Օրվա լրահոսը

Սահմանի երեխաների երազանքները` պատկերապատումներով

Օգոստոսի 30-ին կայացավ «Կյանքը սահմանի եզրին» նախագծի ամփոփումը, որն իրականացվել է «Սինոլաբ» արվեստների լաբորատորիայի եւ «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ, «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ: «Կյանքը սահմանի եզրին» նախագծի  հիմքում Հայաստանի սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում ապրող երեխաների պատմություններ են, որոնք ներկայացվել էին նաեւ պատկերապատումների լեզվով: Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) եւ ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա,

Դին Լիրենը հաղթեց Մագնուս Կարլսենին ու 1-ին տեղն զբաղեցրեց Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում

Գրոսմայստեր Դին Լիրենը հաղթող դարձավ Սենթ-Լուիսում անցկացված շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում: Չինաստանի լավագույն շախմատիստը թայ-բրեյքում 3:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հիմնական մրցաշարի ավարտին 4,5 միավորով վերջին տեղը բաժանեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ դիրքորոշումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Ծրագրի իրականացումն այս տարբերակով կնպաստի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի և խարանի խորացմանը։ Մասնավորապես, Պաշտպանն արձանագրում է

Մարգարիտա Գասպարյանը պարտվեց` գրեթե առանց դիմադրություն ցույց տալու

US Open-ում պայքարից դուրս էր մնացել տղամարդկանց մրցաշարում հանդես եկող Կարեն Խաչանովը:

«Հարգանքս Էդգար Առաքելյանին. մարդը հստակ կարողանում է գիտակցել, որ ինքն այլ դաշտում կարող է ավելի օգտակար լինել». Թևան Պողոսյանը՝ Իմ քայլի պատգամավորի՝ մանդատը վայր դնելու մասին

«Կարևոր է գնալ այդ քայլին ու հասկանալ, եթե դա իրենցը չէ, եթե իրենք զգում են, որ իրենք միգուցե ունեն այդ բացը կամ այլ դաշտում կկարողանան ավելի շատ նպաստել ՀՀ-ի զարգացմանը, այդ տեսակի խիզախ քայլերի գնալ և ավելի մեծ հարգանքի արժանանալ»:

Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ կարող պիտի լինենք զերծ պահել մեր երկիրը ազգային ու հոգևոր մեր ինքնությանը ոչ հարիր երևույթներից. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Օգոստոսի 30-ին` 2019-2020 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Ս. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից կազմակերպված արարողությանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ կրթության տեսչական մարմնի, մարզային

Ներքին արտագաղթ

Կարդացի «Առավոտում» հրապարակված Գոհար Հակոբյանի «Որ դպրոցներն են «ռեկորդակիր»՝ քիչ եւ շատ թվով առաջին դասարանցիներով» հոդվածը։ Մտահոգիչ է, իհարկե, որ շատ դպրոցներում առաջին դասարանցիների համար նախատեսված տեղերը չեն լրացվում։ Բայց ինձ առավել զայրացրեց, որ Երեւանի 6 դպրոցներում ռուսական առաջին դասարան են ընդունվել 206 աշակերտներ, եւ ռուսական կրթությամբ նախատեսված տեղերը հիմնականում լրացված են։ Համոզված եմ, որ

Կապանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում` այս պահին քննությանը հայտնի տվյալների հիման վրա Կապանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ

Վկան պատմեց՝ ինչպես է Բարսեղ Բեգլարյանի բազայի պետը զենքով սպառնացել, որ տունն իր անունով ձեւակերպի

Ցուցմունք տվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին աշխատակից Արմեն Խալաթյանը

Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ

Մեծարգո՛ պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Հայաստանի նորագույն պատմության մեջ Դուք առանցքային դերակատարում եք ունեցել՝ կանգնած լինելով Արցախյան շարժման, բանակի ստեղծման ակունքներում, ծառայելով Արցախին ու հայ ժողովրդին և ջանք չխնայելով մեր երկրի խաղաղության, կայունության և զարգացման գործում։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամուր կամք և հաջողություն՝ նույն վստահությամբ և արժանապատվությամբ առաջ տանելու Ձեր

Քաղաքապետը ուղևորափոխադրող ընկերություններին առաջարկներ է ներկայացրել

Երևանի քաղաքապետը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են առաջիկա անելիքների, տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր: Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111

