Օրվա լրահոսը
ՀՀ ՊՆ խոսնակը նոր տեսանյութ է հրապարակել՝ «Դեպի ռազմաճակատ»
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ Դեպի ռազմաճակատ. նրանք գիտեն, թե որտեղից է սկիզբ առնում մեր երկրի սահմանը եւ որտեղ է ավարտվում։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3338088656227271/
«Երկու կռիվ եմ տեսել, այդպիսի ուժեղը չեմ տեսել»․ Ստեփանակերտում հրթիռակոծվել է բնակելի տուն
Դեպքի պահին Սվետլանան լսել է հարևանուհու ձայները, սակայն չի կարողացել տնից արագ դուրս գալ․ ինքնազգացողությունը վատացել է
Իսրայելի հայ համայնքը բողոքի ավտոերթ է իրականացրել դեպի Երուսաղեմ
Իսրայելում հայկական համայնքը Հայաստանի եւ Արցախի պետական դրոշներով ու ազգագրական երգերի հնչյունների ներքո ավտոերթ է իրականացրել՝ այդ երկրի կառավարությունից բողոքելով, որ Իսրայելն արդեն իսկ միջազգային ահաբեկչական կենտրոնի վերածված Ադրբեջանին շարունակում է հարձակողական զենք ու զինամթերք վաճառել, որոնք օգտագործվում են Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ: Ավտոշարասյունը շարժվել է դեպի Երուսաղեմ: https://www.facebook.com/zohrap.yeganyan/videos/3484851584906132/ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են․ իրավապաշտպաններ
Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։ Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին
«Մենք ունենք դեռ չօգտագործված պոտենցիալ եւ պետք է համախմբենք ողջ ժողովրդի հնարավորությունները՝ այս օրհասական իրավիճակում հաղթանակ ապահովելու համար». Իշխան Սաղաթելյան
Մեկ տասնյակից ավել կուսակցությունների հայտարարության տեքստը կուղարկվի Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահներին
Լեւոն Արոնյանն, այնուամենայնիվ, մնաց 3-րդ տեղում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվել է վեց գրոսմայստերների մասնակցությամբ Altibox Norway Chess մրցաշարը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որ ամբողջ մրցաշարի ընթացքում ընթանում էր առաջատարների եռյակում, եզրափակիչ՝ 10-րդ տուրում սեւ խաղաքարերով 3:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Արոնյանը, այդուհանդերձ, 17,5 միավորով պայքարն ավարտեց 3-րդ տեղում, որովհետեւ նույնպիսի հաշվով Յան-Կշիշտոֆ Դուդայի նկատմամբ առավելության
Վնասվել են Ստեփանակերտի փողոցները, շենքերը և առևտրի կենտրոններից մեկը
Aravot.am-ը շրջել է Ստեփանակերտով, և արձանագրել քաղաքին հասցված վնասները
Գանձակի (Գյանջա) առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղը արբանյակային լուսանկարի վրա
Գյանջայի ավիաբազայում օգոստոսին զորավարժությունների համար տեղակայեցին Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչներ, որոնք այդտեղից հետո չհանեցին:
Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին․ հայտարարություն
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ուղիղ եթերում ներկայացրեց ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի կողմից ընդունված հայտարարությունը: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ադրբեջանի և Թուրքայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է: Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը: Ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկաչական տարբեր
Նկատառումներ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի լուծման վրա, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ,
Ստեփանակերտի՝ գիշերային հրթիռակոծության հետևանքները (ֆոտոշարք)
Ստեփանակերտի՝ գիշերային հրթիռակոծության հետևանքները, որի արդյունքում վիրավորվել է ևս երեք խաղաղ բնակիչ: Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/197400578567397?__xts__[0]=68.ARCZSTUrKh3AzVvGQkfY8grldndnW-KrZmVIiCvzYzvwOdsOxnxrwDlenjeHOYMIeX6AenAwyTV-n-hADalkJ8ffYbMj57IvsCb8HMyOk641t7nJYbYnPJR6qn9qmjflTGE_7x3ArJh7JWDSao9772oZuKyJOyEfpKPFi9bMaX0oWBTCYUDm6cqw9ybmJXcAYns_7R6L7M0D74OwBlCui0z06XYgHrynRtQIHATm4TWvFbrmclE0DTSh5tJzvsyXWaH242LDOVJZ6cW684dhzuNq_i7vXmoyp5qncJVCOJZxoCGWq9dQDPRuIl4hP9sqEYkys8cCEjYa8Oo9pT74Kl4&__tn__=-R
Ալեքսանդր Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. Վահրամ Պողոսյան
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ: Վահրամ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ https://www.facebook.com/102006298347932/photos/a.102239071657988/114251457123416/?type=3&theater
Շվեյցարիայի հայ համայնքը Ժնևում կազմակերպել էր բողոքի ցույց՝ «մարդկային շղթա»՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի
Հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի հայ համայնքը Ժնևում ողջ երկրից այդտեղ ժամանած հայկական կառույցների ու անհատների մասնակցությամբ, կազմակերպել էր բողոքի ցույց՝ «մարդկային շղթա» (human chain)՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի, հանուն պատերազմական գործողությունների դադարեցման և Արցախի անկախության ճանաչման։ Մարդկային հսկայական շղթան, որը հինգ հարյուրից ավելի մարդ էր համախմբել, ձգվում էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակից մինչև
Սերժ Սարգսյանը նամակով դիմել է Դոնալդ Տուսկին․ «Միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն»․ News.am
