Օրվա լրահոսը
Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի քանի սուպերմարկետի գործունեությունը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ: Որոշման համաձայն՝ մի քանի տնտեսվարողների պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը վեց ժամով արգելվել է: Խոսքը հետևյալ սուպերմարկետների մասին է. «Նունուշ» ՍՊԸ, ք. Երևան, Վ. Շենգավիթ, «Տիգրանուհի Թևանյան» ԱՁ, է. Երևան, Վ. Շենգավիթ, «Շոկո» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց, «Սիթի» ՍՊԸ, Կոմիտաս:
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 954 նոր դեպք
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 954 նոր դեպք, որից 591-ը՝ Մոսկվայում: Ինչպես հաղորդում է gazeta.ru կայքը, ՌԴ-ում վարակվածների թիվը հասել է 6343-ի, հիվանդության դեպքեր են գրանցվել երկրի 80 շրջանում: Մեկ օրում Ռուսաստանում ամբողջությամբ առողջացել է 21 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 406 մարդ, գրանցվել է մահացության 47 դեպք: «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքն էլ հաղորդում է, որ ապրիլի
Ընդամենը 2 պարբերությունից բաղկացած նախագիծը մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում. Շուշան Դոյդոյան
Պատասխան գրություններից և ոչ մեկով այդպես էլ չի տրամադրել ո՛չ վերլուծությունը, ո՛չ դրա հրապարակման պաշտոնական հղումը, ոչ էլ, թե կոնկրետ ո՛ր փորձագետներն են մշակել օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնադզորի հետ արդյունավետ համագործակցության համար:
Պոլսահայ մտավորականը կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղափոխվել է հիվանդանոց. Ermenihaber
Քյուրքչյուգիլը «Միացյալ սոցիալիստական» կուսակցության (BSP), այնուհետև՝ «Ազատություն և համերաշխություն» կուսակցության (ÖDP) հիմնադիրն է։ Ի դեպ, ÖDP-ն Թուրքիայում գործող այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և համապատասխան կոչ արել երկրի իշխանություններին։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 7-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 6-7-ը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ
Շատ սիրելի արցախցինե՛ր, թույլ մի՛ տվեք՝ ձեզ ներքաշեն անկայունության հորձանուտ. Արփինե Հովհաննիսյան
Մասիս Մայիլյանը հայտարարել է միայն իր բոյկոտի մասին, և նրա հաղորդագրությունից պարզ է, որ դիմում չի ներկայացրել ԿԸՀ: Սա նշանակում է, որ չնայած բոյկոտի կոչերին` նրա անունը կլինի քվեաթերթիկում: Միևնույն ժամանակ՝ ըստ Արցախի Սահմանադրության երկրորդ փուլում Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Այսպիսով` ապրիլի 14-ին քվեաթերթիկում կլինեն երկու անուններ, և ընտրված կհամարվի առավել թվով ձայներ ստացած թեկնածուն
Կա ցրտահարության վտանգ. Գագիկ Սուրենյան
«Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»
«Ղափամայի օր, չգիտեմ, տոլմայի օր». Պատգամավորները կատակեցին ու ընդունեցին կրոնական, ազգային փոքրամասնություններին 4 օր արձակուրդ տալու նախագիծը
Քվեարկությունից հետո պատգամավորները սկսեցին իրար հետ կատակել: Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ախր այդ տրամաբանությամբ, ասենք, եթե հիմա մենք վերցնենք բոլոր հնարավոր լեգենդներն ու առասպելները, Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատ, այբուբենը գրելու օր,ամեն ինչը կարող են հիշել: Ղափամայի օր, չգիտեմ, տոլմայի օր»:
Փոխնախարար. «Արգելվում է պարենային որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից»
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԵԱՏՄ խորհրդի նիստը որոշել է՝ բժշկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են, սահմանված ցանկն ընդլայնվել է, ներառվել են նաեւ դեղորայքային արտադրության մեջ կիրառվող նյութերը: Այսօր այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նրա ներկայացմամբ՝ զրոյական մաքսատուրքերը գործելու են վեց ամիս ժամկետով, այն կիրառելի է մարտի 16-ից
Թեսթավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող մեր երկրում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Համեմատության համար. Ադրբեջանում ապրիլի 4-ի պաշտոնական տեղեկատվությամբ մեկ օրում արվել է 3800 թեստ։ Իսկ համաճարակից ի վեր՝ մոտ 42 000:
Ստացվում է, որ Ադրբեջանում մեկ օրում արվում է ավելի շատ թեստ, քան Հայաստանում ողջ համաճարակի ընթացքում։ Սա աբսուրդ է։
ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով
Ապրիլի 2֊ին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարվեցին փոփոխություններ, որոնց նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ տեսակապի միջոցով հասանելի դարձնել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես, ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերը
ԱԻՆ. նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 13 մահ. արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք. տուժել է 16 քաղաքացի
Մարտի 30-ից ապրիլի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 37 հրդեհի, 5 փլուզման, 1 քարաթափման ահազանգ, 22 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 61 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 34 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի:
Աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին 54 մլն դրամ է վճարվել ոստիկանության զորքերում. ՊՎԾ-ն ավարտել է ոստիկանությունում իրականացված 2-րդ ուսումնասիրությունը
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանության զորքերում իրականացված մշտադիտարկման արդյունքներով պարզվել է, որ 2007-2011թթ. ընթացքում զինծառայության հետ որևէ առնչություն չունեցող մի շարք անձինք ՀՀ ոստիկանության զորքերում զբաղեցրել են պաշտոններ և ունեցել են կոչումներ: Մի շարք այլ աշխատակիցներ չեն կատարել սահմանված կարգով իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները, փոխարենն իրականացրել են ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի թեյարանների աշխատանքների կազմակերպումը:
Կորոնավիրուսով վարակված մարալիկցի տղամարդը մահացել է․ Գյումրու հիվանդանոցի 29 բուժաշխատող երեկվանից մեկուսացած են
Արմեն Իսահակյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ այսուհետ հաշվի չառնելով համաճարակաբանական անամնեզը՝ թոքաբորբ ու ջերմություն ունեցող հիվանդները պետք է թեստավորվեն, նոր միայն ընդունվեն Գյումրի բժշկական կենտրոն։ Եթե թեստը դրական եղավ, բուժումը շարունակեն կորոնավիրուսի բուժման համար նախատեսված բուժհաստատություններ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է հիվանդանոց
Դաունինգ սթրիթում հավաստիացրել են, որ սա նախազգուշական քայլ է, և վարչապետը շարունակում է ղեկավարել կառավարությունը: Նշվում է, որ 55-ամյա Ջոնսոնը գիշերն անցկացրել է հիվանդանոցում:
Պետք է հոգ տանենք, որ մեր պատասխան քայլերն ակամա չնպաստեն առաջին անհրաժեշտության ապրանքների անհիմն պակասի, սովի և թերսնման հիմնախնդրի սրմանը. համատեղ հայտարարություն
Նույնքան կարևոր է, որ սննդամթերք արտադրողները և պարենային ապրանքների ոլորտի աշխատողները վերամշակման և մանրածախ առևտրի մակարդակում նվազեցնեն հիվանդության տարածումը և պահպանեն սննդամթերքի մատակարարման շղթաները։
«Ցավոք, եւս 1 մահվան դեպք ունենք. 68-ամյա քաղաքացին քրոնիկ հիվանդություններ է ունեցել». Փաշինյան
Ունեցել է նաեւ դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում
Կամ իրավապահ համակարգն իրեն դուրս կդնի քաղաքական խաղից, կամ վաղը՝ նման արդարադատություն իրականացնողները կկանգնեն անհատական պատասխանատվության առջև. Էլինար Վարդանյան
Եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված առաջիկայում քննության առարկա չդառնա կալանքն այլ խափանման միջոցով փոխելու հարցը, իսկ դատախազությունը և դատարանները դրսևորեն ընտրովի մոտեցում՝ մի շարք անձանց ազատենք, մնացածին՝ ոչ՝ անկախ ամեն ինչից, այլևս որևէ կասկած չի մնա, որ գործ ունենք քաղաքական վրեժխնդրության և անձնական հաշվեհարդարի հետ:
