Օրվա լրահոսը
Բացահայտվել են կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր. Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր
Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում և Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես, 2019 թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ըստ ստացված տեղեկությունների «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը թույլ է տվել չարաշահումներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ
Ոստիկանությունից պահանջում ենք դադարեցնել անհիմն քրեական հետապնդումները խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ. ՀՔԱՎ
Քննչական մարմիններից պահանջում ենք կարճել հարուցված քրեական գործերը։
Արմեն Աշոտյան. Այս խորհրդարանը միջազգային հարթակներում մեր ջանքերի շնորհիվ ստացել է լավ ժառանգություն, որը պետք է ոչ թե մսխել, այլ պահպանել և զարգացնել
Այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհել է Լեհաստանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից, ասելով, որ տպավորություն էր, թե հանձնաժողովի ղեկավարը դեռ Աշոտյանն է: Հիշեցնեմ պարզապես, այս այդ ձևաչափը սկիզբ է դրվել հենց իմ նախաձեռնությամբ, իսկ առաջին նիստը տեղի է
Մխիթար Պապոյան. Քոչարյանի կալանքի տակ մնալն ու ՍԴ-ի վարույթ ընդունած գործը իրար հետ կապ չունեն
Վահե Գրիգորյանի բարձրացրած խնդիրը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի գնահատմամբ, շատ բարդ է
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունում մեկնարկել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկու առանցքային փաստաթղթերի շուրջ քննարկումների շարքը: Նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 10-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քննարկել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումներն ու կարգավորումները: Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին հրավերն ընդունելու համար և կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, վստահեցրել,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նոր առաջարկը ՓՄՁ-ի համար
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագրի շրջանակում առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ, որը չի ենթադրում բիզնեսին միայն ֆինանսական միջոցների տրամադրում, այլ՝ համակցված է տարբեր ոչ ֆինանսական ծառայություններով: «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագիրը շուրջ մեկ տարի է արդեն, որ գոյություն ունի: Էությունը կայանում է նրանում, որ փոքր և միջին բիզնեսի
Ավելի քան 1 մլրդ դրամ` գիտության և մշակույթի ոլորտներին
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել է, որ անցած նիստի ընթացքում ընդունված որոշումն առ այն, որ գումար է հատկացվել շուրջ
Որտե՞ղ է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործը` Կարեն Փոլադյանը չգիտի
Դատական դեպարտամենտի նախագահը չխոսեց Վահե Գրիգորյանի դիմումից:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը
Ուղևորահոսքն աճել է 12.1 տոկոսով
Ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 281 992 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.1 տոկոսով: 2019թ. հունիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 15.4 տոկոսով: Եթե 2018թ. հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 234 737 ուղևոր, ապա 2019թ. հունիսի ցուցանիշը կազմում է 270 818 ուղևոր:
Դիլիջանում ամփոփվեցին «Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքի արդյունքները
Հուլիսի 1-10 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի առաջին մասը՝ նախատեսված 10-13 տարեկան երեխաների համար։ Շուրջ 220 աշակերտ և 14 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից, մասնակցում էին ճամբարին։ «Արմաթ» տեխնոճամբարի ընթացքում դպրոցականները, որոնք մեծ մասամբ «Արմաթ»-ի սաներ են, նախապես կազմված թիմերով սովորեցին Arduino հարթակի միջոցով ստեղծել
Ինչո՞վ է պայմանավորված դոլարի նկատմամբ դրամի արժևորումը
Վերջին ամիսների ընթացքում նկատվում է դրամի աստիճանական արժևորում, որն էական ազդեցություն կարող է ունենալ երկրի դոլարացված տնտեսության վրա: Անշուշտ, մասնագետների, քաղաքական գործիչների, գործարարների և պարզապես մեր քաղաքացիների համար հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված դոլարի նկատմամբ դրամի` մոտ 3 տոկոսով կամ 12 դրամով արժևորումը: Դրամի արժևորման պատճառները մի քանիսն են՝ ՀՀ կառավարությունը ինչպես 2018 թվականին, այնպես
Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչն առաջարկել է արտաքսել երկրում անօրինական ապրող հայերին. ermenihaber
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանը առաջարկել է «Թուրքիայում անօրինական ապրող հայերին» արտաքսել: Օզքարաասլանի՝ սոցցանցերում տարածած գրառումը քննարկման թեմա է դարձել: «1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին, դյոնմե) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»,-նշված է գրառման մեջ:
Այրվել է մոտ 12 հա արտ և խոտածածկույթ
Հուլիսի 11-ին, ժամը 11:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 20 հա տարածքում, այրվում են արտ և խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:32-ին, մարվել՝ 14:04-ին: Այրվել են մոտ 12 հա խոտածածկույթ և արտեր, որոնցից 300 քմ-ն՝ չհնձած: ՀՀ
«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացու վիճակը շարունակվում է մնալ կայուն ծանր. ԱՆ
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է
Արթուր Գոյունյանի նշանակումով ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում
ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայության պետ նշանակված 51-ամյա Արթուր Գոյունյանը համակարգում նոր մարդ է։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, արդարադատության 3-րդ դասի խորհրդական է, գեներալ-մայոր։ Վերջինս եղել է դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբեռհանցագործություններ գործով վարչության պետ։ Աշխատել է նաեւ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշենի վարչական շրջանի քննչական վարչության պետ։ Նրա նշանակումով ոլորտում
Երիտասարդ քիմիկոս Սոֆիյա Այդինյանը դարձել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրի մրցանակակիր
ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆիյա Այդինյանը դարձել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրի մրցանակակիր: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 8-ին՝ Փարիզում, Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) Գլխավոր ասամբլեայի 50-րդ և IUPAC-ի՝ 47-րդ Համաշխարհային Քիմիական կոնգրեսի նիստում: Այս տարի աշխարհը նշում է Մենդելեևի
Քաղաքային նախկին իշխանությունը 90 միլիոն դրամ է փոշիացրել տրանսպորտում վերելակներ տեղադրելու գործընթացում
Չինական ավտոբուսներին վերելակներ տեղադրել չէր կարելի, այսօր մեկ վերելակ է աշխատում, մյուսները վաղուց խափանվել են
ՊԵԿ-ի պատասխանից մենք այդպես էլ չիմացանք` անկախ Հայաստանում որևէ պետական կառույց երբևէ ստուգե՞լ է երկրից արտահանված խտանյութի բաղադրությունը. ՀԲՃ
2018 թվականի հունիսի 26-ին մետաղական հանքարդյունաբերությանը վերաբերող հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Հաշվի առնելով նախորդ մի շարք դիմումների ոդիսականները՝ հնարավորինս պարզ և հակիրճ էինք ձևակերպել մեր հարցադրումները: Հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացել ենք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ստորագրությամբ հաստատված այս «հանճարեղ» պատասխանը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ աբսուրդի մասին
Մոսկվա կինոթատրոնում ադրբեջանական ֆիլմ ցուցադրելու մասին տեղեկությունները կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, թե «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի շրջանակում այսօր ցուցադրվելու է ադրբեջանական ֆիլմ, չի համապատասխանում իրականությանը։ Փառատոնի կազմակերպչական խումբը տեղեկացնում է, որ խնդրո առարկա դարձած «Մոլոկաններ» ֆիլմը ամբողջությամբ նվիրված է ազգային փոքրամասնություն հանդիսացող մոլոկաններին, ֆիլմի ռեժիսորն է ազգությամբ կալմիկ, ՌԴ քաղաքացի Սագլարա Տյուրբեևան։ Սրանից բացի, պետք է նշել, որ ֆիլմը նկարահանված
Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ հանուն պետական շահի
Նեոլիբերալիզմի հետեւանքները. պետական կառավարման վերջը Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Անկախությունից հետո փաստացի իրագործվել է «թույլ պետության» մոդել։ Նեոլիբերալ գաղափարախոսությունը տասնամյակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակության բացարձակ մեծամասնության համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նյութական եւ սոցիալական վիճակից, ձեւավորեց մի նոր հասարակություն, որտեղ խառնվել են ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն
ԵՄ-ը կաջակցի Վրաստանին, քանի դեռ վերջինս հավատարիմ է իր ռազմավարական-քաղաքական նպատակներին. Տուսկ
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Վրաստանին այնքան, քանի դեռ այդ երկիրը հարգում է իր ընդհանուր ռազմավարական քաղաքական նպատակները: Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո: «Իմ բրյուսելյան փորձը ցույց է տալիս, որ դուք կարող եք հույս դնել եվրոպական զորակցության վրա, քանի դեռ շարունակվում է վրացական զորակցությունը, և
Պարբերաբար և չարամիտ խախտումներ թույլ տվող վարորդները պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև վերջերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարներին: Նա, մասնավորապես ասել է. «Հաջորդ թեման, որին կուզեի անդրադառնալ, վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են՝ բոլորիս հայտնի ավտովթար, ավտովթարները, որոնց արդյունքում մենք մեծ թվով զոհեր ունեցանք: Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից
Քոչարյանականները Լեհաստանում լուրջ աշխատանք են տարել. «Լեհերը տպավորություն ունեն, թե Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դեռեւս վերադառնալու հնարավորություն ունեն»
Բաբաջանյանի խոսքով՝ Լեհաստանում կարծում են, թե Հայաստանում ամեն ինչ սպասման ռեժիմի մեջ է, մինչեւ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կվերադառնան եւ կայունություն կհաստատվի ՀՀ-ում:
Դեսպան Վարուժան Ներսեսյանի և ԱՄՆ կոնգրեսական Էնթոնի Բրինդիզին անդրադարձել են միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը
Հուլիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Նյու Յորք նահանգի կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ: Դեսպանը կոնգրեսականին շնորհավորեց ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Վարուժան Ներսեսյանը կոնգրեսական Բրինդիզին տեղեկացրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, այդ ուղղությամբ արձանագրված արդյունքների, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին: Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը` ընդգծելով հայ
«Պետք է հիասթափեցնեմ բոլորիս, լեհերը մեզ չեն պաշտպանելու վիզաների ազատականացման հարցում». Արման Բաբաջանյան
Սոս Ավետիսյանն ասաց, որ ամեն դեպքում մի լավ ուղերձ կար, որ ՀՀ-ում վիզաների ազատականացման գործընթացը չպետք է կապվի այլ երկրներում ունեցած փորձի հետ:
Թուրք ռեժիսորի խիզախ որակված ֆիլմը հասել է Հայաստան
Ռեժիսոր Բուրաք Չեւիքի «Կապվածություն» ֆիլմը (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա) «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի մրցույթում է: Ֆիլմի արտ տնօրեն Դիլսադ Ալադագը ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ֆիլմի վերաբերյալ, որը քրեական գործի վայրերին առնչվող տեղագրական զննություն է դեպքից 15 րոպե անց` կասկածյալների ուղեկցությամբ, ապա ներկայացվում է մարդասպան զույգի հանդիպման գիշերը: Դիլսադ Ալադագը նշեց, որ ռեժիսորը բաց եւ ազատամիտ մարդ է, բծախնդիր է
2020 թ. հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով. վարչապետի անդրադարձը կառավարության նիստում
Վարչապետի անդրադարձը կառավարության նիստում Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Երեկ երեկոյան կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և կարող ենք մի քանի արձանագրում անել: Քննարկման շրջանակում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Որոշում կայացվեց,
«Ուզում են ամեն գնով ունենան այնպիսի ՍԴ, որ իրենց ուզածն անեն՝ սկսած մեր ազգային արժեքները ոտնահարող պայմանագրերը վավերացնելուց, ավարտված սահմանային հարցերով»
Արծվիկ Մինասյանը՝ սահմանադրական ճգնաժամի ու սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին «Մենք իրավունք չունենք ամբոխային տրամաբանությունը նախ վերագրել ժողովրդին, երկրորդ՝ այդ անվան տակ փորձել աղավաղել պետականության հիմնասյունն ու հենասյուները»,- օրերս ՀՀ Սահմանադրության եւ սահմանադրական ճգնաժամի մասին խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Մինասյանը հարցին՝ արդյոք այդ նույն «ամբոխը» չէ՞ր,


















































