Օրվա լրահոսը

Հայաստանը դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին: Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Միավորված ազգերի կազմակերպության և նրա կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենը մտքեր փոխանակեցին Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, անդրադարձան ցեղասպանությունների և

Անահիտ Թարխանյան. Պահանջում ենք ազգայնացնել օդանավակայանը, չեղարկել կոնցեսիոն պայմանագիրը և վերադարձնել մեր օդային սահմանը

Անահիտ Թարխանյանի դիմումը Հայաստանի երիտասարդներին Սիրելի երիտասարդներ, Հայաստանի պետականության վերականգնման պահից անցել է գրեթե 100 տարի։ Այս ժամանակահատվածում մեր պապերն ու հայրերը կարողացան բզկտված և թալանված երկրից ստեղծել զարգացած և ապագային միտված պետություն։ Նրանք կառուցեցին քաղաքներ և ճանապարհներ, գործարաններ և աստղադիտարաններ, կայարաններ և օդանավակայաններ։ Միջազգային հանրության կողմից ճանաչված անզուգական շենքերը և շինությունները դարձել են մեր

Դալար-Այգեստան ճանապարհին «ՎԱԶ 21703»-ը բախվել է «ԳԱԶ-52»-ի. կա զոհ

Փետրվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Այգեստան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ 21703»-ի վարորդը` 1973 թ. ծնված Շահեն Խաչատրյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Ելք»-ն ահազանգում է, որ Գագիկ Հարությունյանի ընտրությունն ԱԺ-ում կեղծվել է, ժուլիկություն են արել եւ ձայն գողացել

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Լիազորված եմ հայտարարել, որ «Ելքի» բոլոր պատգամավորները, որոնք մասնակցել են քվեարկությանը՝ 7 հոգի, քվեարկել են դեմ Գեւորգ Դանիելյանին եւ Գագիկ Հարությունյանին: Սա ես համարում եմ մանր ժուլիկություն՝ ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող, պարզ է՝ մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված «Ելք» դաշինքին»:

Հարձակում Թուրքիայի դեսպանատան վրա Գերմանիայում

Փետրվարի 28-ին դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։ Անվտանգության մարմիններին շեղելու նպատակով հարձակումն իրականացնողները դեսպանատան դիմաց նետել են ծխաբեր նռնակներ, իսկ հետո դեսպանատան ուղղությամբ նետել կարմիր, կանաչ և դեղին գույնի ներկեր։ Ի դեպ, վերոնշյալ գույները խորհրդանշում են «Քուրդիստանի» դրոշը։ Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը իրականացրել են

Գյումրիում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց

2017 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1973 թ. ծնված Ալինա Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մուտքի դուռը թակելով մտել են իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են գումար, հետո բնակարանից հափշտակելով տարբեր տեսակի ոսկյա զարդեր, բիժուտերիա, մուշտակ և

Թուրքիայի վարչապետ. «Ոմանք ուզում են մեզնից հաշիվ պահանջել ցեղասպանության համար»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայի առևտրի պալատի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերին: Առանց Հոլանդիային ուղղակիորեն դիմելու՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ այս օրերին ոմանք ցանկանում են ցեղասպանության համար հաշիվ պահանջել Թուրքիայից: Նա «հաշիվ պահանջողներին» խորհուրդ է տվել նախ սեփական «ամոթալի» պատմությանը նայել: «Այսօր ցանկանում են մեզ դաս տալ, ցեղասպանության

Գագիկ Հարությունյանն ամենաշատ ձայները ստացավ. Բարձրագույն դատական խորհրդի կազմն ընտրվեց

Բարձրագույն դատական խորհրդի կազմում առաջին պաշտոնում Գագիկ Հարությունյանի թեկնածությունն էր ներկայացված: Այսօր ԱԺ 105 պատգամավորներից 98-ը քվեարկությանը մասնակցելով՝ նրան ընտրել են այդ պաշտոնում փակ գաղտնի քվեարկությամբ՝ 96 կողմ, 2 դեմ ձայներով: Նա ընտրվել է հնգամյա ժամկետով: Խորհրդի անդամի երկրորդ պաշտոնում Գեւորգ Դանիելյանի թեկնածությունն էր ներկայացվել: Քվեարկության արդյունքներով՝ մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ է քվեարկել

