Օրվա լրահոսը

«Դուք կարո՞ղ եք իրավաչափ համարել մի մեղադրանք՝ «Տիկ-Տոկում» ձվածեղ պատրաստելու հիմքով»․ Կոչուբաև

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով հերթական դատական նիստին Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ այս գործով դատախազությունը համակարգային ինքնաբացարկ պիտի հայտնի, որովհետև մեղադրական եզրակացությունը կեղծված ապացույցի հիման վրա է արված։ Նա իր խոսքը սկսեց այսպես․ «Հարգելի դատարան, ժողովուրդը մի լավ խոսք

Փաշինյանը, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը

«Տեսական հնարավորությամբ՝ միջպետական հայցերից հրաժարումը չի հանգեցնի գործերի քննության դադարեցման»․ Սիրանուշ Սահակյան

Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ նախորդ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը ՄԻԵԴ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով վերացնել կիրառված անհապաղ միջոցները․ «Մենք առարկել էինք։ Սեպտեմբերի 24-ին դատարանը կայացրեց որոշում, որ կիրառված միջոցները պետք է մնան անփոփոխ։ Այս պահին էլ հայ պատանդները գտնվում են միջազգային դատարանների հատուկ միջոցների պաշտպանության ներքո։

Աննա Վարդապետյանն ու Բելառուսի գլխավոր դատախազը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

«Տեղյակ ենք ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով դեպքերի մասին և ուշադիր հետևում ենք դրանց՝ հատկապես առաջիկա ընտրությունների համատեքստում»․ Հայաստանի հարցերով ԵԽԽՎ զեկուցող

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցող Բորիանա Աբերգը վստահեցրեց՝ եթե մենք համարենք, որ որևէ իրավիճակում հրապարակային հայտարարությունները կամ այցելությունները լավագույն միջոցն են, մենք չենք հապաղի դա անել։

Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են

ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, հայտնում ենք, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերտառությամբ հրապարակումը և հրապարակման մեջ առկա լուսանկարը: Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են: Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական

«Ես ձեր ազատագրության համար եմ նստել, ձեր, հենց ձեր, որ վաղը Հայաստանի Հանրապետությունը կեղծիք չունենա»․ Բագրատ Սրբազանը՝ հանրային մեղադրողներին

Այո՛, եթե պետք լինի նաև գնդակահարել այն մարդկանց, որոնք կեղծիքով ու ստով պիտի առաջնորդվեն, և այո՛, գործը դրա մասին է, և դուք չեք կարող պատասխանել, չեք կարող, ուղղակի չեք կարող, ինչ ուզում եք արեք։

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ստամբուլում, զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժը գրանցվել է Մարմարա ծովում՝ Ստամբուլից հարավ-արևմուտք։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ ավերածություններ չկան, տեղեկացնում են՝ իրենց աշխատակիցները քաղաքում քննություն կիրականացնեն։ Ստամբուլի քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է չմոտենալ կառույցներին, որոնք կարող են վնասված լինել և հետևել պաշտանական հաղորդագրություններին։ Ապրիլին ավելի քան 150 մարդ էր

«Դատախազի էլ, պատգամավորի էլ տղամարդ տեսակ կա․ 18 հոգու, որ կալանավորում եք, նրանց մեջ կա կին՝ Լիդյա Մանթաշյան»․ Արթուր Սարգսյան

Ուզում եմ մի բան էլ ասեմ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրող քննչական խմբի ղեկավարը, որը ևս ստացել է «Մխիթար Գոշ», հիմա գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում»,- ասաց պատգամավորը։

Հրամանատարի տեղակալը կարգադրել է շպարել զինծառայողի աչքի շրջանում վնասվածքը, հանցագործության մասին չի զեկուցել. ինքնասպանության հասցնելու դեպքի վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային երկու զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։ Մասնավորապես՝ երկու զինծառայողները տարբեր

Ռոբերտա Մեցոլան վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել ՀՀ-ին խաղաղության օրակարգի ամրապնդման գործում

Հոկտեմբերի 2-ին, Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան–Եվրամիություն համագործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։ Կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման ոլորտներում։ Վարչապետ Փաշինյանը բարձր

«Արցախյան հրաշապատումներ». գրքույկ, որում նկարագրված են Արցախի սրբատեղիների, եկեղեցիների շուրջ հյուսված սրբապատումները

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ ՀԿ-ի համատեղ մատենաշարի շրջանակներում լույս է տեսել «Արցախյան հրաշապատումներ» գրքույկը, որտեղ նկարագրվող հնօրյա և նորօրյա հրաշագործ պատմությունները վկայում են, որ Քրիստոնյա աշխարհի համար Հիսուս Քրիստոսի` շուրջ 2000 և ավելի տարիներ առաջ կատարած հրաշքները աստվածհայտնության ու աստվածային փրկագործության յուրահատուկ դրսևորումներ են եղել, ինչպես հին ժամանակներում, այնպես էլ՝ այսօր։

Ալիև. Երևանն ու Բաքուն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին

«Ազատություն». Երևանն ու Բաքուն արդեն հարմարվել են կյանքին՝ խաղաղ պայմաններում, Կոպենհագենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հավելել է, թե խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումներն ունեն պատմական նշանակություն ողջ տարածաշրջանի, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի համար: Նյութն

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհու գործով նախաքննությունն ավարտվել է

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհու գործով նախաքննությունն ավարտվել է. ԶԼՄ-ներին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: «Պետական դավաճանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան»,– ասել է ՔԿ մամուլի խոսնակը:    