News.am-ը Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Գրասենյակից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում` դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը: «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի
«Հումանիտար աղետի իրական սպառնալիքի դեպքում ՄԱԿ-ի արձագանքը զրոյի է հասցվել». իրավապաշտպան
ՄԱԿ-ի դեպքում չկա իրավական դրույթ, որում արձանագրված է այդ կառույցի չեզոքությունը
Ադրբեջանական կեղծիքը Գյանջայի մասին (տեսանյութ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեսանյութ է հրապարակվել՝ ադրբեջանական կեղծիքը Գյանջայի մասին։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/357051815731525/?__xts__[0]=68.ARC88bCqIDbN4CXYfN8gSEMfQPpV4wul9GQFXStAChKqpNclDUeRBuNYoBPmNRG3PRD642e-84Awv047zaVZNPKhwaAlau1IiFT05MlNexeZlihRaqw3UQqZfBwb4If8g1wvVWZjWxtTrf2WDgRSMzouCW1cvGd1xJk1rPWgYLJYL5_4GcJFwHWOGwA9fD2vvW2Vb7frlCGTmpcoVJu7aEMXPySHkkVgg0VasNN_DHZwTwzS7_fIH-DVPrIogiNA2Srf8R9gM3UwXkkCKrrISaDCZI-eLRTFWRynaFzyS94ZP16NP7wcnt7V_YeZS4y6XU_xz1AH8S3FibEcrRqx61mPV4EBp8q8Yjs&__tn__=-R
«ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդն անկողմնակալությունը շփոթել են անտարբերության հետ». Սոնա Այվազյան
Բռնապետության հանդեպ չեզոք լինելն ամբողջությամբ վերափոխում է այդ կառույցների առաքելությունը: ՄԱԿ-ն, օրինակ, որդեգրել է խաղաղության եւ անվտանգության արժեքները
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Եթե դա այն երկիրն է, որ ռմբակոծում է խաղաղ մարդկանց, թող ես լինեմ նրա ամենասև ցուցակում․ Վիտալի Միլոնով
Ես զինվորական չեմ, լրտես չեմ և գաղտնի զենք չեմ։
Ընդունվեց Բոստոնի համալսարան, բայց որոշեց՝ կծառայի 2 տարի՝ նոր կսովորի
«Իր ուժերով ընդունվեց Բոստոնի համալսարան, բայց որոշեց՝ կծառայի 2 տարի, նոր կսովորի»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում են Արցախում օրերս զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մտերիմները. «Ես ու Ալենը մի կուրսում էինք սովորում, նույն խմբում։ Մեր խումբը շատ փոքր էր՝ 13-ն էինք։ Ավարտել ենք ԵՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժինը՝ այս տարի»։ Ալեն Մարգարյանը նույնպես զոհվել է ադրբեջանական ագրեսիան
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները: «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության
Մենք՝ հայերս պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, որոնք հրաժարվում են մահանալ երկրորդ անգամ․ Սիմոն Աբգարյան
ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է ֆրանսիահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո» պարբերականում հրապարակած նամակն ամբողջությամբ։ Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով՝ դրդել է Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։ Վեց ամիս առաջ արվեստասեր մի քանի ընկերների
«Հեչ, պրծավ, էսօր տուն ենք գնալու, չմտածեք…». Արեգը հուսադրում էր մարտական ընկերներին
«Ուրեմն թող Արեգս վերջին զոհը լինի, թող ոչ մի քույր ու կին, մայր ու հայր՝ եղբայր, ամուսին ու որդի չկորցնեն։ Մեկ է՝ հաղթելու ենք, եթե արդեն չենք հաղթել»,–համոզված ասում է Թամար Հակոբյանը։
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված փոխգնդապետ Տարոն Քոչարյանը ոչնչացրել է թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված փոխգնդապետ Տարոն Քոչարյանը հստակորեն կազմակերպել է իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ: Տարոն Քոչարյանի հետ իմ արխիվային հարցազրույցը՝ հղումով։ https://www.facebook.com/photo.php?fbid=3337570006279136&set=a.171637199539115&type=3&theater
Հրեշտակներին թիրախավորում են հատկապես անօդաչու թռչող սարքերով
Այն նրանց հեքիաթի կախարդական թռչող գորգը չէ Երեխաները չեն մասնակցում ռազմական գործողություններին, սակայն խախտվում են նրանց իրավունքները: Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողությունների թիրախում հայտնված երեխաները զրկվել են մանկապարտեզ, դպրոց հաճախելու իրավունքից, հաճախ` կյանքի իրավունքից, ծնողական խնամքի իրավունքից: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական անգամ այցելեց բուժհաստատություն, ուր թռչող անօդաչու սարքից վիրավորում էր ստացել երեխա: Վարդենիս համայնքում
Ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվել զինվորականներ ուղարկել Մոսկվա՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ հարցով հանդիպմանը. փորձագիտական կարծիք
Արմեն Վարդանյանի կարծիքով, եթե ռազմական գործողություններն իրենց օգտին լինեն, վիժեցնելու են բոլոր պայմանավորվածությունները, բայց ջախջախվելու դեպքում աղերսելու են հրադադար:
Վերջին տվյալները հակառակորդի կորուստների վերաբերյալ
Հակառակորդի կորուստների վերաբերյալ. վերջին տվյալներով խոցվել է ևս 5 աթս, 2 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 150 զոհ: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/810970549738874/?type=3&theater
Իսպանիայի հայերը երկար դրոշով փակել են Ֆրանսիայի հետ միջպետական մայրուղին
Պահանջը՝ աշխարհում տարածել եւ բարձրաձայնել, որ մեր հետ ուժի լեզվով չի կարելի խոսել
Ապատեղեկատվություն է, թե խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ էջում տեղեկացնում է «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3337554962947307


















































