Օրվա լրահոսը
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները նշել են, որ անկախ Բաքվի սպառնալիքներից` շարունակելու են այցելել Արցախ
Գի Տեսիենը նշել է, որ իրենց համար կարեւոր է տեղում տեսնել, թե ինչպես է ապրում Արցախի ժողովուրդը: «Մեզ համար կարեւոր էր տեսնել այս փոքրիկ երկրի առաջընթացը: Մարդկանց հետ խոսելիս վկայություններ ստացանք, որ նրանք ուզում են խաղաղ ապրել իրենց հողի վրա՝ ամուր սահմաններով եւ նույնիսկ դրա համար պատրաստ են մեռնել: Եվ սա մեզ համար լսելի է, ամբողջովին ընկալելի է»,- ասել է Տեսիենը:
Սուրենավան գյուղի տարածքում բախվել են բեռնատար ու ավտոմեքենա, որի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են
ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը:
Ադրբեջանցի ընդդիմադիր գործչին սկզբից սպառնացել են «գամել», հետո առևանգել են և դատապարտել 30-օրյա կալանքի. jam-news.net
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստի հերթական կալանքը
Լեւոն Արոնյանը աշխարհի գավաթում մնաց առանց հայրենակիցների
Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում ընթացող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունում մնաց առանց հայրենակիցների: Առաջին շրջանի ավարտին պայքարը լքեցին Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ երկրորդում թայ-բրեքից հետո նրանց միացավ Սերգեյ Մովսեսյանը: Խանտի-Մանսիյսկում էին նաեւ Բրազիլիան ներկայացնող Գիրիգոր Սեւագ Մխիթարյանն ու ԱՄՆ- ի դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանը, սակայն նրանք նույնպես հրաժեշտ են տվել
«Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը
Հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։
Այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշների ցուցադրությունը Երևանում կազմակերպելու վերաբերյալ
Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների և ժամանակագրական տարբեր շրջանների մշակույթն ու արվեստը։
Սա ենք (պոեմ)
1-ին մասը՝ այստեղ։ Եթե հնարքով մի միջոց լիներ, Չափելու մարդու ագահությունը, Եվ որպես չափման սկիզբ ընտրվեր, Առաջին մարդու ծննդյան պահը, Մեկ է` մարդկության վերջին վայրկյանը, Չէր բավարարի` գոնե մոտավոր, Նշել ավարտը այդ հրեշավոր, Աշխարհ կործանող` անպատիվ ախտի: Ժամանակն այնքան տկարացել է, Որ հույսը արդեն ծաղրում է նրան… Ի՞նչ արդարացում, երբ մարդն անզոր է, Ոճիրից փրկել
Երբ խաբեությունը բացահայտվում է (մաս 2)
Սկիզբը՝ այստեղ։ Իհարկե, այս բոլորից հետո, Փայլակը բավականին աշխատանք կատարեց, նույնիսկ խաղալով պայմանական գումարի վրա, շահած դուրս եկավ և դրանից հետո միայն նամակով դիմեց Լանային: Փայլակ-Բարև Ձեզ. Ես գրեթե պատրաստ եմ սկսել իրական խաղը, փորձել եմ պայմանականի վրա և շահած եմ դուրս եկել, իհարկե, իրական խաղի ընթացքում կշարունակեմ զարգացնել իմ ունակությունները, բայց ունեմ մեկ հարց,
Առողջ սննդի առողջ այբուբենը․ սովորում ենք ճիշտ համադրել վիտամիններն ու հանքանյութերը
Մեր օրգանիզմը նման է քիմիական ֆաբրիկայի, որտեղ միաժամանակ տարբեր գործընթացներ են կատարվում։ Այդ գործընթացների համար անհրաժեշտ են ամենատարբեր տարրեր, որոնք օրգանիզմը ստանում է «դրսից»՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ ու հանքանյութեր։ Ո՞ր վիտամիններն ու հանքանյութերն են ավելի լավ համադրվում իրար հետ՝ նպաստելով օրգանիզմի առողջությանն ու երկարակեցությանը։ Որպեսզի բոլոր այս տարրերը յուրացվեն և արդյունավետորեն օգտագործվեն օրգանիզմի կողմից, անհրաժեշտ է իմանալ, թե այդ նյութերից որոնք են
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում առաջին իսկ խաղում գոլի հեղինակ դարձավ
Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի «A » սերիայում նորամուտը նշանավորեց գոլով ու նպաստեց իր նոր թիմի՝ «Ռոմայի», առաջին հաղթանակին: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Սասուոլոյի» դարպասը գրավեց 22-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 3:0: Ի վերջո, «Ռոման» հաղթեց 4:2 հաշվով եւ տոնելով առաջին հաղթանակը՝ 5 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 7-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանի շուկայի համար նախատեսված սմարթֆոնները հայտնվել են հայկական շուկայում. «Հետք»
