Օրվա լրահոսը

Քրեական գործ է հարուցվել Խաչատուրյան քույրերի հոր դեմ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ, որի սպանության մեջ մեղադրվում են քույրերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը: Մասնավորապես, աղբյուրը հայտնել է, որ գործը քննվում է խոշտանգումների, սեռական բնույթի բռնի գործողություների, սեռական բնույթի գործողությունների դրդելու հոդվածներով: Հիշեցնենք, Խաչատուրյան քույրերը մեղադրվում են 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության

Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրել է Պատվո շքանշանով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ջ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով։

Հրադադարի ռեժիմի հետևողական ամրապնդումը՝ միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման միջոցով, կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Ողջունում ենք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների

«Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է». ՀՀ ԱԳ նախարար

ԱԳ նախարար Մնացականյանի ելույթը Բաթումի 16-րդ միջազգային համաժողովի շրջանակներում Հուլիսի 11-ին Վրաստանում մեկնարկեց Բաթումի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ ունեցավ վերջինիս նախագահ

Անահիտ Ֆարմանյան․ «Առավել քան վստահ եմ, որ դատարանը կբավարարի իմ հայցը». (Տեսանյութ)

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Ղազարյանի նախագահությամբ, նորից լսվում է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի՝ աշխատանքում վերականգնվելու ու հարկադիր պարապուրդի դիմաց վճարվելու պահանջը։ Հիշեցնենք, որ նա զբաղեցնում էր գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնի տնօրեն–պրոռեկտորի պաշտոնը, նրան 04․05․2018 թվականի հրամանով պաշտոնազրկեց նախկին ռեկտոր, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը՝

ԲԴԽ անդամներ են ընտրվել Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը

Վահե Գրիգորյանի դիմումին դատավորների ընդհանուր ժողովը գնահատական չի տվել

Խորհուրդ է տրվում չլողալ այն վայրերում, որտեղ կան ջրիմուռներ

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած»

«Տաշիր» ընկերության շնորհիվ ՀԱՊՀ-ի 7 լավագույն շրջանավարտ բուհ-ն ավարտելուն պես աշխատանքի անցան ՀԷՑ-ում

«ՀԷՑ»-ը եւ «Տաշիր» ընկերությունները նոր հնարավորություններ են ստեղծում ՀԱՊՀ-ի ուսանողների համար

Ցմահ դատապարտյալների հարազատները պահանջում են քրեական գործերը վերանայել

ԱԺ-ն օրենք է քննարկում, որով նախատեսվում է ցմահ դատապարտյալների ռեժիմի փոփոխություն

Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը հուլիսի 11-ին հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություններով հանձնաժողովի առաջիկա անելիքները, կարեւորել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների մասնագիտական աջակցությունը նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում: Անդրադարձ է կատարվել

Գյումրիում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այն կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից: Տիգրան Խաչիկյանը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար և

ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի հայտնաբերման ցուցանիշները բազմապատկվել են

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել

Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Այս մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է յոթերորդ անգամ: Արդեն 28 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը: Լոնդոնում կայացած հանդիսավոր

ԱԺ-ում քննարկվել են ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունները

Աշխատանքային հանդիպում-քննարկում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

ՄԻԵԴ-ը երեք որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հուլիսի 11-ին բավարարել է Ադրբեջանի երեք քաղաքացիների բողոքը՝ կապված ազատ ընտրության իրավունքի խախտման հետ: Իխթիյար Աբդալովը, Իբրահիմ Ահմեդզադեն և Տարիել Շիրինլին բողոք էին ներկայացրել ՄԻԵԴ առ այն, իր իրենց չի թույլատրվել մասնակցել 2010թ. խորհրդարանական ընտրություններին: Տարածքային ընտրական հանձնաժողովները հրաժարվել էին նրանց գրանցել որպես թեկնածու՝ պատճառաբանելով որ նրանք իրենց օգտին բավականաչափ

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Սուրմալու»-ի փայատերներից մեկը. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանն է։ Նրա հայրը՝ Մարտին Հովհաննիսյանը, տարիներ առաջ է հրազենի գործադրմամբ

Կաթսայատան պայթյուն Ջրվեժ գյուղում

Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ

2019 թ. առաջին 6 ամսվա տվյալով Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 120 մլն ԱՄՆ դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի      

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կառավարության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող միջոցառումներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրին և երեկ էներգետիկ համակարգի խափանման պատճառներին: Անցնելով օրակարգի քննարկմանը՝ կառավարությունը  որոշում է ընդունել 2019 թ. մայիսի

Շանթ Սարգսյանը լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղն զբաղեցրեց Վրաստանում

