Օրվա լրահոսը
Շիրակ Թորոսյանը հեռավար մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականություն, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հոկտեմբերի 2-ին հեռավար ձեւաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականություն, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին: Քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում գյուղատնտեսական քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի ոլորտում մոդելային օրենսդրական գործունեության զարգացման հեռանկարային ուղղություններին, ԱՊՀ անդամ պետություններում Հողային օրենսգրքի մոդելային նախագծին, «Ջերմոցային գազերի
Նախկին տնօրենի գործողությունների հետևանքով Հրազդանի հիվանդանոցը զրկվել է 31 մլն դրամ արժեքով գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից. վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շահադիտական նպատակներով չի կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառել ընկերության օրինական շահերին: Բացի այդ, կազմակերպել է հանցավոր ճանապահով ձեռք բերված գույքի ծագումն ու
Երբ հեռանում էի Հայաստանից՝ երաժիշտներից մեկը կատակեց, ասելով՝ եթե ինձ հաջողվել է ղեկավարել 100 հայի, կյանքում ոչնչից կարող եմ էլ չվախենալ. Վալերի Գերգիև
Հատուկ նշենք՝ երեկվա փառահեղ երեկոյից հետո Գերգիևը հայտնեց, որ այս համերգը նվիրում է իր բոլոր հայ ընկերներին, անուն առ անուն հնչեցնելով նրանց անունները՝ Էդվարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադամ Խուդոյան, Տերտերյան, Բաբաջանյան․ «Ինչ-որ առումով նրանք նաև իմ ուսուցիչներն են եղել, ես նրանցից սովորել եմ, թե ինչպես է պետք ընկերություն անել»։
Կոպենհագենում Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ
Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ֆարերյան կղզիների վարչապետ Ակսել Յոհանեսենի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի
Խաղաղությունն ապրանք կամ ծառայություն չի, որ Սյունիքի հաշվին գնաք Վաշինգտոնից առնեք՝ բերեք քվեաթերթիկի գնով ծախեք ժողովրդի վրա. Արտակ Զաքարյան
Դուք ո՛չ խաղաղության գինը գիտեք, ո՛չ պատերազմի, ո՛չ ազգային արժանապատվության ու ոչ էլ հայրենիքի գինը գիտեք։ Դուք միայն ձեր մանդատից ստացած «քյարը» հաշվելը գիտեք։
Իջեւանի ՔՊ-ի գրասենյակի նկուղում են զենքերը. Բագրատ Սրբազանը հեգնեց հանրային մեղադրողներին
Ներխուժել են մեր բնակարաններ, գործի հետ կապ չունեցող նյութեր են մտցրել գործի մեջ
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարությունը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. – Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, – Գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարեւանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, – Ընդգծելով խաղաղության հաստատման
«Ասում եք՝ մեզ նվաստացնում է այս խաղաղությունը, ի՞նչն է նվաստացնում, որ սահմանում գտնվող գյուղի բնակիչն արդեն տո՞ւն է սարքում»․ Գեղամ Նազարյան
«Ես չեմ տեսել մի ազգ, որն այսքան բուռն քննարկի՝ խաղաղություն ուզում է, թե չէ, գոհ է խաղաղությունից, թե չէ»։
Ի՞նչ նպատակով ենք կրճատում պաշտպանական ծախսերը։ Ի՞նչ անվտանգության մոդելի ենք ձգտում. Անանյան
Նվազումը կազմում է ավելի քան 101.5 մլրդ դրամ։
Բացարկ եմ հայտնում իմ, Բագրատ Սրբազանի եւ Մխիթար Գոշի անունից. Փաստաբան
Նիստին ներկա է նաեւ Կանադայի հյուպատոսը (հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը նաեւ Կանադայի քաղաքացի է):
Զինվորական կայազորային քննչական բաժինները, իրենց պարտականությունները թողած, զբաղվում են լրագրող Լիլիթ Աղեկյանի դեմ նոր գործ կարելով. Զարուհի Փոստանջյան