Ինչ կտա տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը. «Հայոց Աշխարհ»

Ինչպես «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրել է, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարել եւ, ըստ այդմ՝ օրենսգրքի տնտեսական հանցագործություններին վերաբերող յոթ հոդված ուժը կորցրած ճանաչել: Մասնավորապես նախատեսվում է ապաքրեականացնել «Կեղծ գինի կամ կեղծ օղի, ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը»,

Քննարկվել է Brussels Airlines ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines բելգիական ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը: Պարոն Կարպենտյերը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը լրջորեն քննարկում է երթուղու շահագործման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող

«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանի «Քամի» երգը մրցակցային չէ. ԴերՀովա. «Ժողովուրդ»

«Կուզեի, օրինակ, «Գաթա բենդ»-ը գնար «Եվրատեսիլ», բայց ոչ այն երգով, որ ներկայացրել էր։ Եզրափակիչ անցած երգիչներից ինձ համար ամենաուժեղը Մհերն էր, բայց նա էլ ներկայացրեց ոչինչ չասող, հնացած մի երգ, Սեւակը եւս հոյակապ երգիչ է, բայց երգն անհաջող է»։

«Ալիեւի վրա մատ թափ տալը մեր գործը չէ, մեր զինվորը այդ մատը՝ զենքը թափ է տալիս սահմանի վրա». Աշոտյան

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, որ գալիս են պատգամավորները ԱԺ ամբիոնից, սկսում են Ալիեւի վրա մատ թափ տալ ու հոխորտալ, դա իրեն հիշեցնում է «Քաջ Նազարին»՝ թախտի տակ մտած: Ըստ նրա, Ալիեւի դեմ պետք է այլ տեղերում հոխորտալ. «Հակահայ, հայատյաց քաղաքականությամբ իրենք զբաղվում են ամեն օր ու ամեն ժամ: Ցանկացած հարթակ, բայց ամենավերջինը մեր հարթակը մենք պիտի օգտագործենք մեր խնդիրները բարձրացնելու համար:

81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին, 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրություն  

Կապույտ հազից մահացած երեխայի ընտանիքն ապրիլյան պատերազմից հետո Հայաստան է տեղափոխվել Արցախի Թալիշ գյուղից. «Հայկական ժամանակ»

Կապույտ հազ հիվանդության հետեւանքով երկու ամսական երեխայի մահվան լուրը պատճառ դարձավ, որ հանրության մի ստվար հատված առողջապահության նախարարությանը մեղադրի այս ընտանիքի դժբախտությունը շահարկելու մեջ։ Գերատեսչությունը, գուժելով փոքրիկի մահը, մասնավորապես հայտարարել էր. «Երեխան, ինչպես ե ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել։ Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ։

Նիկոլ Փաշինյան. «Ազատության հրապարակ գնալու կարիքը կա»

«Ինձ համար շատ կարեւոր է`ամեն ինչից առաջ ընտանիքի աջակցությունն ունենալ»

ԱԻՄ անդամը Արմեն Սարգսյանի մասին. «Գուցե Անգլիայի թագուհու հետ կերուխում է արել, բայց չի կարող լավ նախագահ լինել»

ԱԻՄ-ականների համոզմամբ, ՀՀ նախագահի թեկնածուն «Կրեմլյան կաթսայից» է

Դաշնակահարուհի Մարինա Վարդանյանն ավելի շատ «դրսում» է, քան Հայաստանում

Արվեստագետների, մասնավորապես՝ երաժիշտների մասին ասում են, թե նրանք տառապում են «հյուրախաղային» հիվանդությամբ: Ասվածի մեջ, ինչ խոսք, ճշմարտություն կա: Բայց կան այնպիսիները, որոնք իսկապես համերգներով հանդես են գալիս հիմնականում արտասահմանում: Մեր զրուցակիցը՝ շուրջ տասը տարի բեմական ստեղծագործական գործունեություն ծավալած դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մարինա Վարդանյանը, հենց նման երաժիշտներից է: Մասնագետներն առանձնացնում են դաշնակահարուհու մասնակցությունը հատկապես հեղինակավոր

