Օրվա լրահոսը
ԱԱՏՄ-ի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, կան մեկուսացածներ եւ ինքնամեկուսացածներ
Ըստ Ավագյանի, տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոններից 14 անձ է ինքնամեկուսացվել, նրանք ուղիղ կոնտակտավոր չեն, մեկուսացված են 17-ը, եւ 2-ի մոտ է վարակը հաստավել:
Որո՞նք են COVID-19-ի պայմաններում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության առաջնահերթությունները
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը քննարկել են մեր երկրում ՊԳԿ-ի կատարած աշխատանքի առաջնահերթությունները և տեսակետներ են փոխանակել COVID-19 համավարակի արդյունքում առաջացած դժվարին իրավիճակում համատեղ աշխատանքները արդյունավետ շարունակելու վերաբերյալ: Հասկանալի պատճառով քննարկումը կայացել է հեռահար տարբերակով: Կորոնավիրուս հիվանդության բռնկման հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակի
Տույժ-տուգանքները հանել, վարձավճարների հարցը մեղմել, ժողովրդին փող տալ, որ առաջարկ-պահանջարկ լինի. գործարարը դիմել է կառավարությանը
Նա ասաց, որ այս պահին կոնկրետ թվեր չեն կարող ասել, բայց քիչ չեն գործարարները, որոնք այս արտակարգ դրության օրերին ստիպված են եղել աշխատողներին կրճատել. «Մեղադրելու չի: Պատկերացրեք, շուկայում կամ առեւտրի կենտրոնում խանութ է, որը հագուստ կամ տեխնիկա է վաճառում, որը մտնում է արգելքի տակ, արդեն մոտ տասը օր է՝ չունի եկամուտ ու եթե այսպես շարունակվի, եկամուտ չունենալու դեպքում չի կարողանալու տալ աշխատավարձը»:
Հասարակությունը պետք է հստակ իմանա՝ քանի թեսթի արդյունքում են տվյալ օրը ստացվել իքս դրական պատասխանները։ Հակառակ պարագայում տեղեկատվությունն ամբողջական չէ. «Այլընտրանքային նախագծեր»
Տխուր փաստերի շարքում իր ուրույն տեղն ունի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությունը։ Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ։ Սա ավելի շատ փախուստի է նմանվում։
Ղարամյանն ու Խաչատուրովը՝ կորցրած բարձունքի ու տարածքների մասին. «Հակառակորդն այդ 2 տեղում կանգնելով՝ ոչինչ չշահեց»
Եթե այդ բարձունքները գոնե օպերատիվ նշանակություն ունենային մեզ համար ու մեծ վտանգ ներկայացնեին, մենք, իհարկե, չէինք նայի նոր կորուստներին եւ արագ կկազմակերպեինք
Մինչ այսօր ՀՀ սահմանային անցակետից 172 քաղաքացի է հոսպիտալացվել, 11,895-ին ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել
Նա նաեւ նշեց՝ մինչեւ հանրային տրանսպորտի գործունեության արգելքը, ստուգվել է ուղեւորափոխադրում իրականացնող 64 կազմակերպություն, թե ինչպես են ապահովում անվտանգության կանոնները՝ ախտահանումը: Ավագյանն ասաց, որ ընդամենը երկուսում են խախտում հայտնաբերել:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վայելում է հայկական «Ով սիրուն, սիրուն» երգը (տեսանյութ)
Համացանցում բավականին մեծ տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ ռուս հայտնի երգիչ Վալերի Մելաձեն կատարում է հայկական սիրված և հայտնի «Ով սիրուն, սիրուն» երգը, որը սիրով վայելում են բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ https://www.youtube.com/watch?v=qzzkD_YlRuo&feature=emb_title
2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման համար դիմել ՊԵԿ․ հայտարարություն
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59: Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները. _ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր, _ ավտոմեքենայի
Տիգրան Խաչատրյանը չբացառեց, որ նոր պարտք կվերցնենք
Ըստ Էկոնոմիկայի նախարարի, նոր պարտքի չափը պետք է լինի խելամտության սահմաններում
ՀՀ կենտրոնական բանկը՝ «Վարկս Էյ Էմ»-ի դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ
Հարգելի քաղաքացիներ, Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպություն) առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կազմակերպության գործունեության լիցենզիան: Նշվածի հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն ձևավորվել է Կազմակերպության լուծարային հանձնաժողովը, որին այսուհետ կարող եք հասցեագրել
Սերժ Սարգսյանն ու այլ պաշտոնյաներ՝ 80-ականների զենքի, գլխատված հրամանատարի եւ փամփուշտ չլինելու մասին
6-րդ պաշտպանական շրջանի հրթիռահրետանային զորքերի հրամանատարին զեկուցում են, որ այսինչ դիրքում փամփուշտները վերջանում են, եւ նա զինվորի հետ մեքենայով անձամբ տանում է փամփուշտները
Բագրատաշենի անցակետում աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում մեքենաների առկա կուտակումները նվազեցնելու ուղղությամբ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ: Դրանք առաջացել են ինչպես Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցումային կետում առկա մոտ 800 բեռնատարներից, այնպես էլ Վրաստանի տարածք արդեն
Շրջակա միջավայրի նախարարության միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է․ պարզաբանում
Շրջակա միջավայրի նախարարության միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է, որևէ այլ նպատակ նախարարությունը չի հետապնդում։ Առաջարկվող փոփոխությունը բխում է կառավարության դեռևս 2018 թվականի փետրվարի 22-ի N7 արձանագրային որոշմամբ հաստատված Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունից։ Նախ` հարկ ենք համարում փաստել, որ առաջարկվող կարգավորումը սահմանված է Օրհուսի կոնվենցիայով, ավելին` այս կարգավորումը սահմանված է նաև
