Օրվա լրահոսը

«Ներկայիս ճգնաժամային իրավիճակն ու պետության կողմից ձեռնարկություններին սնանկացնելու ավանդական ռեժիմն անհամատեղելի են»

«Առավոտի» զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը – Նոր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների արդյունքում, ՀՀ պարետի՝ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցնելու որոշումների ֆոնին, շատ մանր եւ միջին ձեռնարկատերեր արդեն իսկ ահազանգում են, որ  վճարունակության խնդիրների առջեւ են կանգնելու: Կառավարությունը հրապարակեց հակաճգնաժամային ծրագրեր: Ձեր գնահատմամբ, դրանք լուծումներ տալի՞ս են ձեռնարկությունների վճարունակության ապահովան կամ սնանկության հարցերը

Փինքն  ապաքինվել է կորոնավիրուսից. երգչուհին 1 միլիոն դոլար է նվիրաբերել COVID-19-ի դեմ պայքարի համար

Ամերիկացի երգչուհի Փինքը գրառում է  կատարել Instagram-ում և տեղեկացրել,որ երկու շաբաթ առաջ իր և 3-ամյա որդու մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են եղել, որից հետո նրանք թեստ են հանձնել: Փինքի թեստի պատասխանը դրական է եղել, ինչից հետո ամբողջ ընտանիքը ինքնամեկուսացվել է: «Մի քանի օր առաջ մենք նորից թեստ հանձնեցինք, բարեբախտաբար պատասխանը բացասական է: Ուղղակի զավեշտալի է և

ԶՊՄԿ-ը թոքերի արհեստական շնչառությունն ապահովող նորագույն սարքեր է նվիրել Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ձեռք է բերել նոր սերնդի բազմաֆունկցիոնալ թոքերի արհեստական շնչառության Hamilton C-6 սարքեր, նաև մի շարք հարակից բժշկական պարագաներ, որոնք նվիրել է Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններին։ «Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոններին ենք հանձնում ենք բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այն, ինչ այսօր հանձնում ենք բժշկական կենտրոններին,

«Մի տարի է Աբովյանի ԴԱՀԿ-ն դատարանի վճիռը չի կատարում, հիմի էլ ասում է՝ կարանտին է»

Անցյալ տարվա սեպտեմբերից  Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայության Աբովյանի բաժինը պետք է կատարի Դատավոր Ա. Ս. Խաչիկյանի վճռի պահանջը: Սակայն ինչպես մեր զրուցակիցն է ասում՝ չի կատարում, ամեն անգամ այսօր վաղն են անում: «Տաս օրից կգանք, տասնհինգ օրից կգանք, հիմա էլ ասում են՝ կարանտին ա»,-նշում է դատարան դիմած Մադլենա Ահարոնյանը, որը մի քանի տարի դատական

Մարտի 29-ից ապրիլի 4-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Արցախի Քաշաթաղի շրջանի մի քանի համայնքների դպրոցականներին հետ

«Հայրենիք»  զարգացման հիմնադրամը «Արցախ-Հայրենիք» ռազմավարական ծրագրի շրջանակներում առաջին նախագիծն իրականացրեց Արցախում: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԱՀ անվտանգության ապահովման կենսական և ռազմավարական նշանակության տարածքներից է։ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված Արցախում ևս անցել են հեռավար ուսուցման, սակայն Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներում երեխաները զրկված էին հեռավար դասապրոցեսի իրականացման հնարավորությունից։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամն արձագանքելով մանկավարժների

Արհեստական բանականությունը գալիս է օգնության․ Արմեն Սարգսյան

Միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով արհեստական բանականության ոլորտում՝ կքաղենք դրանց պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության և գիտության այլ ճյուղերում: Աբու Դաբիում լույս տեսնող The National ազդեցիկ պարբերականը Opinion (Տեսակետ) խորագրի ներքո ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները. Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը

«Ինքս ինձ տարա էս փորձություն-փորձառությանը»

«Անտարես» հրատարակչությունը «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով շուտով լույս կընծայի երիտասարդ արձակագիր Հովհաննես Հովակիմյանի առաջին՝ «(Չ)վեպ» պատմվածքների ժողովածուն: – Հովհաննես, մեր ժամանակներում, երբ կարծես գիրք ունենալը մեծ խնդիր չէ, գրողը, այն էլ երիտասարդ ու, բնականաբար, գոնե հոգու խորքում մեծ հավակնություններ ունեցող գրողը, ինչպե՞ս է վերաբերվում այդ փաստին: Ինչպե՞ս է պատրաստվում, ե՞րբ է գիտակցում, որ, ահա,

