Օրվա լրահոսը
Կուսակցությունների առաջարկությունը համարում եմ ոչ միայն անտեղի, նաև վնասակար․ որպես նախկին վարչապետ՝ հրաժարվում եմ մասնակցել որևէ նման ֆորմատի․ Արմեն Դարբինյան
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրում է․ 13 կուսակցությունների առաջարկությունը համարում եմ ոչ միայն անտեղի, նաև վնասակար: Երկիրը ունի ղեկավար, որն ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակի համար: Եթե գտնի նպատակահարմար՝ կխորհրդակցի ում հետ կուզի: Որպես նախկին վարչապետ հրաժարվում եմ մասնակցել որևէ նման ֆորմատի: 13 կուսակցությունների առաջարկությունը համարում եմ ոչ միայն անտեղի, նաև
«Եթե մենք ուժեղ ենք, ապա եվրոպական ու բոլոր նավերը հայկական լեռներ կբարձրանան». Հայկ Ենգիբարյան
Ենգիբարյանը պատասխանեց. «Բնականաբար, վերադարձողներ կան, բնականաբար հաշվառում ենք անում»: Նա նշեց, որ այս օրերին նաեւ կան մարդիկ, որոնք վերադարձել են՝ ռազմաճակատ գնալու համար՝ որպես բժիշկներ կամ որպես զինվոր:
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված
«Մեր հրետանավորների դիպուկ կրակով ավտոշարասյունը խոցվել է». Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլեւս չի կիրառում, կիրառում է օդուժ, ԱԹՍ-ներ եւ հրետանային կրակ:
Որպես «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի բարի կամքի դեսպան` մենք խաղաղության կոչ ենք անում. Հենրիխ Մխիթարյան, բարի կամքի այլ դեսպաններ
Իտալական «Ռոմա» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նամակով կրկին դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը․ «Որպես «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի բարի կամքի դեսպան, մենք խաղաղության կոչ ենք անում և Միավորված ազգերի կազմակերպությանը խնդրում ենք դիմել գործնական քայլերի», – գրել է ֆուտբոլիստը: https://www.facebook.com/HenrikhMkh/posts/3499480016779343?__xts__[0]=68.ARDuiuB26e47-DktM8r5MZh9n0pVXhiQ0zecvaZmQonUmugh3lQdyhv9ayIZSz129U89iT-A7P5_Cr7QPoE8C-j7bdU-v9AXYnHBsCqlkF4dZnJ0mbQONhYOm6dDkBAtHK2vj0TXwWFSY87bqkC1fbvr_9e_hGI-beyl4Uve1EKPlURhmP_KXhsz6roiFdgxPsQuaOCvJroCam4JLuXe7k-8_zzU6wcXBQKkYulgquPo77iCWsZq2VbH2dKfZ4eciGwG4cea4dOb6MwxJloEIS5B4bwr7I8quwpqx7Rr80FYxzAmfkfYlofv65Y0VEpK8Wba-BmSmx_FNKb5dgz8JtFFBA&__tn__=-R «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին ուղղված նամակի տակ ստորագրել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016թ օլիմպիական չեմպիոն
Արտակ Բեգլարյան․ «Հայ ռազմագերիների դաժան սպանությունն ապացուցված է»
ԱՀ ՄԻՊ-ը վստահեցնում է՝ տեսանյութի փորձագիտական ուսումնասիրությամբ ապացուցվել է՝ այն իրական է, կեղծիք չկա
Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանն իրենց ստորագրությամբ շապիկներ են վաճառել՝ գումարը Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցելու համար
Օգտատեր Վրույր Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանն իրենց ստորագրությամբ շապիկներ են վաճառում եկեղեցու բակում, որ գումարը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին: Դուք տեսնեիք` ինչ հերթ էր ու ինչքան արտասահմանցի կար: Հաղթելուենք, դուք մենակ պինդ մնացեք: https://www.facebook.com/vruirtadevosian/posts/10224366119045642 Հիշեցնենք՝ Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը աշխարհահռչակ System of a Down (SOAD) հայ-ամերիկյան ռոք
Արցախի ՄԻՊ-ը փակ զեկույց է պատրաստել․ նկարագրված են դաժան պատկերներ
Զեկույցն, ըստ Արտակ Բեգլարյանի, չի հանրայնացվելու, քանի որ դաժան տեսարաններ են նկարագրված
Ինչքան վայրագ պիտի լինես, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում. ՀՀ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ գրելով․ Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում: Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից:
Հայոց արևելից կողմանց պաշտպանները (ֆոտոշարք)
