Օրվա լրահոսը

Գտնել ընդհանուր շահեր

Հայաստանում էր Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը: Ինչպես եւ մնացած դեպքերում, այս դեպքում էլ մեր հասարակության վերաբերմունքը ծայրահեղական էր: Մի մասի համար նա ազգի հերոս է, հայկական դարավոր երազանքների մարմնավորումը, մյուս մասի համար` Թուրքիայից Էրդողանի կողմից ուղարկված լրտես: Զուտ էմոցիաների վրա հիմնված այս երկու ծայրահեղություններն, ինձ թվում է, իրականության հետ որեւէ կապ չունեն: Դավադրության

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Երեկոյան ժամը վեցին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Երգերդ շատ լավն են: Կեցցե՛ս:

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին գրում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին: Հաջիևը նշել է, որ հանդիպումը շարունակվել է շուրջ մեկուկես ժամ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին նախատեսվում է ՄԽ համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների

ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալում է «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջին և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին

Երևանի օպերայի թատրոնում կկայանա «Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերան

Պետք է այդ գինու շիշը կոտրել հայ պատգամավորների գլխին. ադրբեջանցի պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ու պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանի այցը Բաքու բողոքի մեծ ալիք է առաջացրել Ադրբեջանում: Այսօրվա համաժողովից հետո իշխանության խոսափող haqqin.az կայքը սպառնալիքներ է հրապարակել հայ պատգամավորների հասցեին: Ադրբեջանցիներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ հայ պատգամավորները Արցախի թթի օղի և դարձյալ Արցախում արտադրվող «Կատարո» գինի

Հացի փռում իժ են բռնել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գտնվող հացի փռում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իժ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: ԱԻՆ

«Սամվե´լ, դու կռիվ ես եկե˚լ, թե˚ աղջիկ նայելու». