Օրվա լրահոսը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Ադրբեջանին ձեռք բերված պատմական նվաճումների կապակցությամբ
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք– Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Ֆիդանը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պատմական նվաճումների կապակցությամբ։
Այս չարիքի իշխանությունը հեռացնելու պայքարը ոչ միայն սոսկ քաղաքական, այլև հատկապես քաղաքակրթական՝ արժեքային անհրաժեշտություն է․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Հայաստանի պաղեստինացումը (Պրահա 2 Վաշինգտոնում) Դեռևս 2020թ. դեկտեմբերին, երբ չարիքը սկսեց խոսել այսպես կոչված «անկլավների» մասին, դեռ այն ժամանակ շեշտեցի, որ սա տանում է մեր երկրի պաղեստինացման՝ չորս կողմից շրջափակված, թշնամու կողմից վերահսկվող ճանապարհներով և անցակետերով՝ հյուսիսից Տավշո գյուղերն ու տարածքները հանձնելով
Դուք ու մենք ունենք շատ քիչ ժամանակ Հայաստան պետությունը շատ գեղեցիկ փաթեթավորված կործանումից փրկելու համար․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքով ստորագրված բոլոր թղթերն առանց բացառության ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի ու պահանջների բավարարմանը: Կարելի է իհարկե լսել նիկոլական քարոզչությունը, որը մեզ բոլորիս 7 տարի է ստում է ու «հաղթումենք» է անում, սակայն եթե դա մի կողմ դնենք, ապա պատկերը շատ հստակ է: Բավական է
Այս անարժեք թղթի կտորի դիմաց Փաշինյանը գնացել է հրեշավոր գործարքի. «ՀայաՔվե»
Հայաստանի իշխող վարչախումբը Բաքվի բռնապետի և ԱՄՆ ղեկավարության հետ երեկ երեկոյան ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթղթերի փաթեթ, որոնք ոչ միայն նոր արհավիրքների առաջ են կանգնեցնելու հայ ժողովրդին, այլև կարող են մեր երկրի մասնատման պատճառ դառնալ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումն ստորագրելով՝ վարչախումբը փաստացի ընդունելի է համարում Արցախի բռնազավթումը և հայաթափումն Ադրբեջանի կողմից։ Բացի նրանից, որ սրանով
«Այս փաստաթղթի ստորագրումից արդյոք չի՞ բխում Սյունիքի մարզի՝ վարձով տրամադրումը»․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը հարցին
«Ինչպե՞ս կարող էի ես ոչ միայն ստորագրել, այլև տեղի ունեցածը համարել հաջողություն, եթե տեղի ունենար այն միտքը կամ այնտեղ տեղ գտներ այն միտքը, որը հարցի ձևով փորձ է արվում մատուցել»․ Նիկոլ Փաշինյան
Դոնալդ Թրամփն ինքն իրեն անվանել է «Խաղաղության նախագահ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն իրեն անվանել է «Խաղաղության նախագահ»՝ Truth սոցցանցում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ լուսանկար հրապարակելով։
Մեր ճանապարհի հետ ի՞նչ կապ ունի Ալիեւը, հո проходной двор չի Հայաստանը. Էդմոն Մարուքյան
Ոնց կարող է Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան ճանապարհի նկատմամբ դառնալ փայատեր
Սա ոչ թե խաղաղության, այլ պետականության ապամոնտաժման գործընթացի մեկնարկ է՝ բոլոր խորհրդանշական և գործնական հետևանքներով․ Դավիթ Անանյան
«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Ով որ դեռ չի հասկացել կամ չի ցանկանում հասկանալ կամ հավատալ, թե ինչպես մենք Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք իրականում մեր պետության ավարտի ազդարարն էին, կա՛մ մանկամիտ է, կա՛մ անխելք, կա՛մ էլ՝ դավաճան, կամա թե ակամա։ «Տնտեսական զարգացման» և «խաղաղության
«Խաղաղության խաչմերուկ նախագծում ներդրումներ իրականացնելու՝ ամերիկյան հետաքրքրությունն ակնհայտորեն տարբերվում էր»․ Փաշինյանը՝ ինչո՞վ է տարբերվում ամերիկյան միջնորդությունը ռուսականից
ՖՀարցին՝ իսկ ի՞նչ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի խախտի պայմանավորվածությունը, ինչպես դա արդեն արել է բազմաթիվ անգամներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Միշտ էլ այդ հարցը կարելի է տալ ցանկացած պայմանագրի և պայմանավորվածության համար։ Այսօրվա արարողության՝ հռչակագրի ստորագրման տրամադրությունը, իմ հայտարարությունները, նախագահ Թրամփի, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, կարծում եմ, խոսում են որոշակի մթնոլորտի փոփոխության մասին»։
«Այսօր Հայաստանը և Ադրբեջանը նոր գլուխ են բացում իրենց պատմության մեջ»․ Միջազգային արձագանքները Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
Ֆրանսիան ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնագիրը և միացել է կողմերին ուղղված կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը պետք է կարևոր քայլ դառնան Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման տարածք