«Ձեր դասերը սովորել չիմ»․ արցախցի երեխայի հումորային տեսանյութը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում հումորային փոքրիկ տեսանյութ է հրապարակվել, որտեղ երեխան իրեն բնորոշ անմիջականությամբ դժգոհում է ուսուցիչների կողմից մեկ օրում տրված դասերի քանակից։ Տեսանյութն ուղեկցվել է հետևյալ գրառումով․ «Սիրելի ուսուցիչներ, հեռավար կրթության պայմաններում խնդրում ենք շատ չծանրաբեռնել երեխաներին»։ https://www.facebook.com/edunkr.am/videos/663888384400110/  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետության դասերի շարք․ առաջին պարապմունքը վարել է Եվրոպայում ջութակի լավագույն ուսուցիչներից մեկը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետության դասերի շարք, որոնք վարում են հայտնի երաժիշտներ և պրոֆեսորներ։ Այս շարքի առաջին պարապմունքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին. այն վարել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկին։ Նա Եվրոպայում ջութակի լավագույն ուսուցիչներից է. Իգոր Պետրուշեւսկու սաները միջազգային տարբեր մրցույթների հաղթողներ են, լավագույն նվագախմբերի կատարողներ, անվանի մենակատարներ։

Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին

Միջին եւ ավագ սերունդը հրաշալի հիշում է Լեոնիդ Կվինիխիձեի «Ծղոտե գլխարկ» հայտնի կինոկատակերգությունը, որի հաջողության գրավականներից մեկն էլ փայլուն դերասանական կազմն է: Kulturologia.ru-ի փոխանցմամբ, այս «թեթեւ» ֆիլմից հետո Անդրեյ Միրոնովն ու Լյուդմիլա Գուրչենկոն զրկվել են Էլդար Ռյազանովի ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից: Երբ 1973թ. Լեոնիդ Կվինիխիձեն ավարտեց իր «Ինժեներ Գարինի կործանումը» ֆիլմը, կինոքննադատներն այն որակեցին որպես ռեժիսոր

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից․ «Sputnik Արմենիա»

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ «Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։  Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը։ Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։   Նյութն

Հրեշտակների քաղաքի «COVID-19»-ը

Ծնունդով գյումրեցի, բանաստեղծ Դավիթ Դանիելը տասնյոթ գրքերի հեղինակ է` «Սիրո ուղեծիր», որը  1980թ. արգելվել էր, «Ընտրանի (Դղյակներ, որ էլ իմը չեն)», «Նոյյան Ճանապարհ», «Ցպահանջ Նոյյան Ճանապարհ», «Երկնային Հաշվետվություն», որը նվիրվել է մեկ տարի առաջ անժամանակ մահացած կնոջը: Զրուցակիցս ԱՄՆ է տեղափոխվել հինգ տարի առաջ: Աստված իմ, Դու մեր կյանքի շունչն ես անսահման Դու ժպտում ես

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Հ.Գ. Հատուկ շնորհակալություն մեր դիվանագետներին և դեսպան Վարդան Տողանյանին։ https://www.facebook.com/simonyanalen/posts/2670457383081301

Այժմ մենք տանն ենք և կոչ ենք անում բոլորին կիսել տանը մնալու իրենց տեսակետը․ Հանրային լրագրության ակումբ

Մի տնից չենք՝ մի օրի ենք: Հենց այս պատգամն էլ առաջնորդում և ոգևորում է մեզ, մենք բոլորս հավասար ենք և բոլորիս առաքելությունն այժմ մեկն է: Եվ կարևոր չէ, թե ինչ լեզվով կամ լեզվի որ մի բարբառով ենք մենք խոսում, կարևորը մեր ընկալումն ու միասնական վարքագիծն է իրադարձային ու որոշիչ պահերին: Այժմ մենք տանն ենք և

Գազի հնարավոր սակագինը՝ լուրջ քաղաքական բաղադրիչ

Կորոնավիրուսից առժամանակ միայն գազի սակագնի փոփոխության հեռանկարը կարողացավ շեղել: Երբ 2019թ․ հունվարի 1-ին գազի գինը սահմանին թանկացավ 10 տոկոսով, մեր իշխանությունները խոստացան, որ սպառողին դա չի վերաբերի: Սա անկախության շրջանում երրորդ դեպքն էր, երբ պահի իշխանությունները առժամանակ կարողանում են հետաձգել սակագնի բարձրացումը: Նախորդ դեպքերում (2002 և 2013թթ․) պարտքի մարումը հասարակությունը միանշանակ չի ընդունել: Այս անգամ

Ձյուն, մառախուղ՝ ճանապարհներին. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը՝ 770. նոր դեպքերը՝ 34. ապրիլի 4-ի տվյալները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է՝ ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Փաստացի բուժվում է 720-ը: Բացասական է եղել 3477 թեստ: Բուժվել է 43 հոգի:

Հայերէնը պաշտպանութեան պէտք ունի այսօ՛ր, հայերէնի համար անզիջող պայքար պէտք է մղել, պոռալ պետութեան եւ ղեկավարութիւններու պատասխանատուութիւնը. «Հայրենիք»