ՀՀ նախագահի և Գերմանիայի դեսպանի հանդիպմանը կարևորվել են թե երկկողմ հարաբերությունների խորացումը, թե Եվրամիության շրջանակում համագործակցության սերտացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին շնորհավորել է նրան և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ու իշխանություններին, մաղթել է բարգավաճում, խաղաղություն և նորանոր հաջողություններ: Դեսպան Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար և նշել,

Տիգրան Հակոբյանը Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը փոխանցեց Կոսովոյի անկախ մեդիայի հանձնաժողովին

ՀՌՀ նախագահ, Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահ` Տիգրան Հակոբյանը, 24-րդ տարեկան համաժողովի պաշտոնական բացմանը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում փոխանցեց հարթակի նախագահությունը Կոսովոյի անկախ մեդիայի հանձնաժողովին, ի դեմս պարոն Բեսնիկ Բերիշայի։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Դասը հստակ է․ պետք է զգոն և նախաձեռնող լինենք քաղաքացիական հասարակության տարածքը պաշտպանելու հարցում. ԹԻՀԿ-ը համերաշխությունն է հայտնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիի հարցաքննությունը նոր, վտանգավոր փուլ է բացում Վրաստանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող ճնշումների համատեքստում։

Փաշինյանը և Չեռնոգորիայի նախագահը քննարկել են համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով իրականացնել հետևողական քայլեր։ Չեռնոգորիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի

Հայաստանում մենահամերգով հանդես է եկել Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում hոկտեմբերի 1-ին առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես է եկել Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան։ Վենսան Դյուբուան միջազգային ասպարեզում համարվում է ամենահանրաճանաչ երգեհոնահարներից․ նա ունի ակտիվ համերգային գործունեություն, արժանացել է հեղինակավոր մրցանակների և հանդես է եկել աշխարհի առաջատար փառատոններում։ Երևանյան մենահամերգի ծրագիրը նվիրված էր Յոհան

Չպետք է ունենանք իրավիճակ, որի արդյունքում ոչ թե մարզերի քաղաքների կառուցապատումն է զարգանում, այլ Երևանի սահմանագիծը մարզերի հետ. Մհեր Գրիգորյան

«Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» միջոցառման միջոցները կավելացվեն շուրջ 12,6 մլրդ դրամով

Հայտնաբերվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակող անձը. նրա վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Դ.-ն ընկերության տնօրեն Գ.Ս.-ի օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով

Շիրակ Թորոսյանը հեռավար մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականություն, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հոկտեմբերի 2-ին հեռավար ձեւաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականություն, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին: Քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում գյուղատնտեսական քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի ոլորտում մոդելային օրենսդրական գործունեության զարգացման հեռանկարային ուղղություններին, ԱՊՀ անդամ պետություններում Հողային օրենսգրքի մոդելային նախագծին, «Ջերմոցային գազերի

Նախկին տնօրենի գործողությունների հետևանքով Հրազդանի հիվանդանոցը զրկվել է 31 մլն դրամ արժեքով գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից. վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի  նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շահադիտական նպատակներով չի կատարել ծառայողական պարտականությունները, որի  հետևանքով էական վնաս է պատճառել  ընկերության օրինական շահերին: Բացի այդ, կազմակերպել է հանցավոր ճանապահով ձեռք բերված գույքի ծագումն ու

Երբ հեռանում էի Հայաստանից՝ երաժիշտներից մեկը կատակեց, ասելով՝ եթե ինձ հաջողվել է ղեկավարել 100 հայի, կյանքում ոչնչից կարող եմ էլ չվախենալ. Վալերի Գերգիև

Հատուկ նշենք՝ երեկվա փառահեղ երեկոյից հետո Գերգիևը հայտնեց, որ այս համերգը նվիրում է իր բոլոր հայ ընկերներին, անուն առ անուն հնչեցնելով նրանց անունները՝ Էդվարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադամ Խուդոյան, Տերտերյան, Բաբաջանյան․ «Ինչ-որ առումով նրանք նաև իմ ուսուցիչներն են եղել, ես նրանցից սովորել եմ, թե ինչպես է պետք ընկերություն անել»։

Կոպենհագենում Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ֆարերյան կղզիների վարչապետ Ակսել Յոհանեսենի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի

Խաղաղությունն ապրանք կամ ծառայություն չի, որ Սյունիքի հաշվին գնաք Վաշինգտոնից առնեք՝ բերեք քվեաթերթիկի գնով ծախեք ժողովրդի վրա. Արտակ Զաքարյան

Դուք ո՛չ խաղաղության գինը գիտեք, ո՛չ պատերազմի, ո՛չ ազգային արժանապատվության ու ոչ էլ հայրենիքի գինը գիտեք։ Դուք միայն ձեր մանդատից ստացած «քյարը» հաշվելը գիտեք։

Իջեւանի ՔՊ-ի գրասենյակի նկուղում են զենքերը. Բագրատ Սրբազանը հեգնեց հանրային մեղադրողներին

Ներխուժել են մեր բնակարաններ, գործի հետ կապ չունեցող նյութեր են մտցրել գործի մեջ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. – Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, – Գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարեւանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, – Ընդգծելով խաղաղության հաստատման

«Ասում եք՝ մեզ նվաստացնում է այս խաղաղությունը, ի՞նչն է նվաստացնում, որ սահմանում գտնվող գյուղի բնակիչն արդեն տո՞ւն է սարքում»․ Գեղամ Նազարյան

«Ես չեմ տեսել մի ազգ, որն այսքան բուռն քննարկի՝ խաղաղություն ուզում է, թե չէ, գոհ է խաղաղությունից, թե չէ»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031