Դրանով բացվում է սողացող հայաթափման դարպասը․ Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Տարանցիկ ցանկացած հաղորդակցություն ինքնին ողբերգություն չէ, մեծ ողբերգություն է, երբ վերջինս փորձ է արվում կյանքի կոչել ինքնիշխանությունն անտեսող իրավական ռեժիմով իբրև միջանցք՝ դրանից բխող անդառնալի կորստաբեր հետևանքներով հանդերձ. դրանով բացվում է սողացող հայաթափման դարպասը։ Եթե դա սոսկ հաղորդակցություն լիներ, ապա այդպիսի առնվազն երկու հաղորդակցություն վաղուց կա՝ Իրանով
Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցությունը միշտ եղել է ԱՄՆ հովանու ներքո և ԱՄՆ երաշխավորությամբ խաղաղության հաստատման ջատագովը, քարոզողը և կողմնակիցը։ Մենք նաև կողմ ենք եղել ԱՄՆ մասնակցությամբ ճանապարհների ապաշրջափակմանը, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ, լեռնամետալուրգիական և նոր տեխնոլոգիական ոլորտների կոնսորցիումային կառավարմանը։ Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այդ մոտեցումներին հասնելու գործընթացում առաջին և չափազանց կարևոր ամրագրումը ստանալու կապակցությամբ։ Այլևս ոչ
Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց․ Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանը հերթական անգամ լրջագույն զիջումներ արեց՝ առանց որևէ շոշափելի զիջում ստանալու Ալիևից: Նա գործնականում զիջեց Մինսկի խումբը, հաղորդակցությունների բացման միջանցքային տրամաբանությունը (որոշակի փոխակերպումներով ու մանիպուլյատիվ լուծումներով), փոխադարձելիության սկզբունքը, 907-րդ բանաձևի պատժամիջոցները: Այս ամենի դիմաց Ալիևը ստորագրեց հռչակագրային այնպիսի սկզբունքների տակ, որոնք, այսպես թե այնպես, իր
Նարեկ Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի․ «Հետք»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը երեկ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025թ. հուլիսի 15-ի հաղորդման հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը 18.07.2025թ. «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ
«Այդ հարցը բարձրագույն մակարդակով է քննարկվել․ ցավոք, արդյունք չկա»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին
Այլ մանրամասների մեջ չմտնելով և պատճառաբանելով իր բնորոշմամբ՝ նաև նախորդ շրջանի՝ իր փորձը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այդ քննարկումների արդյունքների մասին էլ ձեռնպահ կմնամ որևէ բան ասել․ քանի դեռ արդյունք չկա, ուրեմն, ցավոք, արդյունք չկա»։
Տեղի ունեցավ Հայաստանի կապիտուլյացիայի և հայկական Արցախի հանձնման, ըստ էության, եռակողմ վավերացումը․ Մերի Հարությունյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղի ունեցավ Հայաստանի կապիտուլյացիայի և հայկական Արցախի հանձնման, ըստ էության, եռակողմ վավերացումը: Ճռճռան խոսքեր, փոխադարձ գովասանք, Ադրբեջանի (Թուրքիայի) և ԱՄՆ-ի համար մի քանի կետերով՝ տնտեսական, քաղաքական, ռազմական շահերի հստակ ամրագրում՝ որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց մասին հայտարարվեց: Իսկ հայկական կողմի շահերն անտեսվեցին այնպես, ինչպես արցախցիների
Սա Հայաստանի ավարտն է, մենք մնում ենք անպաշտպան եւ անզեն՝ շրջապատված թուրքերով. Արթուր Խաչիկյան
Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ չենք պետականության, մեզ համար փողը առեւտուրը եւ փորն ավելի կարեւոր են, քան հայրենիքը
«Չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններն այնտեղից կբացառվեն». Ալիև
168․am – «Չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում, իսկ ինքը ՝ հայկական կողմը, հայտարարում է նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններն այնտեղից կբացառվեն։ Հակառակ դեպքում դա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք կլինի ԱՄՆ-ի նկատմամբ։ …Երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրվում, բոլոր հարցերը պետք է լուծվեն, և դրանից պետք է բացառվեն մեր հանդեպ անհիմն տարածքային
Խաղացողի եւ կոճղի տարբերությունը
«Ես չեմ ուզում, որ ինձ դնեն կոճղի տեղ հին լեհական պրեֆերանսում», – ասում է Շտիրլիցը հայտնի խորհրդային սերիալում: «Կոճղը»՝ болван-ը այդ խաղում յուրահատուկ դեր է խաղում. այդ դեպքում թույլ խաղացողին կամ ընդհանրապես չ-խաղացողին ձեւականորեն նստեցնում են սեղանի մոտ, քարտեր են բաժանում` պարզապես այն պատճառով, որ պետք է երրորդ մասնակիցը, բայց ոչ մի խաղացող շրջակայքում չկա:
Լորենս Բրոերս․ «Եթե կա մեկ հարց, որի շուրջ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել տարիների ընթացքում, դա այն է, որ նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանը մենաշնորհ ունենա իրենց միջև հակամարտությունը կառավարելու հարցում»․ «Ազատություն»
«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին (TRIPP) փոխարինում է «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու ռուսական նախագիծը», – անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի կողմից վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմանը՝ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսը։ «Խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել. կա միայն արդեն համաձայնեցված պայմանագիր ստորագրելու պարտավորություն։ Ստորագրման համար ադրբեջանական նախապայմաններից մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը բավարարվեց, բայց կան
«Այսօր խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց․ փաստաթուղթը, ըստ էության, այլևս անփոփոխելի է»․ Նիկոլ Փաշինյան
Հարցին՝ արդյոք այս ամենը վերաբերելի՞ է նաև Բաքվում պահվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը, գերիների հարցին, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք չենք առանձնացնում, հումանիտար հարցերը դիտարկում ենք ամբողջության մեջ։ Նախկինում էլ այդպես ենք վարվել, այլ բան, որ այդ հումանիտար հարցերը նաև սուբյեկտիվ, երբեմն օբյեկտիվ պատճառներով մասամբ են լուծվել»։
Նա հետ է գալու և նորից ձեզանից քվե է ուզելու՝ այս անհայտ թղթի մեջ գրվածը ներկայացնելով իբրև մե՜ծ ձեռքբերում․ Նաիրա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումները Աջ կողմում նստած և թղթապանակի հետևում թաքնված մարդը ինչ-որ բան ստորագրեց ձեր անունից, Հայաստանի Հանրապետության հպաաաա՜րտ քաղաքացիներ: Նա այն մարդն է, ով ձեզ խոստացել էր բոլոր կարևոր հարցերը քննարկել և լուծել Հանրապետության հրապարակում՝ ձեր անմիջական մասնակցությամբ: Նա այն նույն մարդն է, ով ձեզ հավատացրել
Նրանք կարողացա՞ն ապահովել խաղաղություն տարածաշրջանում․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Նրանք կարողացա՞ն ապահովել խաղաղություն տարածաշրջանում: Ո՛չ, ոչինչ չի փոխվել։ Այսպիսի գրառում է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը՝ հրապարակելով Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման և տարիներ առաջ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների բանակցությունների լուսանկարները:
Այս փաստաթուղթը փաստացի հաստատում է Ադրբեջանի լիակատար վերահսկողությունը, միջազգային պարտավորություններով կապում է Հայաստանի ձեռքերը․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը 30 տարի պարտված պաշտոնական Բաքուն ոչ մի գնով չէր ստորագրի, իսկ պարտված պաշտոնական Երևանը ստորագրեց: Քանի որ ՀՀ իշխանությունները ագրեսիվ կերպով անցել են փաստաթղթի իրենց մեկնաբանման խորը արշավին՝ շատ լավ հասկանալով, թե ինչ կարևոր է երկաթը տաք տաք ծեծելն ու ինֆորմացիոն բլոկը իրենցով անելը և
Թուրքիան գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացից․ Ermenihaber.am
Ermenihaber.am – Թուրքիան գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացից և դրա շրջանակներում Վաշինգտոնում ցուցաբերված կամքից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Այս քայլը, որը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ միջազգային հակամարտություններն ու ճգնաժամերը գնալով սրվում են, կարևորագույն զարգացում է տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելու տեսանկյունից։ Մենք
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի
Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Սպիտակ տանը կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ: Իր խոսքում վարչապետը նշել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ, Տիկնայք և պարոնայք, Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
էդ միջանցք չի, ուղիղ գծով խաղաղասիրական զբոսաշրջությո՞ւն է. «ՉԻ»
Վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է. «Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում»: «ՉԻ». Սա հենց այն դեպքն է, երբ ուզում ես հարցնել՝ էդ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր
Սպիտակ տանը տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը երկու երկրների առաջնորդները ստորագրել են Փոխըմբռնման հուշագրեր: Մասնավորապես, ստորագրվել են. Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների
Ոչ ոք կը խօսի ներկայի աւեր գործող քաղաքակրթական-մշակութային հայկական բոլոր խաւերու մէջ ծաւալող աղէտի մասին. «Հայրենիք»
Հայը իր հոգեբարոյական դարպասի պահակը չէ: Իր արմատներուն դէմ նախայարձակումներ գործել իմաստութիւն եւ գործնականութիւն կը համարէ, իր լեզուն կը զեղծէ, անհատաբար եւ հաւաքաբար, այս կամ այն յաջողութեան հասնելու կրպակային պատշաճեցումներով, լաւ ապրելու համար հայրենիք կը լքէ: Դար մը առաջ, մարդորսական նկատումներով, թրքախօս հայերը քրիստոնեայ դարձնելու համար, հայերէն աղօթք, շարական եւ Ս. Գիրք թրքերէնի կը թագմանուէին


















































