Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված ավանդույթները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի հուզիչ ակնթարթները՝ ֆոտոշարքով
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը․ ինչպես և ամեն տարի, այս օրը ևս հիշարժան էր ու հուզիչ պահերով լի ոչ միայն նրանց համար, որոնք առաջին անգամ մուտք գործեցին դպրոց և ուսումնական այլ հաստատություններ, այլև բոլորիս, քանի որ սեպտեմբերի 1-ը մեզ մանկության հետ կապող ամենագունեղ թելերից մեկն է։
«Սանիթեքը» հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երեւանի ամբողջ տարածքում․ Հակոբ Կարապետյան
«Սանիթեք» ընկերությունն արդեն չորրրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երեւանի ամբողջ տարածքում: Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը։ Գործող օրենսդրությամբ և
Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ տիկին Զուզանա Չապուտովային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որի կիրարկումը նոր հնարավորություններ կստեղծի հետագա համագործակցության համար: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Քաջեռանդ ու հետևողական լինեք ուսման մեջ․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին: Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների: Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է ընծայել գիտելիքին ու դպրությանը՝
Նոր տեղեկություններ Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարից
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes Sprinter» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս.,
Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանապահ Վահան գյուղի դպրոց
Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/534531433983640/?__xts__[0]=68.ARCDo6C2Kumj9U-RgEpPqBJaFDAktpztMvx0wGkI4DV5eqQ_LVTeIYKpQ4cLLS_UeKcMVSSh863p5Cpn4Yz2T9DRIxVCUEVlK6zpmYfAc7tpEOvUZVBDTIb65Itw7s1tfh4Bic3kfgg1O_SwQcmKGQq_RBT6huAX9DPx-piSHBBI5AcSB2cXpzjXf-SGp803QE4uuf6VKapoy1ZobmMf7zqYPQeqqRyYGFpjYVLWNtqUWHlHg4YP7Gms-ONEPNoc-5m9SuKTCiq-oHXbpghewxs_SS9LZQgA0aMG4jtRtcIRx2Xz-HcCB5gPKC3LyFx_JoLpsO2RAp0MWFOWLnXrfDtBNwYeodgFKqlLuw&__tn__=-R
Միակ ճիշտ լուծումը իշխանությունը 1996 թ. ընտրությունների իրական հաղթողին՝ Վազգեն Մանուկյանին փոխանցելն է. Խոսրով Հարությունյան
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել անցումային արդարադատությանը վերաբերող մի օրենսդրական նախագիծ: Ճիշտ է, (որքան հասկանում եմ) նախագծի կարգավորման առարկան չի ներառում անցումային արդարադատության, այսպես կոչված, ավանդական ուղղությունների ողջ ծավալը, այլ հիմնականում վերաբերում է ընտրությունների պատմական անցյալին: Առաջին հայացքից նախագծով հետապնդվող մոտեցումը՝ վեր հանել և ուսումնասիրել 1991 թ.-ից ի վեր բոլոր ընտրություններում տեղ գտած իրավախախտումների, հետընտրական
Երևան է տեղափոխվել 3 վիրավոր․ մեր 2 հայրենակիցները դեռ Վրաստանում են՝ ծայրահեղ ծանր վիճակում
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 3 վիրավոր։ Նրանցից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 1-ը՝ բավարար։ Տուժածներից 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 1-ը հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել։ Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր
Սովորելու բան միշտ էլ կա, որովհետև աշխարհում ամեն պահ մի նոր բան է ծնվում․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելինե՛րս, Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: 1902 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան, որը ֆանտաստիկ պատմություն էր մի խումբ տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության մասին: Այն հեղափոխական էր ոչ միայն ամբողջ ֆիլմարտադրության, այլև մարդկային մտածողության մեջ՝ որպես անիրականալի երազանք: Տասնյակ տարիներ
Մարզպետարաններում շուտով կրճատումներ կլինեն․ նախարար Պապիկյանի պարզաբանումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գյումրիում մեկ անգամ ևս վերահաստատեց մարզպետարաններում սպասվող օպտիմալացման մասին դեռևս տարեսկզբին արված իր հայտարարությունը։ «Օր չեմ կարող ասել, բայց սեպտեմբերի առաջին տասնօրյակում զեկուցելու եմ «Տարածքային կառավարման մասին» նոր օրենքը, որի՝ Ազգային ժողովի հաստատումից անմիջապես հետո մարզպետարաններում կսկսվի օպտիմալացման իմ խոստացած ծրագիրը, որն արդեն պատրաստ է։ Այնուամենայնիվ, դա
