Օրվա լրահոսը
Կարեն Ավագյանը Սանկտ Պետերբուրգում կոչ է արել ՌԴ իշխանություններին վերացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ ճամփորդական արգելքները
Հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովի շրջանակներում կառույցի առողջապահական խմբում ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Ավագյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ՀՀ ԱԺ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները։ Նշենք, որ Միջխորհրդարանական միության առողջապահական խմբում քննարկվում են համաշխարհային առողջապահական խնդիրները, մարտահրավերները, դրանց լուծման ուղիները։ Առողջապահական խմբում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով
Անթառամ օգտագործելիս հիվանդների մոտ լավանում է ինքնազգացողությունը, անհետանում են ցավերը
Անթառամը բնաբուժության մեջ հայտնի է որպես սպազմոլիտիկ, լեղամուղ, ստամոքսի գործունեությունը խթանող միջոց: Բացի այդ, որպես հակաբորբոքային, հակամանրէային եւ տոնուսավորող միջոց (մի փոքր բարձրացնում է արյան ճնշումը¤, ուժեղացնում է լեղարտադրությունը, նվազեցնում նրա մածուցիկությունը: Խոլեցիստիտների, լեղաքարային հիվանդության եւ հեպատիտների ժամանակ անթառամի պատրաստուկները խթանում են լեղարտադրությանը, նվազեցնում բիլիռուբինի եւ խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում մանր քարերի եւ ավազի
Իսպանիայի սահմանադրական դատարանն անօրինական է ճանաչել Կատալոնիայի հանրաքվեն
Իսպանիայի սահմանադրական դատարանը վճռել է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է «հանրաքվեի և ինքնորոշման օրենքի» հիման վրա, որը հակասում է Իսպանիայի սահմանադրությանը և օրենքի ուժ չունի: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ սահմանադրական դատարանը անօրինական էր ճանաչել նաև Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որի ժամանակ ընդունվել էր «հանրաքվեի մասին» օրենքը: Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի է
Վահրամ Բալայանն ընդգծել է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը եւ հավելել, որ իրենք մշտապես զգում են ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովում ԱՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Ողջունելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջեւ առկա կառուցողական համագործակցության եւ արդյունավետ հանդիպումների վերաբերյալ: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.60C (1986 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝
Մոսկվայում հայ տաքսիստը կասկածվում է մոտ 100 մարդու թունավորելու մեջ
Մոլագար տաքսիստի զոհերից մեկը հայտնի ռադիոհաղորդավար Արթուր Բիտովն էր:
Գյուղերի ավելի քան 40%-ում գազ չկա, «Գազպրոմին» էլ 34 միլիոն ենք պարտք. «Փաստ»
Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 34 միլիոն 277 հազար 700 դրամ, որից բնակչության՝ 16 միլիոն 74 հազար 300 դրամ։
Արմեն Մարտիրոսյան. Հայաստանում 1400 համայնքային գրադարաններից մնացել են 600-ը «Ժողովուրդ»
«Միտումները ցույց են տալիս, որ առաջիկայում այդ թիվը կնվազի եւս երկու անգամ»,- նշեց նա։
Ազատազրկման վայրում մահացել է Լևոն Հայրապետյանը
Այսօր առավոտյան մահացել է հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Վահե Ավանեսյանը: «Հուղարկավորեք ինձ ծնողներիս կողքին»,- եղել է Հայրապետյանի վերջին խոսքերը: Լևոն Հայրապետյանը 68 տարեկան էր: Նա ձերբակալվել էր 2014 թ. և դատապարտվել 4 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար
Վիգեն Քոչարյան. «Մեր ոստիկանությունը ներկայումս չի կարող գործուն քայլեր ձեռնարկել ընտանեկան բռնության ենթարկվածների պաշտպանության համար». «Ժողովուրդ»
Այս օրենքը նախատեսում է համապատասխան մեխանիզմներ, թե ինչպես է դա հնարավոր անել։
Ինչ է նշանակում, երբ տարեկան մի քանի ամիս կտրվում է ցամաքային ճանապարհը Հայաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ. «Հայկական ժամանակ»
Ռուսաստանի համար Վրաստանի առաջ տնտեսական ու տրանսպորտային բարդություններ ստեղծելը թերեւս ավելի կարեւոր է, քան իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի համար տնտեսական ու տրանսպորտային ավելի բարվոք պայմաններ ապահովելը։ Դա մի տեսակ չի տեղավորվում ԵՏՄ-ի «գաղափարական» շրջանակների մեջ։
«Իրավունքի ուժ» ՀԿ-ն դատապարտում է Երևանի ավագանու անդամների նկատմամբ անհարգալից ու խտրական վերաբերմունքի դրսևորումները
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի ավագանու նիստերում տիրող անառողջ և կնատյաց մթնոլորտի վերաբերյալ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Լևոն Իգիթյանը իր կին գործընկերոջ մասին արտահայտվելիս հայհոյանք էր գործածել: Ավագանու այլ անդամներ ևս վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ավագանու կին անդամների հասցեին: Գտնում ենք, որ
Սորոսը 18 մլրդ դոլար է ներդրել «Բաց հասարակություն» հիմնադրամում
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 18 մլրդ դոլար ներդրում է կատարել իր «Բաց հասարակություն» հիմնադրամում, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցիչներին: Ըստ պարբերականի՝ այժմ «Բաց հասարակությունը» դարձել է մեծությամբ երկրորդը ԱՄՆ-ում՝ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամից հետո: Նշվում է, որ Սորոսը հիմնել է ներդրումային կոմիտե, որը ղեկավարում է հենց ինքը: Ներդրումների հարցերով
Ալիևն այն մարդը չէ, որի խոսքին կարելի է հավատալ. «Հայոց Աշխարհ»
Հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ի՞նչ փոխեց բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ։ -Հաշվի առնելով, որ նախագահները տեւական ժամանակ չէին հանդիպել, ինչը նշանակում էր, որ կողմերի դիրքորոշումները, տրամադրությունները բավական կոշտ են նախագահների գագաթաժողով կազմակերպելու համար, իհարկե ողջունելի է, որ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց կազմակերպել այս հանդիպումը Շվեյցարիայում։ Սա
Հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 14 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․ • ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 14 դեպք, • մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,•
ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների մի զգալի մասի չմասնակցելը հայրենի քաղաքական դաշտի լուրջ խնդիրներից մեկն է. «Հայոց աշխարհ»
Նոյեմբերի 5-ին երկրի մոտ յոթ տասնյակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ըստ որում՝ մի քանի օր առաջ է լրացել թեկնածուների գրանցման ժամկետը: Բայց դա հարցի տեխնիկական կողմն է: Բովանդակայինն այն է, որ ընթացիկ ներքին անցուդարձում, անգամ քաղաքականացված կայքերի լրահոսում, քաղաքական կյանքի «նիստուկացում» գրեթե ոչ մի կերպ չեն արտացոլվում 69 համայնքում նախատեսված ՏԻՄ ընտրությունները: Իսկ
Հայկական ֆուտբոլը նման Է քաղցկեղով հիւանդի. «Ասպարեզ»
Հայաստան-Լեհաստան (1-6) խաղում երբ մերոնք արդէն 25րդ րոպէին հերթական մանկական սխալից յետոյ երրորդ գոլը բաց թողեցին, մտածեցի, որ սա այն կէտն է, որն ի ցոյց է դնում ամբողջ հայկական ֆուտբոլի հիւանդ լինելը: Հաւաքականը, մեծ հաշուով, տուեալ երկրի ֆուտբոլի հայելին է, հետեւաբար այն, ինչ տեսնում ենք դաշտում Հայաստանի ընտրանու կատարմամբ, ցոյց է տալիս մեր ունեցած ֆուտբոլի
Նախագահն իր պաշտոնավարման 9.5 տարվա ընթացքում ներում է շնորհել 300 դատապարտյալի. «Հրապարակ»
Հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների բաժնի պետ Ջեմմա Հակոբյանին՝ խնդրելով հայտնել, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում (2008 թվականից մինչ օրս) քանի՞ դատապարտյալ է ներման խնդրագրով դիմել նախագահին։ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով դատապարտված անձինք են ներման խնդրագիր ներկայացրել, քանի՞սն է բավարարվել, քանի՞սը՝ մերժվել։ Մեզ ուղարկված պատասխանից տեղեկանում ենք, որ ամեն
Վերջին հույսը. «Ժամանակ»
Հոկտեմբերի 24-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս փաստը հաստատվել է անցած ամսվա ընթացքում՝ առնվազն երկու անգամ: Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ հեռախոսազրույցի միջոցով շնորհավորել է Կարեն Կարապետյանը՝ հընթացս քննարկելով նաև նրա հայաստանյան այցի մանրամասները: Սեպտեմբերի 25-ին Հայաստան այցելելու մտադրության մասին հայտնել է արդեն Մեդվեդևը՝ Ռուսաստանի փոխվարչապետների հետ ունեցած խորհրդակցության
Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (Տեսանյութ)
Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը իր ազգականներին գրանցել է որպես աշխատողներ, ովքեր աշխատանքի չեն եկել: Մանրամասները՝ տեսանյութում: ՀՀ ոստիկանություն
«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում հանրապետության նախագահի կարծիքներին գնահատական տալ». «Հրապարակ»
Բայց որեւէ պայմանավորվածության Ադրբեջանի հետ, իհարկե, չեմ հավատում, որովհետեւ նախկինում նման բազում պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
ՀԲՃ. 21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ վարկերով
Հայաստանում իհարկե գոյություն ունեն մասնավոր ընկերություններ, որոնք զբաղվում են վերամշակմամբ՝ մեկը թղթի, մյուսը պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի, որոշները մարտկոցների, մետաղների և այլն (2014թ-ի դրությամբ վերամշակող ընկերությունների ցուցակն հրատարակության վերջում): Ու թեև տեղային լուծումները ավելի լավ են, քան դրանց իսպառ բացակայությունը, այնուամենայնիվ, համակարգային մոտեցումը միակ տարբերակն է ոչ միայն աղբի վերամշակման խնդիրն արագորեն լուծելու, այլ
ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրն ու ղարաբաղյան հիմնախնդիրը
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև նոյեմբերին կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը։ Համաձայնագիրը, ինչպես և ակնկալվում էր, ի թիվս այլ հարցերի անդրադառնում է նաև ղարաբաղյան հակամարտությանը։ Ի՞նչ է ասում համաձայնագիրը Համաձայնագրի տեքստը նշում է, որ կողմերն ընդունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և
Ի՞նչ է նշանակում լինել եվրոպացի
Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, ե՛ւ ցավալի է, ե՛ւ ուսանելի: Երկիրը, կարծես թե, կատարել է եվրոպական ընտրություն, բայց քաղաքացիները դրանից առանձնապես չեն շահել, նրանք առաջվա պես դժգոհ են կոռուպցիայից, անարդարությունից, աղքատությունից, դժգոհ են այն աստիճանի, որ պատրաստ են դարձյալ դուրս գալ փողոց եւ սարքել հերթական «մայդանը»: Հետեւաբար կա՛մ ընտրությունն էր սխալ, կա՛մ էլ
Յուրահատուկ ուսուցչուհին, որը փոխեց իմ կյանքը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ես ցանկանում եմ այս հոդվածը նվիրել անցյալ ամիս իր մահկանուցուն կնքած իմ սիրելի դպրոցական ուսուցչուհուն՝ Օլիվիա Բալյանին, որն իր ազնիվ քայլով փոխեց իմ կյանքը: 1968 թվականն էր: Ես սովորում էի Բեյրութի Սոֆիա Հակոբյան հայկական ավագ դպրոցում: Երբ եկավ ժամանակը գրանցվելու որպես 10-րդ դասարանի աշակերտ, ես գնացի տնօրենի աշխատասենյակ և ասացի նրան, որ
Ձերբակալվել են կատալոնացի երկու առաջնորդներ. «Ամերիկայի ձայն»
Իսպանիայի դատախազությունը մեղադրել է Կատալոնիայի «Օմնիմում» անջատողական շարժման առաջնորդ Ջորդի Կույշարտին և Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Ջորդի Սանչեսին՝ անցած ամիս անկախության կողմնակիցների քայլերթի ժամանակ ոստիկանության դեմ բռնություն հրահրելու մեջ: Անջատողական շարժման առաջնորդների կալանավորումը բողոքի ալիք բարձրացրեց ինչպես Բարսելոնայում, այնպես էլ Բրյուսելում: Բարսելոնայում երկուշաբթի գիշերը ցուցարարներն իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ գործիչների կալանավորմանը: «Կարծում եմ, որ սա
Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել
Հոկտեմբերի 16-ին՝ առավոտյան ժամը 11-ի սահմաններում, Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում՝ սեփական գրասենյակում սպանվել է «Ապարան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը: Ըստ տեղի ոստիկանության՝ զոհի և մարդասպանի միջև վեճ է ծագել, որից հետո Նիկողոսյանի վրա մի քանի կրակոց է արձակվել: Մարդասպանը ձերբակալված է, հանցագործության դրդապատճառները դեռ պարզ չեն: Հաղորդվում է, որ Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարանից
«Ռուզաննան իր մեջ ուժ գտավ եւ սպանեց բռնարարին». ելույթ ԱԺ-ում՝ Արմավիրի մարզպետի կացնահարված խորհրդականի մասին (Տեսանյութ)
Առաքելյանն ասաց, որ մենք չունենք այն թեժ գիծը, որտեղ ժամանակին կարող էր Ռուզաննան դիմել եւ իրեն պաշտպանված զգալ. «Ես ուզում եմ փոխանցել Ռուզաննայի խոսքը, որն ասում է՝ ես քրեակատարողական հիմնարկում ինձ ավելի ապահով էի զգում, քան՝ իմ ընտանիքում»:
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Սարգսյան-Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ գործող նախագահը ուշիուշով հետևել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: «Մենք ուրախ ենք տեսնել նախագահների կողմից նոր խթան և հանձնառություններ՝ ուղղված բանակցային գործընթացն ուժեղացնելու միջոցների և շփման գծում լարվածությունը թուլացնելու


















































