Օրվա լրահոսը

«Ելք»-ը սահմանում է մի, այսպես ասած, նշաձող կոնկրետ իրավիճակի կապակցությամբ. «Ժամանակ»

«Ելք» դաշինքը հարկային բեռի ավելացման և թանկացումների դեմ երթ է նախաձեռնում հունվարի 19-ին և այդ մասին կոչով դիմել է քաղաքացիներին: «Ելք»-ի նախաձեռնությունը քաղաքական օրակարգի իմաստով միանգամայն համարժեք է և այդ իմաստով ձեռնոց է ոչ միայն իշխանությանը, այլ նաև խորհրդարանում երկրորդ ուժ համարվող «Ծառուկյան» դաշինքին: Դա գործնականում «Ելք»-ի նոր առաջարկն է դաշինքին, նախագահի թեկնածության շուրջ գործակցելու

Ինչի է հանգեցնում անպատժելիությունը. «Իրատես»

Երեկ քրեական լրահոսը «հարստացավ» մականունավոր անձի հերթական գլուխգործոցով։ Հունվարի 8-ի վաղ առավոտյան խոշոր ավտովթար է եղել Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում, որի պատճառով երկու ոստիկան է մահացել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, ավտովթարի «հեղինակը» հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական անցյալով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին` «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է։ Մահացած Արեգ

Ռուսական զենքը կարո՞ղ է վերանալ Հարավային Կովկասից. (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն» 

«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»: Բլանկի խոսքով, թեեւ հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար

Հերթական էլիտարը՝ այգու հաշվին

Էլիտար շենքերի պահանջարկի պակաս կարծես թե չկա: Եվ «էլիտար» բնակիչների պահանջը բավարարելու համար շենքերը կառուցվում են կանաչ տարածքների հաշվին: Սունդուկյան թատրոնի հետնամասում` այգում, ոսկու շուկայի հարեւանությամբ, հերթական էլիտարն է վեր խոյանում: Շինարարական տեխնիկայի համար Խորենացի փողոցի կողմից եւ այգու միջով մատղաշ ծառերի հաշվին ճանապարհ է բացվել: Այստեղ արդեն բազմաբնակարան որերորդ շենքն է կառուցվում: Դատելով շինհրապարակից՝ այդ

ԱՍԵԿՈՍԵ

Խմբակային շահերը ոչ միշտ են համընկնում ազգի շահերի հետ: ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆ

Ամենավտանգավորը ծուլության համախտանիշն է

Այս տարի «մեռելոցը», բարեբախտաբար, կիրակի օրն էր, եւ դա հնարավորություն չտվեց երկարաձգելու արձակուրդը եւս մեկ օրով: Շարունակում եմ պնդել, որ երկուշաբթի օրը ոչ աշխատանքային հայտարարելը ոչ միայն Սուրբ ծննդից, այլեւ ցանկացած այլ տաղավար տոնից հետո ավելի շատ վնասակար է, քան օգտակար: Ննջեցյալներին այցելելն իհարկե լավ ավանդույթ է, բայց եթե համեմատության նժարների վրա դնես այդ լավ

Մի դատավարության հետքերով. Ալեքսանդր Բոժկո

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ծավալուն հոդված է հրապարակել «Առավոտ» թերթում՝ լույս սփռելով Ղարաբաղյան հակամարտության մեջ ուկրաինացի վարձկանների մասնակցության պատմության վրա:

Ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ. փրկարարներն իրականացրել են նախնական զննում

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել,  որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների

Ժողովրդական կրքերի հանդարտեցման նախանշաննե՞ր

Ժողովրդական բացայայտ, իսկ այժմ երեւի թաքուն կրքերը հանդարտեցնելու նախանշանները ակներեւ են դարձել երէկւայ՝ օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների եւ անվտանգութեան ու իրաւապահ մարմինների միջեւ կայացած համատեղ նիստի ընթացքում բարձրաձայնւած յայտարարութիւններում: Շուրջ 70 ձերբակալեալի ազատ արձակման, ֆիլտրացւած սոցցանցերի վերագործարկման, ռադիօ-հեռուստատեսութեան կազմակերպութեան լրատւական ծրագրերի վերանայման գծով նոր քաղաքականութեանց մշակման եւ այլեւայլ խնդիրների մասին համատեղ խորհրդակցական նիստում յայտարարութիւններին զուգահեռ՝

Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԿԺԴՀ-ն մասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսում հանրապետականների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքը 100%-ով ողջունում եւ աջակցում է ձմեռային օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ի մասնակցության շուրջ բանակցությունները: Նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունները ինչ-որ բանի հասնեն, դա հիանալի կլինի ամբողջ մարդկության համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ The Nation-ի

«Չնայած իմ կալանավորմանը՝ 2017-ին Ղարաբաղ են այցելել կրկնակի շատ զբոսաշրջիկներ, քան 2016-ին». Ալեքսանդր Լապշին. 1in.am

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Առաջին լրատվական»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ամենը, թե ինչ է կատարվել իրականում, ինչպես և ում նախաձեռնությամբ են իր դեմ մարդաորս սկսել, ձերբակալել իրեն, հետո արտահանձնել: Պատմել է ադրբեջանական բանտի մենախցում անցկացրած իր օրերի, այնտեղ տիրող անմարդկային վիճակի, ադրբեջանցի քաղբանտարկյալների բռնաճնշումների և կտտանքների մասին՝ դրանով իսկ նկարագրելով Ադրբեջանի կլանային իշխանությունների իրական դեմքը

Մեկնարկում է շախմատի Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

Վաղը Երեւանում մեկնարկում է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շախմատային 8-րդ միջազգային հուշամրցաշարը: Ծրագրում ընդգրկված են տարբեր տարիքային խմբերի մրցաշարեր, որոնցում հանդես կգա շուրջ 750 պատանի, եւ շրջանային մրցակարգով մրցաշար՝ 10 մասնակից, 5-ը՝ գրոսմայստեր: Գլխավոր մրցաշարի մասնակիցների ցուցակը՝ ավելի ուշ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վանկարկել են՝ «Մահ Ռուհանիին». ըստ իրանագետի՝ ցույցերը նախապես կազմակերպվել են ընդդեմ Իրանի նախագահի

Կամ վերջինիս թիմի ջանքերով, կամ գուցե ակամա, դրանք շրջվեցին հոգևոր առաջնորդի և գործող իսլամական կարգերի դեմ, քանի որ «Մահ Ռուհանիին» կոչից հետո Իրանում լսվեցին «Մահ բռնապետին», «Մահ Խամենեիին» կոչերը

Թմրանյութից ավելի ուժեղ հայ ընտանիքները քանդում են խաղատները

Կարծում եմ, բնավ պատահական չէր, որ Խորհրդային տարիներին թղթախաղի համար մարդկանց նկատմամբ քրեական գործ էին հարուցում, երբեմն նաև բանտ նստեցնում: Խորհրդային հսկա ինստիտուտները հանուն երկրի և մատաղ սերնդի ապագայի, գոնե երկու հարցերում՝ խորը գիտական, հոգեբանական ուսումնասիրությունների արդյունքում, արատավոր երևույթների՝ թմրանյութերի և ազարտային խաղերի վերաբերյալ չափազանց խիստ մոտեցում էին հանդես բերում ու դրանք բարձրացնում ընդհուպ պետական

Դատարանն ադրբեջանցի կալանավորված լրագրող Աֆղան Մուխտարլիին թույլ չի տվել մասնակցել հարազատների հուղարկավորությանը. jam-news

Կալանքի տակ գտնվող հայտնի ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին չի կարողացել ներկա գտնվել հարազատների թաղմանը: Հունվարի 5-ին դատարանը մերժել է ժամանակավորապես ազատ արձակել նրան 2017թ-ի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի հյուսիս-արևելքում գտնվող Զագաթալա քաղաքում հայտնաբերվել են Աֆղան Մուխտարլիի քրոջ և քրոջ երկու երեխաների մարմինները: Ընտանիքի անդամների խոսքով՝ դժբախտությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ գիշերը քամին հանգցրել

Միջազգային կառույցների կողմից նկատելի է Ադրբեջանի անընդհատ խուսափելը և ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարելու փաստը. Դավիթ Իշխանյան

2017 թվականին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղաշարժ չարձանագրելով հանդերձ պետք է նշել մեկ կարևոր փաստ. կարծես թե 2016 թվականի ապրիլից հետո կողմերը նորից եզրեր են գտել բանակցային գործընթացը շարունակելու համար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Նա գտնում է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ որոշակի

Աթոռակռիվ՝ Վայոց Ձորում, որն ավարտվեց դանակահարությամբ

Դանակահարված մեկ երիտասարդի տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց

«Մորս պատրաստած թփով տոլման բանակում հաստատ չենք ուտի». Զինակոչիկ. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր ձմեռային զորակոչի մեկնարկն էր եւ զինակոչիկներին մինչ բանակ տանելը ուղեկցեցին ճաշարան՝ սնվելու: Ճաշացանկում հաճարով փլավ էր, վիտամինաշատ աղցաններ, թանապուր: Մեզ հետ զրույցում հարցին՝ ձեր մայրիկի պատրաստած ճաշատեսակները կարոտելո՞ւ եք՝ զինակոչիկներից մեկը՝ Գեւորգը պատասխանեց. «Կարոտելու եմ ժարիտը»: Հարցին՝ կարծում եք բանակում կարտոֆիլի տապակա՝ «ժարիտ» չե՞ք ուտելու՝ նա պատասխանեց. «Երեւի կուտենք, բայց մորս սարքած թփով տոլման

Արայիկ Խանդոյանին պահում են սառնամանիքում. ահազանգում է փաստաբանը

Այսօր լրացավ Խանդոյանի հացադուլի տասներորդ օրը

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն 

Վառելիքը կամայական են թանկացրել. տնտեսվարողներն ասում են՝ գումարը «կլորացրել են»

Սեղմված գազի ու բենզինի թանկացումների ոլորտում, ըստ Պիպոյանի, ՏՄՊՊՀ-ն պետք է մոնիտորինգ անի

«Եթե խոպան գնացողի երեխան կարա բուհ-ում սովորի ու տարկետում ստանա, խի պաշտոնյայի երեխեն չի՞ կարա». զինկոմիսար Մուրադյան

Զինկոմիսար, գեներալ-մայոր Մուրադյանն ասաց. «Շատ ծնողներ կան, որ դժգոհություն են հայտնում մեր որոշումներից, բայց իրականում ասեմ, որ երիտասարդների 80 տոկոսը ծիծաղով, ցանկությունով է գնում: Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ ավելի հայրենասիրական, հայրենապաշտական ոգին բարձրացրեց երիտասարդների: Տղաներ կան, որոնք լուրջ առողջական խնդիրներ ունեն, ինձ դիմում են գրում, որպեսզի գնան ծառայեն: Նման երեխեք էլ կան»:

«Չենք կարող ծնողին արգելել, ասել՝ դու քո երեխայի համար նասկի մի ուղարկիր բանակ». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն ասաց, որ 100 տոկոսով չեն կարող բացառել, որ ծնողները չեն գնի ու իրենց զինծառայողին ուղարկի զինվորական հագուստ. «Մենք նաեւ ներքնազգեստի խնդիրները դեռեւս վերջնական չենք լուծել»:

Մեղադրանք է առաջադրվել՝ 28-ամյա երիտասարդի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 28-ամյա բնակչի սպանության հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ բնակչի: 2017թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի 4-րդ 5-րդ միջկողային

Սուր շնչառական վարակների տարածվածությունը համահունչ է սեզոնին

Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով

ՊՆ փոխնախարարը՝ Վիգեն Սարգսյանի խաչեղբոր հագուստով նկարների ու ծաղրանկարների մասին. (Տեսանյութ)

Դիտարկմանը, որ անցյալ տարի Սեյրան Օհանյանն էլ խաչքավորության մասնակցեց, բայց այդ լուսանկարների շուրջ այսքան մեծ աղմուկ չբարձրացավ՝ Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Եթե մի քանի գրառումներ էլ սոցցանցերում տեղ են գտել, ես դա ավելի շատ տվյալ անձի մտավոր կարողութուններին եւ պատկերացումներին եմ վերագրում, քան դրա մեջ որեւէ ռացիոնալ բան եմ տեսնում, որի շուրջ արժե խորհել»:

Մովսես Հակոբյանը՝ զոհված սպայի սխրագործության մասին. «Մեկ վայրկյան չի մտածել՝ նետվել է՝ իր զինվորի կյանքը փրկելու համար». (Տեսանյութ)

Այս տարի բանակում առաջին զոհի՝ Վաչե Չիլինգարյանի դեպքի հետ կապված Մովսես Հակոբյանն ասաց, որ նա զոհվել է հակառակորդի կողմից՝ դիպուկահարի կրակոցից. «Այս պահին կարող եմ արձանագրել այն, որ որեւէ մեկ խախտում այդ զինվորը չի իրականացրել»:

«Ի՞նչն է այստեղ անպատեհությունը տանը նստած և համացանցով լուտանքներ թափող մեր քաղաքացիների համար». Տեր Վահրամը՝ պաշտոնյաների եկեղեցական արարողություններին մասնակցելու մասին

Ըստ նրա՝ որևէ անպատեհություն չկա, որ տարբեր առիթներով պետական պաշտոնյաների հաճախ տեսնում ենք եկեղեցական արարողություններին մասնակցելիս:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031