Օրվա լրահոսը

Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը. Ermenihaber.am

Ermenihaber.am-Թուրքիայի տարածքում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը: Ըստ թուրքական մամուլում հայտնված հրապարակումների՝ արգելափակվել են մասնավորապես ՀՀ նախագահի, կառավարության ու բոլոր նախարարությունների կայքէջերը: Նշվում է, որ Թուրքիայի տարածքից նշյալ կայքեր մուտք գործել փորձելիս էկրանին հայտնվում է «Արգելափակված երկիր (Հայաստան)» գրությունը:

«Միայն կրակի դադարի ռեժիմի լիարժեք հաստատումից հետո մենք կարող ենք արդյունավետորեն առաջ շարժվել բոլոր հարցերում». Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի Սերգեյ Վիկտորի, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի գործընկերներ, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, Սերգեյ Վիկտորի, Ձեզ, ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար։ Մենք բավականին բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային,

Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով: Վերջերս նմանատիպ մի տեղեկություն էլ կարդացի գեներալ Մովսես Հակոբյանի մասին, ով ռազմական ագրեսիան սկսելու առաջին օրից Ստեփանակերտում է՝ պահանջված տեղում»:  

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրեական գործ

Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված  և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ

Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին և բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) կառավարության հարցուպատասխանին հաջորդած խմբակցությունների հայտարարությունների ժամին կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։ Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցության հայտարարությունը Մենք լրջորեն մտահոգված ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ: Կոչ

Ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և կանխենք այսօրվա բարբարոսությունները, ցեղասպանությունը, էթնիկ զտումը. Միքայել Մելքումյան

ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը: Հարգելի’ գործընկերներ, Այժմ, երբ մենք ձեզ հետ միասին քննարկում ենք արցախյան հակամարտության հարցը, հենց հիմա Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակիչներ, երեխաներ, ծերեր, կանայք և այլ մարդիկ ուղղակի զոհվում են ռմբակոծություններից, շատ-շատերը հարյուրներով վիրավորվում են, կորցնում իրենց կացարանները, ավերվում են գյուղեր, քաղաքներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, ամեն ինչ։ Հարց եմ

Արցախում տիրող իրավիճակի մասին քննարկում ՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանցի պատվիրակները փորձում էին համոզել, թե Հայաստանն է խախտում հրադադարը, թիրախավորում խաղաղ բնակչությանը: Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ (ԵԽԽՎ) տեսակապի ձևաչափով անցկացվող ընդլայնված նիստի ընթացքում կազմակերպված Արցախի և Ադրբեջանի միջև ընթացող զինված հակամարտության թեմայի վերաբերյալ քննարկումը: Ելույթ ունենալու համար նախապես գրանցվել էին հայկական և ադրբեջանական կողմից  6-ական պատվիրակ, ինչպես նաև այլ անդամ երկրները

Հրապարակվել են Արցախում զոհված ևս 36 զինծառայողների անուններ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Գևորգյան Շալիկո Վոլոդյայի, ծնվ. 1995թ. Ազիզյան Արտաշես Եղիշի, ծնվ. 1980թ. Աբրոյան Արսեն Ռուբիկի, ծնվ. 2000թ. Այվազյան Ռաֆիկ Համլետի, ծնվ. 2001թ. Թորոսյան Արզուման Եգորի, ծնվ. 2001թ. Սոլկարյան Արսեն Արտակի, ծնվ. 2000թ. Կիրակոսյան Արայիկ Էդիկի, ծնվ. 1991թ. Բաբաջանյան Գևորգ Արտուրի, ծնվ. 1996թ. Գալստյան Մարտին Վազգենի, ծնվ. 1991թ. Սարգսյան Նարեկ Ջիվանի,

«Այս պատերազմում հայ ժողովուրդը փորձում է դիմադրել իր նկատմամբ սանձազերծված ցեղասպանությանը». Նիկոլ Փաշինյան

«Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը». վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին

Սևակ Ավանեսյանը նվագել է հրետակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում

Ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի… Բելգիահայ երաժիշտը՝ Սևակ Ավանեսյանը, նվագել է հրետակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում:

«Ադրբեջանական կողմը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքային ենթակառուցվածքները». Դեսպան Աշոտ Հովակիմյան

Հոկտեմբերի 7-ին Չեռնոգորիայի հանրային հեռուստառադիոընկերության առավոտյան ծրագրի ուղիղ եթերում կայացել է դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը: Հարցազրույցի ընթացքում դեսպանը հանգամանալից ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը՝ շեշտադրում կատարելով այն փաստի վրա, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից, Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ, Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիան մեծ վտանգ է հանդիսանում ոչ միայն Հայաստանի

«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու». Հետախույզ մայոր Էդգար Մաթեւոսյանի վերջին խոսքերը ու աննկարագրելի ցավը, որ թողեց 2 անչափահաս երեխաներին

Մարտական ընկերը գրում է՝ «Բառեր չկան նկարագրելու։ Ինքը իմ համար մի նոր ՄՈՆԹԵ Ա։ ԱՆՄԱՀԱՑԱՎ»:

