Օրվա լրահոսը
Շվեյցարիայի ԱԳՆ-ն պատրաստ է գերիների հարցով իրենց գործիքակազմերը կիրառել, բայց անհրաժեշտ է պետության դիմումը։ Առայսօր ՀՀ-ն չի դիմել. Արտակ Բեգլարյան. «Հրապարակ»
Փաշինյան-Ալիեւ-Թրամփ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթուղթը իշխանությունները ներկայացնում են որպես պատմական հաջողություն, սակայն Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ՝ այն բաց թողնված մեծ հնարավորություն էր՝ գերիների ազատման հարցը պայմանագրի մաս դարձնելու համար։ Փոխարենը, Հայաստանը բավարարվել է Թրամփի բանավոր խոսքով, որը գործնական ազդեցություն քիչ է ունենալու Ալիեւի վրա։ «Չնայած այս ամենին, որոշակի հույսեր կան, հաշվի առնելով այն
Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում
Ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Ucom-ը հայտարարում է Երևանի Սիլիկյան թաղամասում ընկերության գերարագ ֆիքսված ցանցի գործարկումը հաջողությամբ ավարտելու մասին։ Սիլիկյան թաղամասի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթում և առավել շահավետ պայմաններով։ Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը հատուկ առաջարկ է նախատեսել թաղամասում բնակվողների համար,
Որեւէ ակնարկութիւն չկայ Հայաստանի տարածքներէն շուրջ 200 քառ. կմ-ի ազրպէյճանական բանակին կողմէ ներխուժուած ըլլալուն մասին. «Ազդակ»
Անորոշ կը մնայ, որ գրաւուած հայաստանեան տարածքը ո՛ր երկրի տարածքային ամբողջականութեան մաս կը կազմէ:
Եթե օկուպացված Արցախից ՀՀ են մուտք գործելու, այն էլ՝ առանց հայկական կողմի վերահսկողության, նշանակում է՝ միջանցքը հաձնված է, անկախ նրանից, թե ինչ անուններ կտան դրան. Դավիթ Ջամալյան. «Հրապարակ»
Ռազմական փորձագետ, հասարակական գործիչ Դավիթ Ջամալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին, իշխանությունների կողմից ամեն օր ներկայացվող աննախադեպ հաղթանակին եւ խաղաղություն հաստատելու լալահառաչ հայտարարություններին, նկատում է. «Անկախ այն հանգամանքից, թե նիկոլական իշխանավորներն ինչ տերմինների աճպարարությամբ կփորձեն մանիպուլացնել մեր հասարակությանը, փաստը հետեւյալն է` Նիկոլը միջանցքը հանձնել է: Այս ճակատագրական պահին, երբ մեր պետականությունը վտանգի տակ է, ցանկացած
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. Գլխավոր դատախազություն
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր,
Կարեն Խաչանովը չկարողացավ շարունակել պայքարը Ալեքսանդր Զվերեւի հետ հանդիպումում
Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչի երկրորդ սեթում հրաժարվեց շարունակել գերմանացի Ալեքսանդր Զվերեւի հետ պայքարը: Առաջին սեթում Զվերեւը հաղթել էր 7:5 հաշվով, իսկ երկրորդում, երբ գերմանացին կրկին առջեւում էր՝ 3:0, Խաչանովը վնասվածքի պատճառով բժշկական դադար վերցրեց, որից հետո հրաժարվեց պայքարը շարունակել: Այդ պահին մրցակիցները կորտում անցկացրել էին 1
Սա ունի ռիսկեր, որ ՀՀ-ն նաև չի կարողանալու զինամթերք ձեռք բերել, քանի որ Ալիևը դա կարող է համարել վտանգ իր տարածքային ամբողջականության նկատմամբ. «Ժողովուրդ»
Խաղաղությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա. Հայաստանը հանձնում է միջանցք, մասնատում երկիրը, ինքնապաշտպանվելու արգելք ունենում
7 տարի առաջվա գաղտնալսումով են Վարդան Հարությունյանին կալանավորել. «Հրապարակ»