Հայոց արևելից կողմանց պաշտպանները․ Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել։ https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3778413032191039?__xts__[0]=68.ARCDNR3Iu72UFvdFzrmzsWK1bFGRZ_7hbENDcoynQ7FwCRzUzyXksmN4OoysvZ2cdbm-Ri0gEvfjIuj5n—ATL42DgzOzVDgeGj9SKrRBnrl06NQfDHm_QwgqaU1KjYLS69BQpgNLwPWhVFZTqTnGFKbIMKDywRW7KtOG8vdUOGoZ9moRj9tqyb4_j3XSBrFJ2WwYWeXIW6eYZIq_L0BRBfesJ_FDlZ1H-oMPnJr-0by3rBJH8XG_kMMAx2sRemVAhTes_pwIZ1wtYVnUGhXSOUNkv40fV4xi1agnt0jpqISRHdRLnpRAjggQQy_cPz4W-57vDvVKHs9ozSBDJcveDMGQ&__tn__=-R
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության թարմացված տվյալները
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115
Ռուստամը մեր օրերի Աբրահամն է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը․ Արայիկ Հարությունյան
Սիրելի ՛ հայրենակիցներ, Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը… Վշտակցում եմ բոլոր հարազատներին: Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ
Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով. ԱՆ
Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով: Նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում: Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արսեն Թորոսյանը շրջել է վերակենդանացման բաժանմունքներով, հիվանդասենյակներով` զրուցել
Արսեն Թորոսյանը խնդրանքով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու Հայաստանի առողջապահության համակարգին․ ԱՆ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ համագործակցության ծավալման հեռանկարները: Հանդիպման ընթացքում դեսպան Լաքոտն իր զորակցությունն է
«Մեզ էստեղ լավ են նայում, բայց մենք ուզում ենք հետ գնանք մեր տունը՝ Արցախ». Արցախցի կանայք Դիլիջանում ժենգյալով հաց են պատրաստում և վաճառում
Վարուժան Բաբայան. «Ապագայում, երբ պատերազմը ավարտվի, այս նույն թիմով Շուշիում ենք ռեստորան բացելու»։
«Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա»
«Վրեժդ լուծելու ենք Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ ջան», ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին, հայտնում է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։ Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ
Ստացվում է՝ մի կողմին թույլատրվում է ամենասուր քննադատությունը՝ ընդհուպ հայհոյանքն ընդդիմության հասցեին, բայց ընդդիմությունը եւ մտահոգված այլ մարդիկ չեն կարող որեւէ քննադատական խոսք հնչեցնել. Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում է լրատվամիջոցների դիմումի առիթով դիմել Սահմանադրական դատարան
Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ. «Ադրբեջանի ներկայացուցչի տարածած տեղեկատվությունն ակնհայտ սադրանք է և նպատակ ունի շեղել ԱՊՀ Երիտասարդության հարցերի խորհրդի օրակարգը»
Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը 2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած
Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են․ Արայիկ Հարությունյան
Սիրելի ՛ հայրենակիցներ, Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/627384947958882/?type=3&theater
Տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու առավել արդյունավետ ոչ ռազմական միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է․ Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանա-թուրքական ուժերի չդադարող հարձակումների վերաբերյալ Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև քաղաք Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից: Քաղաքացիական օբյեկտների վրա այդ կանխամտածված հարձակման արդյունքում վիրավորում է ստացել առնվազն վեց խաղաղ բնակիչ: Ադրբեջանա-թուրքական
Նորօրյա հերոսներ
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված քաջորդիներից է փոխգնդապետ Տարոն Քոչարյանը, ով կարողացել է հստակորեն կազմակերպել իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ: Նույն բնույթի գործողությունների համար, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով: Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը՝ ի աջակցություն Արցախի ու Հայաստանի