Կարեն Խաչանովը ուժերը կփորձի Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» չորրորդ շրջանում սերբ Նովակ Ջոկովիչին պարտվելուց հետո մեկնել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք, որտեղ հանդես է գալու ATP Սանկտ-Պետերբուրգ մրցաշարում: Վիճակահանությամբ Խաչանովի առաջին մրցակիցը վաղը լինելու է Ավստրալիայի ներկայացուցիչ Ջեյմս Դաքուորթը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների ձեռքերով Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական խնդիրները լուծելու փորձերից

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալ Ի հեճուկս 2020 թ․ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության և ղեկավարման ներքո, շարունակում է ագրեսիվ գործողությունները և Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ թվում՝ խաղաղ

Արսեն Թորոսյանն այցելել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն շրջել է մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներ: Շրջայցի ընթացքում նախարարն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Արսեն Թորոսյանը եղել է բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է

«Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը». Ալեն Սիմոնյան

«Նման հիմար ստեր տարածողները պատժվելու են». Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

«Ինչպես տեսնում եք՝ այնքան էլ ոգեւորված չեմ, որ ՍԴ նախագահ եմ ընտրվել». Արման Դիլանյան

Ես ասել էի, որ չէի ուզում լինել ՍԴ նախագահ: Իմ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը

Կրասարի 27-ամյա հերոսը տան ավագ զավակն էր, չէր հասցրել ամուսնանալ

Արցախյան պատերազմում նահատակված պայմանագրային զինծառայող, Շիրակի մարզի Կրասար համայնքի 27-ամյա բնակիչ Լյուգվիգ Գրիգորյանին բնութագրում են որպես քչախոս, զուսպ երիտասարդի։ Նա, դասընկերներից մեկի՝ Մարիամ Մխիթարյանի ասելով, քիչ էր խոսում, փոխարենը մեծ գործ անում։ «Հիանալի անձնավորություն է,  գյուղում մեծ հարգանք ունեցող ընտանիքի զավակ, քչախոս է, սիրում է գործով ցույց տալ ամեն բան, սիրում է լուցկիներով տարբեր բաներ

«Ընտրվելու համար պարոն Դիլանյանն առնվազն 5 կողմ ձայն ստացել է». ՍԴ դատավոր

Վաղը ՍԴ-ում տեղի կունենա ՍԴ փոխնախագահի ընտրության հարցով աշխատակարգային նիստ

«Այս հրադադարը պետք է պահպանվի». Ժոզեֆ Բորել

«ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը տեղեկացրեց՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը նախարարները կարևորեցին, որ տարածաշրջանային բոլոր դերակատարներն իրենց ներդրումն ունենան զինված առճակատումը կանգնեցնելու և խաղաղության հաստատման հարցում»:

Սամվել Կարապետյանը հերթական 3 մլն դոլարն է տրամադրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն է հատկացրել մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար: «Մենք բազմակողմանի աջակցություն ենք ցուցաբերել, ցուցաբերում եւ շարունակելու ենք ցուցաբերել հայ ժողովրդին հատկապես այս դժվարին ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո կկարողանանք ապահովել բոլոր պայմանները հայոց հողի խաղաղության ու բարգավաճման համար», – ընդգծել է Սամվել

Զոհրաբ Մնացականյան․ Ադրբեջանը ինքնին դարձել է միջազգային ահաբեկչության օջախ

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում ռազմական օբյեկտների բացակայությունը խոսում է Ադրբեջանի նպատակադրված քայլերի մասին, ինչը, ըստ նրա, հավասար է ռազմական հանցագործության «Այն, ինչի հետ այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, էքզիստենցիալ սպառնալիքի մարմնացում է»,- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա

Մինչև տարվա վերջ Դիլիջանում կստերջացվի 40 թափառող շուն

Արդեն ստերջացվել են մոտ 14 շուն, սակայն գործընթացը որոշ ժամանակով կասեցվել է, քանի որ կլինիկայի վարորդը, որը զբաղվում էր կենդանիներին Դիլիջանից բռնելու ու կլինիկա տեղափոխելու հարցով՝ գտնվում է Արցախում

Ինչպես լինել բազմազավակ մայր ու հանրային դեմք` միաժամանակ

Աննա Հակոբյանը 4 զավակ ունի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը` 7

Հրապարակվել են Արցախում զոհված ևս 51 զինծառայողների անուններ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Բրսոյան Գագիկ Սեդրակի, ծնվ. 2002թ. Օվսեյան Ռաֆայել Արմանի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Հովհաննես Կարլենի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Հովսեփյան Կամո Շահենի, ծնվ. 1976թ. Կամավորական Պետրոսյան Հաբեթ Վրեժի, ծնվ. 1965թ. Կամավորական Բուդուրյան Վահագն Նահապետի, ծնվ. 1996թ. Կամավորական Սարգսյան Ալեքսանդր Համլետի, ծնվ. 1988թ. Կամավորական Մաթևոսյան Լեռնիկ Մարտիկի, ծնվ. 1967թ. Պողոսյան Սարգիս Գարեգինի,

Այն, ինչին այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում, որը հասունացել է այս մի քանի տասնամյակների ընթացքում. Զոհրաբ Մնացականյան

Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր:

Անդրանիկ Քոչարյանը նամակներով դիմել է ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին

«Թուրքիայի անմիջական աջակցությամբ, փաստորեն, շարունակվում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը»

Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվության վրա

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031