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, հասկանալի է, որ փորձ չունեք։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, հասկանալի է, որ Դուք նույնպես անփորձ եք։ Բայց գրել-կարդալ գոնե գիտեք։ Կարդացեք ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ու ՀՀ քրեական օրենսգիրքը և մի պահ ինքներդ Ձեզ հաշվետվություն տվեք՝ ի՞նչ եք անում». Զարուհի Փոստանջյան
Մենք այսօր ունենք արդեն 350 000 քաղաքացի, որոնք իրենց թոշակը եւ նպաստը իրենց իսկ ձեռքով բարձրացնում են. Արսեն Թորոսյան
Մենք 12% սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 20%-ի եւ առավելագույն թիվը մինչեւ 10 000 դրամի: Եթե հաշվարկենք, օրինակ, 50 000 դրամ կենսաթոշակի վրա, քաղաքացին կարող է 50 000-ը դարձնել 60 000, իր իսկ ձեռքով. Թորոսյան
Փարաքարի սպանություններով պայմանավորված այսօր պաշտոնանկ է եղել ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը
Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Փարաքարի սպանություններով պայմանավորված այսօր պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը: ԱԱԾ լրատվական վարչությունից Բարսեղյանի պաշտոնանկության մասին լուրը հաստատեցին: ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը: Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և
«Սյունիքում կրակոցները դադարել են, օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է»․ ՔՊ-ն հայտարարություն ընդունեց
«Հերթական անգամ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահն արձանագրում են հանդիպման արդյունքում, որ Հայաստանի տարածքում գոյություն ունի միայն մեկ նախագիծ՝ դա TRIPP նախագիծն է։ Ես հիմա ուզում եմ ասել, որ մեր ընդդիմությունը լավ կանի էդ միջանցքի գաղափարը վերցնի, ծալի եւ… ուտի»,- նշեց Կոնջորյանը։
«Վերադարձած գերիներին շատ դեպքերում դիտարկում են՝ որպես թշնամի, խորթ, անցանկալի շերտ․ նրանցից շատերը որոշել են հեռանալ երկրից»․ Խաչատուր Գասպարյան
Նա հայտնեց՝ այս պահին Կարմիր խաչի հետ համատեղ աշխատում են անհատական որոշ դեպքերի վրա և փորձում իրականացնել վերադարձած գերիների հոգեբանական իրողության գնահատում։ Տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ մոտ 40 գերիների այցելել են, իրականացրել ընտանիքների հոգեբանական գնահատում։
Չեք շնորհավորել ինձ ու Ալիևին, Թրամփը վերջ դրեց մեր միջև հակամարտությանը. կատակել է Ալբանիայի վարչապետը
«Պետք է ներողություն խնդրեք, որ ինձ ու Ալիևին չեք շնորհավորել խաղաղության գործարքի համար: Թրամփը վերջ դրեց մեր միջև հակամարտությանը», – Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման կատակով հանդիմանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս Հայաստանն անվանել է Ալբանիա: Օգոստոսի 19-ին «The Mark Levin
Անահիտ Մանասյանը Մերձավանի համայնքապետի սպանության գործով հնարավոր խախտումների մասին դեռ կխոսի
Խախտումների մասին դեռ չեմ կարող խոսել, որովհետեւ հընթացս պետք է կարողանանք խնդիրները արձանագրել, բացահայտել եւ հրապարակել. ՄԻՊ
Մխիթար Հայրապետյանը կարևորել է, որ տվյալների մասով բավականաչափ քաղաքացիակենտրոն օրենսդրություն է առաջարկվում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կիբեռանվտանգության մասին օրենքների փաթեթը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5: ԱԺ սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 1-ի լիագումար նիստերում օրենքների փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական
Անահիտ Մանասյանը դեռ չգիտի՝ 2024-ին Բաղրամյան պողոտայում «Զարյա 3» հատուկ միջոցը կիրառվե՞լ է, թե ոչ
Եթե մինչեւ հիմա խոսում ենք այս առնչությամբ, նշանակում է կան խնդիրներ. ՄԻՊ
Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին: Երկրների առաջնորդներին դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը: Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստը: Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է խաղաղություն, եւ ՔՊ-ն գտնում է, որ ԱԺ-ն պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը»
Հայտարարության նախագծի եզրափակիչ մասում կոչ է արվում ՀՀ եւ Ադրբեջանի հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը բորբոքելուն ուղղված խոսույթից եւ գործողություններից։
Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին
Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների
«Ֆրանսիայի ԱԳՆ-ից մեզ պատասխանել են՝ ՀՀ իշխանությունները պետք է զբաղվեն գերիների խնդրով»․ Հիլդա Չոբոյան
Հիլդա Չոբոյանը հայտնեց՝ ծրագիր են իրականացրել՝ ամեն հայ գերու համար հովանավոր գտել Ֆրանսիայի քաղաքապետերի շրջանում։
Մենք սահմանն էինք պաշտպանում, պարզվեց՝ թշնամին մեր երկրի ներսում է եւ երկրի սրտում է նստած. Արման Մխիթարյան
Ադրբեջանից դեռ շատ երկար պահանջների ցանկ ենք ստանալու. Ալբերտ Թադեւոսյան
Փաշինյանը «կռուտիտի» նոր հնարք կիրառեց՝ տարանջատելով կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունները «մեծագույնների, միջինների եւ մանրների»՝ այդ կերպ փորձելով հիմնավորել իր իսկ կառավարության գործունեության ֆիասկոն. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Ազգային ժողովում Փաշինյանը «կռուտիտի» նոր հնարք կիրառեց՝ տարանջատելով ՀՀ Կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունները «մեծագույնների, միջինների եւ մանրների» եւ այդ կերպ փորձելով հիմնավորել իր իսկ կառավարության գործունեության ֆիասկոն։ Դնում եմ մի կողմ, որ նման պոստֆակտում ինվենտարիզացիան անլուրջ է, անհիմն եւ ինքնին խաբեություն։ Դնում եմ մի կողմ, որ իր արկածախնդրության
Լսումների միջոցով զեկույցի ներկայացումն Անդրանիկ Քոչարյանը համարում է զեկույցի իրավական նշանակության նվազեցում
«Քարտուղարության միջոցով է հանձնվել եւ ես այլ տարբերակ չգիտեմ զեկույցը ԱԺ նախագահին հասցնելու»․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի մասին
ԱԺ-ն մերժեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը
«Ազգային ճակատ». ՀՀ ԱԺ-ն մերժեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը. 🔷Դեմ – 58 պատգամավոր 🔷Կողմ – 26 պատգամավոր 🔷ձեռնպահ – 2 պատգամավոր
««Հայաստան» դաշինքը հայտարարեց ընդմիջում եւ փախավ դահլիճից, սա խայտառակություն է»
«Արձանագրում ենք, որ ընդդիմությունը, երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, փախնում է, մեռած է ձեւանում, ամեն ինչ անում է, որ որեւէ կերպ խաղաղության հետ չառնչվի»։
Աշակերտների իրական ընդգրկվածությունը 12-ամյա կրթության մեջ՝ ներառյալ ՄԿՈւ համակարգը, 94.6% է. Թագուհի Ղազարյան
Հաշվեքննիչ պալատի ցուցանիշները թերևս ստացվել են այն բանի պատճառով, որ հաշվեքննություն իրականացնելիս հաշվի չի առնվել Հայաստանում ծնված, բայց չապրող երեխաների հանգամանքը։
«Հանդիպումից առաջ հերթական անգամ ուզում էր դուր գալ Ալիեւին՝ ցույց տալով իր հնազանդությունը եւ պահանջները կատարելու պատրաստակամությունը»․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը «հերթական ցինիկ հայտարարություններն արեց»․ Իշխան Սաղաթելյան


















































