Օրվա լրահոսը

Սուր շնչառական վարակների տարածվածությունը համահունչ է սեզոնին

Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով

ՊՆ փոխնախարարը՝ Վիգեն Սարգսյանի խաչեղբոր հագուստով նկարների ու ծաղրանկարների մասին. (Տեսանյութ)

Դիտարկմանը, որ անցյալ տարի Սեյրան Օհանյանն էլ խաչքավորության մասնակցեց, բայց այդ լուսանկարների շուրջ այսքան մեծ աղմուկ չբարձրացավ՝ Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Եթե մի քանի գրառումներ էլ սոցցանցերում տեղ են գտել, ես դա ավելի շատ տվյալ անձի մտավոր կարողութուններին եւ պատկերացումներին եմ վերագրում, քան դրա մեջ որեւէ ռացիոնալ բան եմ տեսնում, որի շուրջ արժե խորհել»:

Մովսես Հակոբյանը՝ զոհված սպայի սխրագործության մասին. «Մեկ վայրկյան չի մտածել՝ նետվել է՝ իր զինվորի կյանքը փրկելու համար». (Տեսանյութ)

Այս տարի բանակում առաջին զոհի՝ Վաչե Չիլինգարյանի դեպքի հետ կապված Մովսես Հակոբյանն ասաց, որ նա զոհվել է հակառակորդի կողմից՝ դիպուկահարի կրակոցից. «Այս պահին կարող եմ արձանագրել այն, որ որեւէ մեկ խախտում այդ զինվորը չի իրականացրել»:

«Ի՞նչն է այստեղ անպատեհությունը տանը նստած և համացանցով լուտանքներ թափող մեր քաղաքացիների համար». Տեր Վահրամը՝ պաշտոնյաների եկեղեցական արարողություններին մասնակցելու մասին

Ըստ նրա՝ որևէ անպատեհություն չկա, որ տարբեր առիթներով պետական պաշտոնյաների հաճախ տեսնում ենք եկեղեցական արարողություններին մասնակցելիս:

Մարդկանց գրպանում գումար չկա արձակուրդները վայելելու համար (տեսանյութ). «Ա1+»

Նոր տարին թանկացումներով դիմավորող հայաստանցիները թեև նոր ակնկալիքներ չունեն, բայց չեն դադարում հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի: Քաղաքացիներից ոմանք կարծում են, որ սխալ է ակնկալիքներ ունենալ, որովհետև ոչինչ էլ չի փոխվելու, թանկացումները միշտ եղել են ու կլինեն։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ անձ մահացել է. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ դարձած՝ 2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած, ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎ X6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243

Վարչապետի ասած ֆանտաստիկ փողոցը ոտքի է հանել դրսում ապրող գյումրեցիներին

«Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Գյումրու Ռուսթավելու անվան փողոցը, որը վերանորոգումից հետո դարձել է ամենաշքեղ ու գրավիչ վայրերից մեկը, ընդգծել Գյումրու կոլորիտը ու ինչ-որ տեղ եվրոպական շունչ հաղորդել այս քաղաքի պատմական կենտրոնին, սկսել է գայթակղել դրսում ապրող գյումրեցիներին։ Այս մասին իր հաշվետու ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սամվել Բալասանյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանի ու

«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել՝ վատառողջ զինվորին զորակոչելու համար» Մովսես Հակոբյան. (Տեսանյութ)

Մովսես Հակոբյանի խոսքով՝ «Մի պարզ բան պետք է հասկանանք՝ բանակին անառողջ զինվոր պետք չի, բանակին պետք է առողջ, պատրաստ զինվոր, բանակի ծառայությունը որոշակի դժվարություններ է պարունակում, մեզ պետք է առողջ զինվոր, որ զինվոր պատրաստենք, ոչ թե երկու տարի իրեն բանակում բուժենք: Մենք այդպիսի նպատակ չունենք, այդպիսի վատառողջ զինվորները միայն ու միայն մեզ խանգարում են»:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ավազակային հարձակում կատարած ոստիկանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է զենքի գործադրմամբ վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա ավազակային հարձակում կատարելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ 2017թ.-ի նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ծառայող` ոստիկանության կրթահամալիրի ուսանող Փայլակ Մարտիրոսյանը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դեմքը դիմակով քողարկած մտել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի

«Անիի գերեզմանով եմ երդվում՝ եթե ցմահ չտաք նրան, մինչեւ Եվրադատարան գնալու եմ». սպանված Անի Մաջնունյանի մայր

«Եթե այստեղի դատարանները ցմահ չտան, բնակարանս կծախեմ ու կհասնեմ Եվրադատարան, քանի դեռ ողջ եմ: Ես ծանոթներ ունեմ, որոնք կօգնեն ինձ»,-հայտարարեց նա

Էրդողանի դատական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը: Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը հայտնել է, որ քեմալական կուսակցության առաջնորդը արտահայտություններ է արել, որոնք խախտում են նախագահի անձնական իրավունքները և նրա հասցեին ծանր վիրավորանքն են պարունակում: Դատարան ներկայացված հայցադիմումի

Զինակոչիկի մայրը՝ Մովսես Հակոբյանին. «Իմ ճրագն է, ուղղակի խնդրում ենք՝ ոնց տալիս ենք, այդպես էլ վերադարձրեք» (Տեսանյութ)