5 քրեական գործ՝ Արցախում ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
Առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի խմբում գտնվող կալանավորված անձինք․ Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման և դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել և առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում
Կառավարությունը պետք է բացատրություն տա՝ ինչո՞ւ այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել. Արմեն Եղիազարյան
Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է։
Հնդկաձավարը կորոնավիրուսից անկախ է թանկացել, մյուս ապրանքների դեպքում էլ ՏՄՊՊՀ-ն կզբաղվի. Էկոնոմիկայի նախարար
Բեռնափոխադրումների ժամանակ նաեւ լոգիստիկ շղթաներն են վնասվում
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը հեգնում է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ աշխատանքները
«Արժեր գոնե Երեւանի փողոցներն էլ լվանալ». Հռիփսիմե Առաքելյան
Զինծառայողի` մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2020թ. ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում/ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել
Ucom-ը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները
Ucom ընկերությունը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները՝ հիմնվելով 2020 թվականի մարտի 31-ին կայացված Պարետի թիվ 27 որոշման հավելված 2-ի աղյուսակ 1-ով սահմանված հեռահաղորդակցության խմբին դասվող կանոնների վրա։ Արտակարգ դրության իրական ռեժիմով պայմանավորված տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ Պարետի վերը նշված որոշմամբ չարգելված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են սահմանափակումներ։
Կարեն Առուստամյանը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Կարեն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար: 2020-04-03 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյան. «Իրականում 400 հեկտարից էլ քիչ ենք կորցրել. այո, ես ավելի մեծ թիվ եմ ասել»
Ոմանք նույնիսկ ինչ-որ նկարահանումներ էին ցուցադրում, ինչ-որ հաշվարկներ անում: Դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել չափել եւ տեսել, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականում մենք կորցրել ենք
Արմեն Հայկյանցը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՀԱՅԿՅԱՆՑԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Արմեն ՀԱՅԿՅԱՆՑԻՆ նշանակել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար: 2020-04-03 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից. «Կասկածում եմ, որ ինստիտուտում կլինեն հզորություններ՝ մեծ քանակով ինչ-որ բան արտադրելու համար»
Aravot.am-ը նախկին Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սասուն Գեւորգյանին (լուսանկարում), որը մշտապես հանդես է գալիս գիտական հոդվածներով, խնդրեց մեկնաբանել Ֆիզիկայի ինստիտուտի (այժմ` Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի) հաղորդագրությունն այն մասին, որ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, գործի դնելով իր գիտական ներուժը, միանում է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելուն ուղղված ջանքերին: Ըստ հաղորդագրության, լաբորատորիան աշխատում է
Երկրում ոչ մի բան չի գործում, բայց մի բան կա, որ անդադար գործում է` յութուբյան կեղծ ալիքները. Էդմոն Մարուքյան
«Մոնիտորինգը ցույց է տալիս, որ երբեք քննադատական նյութեր չկան այնտեղ։ Միայն տեսնում ենք մեծ ռեսուրսներ, փողեր են այստեղ ծախսվում, որով փորձում են վարկաբեկել մարդկանց»,-նշել է Մարուքյանը։
Արման Թաթոյանը և ՌԴ ՄԻՊ-ը քննարկել են ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ հարցեր
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հրապարակել է ուղեցույց «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ», որը տպագրվել է բրայլյան գրով, թարգմանվել է անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ քրդերեն, եզդիերեն, ասորորեն, հնդկերեն:
Արմեն Սարգսյանը նշել է՝ Հայաստանի համար շատ կարևոր կլինի կառույցի կողմից մեր երկրի վերաբերյալ զեկույցի թարմացումը՝ ներառելով տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունը
Ջեյմս Ժանը պատրաստակամություն է հայտնել նաև հնարավորինս արագ թարմացնել Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս և այլ հարցերի շուրջ նախագահ Սարգսյանի հետ խորհրդատվությունները կշարունակվեն նաև առաջիկա շաբաթների ընթացքում:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. Շուշան Ստեփանյան
Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։
«Մենք հստակ տեղեկություն չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին». Սերժ Սարգսյանն ու այլ պաշտոնյաներ՝ ապրիլյան դեպքերի մասին
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանին հաջողվեց հանկարծակիությունն ապահովել, քանի որ սովորական հետախուզական տվյալներ ունեինք այն մասին, որ պետք է դիվերսիոն-հետախուզական խմբեր գործեն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ապրիլի 3-ի կեսօրից հետո, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։


















