Հայաստանյան աջակցության արցախյան ու արցախամերձ արձագանքներ

Որպես նախաբան Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն օգոստոսի 22-ին որոշում է ընդունել վարչապետի աշխատակազմին պահուստային ֆոնդից հատկացնել 33 մլն 680 հազար դրամ, որն էլ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվելու է երկու ՀԿ-ների. 16 մլն 200 հազար դրամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։ Գումարները տրամադրվելու

ՀՊՏՀ ուսանողներ․ բացահայտել ենք արտագրության տասնյակ դեպքեր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատություններում

Հարգելի պարոն Հարությունյան, տեսնելով, թե ինչ մեծ անարդարություն տեղի ունեցավ պարոն Ռուբեն Հայրապետյանի հետ մի համակարգում, որտեղ նա թե՛ գիտական և թե՛ մասնագիտական որակներով անհամեմատ բարձր է իրեն վատաբանող կեղծ արժեքներով մարդկանցից, մենք՝ ուսանողներս և շրջանավարտներս, ամեն ինչ անում և անելու ենք, որպեսզի վերականգնվի արդարությունը։ Ընդամենը երկու օրվա ընթացքում մեր շարժման շրջանավարտների հետ միասին ուսումնասիրելով

ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկել է ակցիա «Բիզնեսին ընդառաջ», որը կտևի մինչև 31.12.2019թ. Ակցիայի շրջանակներում Բանկի հաճախորդներ հանդիսացող իրավաբանական անձիք և անհատ ձեռներեցները կարող են ձևակերպել անգրավ բիզնես վարկեր մինչև 7 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 6-ից մինչև 48 ամիս մարման ժամկետով: Առաջին 6 ամսվա համար հաճախորդին տրամադրվում է արտոնյալ տոկոսադրույք` 10  %,

ՄԻԱՎ-ով ապրող կանայք «մերժվում» են ընտանիքում, բուժհիմնարկում, կացարանում

ՄԻԱՎ-ով ապրող կնոջը ազգականները գտել են անկողնում պառկած՝ մահամերձ վիճակում, կողքին՝ մի կտոր հաց եւ մեկ բաժակ ջուր: Կարճ ժամանակ անց կինը մահացել է ծայրահեղ ծանր վիճակում: Կնոջ ընտանիքի անդամները, այդ թվում՝ ամուսինը, հոգ չեն տարել կնոջը՝ թույլ չեն տվել տանից դուրս գալ, զրկել են նորմալ սնունդից, կինը պետք է հակավիրուսային բուժում ստանար, կանոնավոր, կոնկրետ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-ի ցերեկը և 31-ին հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ: Քամին` հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝

«Իմ ծնողներն այդ գումարն ուղղում էին իմ կրթությանը եւ զրկում ինձ տարբեր բաներից». Աննա Հակոբյանը վստահ է՝ կարելի է հաց չուտել, դիմանալ սովին, բայց կրթվել

Աննա Հակոբյանը պատմեց, որ երբ ինքն ուսանող էր ու սովորում էր ԵՊՀ-ում, իր ընտանիքը դժվար տարիներ էր ապրում, բայց կրթության համար գումար հայթայթում էին. «Իմ ծնողներն ընտրում էին այդ գումարն ուղղել իմ կրթությանը եւ զրկել ինձ տարբեր բաներից, ու դա իր արդյունքները տալիս է: Հայաստանն իսկապես փոքր ընտանիք է ու այն, ինչ մենք հիմա անում ենք, նման է իմ անձնական պատմությանը եւ մեր ընտանիքի պատմությանը, որովհետեւ ասել, որ այդ գումարը հեշտությամբ է ձեռք բերվում՝ այդպես չէ»:

Էնն Մաեստ. ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի զեկույցում ջրերի վրա ազդեցության վերաբերյալ դրական բան դժվար գտնվի

ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող երկրաքիմիկոս դոկտոր Էնն Մաեստը, ով 2017թ-ից ուսումնասիրում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանմանը վերաբերող փաստաթղթերը և մասնավորապես Լիդիան ընկերության ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ները, 2019թ․ օգոստոսի 27-ին հուշագիր է պատրաստել ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների պատրաստած զեկույցի՝ երկրաբանության ու ջրերի հատվածների վերաբերյալ, որը անգլերեն լեզվով ուղարկվել է տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ Բնապահպանության նախարարություն։ Հուշագրում մասնավորապես ասված է, որ երկրաբանությանն

