Օրվա լրահոսը

«Հումանիտար զինադադարն անժամկետ է, թեեւ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ այլ բան են ասում». Դավիթ Բաբայան

Եթե նրանք հայտարարում են, թե մի քանի օրով է, ուրեմն նպատակ ունեն մի քանի օրից նորից դիմելու ագրեսիվ գործողությունների

«Վահան Քոչարը ուրույն հետք է թողել հայ գրահրատարակչության եւ մամուլի բնագավառում»․ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով իմացա Վահան Քոչարի վաղաժամ մահվան մասին: Մեր ժողովուրդը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին: Նա իր հոր՝ մեծատաղանդ լուսանկարիչ, արվեստագետ Անդրանիկ Քոչարի արժանի ժառանգն էր և նրա գործի շարունակողը, հայ լուսանկարչության պատմության հիանալի գիտակ եւ տարածող: Վահան Քոչարը ուրույն հետք

«Ահաբեկիչների այնքան դիակներ կան. սանիտարական լուրջ խնդիր կա». ԱՀ նախագահի խորհրդական

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հակառակորդը հետամուտ չէ իր կողմից դիերը տարհանելուն՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Նյու Յորքում կազմակերպված միասնական աղոթքի համար միավորել էր հայ հոգեւոր առաջնորդներին

Հոկտեմբերի 16-ին, երբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է խրախուսել բոլորին, որպեսզի նվիրատվությամբ իրենց նպաստը բերեն աշխարհի խաղաղությանը, եւ հարգանքի տուրք է մատուցում այն մարդկանց, ովքեր մեկ դար առաջ օգնել են հայերին, Նյու Յորք քաղաքում կազմակերպված միասնական աղոթքի համար միավորվել են հայ հոգեւոր առաջնորդները։ Հայկական հոգեւոր հիմնական կառույցների ներկայացուցիչները համատեղ աղոթեցին Սուրբ Վարդան եկեղեցում՝ հայցելով, որ

«Եթե հակառակորդը կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ անի, ապա կոշտ, լրիվ այլ մեթոդներով են այն վերականգնելու համանախագահողները». Դավիթ Բաբայան

Անկախ ամեն ինչից, մենք շատ լավ ենք գիտակցում, թե ում հետ գործ ունենք, ուստի մեր զինված ուժերը շարունակելու են իրենց հերոսական եւ պատմական առաքելությունը

Երեկ կատարվել է 4096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1694 նոր դեպք․ ՀՀ ԱՆ

Հոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 64694 դեպք, որոնցից 48104-ն` առողջացած, 1081-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15193 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 348149 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1694 նոր դեպք: Ունենք 179 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ․ ՀՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ: Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման

Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը: Բայց խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել: ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3785499404817840?__xts__[0]=68.ARDn576AQh7LCv-z906KCvfKa18wr5Tbwtpy3fYMLri4Wfhe1Ljgah8SpKkEFt1j0A-8G0VBEDO1mDOy-aIX8_ArmyqTj7rXGOX7UaHYL_fEFoHISsx_kArdgIIn0ARaqwuTObxC_3kHEu3vNZsie_9yxfXWb2pyXP0pv2htj2nXeTZ1lCH_QospW9nrORCe-WSXh7-4ceJBMEpaH5mNQseLYA9-a15R8zhoxGW797AlsVyClmWhJGXok2BRR-PYHMNYAsra2Z5yJjDuB2wooy4YcbK3inV87Esop0jZxEYpXv4ugSW_-Wpw5Jh079bj7Pa4MZdtSfk8M-mQrO1yNEyr&__tn__=-R Լուսանկարը՝ Արեգ Բալայանի

«Հակառակորդի հիմնական թիրախներից մեկն է Արաքս գետի վրայի ջրամբարը». Դավիթ Բաբայան

Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս թուրք-ադրբեջանական եռամիասնության հեռահար աշխարհաքաղաքական նպատակները

Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն տրամադրել․ ԱՆ

Հոկտեմբերի 16-ին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև

Հայ համայնքը բողոքի խաղաղ երթ է անցկացրել Չիկագոյում

Չիկագոյի քաղաքապետարանի առջեւ կազմակերպված հանրահավաքում ՀՅԴ Չիկագոյի Քրիստաֆոր կոմիտեի ատենապետ Հակոբ Սոլակյանն ասաց, որ իրենք հավաքվել են այստեղ եւ գիտեն, որ կոնգրեսականներին ամեն օր պիտի հեռախոսազանգեր անել, նամակներ պիտի ուղարկել, ներկա պիտի գտնվել ցույցերին:

Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ․ ՀՀ ՊՆ խոսնակ

Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։ Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ

Հանգչեք խաղաղությամբ, վաստակավոր արտիստ, մեր սիրելի Վանիկ Մկրտչյան…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, իր գործի բացառիկ նվիրյալ, նուրբ մտքի և հումորի, խորքային դիտողականության տեր արտիստը: Բոլորովին վերջերս, Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի «Դեկամերոն» ներկայացման առաջնախաղից հետո առիթ եղավ երկար զրուցելու իր հետ. զվարճախոսության ու անսպառ սրամտության ժամեր էին իր և