«11 դրական դեպք. հնարավոր է՝ սա լավ լուր է կորոնավիրուսի հաղթահարման առումով». Փաշինյան
Եթե մեր հույսը հաստատվի եւ արդարանա, կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ շատ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունք տալ
Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը՝ 833
Առողջացել է ևս 5 քաղաքացի, ընդհանուր` 62:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք:
Ավետիք Չալաբյան. Առավել արդյունավետ եղանակը մասսայական թեստավորումն է
Մինչև կարանտինի ավարտը նվազագույն սոցիալական աջակցություն ապահովել բոլոր կարիքավորներին, առանց հատուկ հարցնելու, թե որքանով է դա հիմնավորված սովորական պայմաններում
Հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Արսեն Թորոսյան. Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին
Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով…
«Անասունների մորթ չենք կարողանում անել», «Չգիտենք բերքն ինչպես ենք իրացնելու», «Գյուղացիները չեն կարողանում գնան՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել». Գյուղատնտեսները բողոքեցին Գեւորգ Գորգիսյանին
Գյուղատնտեսները կառավարության ուշադրությունը հրավիրեցին մի շարք խնդիրների վրա:
Արտակարգ դրության ժամանակ բացօթյա որոշ աշխատանքներում բացառություն կարելի էր անել
Արտակարգ դրության պայմաններում պարետի հրամանով բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններում աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է: Դա կորոնավիրուսի վարակի տարածումը դանդաղեցնելու, կանխելու անհրաժեշտ լուծում է, անգամ՝ ուշացած: Սակայն, գուցե, ճիշտ կլիներ որոշ դեպքերում բացառություն անել: Խոսքը բացօթյա աշխատանքների մասին է, որտեղ պահանջվող սոցիալական հեռավորությունը պահպանելու եւ միմյանց վարակելու խնդիր չկա: Օրինակ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի եւ Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ գտնվող
Սուրեն Պարսյան. Ասիական զարգացման բանկի կանխատեսումները բավականին լավատեսական են, քանի որ հաշվի չեն առնվել մի քանի կարեւոր հարցեր
Սուրեն Պարսյանը գտնում է, որ ծառայությունների եւ շինարարության ոլորտների անկումը ՀՆԱ-ի ցուցանիշների վրա էական ազդեցություն կունենան:
Ապրիլի 6-ին ոչ պաշտոնական համերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը
Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ Կառավարության էջը ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Տանը մնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/2989990727690638/?type=3&theater
Երբ թանկացել է կոճապղպեղը կամ մի քանի մատչելի մթերք, որոնք հրաշալիորեն ամրապնդում են իմունիտետը
Քանի դեռ աշխարհի առողջապահական առաջատար կազմակերպությունները փորձում են գտնել Covid-19 հիվանդության հարուցիչ համարվող նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ զուգահեռաբար նաև փորձարկելով մի շարք դեղամիջոցների արդյունավետությունը հիվանդության դեմ պայքարում, մարդկության ստվար զանգվածին մնում է հետևել ԱՀԿ-ի ու սեփական երկրի իշխանությունների ցուցումներին, մնալ տանը, հաճախակի լվացվել և որ ամենակարևորն է՝ ամրապնդել իմունիտետը։ Շատերը գուցե մտածեն՝ էլ ի՞նչ իմունիտետ,
Կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում թեսթ անել Զինված ուժերի ամբողջ անձնակազմին․ «Սասնա ծռեր»
Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում առաջնահերթ է Զինված ուժերի անձնակազմի կյանքի և առողջության պահպանումը։ Արտակարգ դրության պարետին և ՀՀ առողջապահության նախարարին կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում թեսթ անել Զինված ուժերի ամբողջ անձնակազմին՝ նախապատվությունը տալով առաջնագծի զինծառայողներին։ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ


















