Հայաստանցի միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը Բաթումում ավարտված շախմատային փառատոնի ուժեղագույնների «A» խմբում ինը հնարավորից վաստակել է յոթ միավոր եւ միայն լրացուցիչ գործակիցներով է առաջին տեղը զիջել վրացի գրոսմայստեր Տորնիկե Սանիկիձեին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշոտ Սմբատյան. Չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, պետք է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ և ոչ թե մասին

Գերմանական «Behörden Spiegel» ամսագրի 2019թ. հուլիսյան համարում լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը: Ամսական ավելի քան 110.000 օրինակով լույս տեսնող ամսագիրը ԳԴՀ բոլոր պետական կառույցների պաշտոնաթերթն է: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հակիրճ թարգմանությունը: Ամսագրի հուլիսյան համարի էլեկտրոնային ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով (հարցազրույցը՝ էջ 8):   Պետք է հետևի տնտեսական

«Ես չգիտեմ, թե ո՞ւմ հետ ի՞նչ կապեր ունի». Նախշուն Տավարացյանը` Արփինե Հովհաննիսյանին

Նախշուն Տավարացյանի կարծիքով, Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա:

Ձեզ ոչ միայն զգացեք ձեր տանը, այլև՝ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երևանի ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը և այլն:

Ինչ են անում Սեւանա լիճը փրկելու համար

Ըստ շրջակա միջավայրի նախարարի, Սեւանում կատարվող աշխատանքներն արտակարգ ռեժիմով պետք է լինեն:

Հայաստանի U 19 հավաքականի ֆուտբոլիստները՝ Եվրո 2019-ի մասին

Մինչեւ 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները բաց մարզումից հետո խոսեցին Եվրո 2019-ին նախապատրաստվելու մասին: Արսեն Եղիազարյան: Հավաքականի ավագ. «Օրական երկու մարզում ենք անցկացնում, երկու ընկերական հանդիպում արդեն անցկացրել ենք եւ կարելի է ասել, որ պատրաստ ենք ուրախացնել մեր երկրպագուներին: Մրցակիցները, անշուշտ, Եվրոպայի լավագույն հավաքականներն են, բայց դա նշանակություն չունի: Եթե լավ տրամադրվենք, հավատանք մեր ուժերին, ինչում

Երիտասարդական պալատը պետք է վերակառուցվի. Անդրեաս Ղուկասյան. «Ա1+»

Երիտասարդական պալատը եղել է Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը և այն պետք է վերակառուցել և վերադարձնել հանրությանը։ Երիտասարդական պալատի կառուցման նպատակով այսօր տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում հյուրերը ներկայացրեցին խնդրի լուծման իրենց տարբերակները: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հիշում է, որ երիտասարդության պալատը 1988 -1989 թվականներին դարձել է ապաստան՝ երկրաշարժից և Բաքվի ջարդերից տուժած հայրենակիցների համար: Սակայն, այն

Նախշուն Տավարացյանի հարցն այսօր հնարավոր է լուծում ստանա. Արսեն Մկրտչյան

«Իրավիճակն օրենքի ուժով մի փոքր անլուծելի է՝ կապված այն փաստի հետ, որ տիկին Նախշուն Տավարացյանը չի երդվել»:

Ոստիկանները հայտնաբերել են կեղծ փողով վճարող ուղևորին

Հուլիսի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քաղաքացիների միջև խնդիր է ծագել՝ կեղծ փողի հետ կապված: Ժամը 15.40-ին մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ Հանրապետության հրապարակում իր վարած «Ռենոյի» ուղևորը խաբեությամբ վճարել է ռուսական հինգհազարանոց կեղծ ռուբլի: Բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների

Սիգի որսն արգելված է, բայց օրենքը չի արգելում շուկայից ձեռքբերված սիգը պահածոյացնել ու արտահանել

Եթե սիգի որսն արգելված է, ապա վաճառքի հետ կապված որոշակի սահմանափակումներ պետք է լինեն

Արթուր Ոսկանյան. «Տղաներին խորհուրդ եմ տվել չլարվել եւ խաղերից հաճույք ստանալ»

Եվրո 2019-ին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում լրատվամիջոցների ներկայությամբ տեխնիկական հնարքների եւ ստանդարտ վիճակների մշակման թեթեւ բաց մարզում անցկացրեց: Մարզումից հետո հավաքականի ավագ մարզիչ Արթուր Ոսկանյանը, պատասխանելով լրագրողներին հետաքրքրող հարցերին, ասաց, որ տղաները պատրաստ են, քանի որ հունիսի 26-ից սկսված հավաքների ընթացքում անընդհատ շեշտվել է, որ մասնակցում են

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930