Գալուստ Սահակյան. Ռոբերտ Քոչարյանը միտինգը չի կազմակերպել, ընդամենը խնդիրը լուծվել է այնպես, որպեսզի այլ քաղաքացիական պատերազմներ կամ այլ դրսեւորումներ չունենան. «Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանում թերեւս արտառոց դեպք տեղի ունեցավ։ Իշխող ՀՀԿ-ն միաձայն կողմ քվեարկեց «2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ» օրենսդրական նախաձեռնությունն օրակարգ ընդգրկելու հարցին, որ ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը։ Սա ուշագրավ է նաեւ այն առումով, որ ի սկգբանե այս նախաձեռնությունը գլխադասային՝ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն էր ստացել։ Եվ,

Կարելի է համոզված պնդել, որ առաջիկայում մեր սոցիալ տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները կշարունակեն լինել բավականին տպավորիչ. «Հայկական ժամանակ»

Այլ բառով ասած՝ պլպլան։ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ մի որոշ ժամանակ կարձանագրվեն նման ցուցանիշներ։ Բայց դրանից հետո ցուցանիշները կվերադառնան իրենց սովորական լճացման վիճակին։ Այն, ինչ արձանագրվում էր վերջին տարիներին։

Ո՞վ էր «բռնել» Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի ձեռքը

Ալիկ Սարգսյանը`Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասին

Արմենուհի Ղազարյանը դատարան է միջնորդել՝ արգելելու Արթուր Բաղդասարյանին որոշակի գործողություններ կատարել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանին Թիվ ԵԿԴ 0262/02/17 քաղ. գործով Հայցվոր՝ ՛՛Հայկանդուխտ՛՛ ԱԺ Կուսակցության  նախագահ  Արմենուհի Ղազարյանից Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայցի  ապահովում  կիրառելու  մասին Ձեր վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ 0262/02/17 քաղ. գործը  ըստ  իմ հայցի ընդդեմ  ՛՛Հայկական  Վերածնունդ՛՛ կուսակցության  նախագահ  Արթուր  Վահանի Բաղդասարյանի , 

Ալիևի օգնականը սպառնում է «կարճ ժամանակում» գրավել Արցախը

Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը սպառնացել է «կարճ ժամանակում ազատել ադրբեջանական հողերը օկուպացումից»: Նման հայտարարություն նա արել է Ամստերդամում՝ Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի արտահերթ նիստում ելույթ ունենալիս: Ինչպես հաղորդում է Trend-ը, Հասանովը նշել է, որ ադրբեջանական բանակն իր հագեցվածությամբ պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած առաջադրանք, և «ապրիլյան պատերազմը դրա ապացույցն է»: «Եթե

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ը, 4-5-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Սերժ Սարգսյանի ուղերձներն աշխարհին ու ակնկալիքները գործընկերներից

Ոչ միայն Ռուսաստանում, այլեւ եվրոպական երկրներում «թրենդային» թեմա է դարձել ոչ միայն ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա արդյունավետ համագործակցությունը, այլեւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության անհրաժեշտության մասին համոզմունքը

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ` ծաղիկներ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ կապ ունի «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր պետը՝ Կարեն Կարապետյանի հետ

Ինչպես տեղեկացրել էինք, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած աղմկալի դեպքերից հետո մի շարք պաշտոնյաների հետ միասին աշխատանքից ազատվեց նաեւ քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը: Հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Արտակ Հովհաննիսյանը: Մինչ այս պաշտոնին անցնելը Հովհաննիսյանը եղել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արտակ

Մարինա Խաչատրյան. «Շատ դեղատներ շարունակելու են աշխատել առանց դեղատոմսի»

Օրինական ձեւով դեղատոմսերով աշխատող դեղատները ունենալու են դեղերի փոքր շրջանառություն եւ փակվելու են

Մանվել Գրիգորյանը պահանջում էր իր թղթերը

Խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամներին են ընտրում

Շարժական գազալցակայանների շահագործման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել. ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Շարժական գազալցակայանները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ, ենթակա են օրենքով սահմանված կարգով պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության: Սակայն իրականացված

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930