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը յուրահատուկ համախմբվածություն ցուցաբերեց այս օրերին։ Ցույցեր, քաղաքական, քարոզչական աշխատանք, նվիրատվություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ռոքսաննա Մաքասջյանի խոսքով՝ պատերազմի լուրը ստանալուն պես անմիջապես ժողով են հրավիրել՝ հասկանալու առաջնահերթ անելիքները Հայաստանին ու Արցախին օգնելու համար։ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում է ստացել ավելի քան 100 քաղաքացիական անձ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից տեղեկանում ենք․ Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում է ստացել ավելի քան 100 քաղաքացիական անձ: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/811178783051384?__xts__[0]=68.ARD2sB_Gbs_QUL_MbvKVYhAmKWc1sxinsTGdGC1meQbLg8UmGyF_ugLlwbNcUZ1-kfdPsCd7GEeAb7hS1VhYb3AE5Kdx6Qbwy166CLYIm0dFsjaoDz5L_5BWyOAqMYt4mATNx55hNj0V1DynMI1GuI65Z8ATjMmaIssODajJ4EG5r1rlpRoEj1ZUbO-ssgcxV4GUQHVK0VQ6WXIft-fHiVe9LqLEFnEuLni-4ejzzGaXoV1sq-_EbaWQXweQc0uvCKC_P0hyJGSn79YzcluopRmV1wl248qVdK_Tgy6ECQKgfAo4VKaCy8WRJ6njiKVb1pDmZjWrP_R__T608aFx2hw&__tn__=-R Արցախի տեղեկատվական շտաբը մանրամասներ է ներկայացրել հրթիռակոծությունից վիրավորված քաղաքացիական անձանց վերաբերյալ․
ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ
ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ։ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/811191979716731/?type=3&theater
Կոչ ենք անում Հայաստանի եւ բոլոր երկրների իշխանություններին եւ միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ հայտարարություն
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ զինված ուժերը` ահաբեկիչ-վարձկանների ներգրավմամբ, իրենց ողջ զինուժը նետեցին Արցախի վրա։ 26 տարի շարունակ ադրբեջանական կողմը թե՛ պաշտոնական մակարդակում, թե՛ քաղաքացիական դիվանագիտության շրջանակներում բացարձակ անհանդուրժողականություն է դրսեւորել փոխզիջումների հարցում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա իր վերահսկողության ներքո։ Այդպիսով, Ադրբեջանի կողմից
Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ կամավորագրումն արդեն համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ․ «Սասնա Ծռեր»
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ կամավորագրումն արդեն համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ։ Կամավորների մարտական պատրաստումը կազմակերպվում է զորավարժարանում՝ փորձառու հրահանգիչների միջոցով։ Եթե դեռ չեք կամավորագրվել, կարող եք գրանցվել էլեկտրոնային մեխանիզմով, ինչպես նաև «Սասնա Ծռեր» համահայկական շարժման գրասենյակում (Ալեք Մանուկյան 5/5, մուտքը՝ Սայաթ Նովա պողոտայի կողմից)։ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» համահայկական շարժում
«Վալլեքս» խմբի ընկերություններն ու աշխատողները «Մենք ենք, մեր սահմանները» ֆոնդին նվիրաբերել են 200 մլն ՀՀ դրամ
Արձագանքելով շահագրգիռ հանրության հարցումներին՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտնում են, որ «Վալլեքս» խմբի՝ Արցախում գործող արտադրական ձեռնարկությունները, այդ թվում՝ Արցախի խոշորագույն գործատու և հարկատու Կաշենի լեռնահանքային համալիրը, համապատասխան քաղաքացիական պաշտպանության պլաններով սահմանված կարգով բերվել են պատերազմական ռեժիմի՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից դադարեցնելով արտադրական գործունեությունը։ Միաժամանակ, որպես ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմին, խմբի ընկերությունները՝ իրենց անձնակազմերով անմիջականորեն ներգրավված են
Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը
Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































