցը «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց
«Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի»
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված զինծառայողների 59 նոր անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների 59 նոր անուններ Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ. 1994թ. Չատինյան Արեն Արթուրի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Հարութ Արտակի, ծնվ. 2001թ. Ալեքսանյան Աշոտ Նորիկի, ծնվ. 2002թ. Մնացականյան Նորայր Բենիկի, ծնվ. 2000թ. Հովակիմյան Արա Մաքսիմի, ծնվ. 1988թ. Սերոբյան Սևակ Լևոնի, ծնվ. 1987թ. Մանուչարյան Մհեր Գարիկի, ծնվ. 1990թ. Մելիքյան
Նրանք տեսակների չեն բաժանվում… նրանք նույն տեսակն են …
Լրիվ արհեստական է նրանց տեսակների բաժանելը, նրանք նույն տեսակն են…: Ցավում եմ, որ ուշ եմ գրում սրա մասին, սակայն լավ է ուշ, բայց լավ: Հատկապես այս պատերազմում՝ սկսած զինծառայողներից, վերջացրած կամավորներով, բացառապես մեր բոլոր տղաներն անասելի հերոսական սխրանքներ են գործում: Ամեն մեկն անում է այն առավելագույնը, ինչ հնարավոր է եւ նրանց արարքները համեմատել իրար հետ,
Բոլորս Արցախի համար. ԲՏԱ նախարարությունը և ենթակա կառույցները նույնպես միացել են «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի, ենթակա կառույցների և աշխատակիցների համատեղ ջանքերով ռազմական դրության սահմանումից ի վեր առաջնագծում պայքարին իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալու նպատակով, այդ թվում՝ անձնական միջոցներից իրականացվել է նվիրաբերություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության և բարձր վստահության մասին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, զորավիգ լինելով սահմանին կանգնած զինվորին, և բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, ի թիվս այլ միջոցառումների, այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել է նաև նոր պրոդուկտներ մշակելիս: «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդի առաջին ցուցանիշներն իսկ խոսում են Հայրենիքին աջակցելու և Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին: Հիշեցնենք, որ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային
«Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին վստահ եմ, որ բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին». Արմեն Սարգսյան
Կարևորելով Չեխիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված փոխվստահությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը:
Ինչու ձեր մտավորականները այդպես էլ չարձագանքեցին ձեր երկրների կառավարությունների՝ ոճրագործին պաշտպանելու եւ նրան սատարելու որոշումներին
«Բաց նամակ» ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբային եւ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին Հարգարժան պարոնայք` Գիորգի Սագանելիձե եւ Իվան Կուլեբա, Հայկական ազատարար բանակը եւ ողջ հայ ազգն արդեն 28 օր է, ինչ ներքաշվել է անհավասար պատերազմի մեջ թուրքա-ադրբեջանական եւ միջազգային տեռորիստական ահաբեկչական միացյալ ուժերի դեմ։ Մինչ հանցագործ ցեղասպան ուժերի միավորումները եւ նրանց հանցագործ պարագլուխներն անթաքույց


















