Քննչական կոմիտեի պարզաբանումը խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ցույցի կապակցությամբ

Շատերն ինձ հարցնում էին՝ դու իսկապե՞ս անձամբ ծանոթ ես երկրի վարչապետի կնոջը, որովհետեւ դա իրենց համար շատ անհասանելի է: Այդտեղ ես գիտակցեցի շատ կարեւոր մի բան՝ Հայաստանը դրական առումով մի փոքր ընտանիք է:

«Կրիմինալիստիկա» դասագրքի հեղինակը՝ տուժող

Երեք տարի առաջ քաղհայցով դատարան էին դիմել իրավաբան-դասախոս Վ.Հարությունյանի երկու քույրերը՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին հայցապահանջով: Արգելանք էր դրվել դասախոսի տան վրա, ապա դատարան էր մուտքագրվել հայցից հրաժարվելու, գործի վարույթը կարճելու մասին հայցվորների դիմումը: Չնայած դրան՝ հարցը տեղափոխվեց քրեաիրավական դաշտ. ըստ ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի, քույրերից մեկի որդին այրել էր

Զոհրաբ Մնացականյան. Ունենք ներուժ՝ գտնելու հարթակներ, որ գործարար շրջանակներին տրամադրենք համագործակցություն ձևավորելու համար

Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ բիզնես շրջանակների հետ հանդիպման արդյունքներով Հարց․ Պարոն Մնացականյան, պարոն Խաչատրյանի հետ խոսեցինք, ասաց, որ կան խնդիրներ, որոնց ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տրվեն՝ արտաքին առևտրի շրջանակներում: Մեր տնտեսվարողները հիմնականում ո՞ր շուկաներից են, այսպես ասենք, «բողոքում՛»: Զոհրաբ Մնացականյան․ Այն, ինչ ասում է իմ գործընկերը՝ պարոն Խաչատրյանը, արտահայտում է մեր միասնական ձգտումը՝ ձևավորելու

Անվճար են առաջինից չորրորդ դասարանցիների դասագրքերը

Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվեց 2019-2020 ուսումնական տարվա դասագրքերի ներդրումների չափը։ Ինչպես հայտնի է, անվճար են առաջինից չորրորդ դասարանցիների դասագրքերը: Իսկ ահա, օրինակ, 5-րդ եւ 6-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերի արժեքները հետեւյալն են՝ V դասարան 1. Մայրենի` 400 դրամ 2. Մաթեմատիկա` 400 դրամ 3. Ռուսաց լեզու` 350 դրամ

«Մարդիկ զարմացել էին, ասում էին՝ ի՞նչ, ուրեմն դու վարչապետի համար նվե՞ր ես առնում». Օքսֆորդում սովորած հայ ուսանողը պատմում է, թե ինչպես է հասել իր երազանքին

Շատերն ինձ հարցնում էին՝ դու իսկապե՞ս անձամբ ծանոթ ես երկրի վարչապետի կնոջը, որովհետեւ դա իրենց համար շատ անհասանելի է: Այդտեղ ես գիտակցեցի շատ կարեւոր մի բան՝ Հայաստանը դրական առումով մի փոքր ընտանիք է:

Մեր դիվանագիտական ներուժը թույլ է տալիս միջազգային դաշտում առաջ բերելու հարթակներ, որտեղ մեր դերակատարներին կարող ենք կապել իրենց հնարավոր գործընկերների հետ. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել «Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում» խորագրով քննարկումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներ և գործարարներ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում նշել է․«Մեր դիվանագիտական ներուժը հնարավորություն տալիս է՝ միջազգային դաշտում, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում առաջ բերելու