Ծնողներից մեկը հետաքրքրվեց՝ մեր մեծ տղան ծառայում է Մեղրիում, միջնեկ տղաս այսօր գնում է բանակ, կարո՞ղ եք այնպես անել, որ իրար հետ ծառայեն: Հակոբյանը պատասխանեց. «Օրենքը այսօր թույլ չի տալիս»: Ծնողը բողոքեց. «Կարելի՞ է այդ օրենքը այնպես անել, որ մի քիչ էլ մեզ հասանելի լինի: Ո՞նց կարան, եթե երեխան արդեն ծառայում է 17 ամիս, մեկ-երկու օրվա համար…էդ օրենքը կարելի է մշակել նորմալ ձեւով»: Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Շատ երկար մտածել ենք ու մշակել ենք»:

Հայաստանի դեսպանն ընդդեմ Հայաստանի. «Ա1+»

Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Դիմումատուն  Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է, որը դատարան հայց է ներկայացրել  տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը ։Նա դեսպան է նշանակվել 2017թ ։ Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի

Թունավորվել են լոգարանում տեղադրված վառարանի ծխից

Հունվարի 7-ին ժամը, 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում բնական գազով միջին ծանրության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1961 թ. ծված Ծովինար Մ.-ն, 1988 թ. ծնված Սոնա Մ.-ն, 2008 թ. ծնված Հովհաննես Մ.-ն և 2009 թ. ծնված Նարեկ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ թունավորումը ստացել են նույն

«Մինչև ջրհեղեղը Նոյը օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար»,- պնդում է թուրք գիտնականը

Թուրք ակադեմիկոսը հունվարի 6-ին պնդել է, որ Նոյը հայտնի ջրհեղեղից առաջ օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար, գրում է Hurriyet-ը: Թուրքական TRT1 հեռուստաընկերությունում եթերի ժամանակ Ստամբուլի համալսարանի ծովային գիտությունների դասախոս Յավուզ Օրնեկն ասել է, որ Նոյը բջջային հեռախոսից է օգտվել, քանի որ նրանք միմյանցից հեռու էին գտնվում: «Մեծ 300-400 մետրանոց ալիքներ էին, և նրա

Հրդեհ Վարդաշենում. հայտնաբերվել է տանտիրոջ դիակը

Հունվարի 7-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 55 տանը հրդեհ է, ներսում մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.45-ին, հրդեհ է բռնկվել նշված տան 2-րդ հարկի ննջասենյակում, որտեղ հայտնաբերվել է 1950 թ. ծնված Հակոբ Քյութներյանի դիակը: Հրդեհը մարվել

«Նա միայնակ չպետք է լիներ մեղադրյալի աթոռին». պաշտպանը պահանջեց ցմահ ազատազրկել Մուշեղ Մխիթարյանին

«Տեղի ունեցածն անմարդկային հանցանք է, հիմնական կատարողը՝ հայտնաբերված, եւ նա պետք է պատժվի»,-նշեց նա

Թունավորվել են հին սնունդ օգտագործելու պատճառով

Հունվարի 7-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արաբկիր 23-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1987 թ. ծնված Մարիամ Գ.-ին և 1952 թ. ծնված Լյովա Գ.-ին: Նույն օրը, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված տնից նույն ախտորոշմամբ բուժօգնության է

«Դուխով, մա՛մ ջան, ժպտա՛, պապ ջան». Առաջին զորակոչը եւ Մովսես Հակոբյանի խորհուրդները՝ զինակոչիկներին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Առաջին խորհուրդը, որ տվեց Մովսես Հակոբյանը նրանց՝ լրագրողներից զգուշանալն է, նա ուղղեց զինվորի պարանոցից կախված համարանիշը՝ ասելով՝ «Լրագրողները կտեսնեն, նրանք շատ վտանգավոր են»: Արտակ Զաքարյանն ասաց, որ զգույշ լինեն՝ ձեռնոցները չկորցնեն. «Կորելու խասյաթ ունեն»:

Ինչպե՞ս հաղթահարել հետտոնական սթրեսները. Հոգեբանը խորհուրդներ է տալիս

Տոնական օրերին մարդիկ պլանավորում են հանգստանալ, վայելել տոնը։ Սակայն, Ամանորին պատրաստվելիս շատերը մեծ հոգեկան եւ ֆիզիկական էներգիա են ծախսում, ինչն այդ օրերին հոգնածության զգացողություն է առաջացնում։ – Քիչ չեն այն մարդիկ, որոնք անգամ տոնական օրերին մտահոգված են գումար վաստակելու խնդրով, քանի որ տոներին նախապատրաստվելիս յուրաքանչյուրն իր ընտանեկան բյուջեից մեծ գումար է ծախսում։ Մյուս կողմից էլ

Մեղադրող-դատախազը միջնորդեց 20 տարվա ազատազրկման դատապարտել Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողին

«Մուշեղ Մխիթարյանը որոշել է սպանել՝ իմանալով, որ Անի Մաջնունյանը տանը մշտապես գումար ունի»,-ասված է մեղադրական ճառում

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արեւ Սամուելյանը պնդում է. «Գտածոները գանձագողության արդյունքում են ի հայտ եկել»

Նախարարությունը պատրաստ է գանձերը հանձնել Սյունիքի երկրագիտական թանգարանին

Դիզելային վառելիքի «կայուն» գինը

Դիզելային վառելիքի գինը էական ազդեցություն ունի ցանկացած երկրի տնտեսության վրա, քանի որ վերջինս մեծ ծավալներով օգտագործվում է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում, արդյունքում՝ դիզելային վառելիքի ուղղությամբ կատարված ծախսերը ներառվում են ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ: Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (Ուժի մեջ է եղել մինչև 01.01.2018թ.)՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը: Նկատելով

Կարեն Կարապետյանը մեկնում է արտերկիր՝ արձակուրդի

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-12-ը գտնվելու է արձակուրդում, որը կանցկացնի արտերկրում։ Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031