Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»:

Արցախի անկախության ճանաչմամբ մեկ քայլ առաջ կանենք. սփյուռքահայությունը վերաձևակերպել է իր պահանջները. «Ժամանակ»

Պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, որ չի կարելի հակառակորդին վստահել

Հյուսիսային սահմանագոտու պահապանները (ֆոտոպատմություն)

Պաշտպանության Բանակը լուսանկարներ է հրապարակել Հյուսիսային սահմանագոտուց Հյուսիսային սահմանագոտու պահապանները (ֆոտոպատմություն)

Զոհրաբ Մնացականյանը ռուս քաղաքագետների ուշադրությունը հրավիրեց զինյալ ահաբեկիչներին ռազմական գործողությունների մեջ ներգրավելու միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա

Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր

Կողմերի նպատակները

Երբ պատերազմի հենց սկզբում ես գրեցի, որ Ռուսաստանի նպատակն է մի իրավիճակ ստեղծել, որ Արցախ-Ադրբեջան շփման գծում իր զինծառայողների տեղադրման պահանջն առաջանա, եւ հենց դա՛ է պատճառը, որ այս անգամ Ռուսաստանը թույլ է տվել, որ պատերազմը սկսվի եւ թույլ է տալիս, որ այն շարունակվի, ինձ ոմանք մեղադրեցին «հակառուսական քարոզչության» մեջ: Իրականում ես խստորեն բաժանում եմ

«Եթե մեզնից ուժ չներկայացնենք, թղթի վրա գրվածները զուտ ճառեր են լինելու». Տիգրան Սարգսյան. «Փաստ»

Գրված իրա­վուն­քի պաշտ­պա­նու­թյա­նը հաս­նե­լու հա­մար շատ մեծ ռե­սուրս­ներ են պա­հանջ­վում

«Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ». Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը կոչ է անում զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը թիրախավորելուց

Մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մեր կապերը անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը:

Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ

Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում

Նիդերլանդների Հիլֆերսում քաղաքում բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին անաչառ լուսաբանում

Արցախա-ադրբեջանական հակամարտության օբյեկտիվ լուսաբանումն ապահովելու պահանջով Նիդերլանդների հայկական համայնքի մի խումբ անդամներ հավաքվել էին հոլանդական առաջնատար NOS մեդիա խմբի շենքի առջև: Նիդերլանդների Հիլֆերսում (Hilversum) քաղաքում է գործում երկրի առաջատար լրատվական NOS մեդիա խումբը, որն առաջատար հեռարձակող է ունի 700-ից ավելի աշխատակից և ապահովում է հանրային ու մյուս ալիքների NPO 1, 2, 3, NPO Politiek ,NPO

Չկա անհրաժեշտություն, բացի ՌԴ-ից կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, ներգրավել խաղաղապահների. Պետդումայի պատգամավոր

Նովիկովն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ է հետաքրքրված, որպեսզի Կովկասում կոնֆլիկտը լուծվի, չնայած իր խաղաղապահ ծառայությունը դեռ չի առաջարկել:

Սիրիական ահաբեկիչները համազորային պատերազմի դեպքում որոշակիորեն գերագնահատված են. Մհեր Հակոբյան. «Հայկական ժամանակ»

Հայ զինվորի մասին շատ ենք խոսել: Ուղղակի մի փոքր դետալ ասեմ. ես շատ եմ լինում միջազգային ռազմական մասնագիտական հարթակներում, և ինչքան էլ մեր նկատմամբ որոշ անձինք կամ ուժեր նեգատիվ տրամադրված լինեն, այնուամենայնիվ այս ուժերն ընդունում են, որ հայ զինվորը շատ մոտիվացված է: Ես չեմ հանդիպել չմոտիվացվածության մասին որևէ ակնարկի. առավելագույն քննադատությունը լինում է վատ զինված կամ վատ կառավարվող լինելու մասին:

Լկ­տիու­թյուն ու ան­բա­րո­յա­կա­նու­թյուն է Իս­րա­յե­լի կող­մից հու­մա­նի­տար օգ­նու­թյան ան­վան տակ այս օ­րե­րին Ադր­բե­ջա­նին զենք-զի­նամ­թերք մա­տա­կա­րա­րե­լը. Վարդան Ոսկանյան. «Իրատես»

Ի­րա­նը չա­փա­զանց դրա­կան է գնա­հա­տել Իս­րա­յե­լից ՀՀ դես­պա­նի հետ­կան­չը: Պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նը դա լուրջ ապ­տակ էր ո­րա­կել, ի­րա­նա­կան մա­մուլն էլ ակ­տի­վո­րեն տա­րա­ծում էր Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի՝ Ի­սրա­յե­լի մա­սով ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նը:

Ռազմարդյունաբերական ոլորտում՝ 18 տոկոսով ավելացում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Նախատեսվում է նոր նմուշների մշակում, նոր եւ արդիականացված նմուշների փորձնական խմբաքանակների արտադրություն, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի եւ ռազմատեխնիկական ունեցվածքի արդիականացում»:

Տեր Տաթեւ. զինվորներից մեկը, որն իրենցից խնդրել էր օրհնված խաչ ուղարկել, փրկվել է այդ խաչի շնորհիվ. «Հայկական ժամանակ»

«Խաչը պարանոցին՝ մի փոքր էլ վնասված, տղան վիրավոր հետ է վերադարձել ու ասել, որ խաչի զորությունն է իրեն փրկել։ Թող խաչի զորությունը պահպանի ու փրկի մեր բոլոր զինվորներին, որոնք ամեն մեկը մի լույս ու մի հպարտություն են մեզ համար»

Մո­տա­վոր հաշ­վար­կով՝ թշ­նա­մու զին­տեխ­նի­կա­յի 40 տո­կո­սը մեր բա­նա­կը կա­րո­ղա­ցել է ոչն­չաց­նել. ռազմական փորձագետ. «Իրատես»

Այդ թվե­րի իս­կու­թյունն ա­պա­ցու­ցում է նաև Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տա­յի հռե­տո­րա­բա­նու­թյու­նը: Դեռևս եր­կու շա­բաթ ա­ռաջ կոշտ ե­լույթ­նե­րով հո­խոր­տա­ցող մեր «հարևան­ներն» այժմ ա­ռա­վել մեղմ բա­ռա­պա­շա­րի են ան­ցել, իսկ դա, ա­ռա­ջին հեր­թին, մեր բա­նա­կի ու զին­ված ու­ժե­րի ճիշտ և գրա­գետ աշ­խա­տան­քի ար­դյունքն է:

Ղարաբաղյան հակամարտությունը` միջազգային մամուլի այսօրվա էջերում. Ամերիկայի ձայն

Ամերիկյան ու միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին ու ռազմական գործողությունների վերսկսմանը զինադադարի կնքումից հետո Los Angeles Times-ն անդրադարձել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ ամերիկահայ համայնքի անցկացրած բազմահազարանոց ցույցին՝ ի նշան համերաշխության Հայաստանի`Ադրբեջանի դեմ պայքարում: Պարբերականի տվյալներով Լոս Անջելեսի ոստիկանության Ուիլշիրի կայանը թվիթերում գրել է, որ բազմությունը

«Լեռնային Ղարաբաղում մարդիկ սպանվում են: Սա լուրջ մարտահրավեր է ԵԽ-ի համար». Ռոջեր Գեյլ

ԵԽԽՎ պատվիրակները մեկը մյուսի հետևից մտահոգություն  հայտնեցին Թուրքիայի՝ ռազմական գործողություններին մասնակցության, հակամարտության մեջ դերակատարության հարցով:

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ հանձնաժողովի նիստում կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է. Այսօր (հոկտեմբերի 12-ին-խմբ.)Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի հեռավար նիստում ներկայացրի Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Մանրամասն անդրադարձա տարածաշրջան ջիհադիստ ահաբեկիչների ներթափանցման և Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կասետային ռումբերի կիրառման փաստին։ Կոչ արեցի Վեհաժողովի անդամ բոլոր 55 երկրներին, որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման

Լրտեսության համար ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ձերբակալության գործով ԱԱԾ-ն միջոցառումներ է ձեռնարկելու

Ձեռնարկվելու է համապատասխան միջոցառումներ ինչպես մեղադրանքը հաստատող, այնպես էլ հերքող ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ. ԱԱԾ

Եթե հիմա տապալվի զինադադարի գործընթացը, Ռուսաստանի, անձամբ Պուտինի պատվի հարցն է. Ստեփան Գրիգորյան

Ըստ քաղաքագետի՝ նշանակում է՝ ՌԴ-ն Ադրբեջանի վրա ազդելու լծակներ չունի

«Ադրբեջանական կողմը չի պահպանում հումանիտար հրադադարի ռեժիմը». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ ասաց, որ ադրբեջանական կողմը չի պաշտպանում հումանիտար հրադադարի ռեժիմը հասկանալի մի քանի պատճառներով, որոնցից մեկը այն է, որ գերիների եւ դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնում են մարտական գործողությունների շրջան, ինչը ադրբեջանական կողմի բացարձակապես չի ցանկանում

Ինչպե՞ս ցույց տալ առաջին օգնություն ուշագնացության դեպքում

Հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ Պաշտպանի աշխատակազմի բժիշկը կներկայացնի, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում: Այս տեսանյութը վերաբերում է ուշագնացության ժամանակ առաջին բուժօգնությանը: Մանրամասները՝

Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ․ Արցախի ՏՇ

ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։ Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։ Գործընթացը լուսաբանել

«Թուրքիան, ունենալով մեծ ազդեցություն Ադրբեջանի վրա, փոխանակ նրան մղի դեպի խաղաղ բանակցություններ, քաջալերում է շարունակել ռազմական գործողությունները». ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ

Մայքլ Յենսենը հատուկ անդրադարձավ Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծմանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում անցկացվեց Արցախում տեղի ունեցող իրավիճակի հետ կապված քննարկում: ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսը քննարկման սկզբում զգուշացրեց՝ բոլորն էլ հասկանում են, որ կարող է հուզականությունը հասնել գագաթնակետին, բայց հորդորեց մնալ քաղաքակրթության սահմաններում: Զեկուցմամբ հանդես եկավ ԵԽԽՎ

Աշխարհը չպետք է անտեսի մահաբեր հարձակումները Հարավային Կովկասում. Վարուժան Ներսեսյան

Դեսպան Վարուժան Ներսեսյանի խմբագրական հոդվածը «Los Angeles Times» պարբերականում Մոտավորապես երկու շաբաթ է, ինչ Արցախը՝ Հարավային Կովկասի հայերով բնակեցված այս շրջանը, դիմանում է ադրբեջանական հրթիռների անողոք ու մահացու հարվածներին, հրետանային ու դրոնային հարձակումներին: Ժամեր առաջ Արցախի (միջազգայնորեն հայտնի որպես Լեռնային Ղարաբաղ) Մայր տաճարը երկու անգամ հարձակման ենթարկվեց, որի արդյունքում վիրավորումներ ստացան լրագրողներ, ովքեր զննում էին

Արծրուն Հովհաննիսյան. «Հադրութ քաղաքը գտնվում է մեր ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ»

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները: «Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը չի կատարել եւ չի էլ պատրաստվել կատարել: Ադրբեջանի ղեկավարության կողմից հայտարարությունները այն մասին, որ իրենք պատրաստակամ են եղել կատարելու այդ պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են: Ինչ-ինչ պատճառներով փորձում են

Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը. Ermenihaber.am

Ermenihaber.am-Թուրքիայի տարածքում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը: Ըստ թուրքական մամուլում հայտնված հրապարակումների՝ արգելափակվել են մասնավորապես ՀՀ նախագահի, կառավարության ու բոլոր նախարարությունների կայքէջերը: Նշվում է, որ Թուրքիայի տարածքից նշյալ կայքեր մուտք գործել փորձելիս էկրանին հայտնվում է «Արգելափակված երկիր (Հայաստան)» գրությունը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031