Հայկական «բիթլերի» ճակատագիրը

Ինչու երբեւէ չի ցուցադրվել «Երազողներ» բացառիկ ֆիլմը Ըստ ժողովրդական ասացվածքի. «Աստված, որ ուզում է աղքատին ուրախացնել, էշը կորցնում է, հետո գտնել է տալիս»: Վերջին երեք տասնամյակում բազում փորձություններով անցավ մեր մշակութային կյանքը: Երկար թվարկելիք ցանկից բերենք միայն 1990-ականներին Ռադիոյի եւ հեռուստատեսության ոսկե ֆոնդից անհետացած, ինչպես ասում են՝ «ցրտից փչացած», «տեխնիկապես մաշված», «կորած» ու «թրջված» կամ

«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով 54 ուսանող աշխարհի 8 լավագույն կրթական կենտրոններում է սովորելու՝ պայմանով, որ հետ պիտի գան Հայաստան

Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետությունը որոշակի միջոցներ հատկացնում է արտասահմանում սովորելու համար, բայց նախորդ տարիներին դա բավարար չի եղել. «Տնտեսական զարգացման այս փուլում մենք կարող ենք քննարկել նման միջոցներն ավելացնելու հնարավորությունը»:

Ոստիկանության աշխատակից Արամ Նասիբյանն իր հոր ու եղբոր հետ ծեծի է ենթարկել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչների. «Հայկական ժամանակ»

Կարինե Նասիբյանը պատմեց, որ իր որդին երեխաներին տուն է բերել, եւ մոտ 2-3 րոպե անց Յուրիկ Նասիբյանն իր ոստիկան որդի Արամ Նասիբյանի, մյուս որդու եւ կնոջ՝ Անահիտ Ղազանչյանի հետ ներխուժել է իրենց տան դարպասներից ներս եւ միանգամից հարձակվել Մհերի վրա, գցել գետնին եւ սկսել հարվածներ հասցնել։ Երբ ինքը փորձել է կանխել հարվածները, իրեն պահել է Նասիբյանի կինը, իսկ որդին, որը ոստիկան է, ոտքով ուժեղ հարված է հասցրել Մհեր Նասիբյանի 80-ամյա տատին՝ Քնարիկ Յարալյանին, ինչից վերջինս վնասվածքներ է ստացել:

Անդրե Սիմոնյան. «Բայց ի՞նչ փաստարկներ կան, որ հանքն այդ աստիճան վնասելու է բնությանը». «Ժողովուրդ»

Հաշվի առնելով իմ նշած հանգամանքները՝ ժողովուրդը չպետք է քննադատի Փաշինյանին։ Եթե նա իսկապես պոպուլիզմի հետեւից ընկներ, ինչպես շատերն են կարծում, ապա հանքի շահագործումը թույլ չէր տա, կդառնար բոլորի աչքի լույսը եւ պետբյուջեից 400 միլիոն կվճարեր։ Բայց նա չի ուզում վատնել այդ գումարը եւ Հայաստանի համբավին վնաս հասցնել։

Իշխանափոխությանը հաջորդած մեկ-մեկուկես տարին պատմության էջերում արձանագրվելու է որպես շղթայական բողոքների, բողոքարկումների եւ բողոքականության ժամանակաշրջան. «Ազգ»

Հաջորդական մեր բոլոր իշխանությունները, ներառյալ այս մեկը, այդպես էլ չըմբռնեցին քարոզչության եւ PR-ի միջեւ գոյություն ունեցող էական տարբերությունը, որ քարոզչությունը միայն դրականն է շեշտում, PR-ըՙ սեփական բացթողումները նաեւ, դրանք ուղղելու, շտկելու պատրաստակամությամբ: Դա՛ է մարդկանց վստահությունը շահելու, լարվածությունները մեղմացնելու լավագույն մեթոդներից մեկը:

«Նաիրյան» անսամբլը ժեստերի լեզվով փոխանցում է մեղեդին ու բնապահպանական ուղերձները

«Դեռեւս մեկ տարի առաջ «Նաիրյան վոկալ անսամբլը» կանգնեց Ամուլսարի հանքի շահագործման խնդրով մտահոգ մարդկանց կողքին: Մենք որոշեցինք համերգ ունենալ ու լսելի դարձնել «Պահպանենք Ամուլսարը» կոչը: Ջերմուկ քաղաքի կենտրոնում բացօթյա մենահամերգ ունեցանք»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Մուղդուսյան արվեստի կենտրոնի համահիմնադիր, «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը: Նաեւ հավելեց, որ երբ իրավիճակը կրկին սրվել է, անսամբլը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930