Կյանքից հեռացել է հայ ժողովրդի նվիրյալ արվեստագետ Վահան Քոչարը

Մեծ վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է գեղանկարիչ, լուսանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր և հայ ժողովրդի նվիրյալ արվեստագետ Վահան Քոչարը: Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ ժամը 18:00- 20:00: ՔՈՉԱՐ ԸՆՏԱՆԻՔ https://www.facebook.com/vahankochar/photos/a.1012149335618124/1611496102350108/?type=3&theater Վահան Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է

Առավոտյան հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման․ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև հրթիռահրետանային հարվածներ: Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ

Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի

Շվեդահայերը Ստոկհոլմում ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ՀՀ դեսպանատանը

Մերոնք, տեղեկանալով ցույցի մասին, անմիջապես մեկնել էին ՀՀ դեսպանատուն` մեր տունը պաշտպանելու, որպեսզի ազերիները նույնիսկ չփորձեն հեռվից դիտել մեր դեսպանատունը։

Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը

Նա ասել էր, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ:

Սիրիացի վարձկանի` գաղտնազերծված ձայնային հաղորդագրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սիրիացի վարձկանները ուղարկվում են Ադրբեջան

Միևնույն ժամանակ նշվում է, որ չնայած նրանք Լիբիա են ուզում գնալ, բայց նրանց խաբեությամբ Ադրբեջան են տանում։

Հերթական անգամ խախտվել է հումանիտար հրադադարը. հասցվել են հրթիռային հարվածներ. ՊՆ

Հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։

Արցախի նախագահի մամուլի խոսնակը փաստում է՝ հանգիստ է

«Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց»՝ հոկտեմբերի 18-ին ժամը 00-ին իր ՖԲ էջում տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Հիշեցնենք, որ այդ ժամից ի վեր հաստատվել է հումանիտար հրադադար:

«Լավ կլիներ, որ Եվրամիության խոսնակը թեկուզ 20 օր ուշացումով դատապարտեր նաեւ այս փաստը». Արման Եղոյանը՝ ԵՄ-ի պահվածքի մասին

Եվրամիությունը Գյանջայի հետ կապված հայտարարություն ընդունեց, իսկ Շուշիի ու Ստեփանակերտի մասով` ոչ: Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հարցին՝ դուք այս պահվածքն ինչպե՞ս եք մեկնաբանում, պատասխանեց. «Արդեն 20 օր է՝ Շուշիի ու Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությունը գտնվում է ռմբահարման տակ, այդ թվում եւ միջազգային օրենքով արգելված կասետային ռումբերի գործադրմամբ ու լավ կլիներ,

Էմանյուել Մակրոն. «Հրադադարը պետք է լինի անվերապահ եւ խստորեն պահպանվի երկուստեք»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից ուղարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարության թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորեւ. Հանրապետության Նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։ Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Ֆրանսիան կլինի չափազանց

«Հասցնում ենք հարվածներ, որտեղ անհրաժեշտ է, եւ մեր ՀՕՊ-ի հարցերն ինքներս լուծում ենք». Արծրուն Հովհաննիսյան

Դիմացինը գուցե իր զորքի 99 %-ն էլ կորցնի, բայց հանուն իր սեփական իշխանության կանգ չառնի:

Ինչպես հաղթահարել կորստի ցավը, տագնապի, վախի, մեղքի զգացումը․ հոգեբան Լիլիթ Խաչատրյանն այս ամենի ու նաև այն մասին, որ պետք է հավատալ ու վստահել

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում հանգամանորեն անդրադարձել է կորստի ցավի, վշտի հաղթահարման փուլերին, տագնապի, վախի, մեղքի զգացումները հաղթահարելու ուղիներին։ -Տիկին Խաչատրյան, մեր երկիրը դեռ չէր հասցրել հաղթահարել համավարակով պայմանավորված ճգնաժամը, երբ բախվեց շատ ավելի մեծ ու կորստաբեր մարտահրավերի, ինչպիսին պատերազմն է․

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը մարդասիրական հրադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն։ ԱՐՑԱԽԻ

Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են բողոքի խաղաղ ավտոերթ իրականացնող հայերի վրա

Երթի ավարտին ադրբեջանցիները մի քանի մեքենաներով կտրել են խաղաղ հայ ցուցարարների ճանապարհը, քարերով ու մահակներով հարվածել մեքենաներին եւ նրանցում գտնվող հայերին:

Սեւանցի Գեւորգը կտրված ձեռքը թաքցրել է գրպանում ու հասել առաջնագիծ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասաց, որ ամեն օր նման հերոսությունների են ականատես լինում

Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար․ ՅՈՒՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար։ Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։ Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն

Հենրիկ Հակոբյան, հպարտ ենք, որ քեզ պես հերոս ունենք մեր թիմում․ Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիա

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան տեղեկացնում է․ Խորը ցավով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում մեր հերոսների շարքին է միացել նաև Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի մարզիկներից մեկը՝ Հակոբյան Հենրիկը։ Լուսավոր, ընկերասեր, խելացի, բոլորին միշտ հասնող երիտասարդ։ Մենք հպարտ ենք, որ քեզ պես հերոս ունենք մեր թիմում։ Մենք բոլորս պարտական ենք Հենրիկին և իր պես հերոս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031