Ինչո՞ւ է կապել երեխայի բերանը, նետել աղբանոց ու վրան աղբ լցրել․ մանրամասներ մոր ցուցմունքից
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին որոշակի մանրամասներ հաղորդեց Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության մասին։ Դատախազն ասաց, որ իր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը և նույն հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով հանձարարել է ձերբակալել երեխայի մորը։ «Ձեռք բերված փաստական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին։ Ն․Դ․Ա– Լրանում է Ձեր իշխանության գալու 500-րդ օրը։ Դուք ունեք Հայաստանի ճակատագիրը կրելու ծանր պատասխանատվություն։ Արդյոք ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես պատկերացնում էիք։ Ի՞նչն է սպասվածից ավելի դժվար, եւ ինչը՝ հեշտ։ Նիկոլ Փաշինյան- Առիթ ունեմ կարծելու «հեշտ» կամ «դժվար» կատեգորիաներն այդ հարցի դեպքում չեն գործում։
Ժամկետային զինծառայողները ձերբակալվել են խմբով սպային ծեծելու կասկածանքով․ Նաիրա Հարությունյան
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զնծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի, և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, ևս երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ 4 քաղաքացիներին կտեղափոխեն Երևան
ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 4 քաղաքացիներին տեղափոխել Երևան։ Հայաստանից ժամանած 4 ռեանիմոբիլներն այսօր ՀՀ քաղաքացիներին կտեղափոխեն Հայաստան։ Նշենք, որ վերոնշյալ 4 տուժածից բացի հիվանդանոցներում վթարի հետևանքով տուժած ՀՀ այլ քաղաքացիներ չկան։ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են». Վիտալի Բալասանյան
«Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի եւ խորհրդարանն է բռնազավթվել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական»
Մայք Թայսոնը Սերենա Ուիլյամսի գլխավոր ֆանատն է․ նա դստերը թինիսի է տվել
Ամենասկանդալային բռնցքամարտիկը սկսել է ավելի հաճախ այցելել թենիսի մրցաշարեր: US Open-ում նա երկրպագում է իր հայրենակից Սերենա Ուիլյամսին: Նրանք երկուսն էլ 21-րդ դարի ամենահաջողակ մարզիկներն են: Նրանք հանդիպել են ու միմյանց միջեւ ընդհանուր շատ բան տեսել. Երկուսն էլ գրոհել են բարձունքները՝ չունենալով տաղանդից բացի ոչինչ, երկուսն էլ չեմպիոնի բացառիկ բնավորություն ունեն եւ երկուսն էլ կարողանում
Ո՞վ է իր երեխային Գյումրու քաղաքային աղբանոց նետած մայրը․ որոշ մանրամասներ
Ոստիկանության «Մուշ» բաժնի աշխատակիցները քիչ առաջ պարզել են Գյումրու Բուլվարային թաղամասում աղբանոց նետված երեխայի ինքնությունը։ Գյումրու Շիրակացի փողոցում, Ժամը 19-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության «Մուշի» բաժին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս պահին մայրը հարցաքննվում է, նա Գյումրիի «Մուշ» թաղամասի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին։ Վերջինս հայտնել է, որ ամուսնալուծված է։
Մտահոգիչ պատկեր․ Շիրակի մարզի մի քանի դպրոցներ չունեն առաջին դասարանցիներ
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն այսօր Նոր Կյանք համայնքում տեղի ունեցած դպրոցի տնօրենների ամենամյա խորհրդակցության ժամանակ որոշակի թվային տվյալներ ներկայացրեց։ Նա ասաց, որ Շիրակի մարզում գործում են 164 հանրակրթական դպրոցներ, որոնցից 148-ը մարզային ենթակայության տակ են։ «Ոչ մի դպրոց չի փակվել ու ունեցել ենք այն թվակազմը, որն ունեինք նախորդ ուսումնական տարում։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անուշավան Մակարյանը
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ: ԵՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը: Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելն էր: ԵՊՀ ռեկտորի ժ/պ
Աղբանոցում գտնված երեխայի մայրը հայտնաբերվել է
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։ Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահամններում Գյուրիի Շիրակացու
Մենք ամրագրեցինք համահայկականության սկզբունքն արտաքին քաղաքականության մեջ. Զոհրաբ Մնացականյան
Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները հանդիպեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Մասնակիցներին ուղղված խոսքով հանդես եկան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Կարևորելով նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ նախարար Մնացականյանը նշեց. «Բավական ընդարձակ քննարկումներ ենք ունեցել կառավարության ներսում,
Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեկնում է ԵԱ
Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնում է Բուլղարիա՝ մասնակցելու այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը: ՀԲՖ ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Սոֆիայի ռինգում հանդես է գալու 8 տղա եւ 2 աղջիկ: Տղաներ. 49 կգ քաշային կարգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 52 կգ՝ Արթուր Ղազարյան, 56 կգ՝ Արթուր Շախպազյան, 60 կգ՝ Ռաֆայել Հակոբյան, 64 կգ՝
Շիրակի մարզպետի նախազգուշացումը դպրոցի տնօրեններին․ հաստիքացուցակը, կադրային քաղաքականությունը կլինեն իր հսկողության ներքո
Սեպտեմբերին ընդառաջ Շիրակի մարզի դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցությունն այս տարի տեղի ունեցավ ոչ թե Գյումրիում, այլ Նոր Կյանք համայնքի գեղեցիկ շենք ունեցող դպրոցում։ Շիրակի նոր մարզպետ Տիգրան Պետրոսյանը նոր ձևաչափ է ընտրել՝ սրանով ցույց տալով նաև մյուս տեղանքների կարևորությունը։ Շիրակի մարզպետը, շնորհավորելով բոլորին, նշեց, որ կա մեկ առաջնահերթություն՝ որակյալ կրթության մատուցումը, խոսեց նաև բարոյահոգեբանական նորմալ
Ինչպես «պարեցնել» պիցցան կամ սպասքադրել սեղանը՝ առանց «դիվանագիտական» բամբասանքների
Օգոստոսի 31-ին մի խումբ լրագրողներ փորձեցին պիցցա ակրոբատիկա ներկայացնել, ժողովրդախոսակցական լեզվով ասած՝ պիցցայապար: Պիցցա ակրոբատիկայի ժամանակ խոհարարը պիցցայի խմորը գլխապտույտ արագությամբ պտտեցնում է օդում՝ մատների վարժ շարժումով: Դրանից պիցցան ավելի համեղ է ստացվում, թե ոչ, դժվար է ասել, բայց հնարքը իբրեւ պիցցայի պատրաստման բաղադրիչ, գեղեցիկ է: Այս ամենը հնարավոր դարձավ «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու
Սամբոյի միջազգային մրցաշար՝ նվիրված Լևոն Հայրապետյանի հիշատակին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, «Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի մարզական ակումբը» և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019թ. սեպտեմբերի 2-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» (նախկին «Միկա») մարզասրահում անցկացնելու են Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն պատվիրակություններ Բելառուսից, Իսրայելից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Արցախից, Հայաստանից: Տղամարդկանց 9 և
Մենք ուզում ենք, որ դուք ավելի շատ արտադրեք, ավելի շատ արտահանեք․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է արտահանողների, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածության ապահովումը: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր
Գյումրիում 1,5 տարեկան աղջիկ երեխային նետել են աղբարկղ․ մանրամասնում է Շիրակի դատախազը
Գյումրու Բուլվարային թաղամասի աղբարկղում հայտնաբերվել է 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, փորձում են հասկանալ երեխայի մահվան պատճառները։ Դիակի վրա, արտաքին զննությամբ, տեսանելի վնասվածքներ չկան, սակայն ձեռքերն ու ոտքերը կապված են կպչուն ժապավենով։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Արա Պապյան. «Արցախը Հայաստանից անկախ դիտարկելը պառակտում է ժողովուրդը»
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրվան ընդառաջ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը խոսեց օրվա խորհրդի մասին: «Անկախության մասին խոսելիս՝ երկու տեսանկյունից պետք է նայել հարցին. դե յուրե եւ դե ֆակտո», – ասաց Ա. Պապյանը: «Սկսենք իրավականից: Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթն Անկախության հռչակագիրն է: Այնտեղ ի՞նչ է ասվում Արցախի մասին, ի՞նչ կարգավիճակ է ամրագրված: Արցախը
Ինչու էր ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին հայհոյում ոստիկաններին. նախկին պատգամավորը շատ բան ունի ասելու
«էն որ ամեն մարդ հելնում, իր հերթին էշ-էշ դուրս է տալիս, թող բարի լինեն իրականությունն իմանան, նոր էշ-էշ դուրս տան». Մուրադ Մուրադյան


















