Եթէ սփիւռք(ներ)ի մէջ  արեւմտահայերէնի բառապաշարի խեղճացում կայ, նուազում, արեւելահայերէնի մէջ՝ անտեղի եւ անսանձ կերպով հազարաւոր օտար բառերու ներխուժում:

Որպեսզի նույն բորշչը չուտենք՝ փակե՛լ Քաղաքաշինության կոմիտեն. Սարհատ Պետրոսյան

Քաղաքաշինության կոմիտեի գոյությունը խանգարում է, որ համայնքները կամ տարածքային կառավարման լիազոր մարմինը խորամուխ լինեն պլանավորման փաստաթղթերի կիրառելիության խնդրում։

Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը. Խոսրով Հարությունյան

Իսկ նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վարձատրության կրկնապատկման և, նախարարից ու պատգամավորից մինչև մարզպետ և քաղաքապետ, աննախադեպ չափերի հասնող պարգևավճարների ֆոնին անչափահաս երեխաների համար սահմանված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է:

Եւրոմիութեան յայտարութիւնը Արցախի համապետական ընտրութիւններուն առթիւ կը հակասէ նոյնինքն Միութեան սկզբունքներուն. «Հայրենիք»

Հաւանաբար հասկնալի կրնար ըլլալ, վերոյիշեալ յանձնախումբին կողմէ նշում մը, թէ յանձնարարելի պիտի ըլլար յետաձգել այս համապետական ընտրութիւնները, պսակաձեւ ժահրի ստեղծած համաշխարհային «ցունամի»-ին պատճառով։ Սակայն, այդ հեգնական –յատկապէս երբ ընդգծենք գործածուած «այսպէս կոչուած» (so-called) բառամթերքը – յայտարարութեան մէջ մուտք չէր գործած այդ ժահրը։

Արմեն Խաչատրյան. «Միայն այն փաստը, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է քննությունից, արդեն իսկ բավարար հիմք է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար». «Ժամանակ»

Դատարանը գտնում է, որ Վահագն Հարությունյանը չի՞ թաքնվում վարույթն իրականացնող մարմնից։ Սա աբսուրդ է, բայց նաև՝ որ թե՛ միջնորդությունները, թե՛ որոշումները հասանելի չեն բոլորին միջդատական վարույթում, մի քիչ բարդ է դատողություններ անել մի բանի մասին, որից տեղյակ չենք։

Ռուստամ Բադասյանը դիմել էր կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով

Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման և հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Արցախի ընտրությունների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Հայ Դատը յուսախաբութիւն յայտնեց յատկապէս ամերիկացի համանախագահին նկատմամբ, որ յայտարարութեան տակ ստորագրելով՝ ոտնակոխած է ամերիկեան սկզբունքները, ներառեալ այն համոզումը, որ ազատ եւ արդար ընտրութիւնները կենսական են ժողովրդավարական սկզբունքներուն եւ ազգերու ինքնորոշման իրաւունքին պահպանման համար։

Ինչպես հաղթահարել տագնապը

Եթե ձեզ անհանգստացնում է ինչ-որ միտք, այն «հետաձգեք»։ Իհարկե, չեք կարող այնպես անել, որ այդ միտքը միանգամից ձեր գլխից դուրս գա, սակայն կարող եք որոշ ժամանակ դրա մասին չմտածել եւ հանգստանալ։ Եթե ձեզ անհանգստացնում է աշխատանքային որեւէ խնդիր, ապա դրա մասին կարելի է մտածել մյուս օրը աշխատանքի գնալու ճանապարհին։ Մտովի ձեր տագնապը դրեք գրապահարանի մի դարակում եւ հիշեք Սկարլեթ Օ’Հարային. «Այդ մասին ես կմտածեմ վաղը»։ Եվ այնպես չէ, որ աշխարհում ամեն ինչ սարսափելի վերջաբան է ունենում. հիշեք սա։

Տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունն արտացոլելով՝ Հայաստանում կանխատեսվում է, որ 2020թ-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում

Իսկ հետո՝ 2021թ-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին և 2020թ-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։

Ակնկալվում է, որ 2020թ-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021թ-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։

Չարենցավանում վարակի տարածման միտումը նվազագույնի է հասցված

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, հարկ ենք համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լիահույս է, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով մեր

ՏՄՊՊՀ. կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչև մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ-ի վաճառքի գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-ից 29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում առկա չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինը կազմել է 15 000 դրամ: «Քարֆուր» սուպերմարկետում մինչև մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել

Հայկ Մարության. Նոր ճանապարհ է կառուցվելու, որը միացնելու է Իսակով և Արշակունյաց պողոտաները

Կոնկրետ քայլեր են արվելու կապված մետրոյի նոր կայարանի հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031