Հիմնավորվել է, որ Վարդան Հարությունյանն առնչություն չունի «Նորֆոլկ» ընկերության հետ։ Հիմա այդ նույն ապացույցը՝ արդեն գնահատված, դրա հետեւանքով կարճված գործի վարույթը վերցրել են եւ դրել հիմքում, որ Վարդան Հարությունյանն առնչությունի ունի այդ ընկերության հետ։
Լեւոն Արոնյանը արագ շախմատի հեղինակավոր մրցաշարում գրավեց երկրորդ տեղը
Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց արագ շախմատի Grand Chess Tour 2025 մրցաշարը տասն ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը ինը տուրում վաստակեց 6,5 միավոր եւ պայքարն ավարտեց մաքուր 2-րդ տեղում: Նա ընդամենը կես միավոր պակաս վաստակեց հաղթող ճանաչված Ֆաբիոնո Կարուանայից: Այսօր նույն շախմատիստների մասնակցությամբ մեկնարկելու է կայծակնային շախմատի Grand Chess Tour 2025-ը:
Ստալինիզմ՝ «ժողովրդի իշխանության» պայմաններում
Քանի՞ անգամ են ՔՊ-ականները ԱԺ ամբիոնից եւ այլ հարթակներից կրկնել «գյուլել» բառը՝ այն համատեքստում, թե իբր Բագրատ սրբազան Գալստանյանը պատրաստվում է կամ կոչ է անում մարդկանց փողոցներում գնդակահարել: Քանի՞ շաբաթ էին իշխանական քարոզիչներն ամենօրյա ռեժիմով կրկնում, որ այդ եպիսկոպոսն ուզում էր նոր «հոկտեմբերի 27» սարքել, իսկ մեր փառապանծ ԱԱԾ-ականները կարողացան կանխել այդ հանցագործությունը: Քարոզչական փուչիկը
«Ստացվում է, որ Աղվանը որևէ տեղեկություն էլ չի ունեցել պլանավորվող որևէ գործողության մասին: Աղվանի «մեղքը» հիմնավորող որևէ այլ ապացույց գործում առկա չէ». Վարազդատ Հարությունյան
Աղվան Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրության համար օր-օրի պարզ է դառնում, որ «Սրբազան պայքարի» գործը ոչ այլ ինչ է, քան մոնտաժված ձայնագրություններով անորակ սարքված քաղաքական հետապնդում: Գործընկերներս՝ Հովհաննես Խուդոյանն ու Ռուբեն Մելիքյանն արդեն հանդես են եկել հետաքրքիր բացահայտումներով։ Մասնավորապես՝ Հովհաննես Խուդոյանի հրապարակած ձայնագրությունը պայթեցրեց «2 հոգի գյուլլելու ու 15-ին էլ բանտ նստացնելու» փուչիկը,
Տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են. Աբբաս Արաղչին` Իգոր Խովաևի հետ հանդիպմանը
Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը։
Գոռ Մինասյանի ինտիմ կյանքի, նրա եւ այլ անձանց հետ «սիրային» ենթադրյալ հարաբերություններ ունենալու մասին ստահոդ տեղեկություններ են տարածել (Ֆոտոշարք)
Մեղադրյալների խափանման միջոցը չփոխվեց
Դավիթ Սանասարյան. «Մեր առջև բացված այս կարճատև պատուհանը կա՛մ կփակվի մեր թուլության պատճառով, կա՛մ կդառնա մեր հզորացման ցատկահարթակ»
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Խաղաղության համաձայնագրի հրապարակված և ԱՄՆ-ում նախաստորագրված տեքստը ծնվել է պարտված կողմի համար ծանր ու անբարենպաստ պայմաններում։ Ցավալիորեն տրամաբանական է, որ Ադրբեջանն է այս գործընթացի գլխավոր շահառուն։ Դա Ադրբեջանի ձեռքին կա՛մ կլինի փոքրիկ ականների լայն ցանց՝ մեզ անկյուն քշված,
Էկոնոմիկայի նախարարության 288 միլիոն դրամանոց դրամաշնորհը՝ ԱԳ նախարարի կնոջ ղեկավարած հիմնադրամին. 168․am
Էկոնոմիկայի նախարարությունն աստղաբաշխական՝ 288 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ է հատկացրել արտգործնախարար Արարատ Միրզոյանի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի ղեկավարած «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին։ Համապատասխան պայմանագիրը կողմերի միջև կնքվել է օգոստոսի 11-ին․ ըստ պայմանագրի՝ այս դրամաշնորհով հիմնադրամը կիրականացնի պետական աջակցություն՝ ուղղված ՀՀ-ում ներդրումային ծրագրերի խթանմանը, հետներդրումային ծրագրերի իրականացմանը և սպասարկմանը։ Ներդրումային ծրագրերի և նախաձեռնությունների ուղեկցում, ՀՀ-ում գործող օտարերկրյա