Ադրբեջանի շուկայի համար նախատեսված «Samsung» ապրանքանիշի սմարթֆոնները հայտնվել են հայկական շուկայում, ընդ որում՝ դրանք մեկ-երկու հատ չեն, այլ մի քանի հարյուր, անգամ հազարին մոտ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է համակարգչային, թվային ու ցանցային սրահներից մեկի հիմնադիր Ներսես Ավդալյանը՝ նախապես շեշտելով, որ այս պատմության մեջ մրցակցության ենթատեքստ փնտրել պետք չէ, իրենք ունեն իրենց գնորդները:
Ըստ Արման Բաբաջանյանի՝ փորձ է արվում կոծկել հանցագործությունը․ ոստիկանությունը պարզաբանում է
Քիչ առաջ այցելեցի օրեր առաջ զինված մահափորձի ենթարկված Անդրանիկ Հակոբյանին։ Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարարներ 25 հասցեում գտնվող VTB բանկի մոտ՝ Անդրանիկ Հակոբյանի տան հարակից բակում, Սևակ Սերոբյանի (ծնված 02.08.87թ.-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում) գլխավորությամբ՝ 5 հոգով հարձակվել են Անդրանիկ Հակոբյանի վրա և սառը զենքի՝ երկաթյա կաստետի կիրառմամբ՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել
Հանրապետության նախագահը` պետության խորհրդանիշ
Ցավ ու վիրավորանք ես ապրում, որ երկրիդ նախագահը բանտում է. ոչ թե չես ուզում հավատալ, որ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը մեղավոր են, նույնիսկ հանցավոր` հայրենիքի այսքան չլուծված խնդիրների` դատաիրավական, սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական քաոսի համար, այլ որովհետև երկրի նախագահը պետության խորհրդանիշ է, թերևս` պատիվն ու պարծանքը: Պետության խորհրդանիշը չպետք է այսքան վարկաբեկված, նույնիսկ հանցապարտ լինի.
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել Սըր Անդրաշ Շիֆի (դաշնամուր) մենահամերգին: Համերգին ներկա էին նաև տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստանում գտնվող Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրեն Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
Քամել Ալ-Աբդուլ Ջալիլ. «Ոգեւորված ենք ՀՀ նախագահի հետ հանդիպումով»
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում է նաեւ Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար (տեղի մշակույթի նախարարը) Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե համագործակցության ինչ եզրեր է տեսնում Մատենադարանի եւ ընդհանրապես Հայաստանի հետ: Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի
Քուվեյթի շեյխուհի. «Հայաստանը փոքրիկ, բայց ինքնատիպ ու գեղեցիկ երկիր է»
Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, որը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով, ի թիվս այլ վայրերի, այցելեց Մատենադարան, Գաֆեսճյան թանգարան եւ Հայաստանի ազգային պատկերասրահ: Նունե Սարգսյանն ասաց, որ ինչպես մյուս երկրների, այնպես էլ Քուվեյթի հետ Հայաստանը շահագրգիռ է ունենալ մշակութային կապեր:
Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Նուր-Սուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին մեդալը նվաճեց: Սլավիկ Գալստյանը ոչ օլիմպիական 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7-5 հաշվով հաղթեց Իրանը ներկայացնող Մեյսամ Քարամալ Դալխանիին ու բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 15-ին՝ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև
Սահմանադրագետ․ Առավել ընդունելի է ՍԴ-ի պատճառաբանված որոշումը․ «Ա1+»
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի և դրա հիման վրա ՍԴ ամբողջական որոշման կապակցությամբ ՍԴ դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանի և Արման Դիլանյանի հատուկ կարծիքները: Դատավորների կարծիքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ: ՍԴ որոշման մասին «Ինչպես գիտենք Քրեական դատավարության 35-րդ «Քրեական գործի վարույթը
Սերժ Սարգսյանն իր վշտակցությունն է հայտնել Արամ Ա Վեհափառ Հայրապետին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և ցավակցել նրան` մոր` Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանն իր խորին վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել Արամ Ա Վեհափառ Հայրապետին, նշել, որ իր ընտանիքի հետ միասին աղոթում է մեծահարգ տիկին Լուսին Քեշիշյանի ազնիվ հոգու հանգստության և խաղաղության
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա Կաթողիկոսին՝ մոր մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է ազգային արժեքներն ու հայ ընտանիքի ավանդույթները։ Վեհափառ Տեր, դրա վառ վկայությունն է Սփյուռքում հայապահպանությանը,
Փաշինյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է եղել չհանրայնացնել քննարկումը
Սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս հանդիպման ժամանակ, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, Փաշինյանը մի ուշագրավ դիտարկում է կատարել. «Երբեմն կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն ունի նաև այսպիսի հատկություն, որ դրա պայմաններում նրանք, ովքեր դրանից առաջ էլ լռեցնում էին ուրիշներին, հիմա նույնպես երբեմն ավելի շատ հնարավորություններ են ունենում լռեցնել
«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում 4 ավտոմեքենա են բախվել․ կա 6 տուժած
Սեպտեմբերի 15-ին, ժամը 09:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ռոման Հ.), «BMW» (վարորդ՝
Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայաստանի
Արթուր Ալեքսանյանը երկու անգամ չորեքթաթ դրություն իջեցրեց Գենկ Իլդեմին
Նուր-Սուլթանում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանի ըմբիշների մասնակցությամբ այսօր հետաքրքիր է ընթանում: Նախ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյան-Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդ 1/8 եզրափակիչ գոտեմարտի վերջին վայրկյաններին մրցավարները հաղթանակը նվիրեցին եգիպտացուն: Միավորների հավասարության պայմաններում հայ ըմբիշն առավելություն ուներ, սակայն անհասկանալիորեն գորգի մրցավարը Կարենի կողմից գլխի վտանգավոր շարժում արձանագրեց՝ երկու միավոր նվիրելով Էլսայեդին: 97 կգ քաշային կարգում
Խորին ցավ ապրեցի՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը. Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական հեռագրում ասվում է. «Վեհափառ Տեր, Խորին ցավ ապրեցի՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։ Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ զգացմունքին։ Լավագույն հիշողություններն ունենք հարգարժան Լուսին մայրիկից։
Այդ քաղցր բառը՝ կուսակցություն
Չնայած քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունների տեսակետներն ու գաղափարներն են քննարկման ենթակա, եւ չնայած իրականում քաղաքական ու կուսակցական գործիչներից քչերն են հավատավոր ու գաղափարական, այդուհանդերձ, որեւէ կուսակցության ակտիվիստ թույլ չի տա, որ իր ներկայությամբ քննարկման առարկա դարձնես կամ կասկածի ենթարկես իր կուսակցության տեսակետներն ու գաղափարները: Ասվածը վերաբերում է նաեւ մեր քաղաքական գործիչներին ու կուսակցականներին: Առաջին հերթին,
Հավի կրծքամսով, բրոկոլիով եւ դդմիկով ֆրիկասե
Անծանոթ անվանը մի խաբվեք, իրականում ֆրանսիական խոհանոցի այս նմուշը՝ ֆրիկասեն, շատ պարզ եւ համեղ ուտելիք է: «Ֆրիկասե» է կոչվում նաեւ պատրաստման եղանակը, երբ միսը, հիմնականում՝ հավի, սկզբում տապակվում է, ապա շոգեխաշվում է, գլխավորապես՝ սպիտակ թանձրուկի մեջ: Անհրաժեշտ մթերքները Հավի կրծքամիս- 1կգ Բրոկոլի- 0,5 կգ Դդմիկ- 0,5 հատ Սխտոր-3 պճեղ Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ- ըստ
Խոչընդոտվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության այցը Շիրակի պետական համալսարան
Խոչընդոտվել է «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության մոնիթորինգային այցը Շիրակի պետական համալսարան/Shirak State University- ում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության կողմից ՇՊՀ-ում իրականացվելու է մոնիթորինգ, որի շրջանակներում դիտարկվելու է համալսարանում ծավալվող գործունեության և դե յուրե՝ սահմանված կանոնադրային և կանոնակարգային պահանջներին դրանց համապատասխանությունը։ Մոնիթորինգի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 13-ին, նախաձեռնության համակարգող Գևորգ Ղուկասյանը և նույն
Նրա կյանքը դարձավ լոկ նվիրաբերում Հայրենիքին, խղճին ու արդարությանը
Այս տարվա հունվարի 24-ին ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց Գոհար Ենոքյանը: Այսօր` Խաչվերաց տոնին նրա գերեզման արդեն իսկ այցելել էին եւ շարունակում են այցելել հարազատները, ընկերները, նրան ճանաչողները: Ժողովրդի սիրուն արժանացած այս կինն անցել էր կյանքի բոլոր ճանապարհներով. բանվորից տնօրեն, ՀԽՍՀ շրջանային պատգամավորից նախկին միութենական` ԽՍՀՄ պատգամավոր, անկախ Հայաստանի ԱԺ պատգամավոր, քաղաքական գործիչ: Գ.


















































