Օրվա լրահոսը
Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել
Հոկտեմբերի 16-ին՝ առավոտյան ժամը 11-ի սահմաններում, Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում՝ սեփական գրասենյակում սպանվել է «Ապարան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը: Ըստ տեղի ոստիկանության՝ զոհի և մարդասպանի միջև վեճ է ծագել, որից հետո Նիկողոսյանի վրա մի քանի կրակոց է արձակվել: Մարդասպանը ձերբակալված է, հանցագործության դրդապատճառները դեռ պարզ չեն: Հաղորդվում է, որ Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարանից
«Ռուզաննան իր մեջ ուժ գտավ եւ սպանեց բռնարարին». ելույթ ԱԺ-ում՝ Արմավիրի մարզպետի կացնահարված խորհրդականի մասին (Տեսանյութ)
Առաքելյանն ասաց, որ մենք չունենք այն թեժ գիծը, որտեղ ժամանակին կարող էր Ռուզաննան դիմել եւ իրեն պաշտպանված զգալ. «Ես ուզում եմ փոխանցել Ռուզաննայի խոսքը, որն ասում է՝ ես քրեակատարողական հիմնարկում ինձ ավելի ապահով էի զգում, քան՝ իմ ընտանիքում»:
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Սարգսյան-Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ գործող նախագահը ուշիուշով հետևել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: «Մենք ուրախ ենք տեսնել նախագահների կողմից նոր խթան և հանձնառություններ՝ ուղղված բանակցային գործընթացն ուժեղացնելու միջոցների և շփման գծում լարվածությունը թուլացնելու
Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսն ԱԺ-ում պատմեց, թե ինչպես է 9 տարի բռնության ենթարկվել ընտանիքում (Տեսանյութ)
Արդեն 4-5 տարի է անցել այն դեպքից, երբ ես բռնությունից դուրս եկա եւ ամենադժվարն այն էր, որ հետաքննիչն եկավ ու ասեց՝ ոչինչ, ամուսինդ ծեծում է, բոլոր կանայք էլ ենթարկվում են, երբ ամուսինները ծեծում են:
Արմեն Ջիգարխանյանը կնոջը գող է անվանել. (Տեսանյութ)
82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանը սկանդալային հայտարարություն է արել կնոջ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի վերաբերյալ՝ նրան մեղադրելով գողության մեջ: Մասնավորապես, դերասանը հայտարարել է, որ կինը իր մահն է ցանկանում, որպեսզի տիրանա իր ժառանգությանը: Հիշեցնեք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ չի թողնում իր կնոջը, որն իրենից փոքր է 44 տարով: «Նա իրեն
«Մենք ապտակով ենք խրատվել, ո՞վ ասաց, որ դա վատ է». Ա1+ (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն անդրադարձել է Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին նոր օրինագծին։ Ըստ նրա՝ բռնությունը հայ ընտանիքին բնորոշ չէ, և ինքը չի հասկանում այս աղմուկը. «Մենք ապտակով ենք խրատվել, ով ասաց, որ դա վատ է, եթե սրա մասին ենք խոսում՝ շինծու է, իսկ եթե այլ երևույթների մասին՝ եկեք քննարկենք»։ Մանրամասներին կարող
Գերմանիայից արձագանքել են պաշտպանության նախարարի կոչին
Ամիսներ առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում Հայոց բանակի խնդիրներին համաժողովրդական աջակցություն ցուցաբերելու կոչով հանդես եկավ: Այսօր արդեն վիրավոր զինվորների համար նախատեսված եւ անհրաժեշտ մի շարք պարագաներ` օրթոպեդիկ սարքեր, կոշիկներ, բազմաֆունկցիոնալ սայլակներ, հենակներ, անվավոր հենակներ, շինաներ եւ օգնության այլ միջոցներ եկել են Հայաստան: Արձագանքելով պաշտպանության նախարարի կոչին՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում գործող ABC Global
ՊՆ նախարարը լեյտենանտի հրավիրեց լանչի՝ իրեն լավագույն հարցն ուղղելու համար
Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ իր աշխատանքային օրը ժամը 6-ին է սկսում՝ նախարարը անկեղծացավ՝ 6-ին չէ, 6.30-ին, բայց մեկ-մեկ «գլուխ է պահում» ու գնում է 7.30: Հարցրեցին նաեւ, թե հայաստանյան ո՞ր մեդիաների լրատվությանն է հետեւում, Twiter-ում չի՞ գրանցվելու, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ չի գրանցվելու, ֆբ-ում կա, երբեմն գրառումներ է անում, իսկ մեդիաներից հետեւում է Arcrunhovhannisyan.com-ին:
Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին՝ ըստ Եվրախորհրդի զեկույցի
Եվրախորհուրդը զեկույց է ներկայացրել կառույցի անդամ երկրների քաղաքական և հասարակական կյանքում կանանց ներգրավվածության վերաբերյալ: Զեկույցից երևում է, որ 46 երկրներից միայն 2-ը՝ Ֆինլանդիան ու Շվեդիան են հաղթահարել խորհրդարանի ստորին կամ միակ պալատներում կանանց 40 տոկոսի շեմը, Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է միջինը 25.6 տոկոս: Ինչ վերաբերում է խորհրդարանի վերին պալատներին, երկրներից ոչ մեկ այդ շեմը
Մրցանակ` հակակոռուպցիոն գործողություն նախաձեռնելու համար
Հոկտեմբերի 13-ին Բեռլինում կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում «Մասնագիտական գերազանցություն» անվանակարգում ԹԻ Ամալյայի անվան մրցանակի է արժանացել Բրունո Բրանդաոն Բրազիլիայից, իսկ «Ազդեցություն» անվանակարգում` «Այ ուոչ» (I Watch) թիմը Թունիսից: Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ հակակոռուպցիոն կազմակերպության` ԹԻ Ամալյայի անվան մրցանակը սահմանվել է 2015թ.: Մրցանակը կոչվել է ի հիշատակ ԹԻՀԿ հիմնադիր և մինչ 2010 թ. նախագահ Ամալյա Կոստանյանի և
«Մեր գրպանն են մտնում, տանելու են էլի Էդ փողն էլ ուտեն». Վիգեն Սարգսյանը խոսեց 1000 դրամների շուրջ մեղադրանքների մասին
Այսօր «Այբ» կրթահամալիրում «Հաջողության բանաձեւ» նախաձեռնության շրջանակներում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց իր հաջողության բանաձեւը եւ պատասխանեց հարցերին: Նախարարին հարցրեցին՝ դուք նորամուծություններ եք մտցնում եւ կարող են դժգոհություններ առաջանալ, դուք ի՞նչ բանաձեւ եք օգտագործում՝ դժգոհությունը չեզոքացնելու կամ գոնե մեղմելու համար: Նախարարը պատասխանեց, որ առաջին հերթին պետք է ինքդ համոզված լինես քո արածի մեջ, երկրորդը՝ պետք
Ռուս գեներալի «լիկբեզը» Երեւանում
«Աշխարհում ոսոխ ունի ամեն ոք, Բայց ընկերներից փրկիր մեզ, Տե՛ր» Ա.Պուշկին, «Եվգենի Օնեգին», գլուխ 4, 18 ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն օրերս ժամանել էր Երեւան՝ ղեկավարելու «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները: Հոկտեմբերի 11-ին ռուս գեներալը ժամանեց «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբ՝ հանդիպելու լրագրողների հետ, զորավարժությունների արդյունքները հրապարակայնորեն ամփոփելու, եւ այդ ընթացքում նա մի ուշագրավ հայտարարություն արեց: Հայ լրագրողները
Իզաբելլա Յայլյանը երկու բրոնզե եւ մեկ արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Ալբանիայի Դուրրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 23 տարեկանների խմբում Իզաբելլա Յայլյանը 58 կգ քաշային կարգում երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց: Մեր մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ նաեւ պոկում վարժությունում (85 կգ) իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճեց փոքր արծաթե մեդալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Պարգեւատրում եմ բանակի բոլոր կանանց, բայց սիրում եմ միայն իմին». ՊՆ նախարարը սեր խոստովանեց կնոջը
Առաջնորդությունը ենթադրում է հստակ աջակցություն քո ընտանիքի կողմից, պետք է ընտանիքի անդամները ոչ թե յոլա տանեն քո զբաղվածությունը, այլ հասկանան դու ինչ ես անում, առանց մեջ ընկնելու ցանկալի է: Դրա հետ մեկտեղ պետք է էգոիստական քո ցանկությունը անպայման հենց քո երեխայի ձեռքը բռնելու փոխարինես շատ լավ գաղափարով, որ քո երեխան էլ հասկանա, ինչու ես դու այդ օրը ուրիշի ձեռքը բռնում, ոչ թե իրենը: Տարիներ հետո երեխան դա շատ լավ կհասկանա:
Վարչապետի փողոցի գաղտնի պատմությունները (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, վաղը վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ պաշտոնապես շահագործման կհանձնվի Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Ռուսթավելու անվան փողոցը։ Այն վերանորոգվել է վարչապետի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի վերածելու ծրագրի շրջանակներում ու կարճ ժամանակահատվածում դարձել կառավարության անդամների սիրած վայրը Գյումրիում։ Վերջիններս առիթը բաց չեն թողնում փողոցի վրա գտնվող Գյումրվա հին տների մոտ լուսանկարվելու։ Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի
Վիգեն Սարգսյանը՝ Բաբկեն Արարքցյանի՝ իր կյանքում ունեցած դերի, հաջողությունների ու անհաջողությունների մասին
Այսօր «Հաջողության բանաձեւ» նախագծի շրջանակներում «Այբ» կրթահամալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վարպետության դաս անցկացրեց եւ պատասխանեց հարցերին: Նախարարին հարցրեցին, թե ով է իր աշխարհայացքի ձեւավորման վրա լուրջ ազդեցություն ունեցել, օգնել է կայանալ: Նախարարը պատասխանեց. «Ես շատ հաջողակ եմ եղել կյանքում՝ ինձ ընձեռնված հնարավորությունների առումով: Դպրոցն ավարտելու տարում ընդունվեցի Լենինգրադի քաղաքագիտական համալսարանի նախապատրաստական ֆակուլտետ, ես առաջին
Օպտիմալացում՝ առողջապահության նախարարությունում
Առողջապահության ազգային ինստիտուտն ու մեկ այլ ինստիտուտ միավորվում եւ վերակազմավորվում են
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Կանադան ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային բարձրագույն արժեքներին. Էդվարդ Նալբանդյան
Մեծարգո պարոն դեսպան, Տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ ձեզ Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված այս հանդիսավոր միջոցառմանը և ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի բարեկամ ժողովրդին: 1867թ.-ին Կանադայի հիմնադիր հայրերը սկիզբ դրեցին մի հասարակության, որի հիմքում ընկած են հավասարության, արդարության, հանդուրժողականության, համակեցության գաղափարները: Ազգային ու կրոնական հակասություններով լի ժամանակակից աշխարհում Կանադան բազմամշակութային ու բազմակրոն
Դատախազության հայցը՝ ավելի 16 միլիոն դրամ բռնագանձել միայնակ, խնամքին անչափահաս ունեցող տեսուչ կնոջից
Կին տեսուչն առանց տրանսպորտի հսկել է 700 հեկտար անտառ
Բեսթսելլերների հեղինակ Ջոն Գրինի «Թղթե քաղաքները» հայերեն է թարգմանվել
«Բյուրոկրատ» սրճարան-գրախանութում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Printz-ի մրցանակակիր, «New york times- ի #1 բեսթսելլերների հեղինակ՝ Ջոն Գրինի «Թղթե քաղաքները» գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի հայերեն թարգմանությամբ թվով երկրորդ գիրքն է: Գիրքը նախատեսված է դեռահասների համար բայց խմբագրի խոսքերով, այն ունի այնպիսի ասելիք, որն ուղղված է հասարակության բոլոր շերտերին. «Գիրքը հոգևոր հասունացման և ինքնաբացահայտման մասին է, և
Վիգեն Սարգսյանն ասաց իր 3 ցանկությունները՝ կախարդական փայտիկ ունենալու դեպքում եւ անեկդոտ պատմեց
Նախարարն ասաց, որ իր երկրորդ ցանկությունն այն է, որ վերանար անգրագիտությունը, որովհետեւ անգրագիտությունը բազմաթիվ չարիքների հիմքն է. «Անիմաստ է խնդրել, որ վերանա աղքատությունը, որովհետեւ աղքատությունը կվերանա, եթե վերանա անգրագիտությունը, երրորդ ցանկությունն էլ՝ եթե այն երկուսը լիներ, մի բաժակ սուրճ կուզեի»:
«Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը». Շավարշ Քոչարյան
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը: Շավար Քոչարյանը մասնավորապես գրել է. «Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը»,- գրել է փոխարտգործնախարարը։ Հիշեցենենք, որ Մամեդովի հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Բաքվեցի ժամկետանց
Ժան-Մարկ Լավեստ. «Հայաստանում շեշտը չպետք է դրվի զուտ ծրագրավորման վրա»
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը 2018 թվականից իր դռները կբացի այն ուսանողների առաջ, որոնք հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով: «Երբ մենք նոր ֆակուլտետ ենք բացում, անպայման հաշվի ենք առնում շուկայի պահանջները: Տեղեկատվական տեխնոլոգիաների այս ոլորտը զարգացող է և մեր նպատակն է ոլորտին տալ որակյալ և պրոֆեսիոնալ մասնագետներ»,- հոկտեմբերի 17-ին կայացած հանդիպման ժամանակ նշեց
Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (Տեսանյութ)
Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 17-ին այցելեց Երևանի լոկոմոտիվային դեպո: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրեց էլեկտրագնացքի հնարավորությունները: Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային
Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մ 20 տարեկանների խմբում 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց։ Պոկում վարժությունում Հրայրը գլխավերեւում պահեց 135 կիլոգրամը, բայց հաջորդ երկու մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 138 կգ-ը։ Այս վարժությունում Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզ նվաճեց։ Հրում վարժությունում երիտասարդ ծանրորդը երեք մոտեցումներից միայն մեկում կարողացավ կամքին ենթարկել 155 կգ ծանրաձողը
Քննարկվել է Հայաստանի համայնքները Էկոգյուղերի գլոբալ ցանցում ընդգրկելու հեռանկարը
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրեն Կոշա Անջա Ջոուբերտին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանին, ում հրավերով հյուրը Հայաստան է ժամանել «Արևորդի» միջազգային բնապահպանական 7-րդ փառատոնին մասնակցելու նպատակով: Խաչիկ Հակոբյանը ողջունելով Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրենին` հայտնել է Հայաստանի կառավարության, ի դեմս ՀՀ
Պավել Սաֆյանի անունով անցուղի՝ Նոր Նորք վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում ներկա է գտնվել ՀԽՍՀ պետական գործիչ, Նոր Նորքի առաջին ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Պավել Սաֆյանի անունով անցուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Բազմաթիվ նորնորքեցիների հետ միասին միջոցառմանը ներկա է գտնվել նաև Նոր Նորք վարչական շրջանից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել
Երեք անձի ձերբակալում` «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակման գործով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից կատարված հափշտակության հանգամանքները։ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել
Գրիպի սեզոնին ընդառաջ
Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպվել է գրիպի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի և մարզերի համաճարակաբաններ, վարակաբաններ, առողջության և սոցիալական ապահովությանվարչությունների ներկայացուցիչներ: Առաջին անգամ տարեկան աշխատաժողովին մասնակցել են նաև անասնաբույժներ: Նրանց մասնակցության անհրաժեշտությունը բխել է զոոնոզգրիպի արդիականությունից, քանի որ ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ հարավ-ասիական երկրներում ներկայումս այն գերակա խնդիր է։ Այն արձանագրվում է


















