Փաշինյանը Թրամփին ասել է, որ Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Քենեդիի կենտրոն, որտեղ հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով։ Նա մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ–ում եւ մայրաքաղաք Վաշինգտոնում ենթակառուցվածքային որոշ խնդիրների և նշել․ «Շատ ղեկավարներ են գալիս, վերջերս Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները եկան: Ես հարցրի` ինչ ես կարծում, նա (Հայաստանի վարչապետը) ասաց․ «Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում»։ Դա
Շիրակի մայր բուհում կբարձրանա՞ աշխատավարձը․ ռեկտորի պարզաբանումը
Aravot.am-ը Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանից հետաքրքրվեց՝ նոր ուսումնական տարում կբարձրանա՞ արդյոք բուհի աշխատակիցների աշխատավարձը, բուհի բյուջեն ունի՞ նման հնարավորություն։ Նշենք, որ այս բուհում որոշակիորեն բարձրացել են նաև ուսման վարձավճարները։ Երվանդ Սերոբյանը պատասխանեց․ «Մենք միշտ տվել ենք 13-րդ աշխատավարձ, այս տարի առաջին անգամ հունիսին տվեցինք աշխատավարձի կեսի չափով պարգևավճարներ բոլոր աշխատակիցներին։ Իհարկե, առաջին հնարավորության
Եթե խաղաղության համաձայնագիր են ստորագրում, ապա ինչո՞ւ ինձ ազատ չեն արձակում․ Բահրուզ Սամադով
Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը, ով հայտնի է իր հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ և երկարամյա ազատազրկման է դատապարտվել հայերի օգտին լրտեսության մեղադրանքով, բանտից ահազանգել է առողջական վիճակի վատթարացման մասին։ Իր տատիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սամադովը փոխանցել է, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով ի վիճակի չէ մասնակցել այսօր նախատեսված դատական նիստին, հայտնում է Meydan TV-ն։ «Նա իրեն լավ
Հայաստանը դառնում է սպասարկո՞ղ երկիր․ ի՞նչ են ասում ՀՀ պետական պարտքի մասին ցուցանիշները
Պետական պարտքի ցուցանիշը ցույց է տալիս, որ Հայաստանում ամրապնդվում է երկրի «սպասարկող» մոդելը․ քաղաքագետ Վահե Դավթյանն է կարծում
«Սերոբ Գասպարյանը զրկված է պատշաճ բուժզննումից, իսկ նրա գործով դատական նիստերը մեծ ընդմիջումներով են ընթանում». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սև հովազ»-ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, սակայն շարունակում է իշխանության մատուցած տարօրինակ ու անհավատալի սցենարով գործով երկար ժամանակ մնալ անազատության մեջ: Սեպտեմբերին կլրանա 1 տարին, ինչ վերջինս ու ևս 2 անձ կալանավորված են «իշխանությունը
Հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից. ՀԷՑ-ի Մուսա լեռ մասնաճյուղի տնօրենի տեղակալ
Դա համարում եմ անօրինական, որովհետեւ իմ աշխատանքը կատարել եմ պատշաճ
Վարդան Հարությունյանը «պատժվում» է սկզբունքային, ազնիվ լինելու համար. փաստաբանական խումբը՝ «վերակենդանացված» գործի մասին
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ անհիմն և հակաօրինական քրեական հետապնդում: «Նորֆոլկ Քոնսաթինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ 2018 թվականի հրապարակային և լայնորեն լուսաբանված՝ միաժամանակ քննիչի որոշմամբ կարճված, չվերացված և օրինական ուժի մեջ գտնվելու պայմաններում անթույլատրելի է «վերակենդանացնել» արդեն իսկ գնահատված ապացույցով նոր քրեական վարույթ հարուցելը, Վարդան Հարությունյանին մեղադրանք առաջադրելը և նրան կալանավորելը:
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը բարձր է գնահատում Եվրոպական Խորհրդարանի և պատգամավորների հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների, անօրինաբար պահվող ռազմագերիների, մշակութային ժառանգության ոչնչացման դատապարտման հստակ քաղաքականությունը
Սույն թվականի օգոստոսի 11-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը և նույն հանձնաժողովի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Դան Բարնան Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Խորհրդարանականները կարևորել են Ադրբեջանում
Կոստանյանն Իրանում ընդգծել է, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիակատար հարգման շրջանակներում
Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով
«Լրագրողներին կոռուպցիայի ու ընդդիմությանը ծառայելու մեջ մեղադրող ելույթները խթանում են երկրում անհանդուրժողականության մթնոլորտը՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը». Պետդեպի զեկույց
«Ազատություն». Թեև Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքը արգելում են կամայական ձերբակալությունն ու յուրաքանչյուր քաղաքացու իրավունք տալիս դատարանում վիճարկել ազատազրկման օրինականությունը, Հայաստանի կառավարությունը միշտ չէ, որ պահպանել է օրենքի այդ դրույթները, պնդում է ԱՄՆ պետդեպարտամենտի Մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը։ Ամփոփելով 2024-ի զարգացումները՝ Պետդեպն արձանագրել է՝ ըստ իրավապաշտանների՝ ոստիկանությունը երբեմն անձանց ձերբակալել է որպես պատիժ առանց պաշտոնական մեղադրանքների:
Ֆրանսիա-Արցախ Շրջանակը խորապես մտահոգված է ուժերի անհավասարակշռության խորացման հեռանկարից, որն արդեն իսկ ներկա է տարածաշրջանում՝ ի վնաս ՀՀ-ի
Արցախը․ Վաշինգտոնի հռչակագրի մեծ բացական. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ
Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, «Volkswagen»-ը բռնկվել է
Օգոստոսի 13-ին, ժամը 16։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ
Զորակոչիկներին սեփական միջոցներով հետազոտվելու հնարավորությունից զրկելու հիմնախնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ ահազանգում է՝ զորակոչիկներին բժշկական հաստատություններում չի տրվում հնարավորություն իրենց սեփական միջոցներով անցնել առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտություններ։ Թեպետ այս հարցը բազմիցս բարձրաձայնել ենք թե՛ մեր հրապարակումներում(2024թ․-ի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում արձանագրված խնդիրները․ Զեկույց – Helsinki Citizens’ Assembly-Vanadzor) (2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑ –
Այդ թուղթն օգտագործվելու է Հայաստանի դեմ՝ անգամ առանց ուժի մեջ մտնելու. Լարիսա Ալավերդյան
Մինչդեռ ՔՊ-ականների թեթեւ ձեռքով այն Հայաստանի ժողովրդին ներկայացվելու է որպես հաղթական փաստաթուղթ
Գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. Քանի որ իշխանությունները փորձում են Վաշինգտոնյան պայմանավորվածությունները ներկայացնել մեր հանրությանը որպես իրենց կողմից հաղթական մի նվաճում, արձանագրենք այս պահին եղած հետեւյալ սթափեցուցիչ իրողությունները. Այն, ինչ որ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ, ընդամենը` Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված


















































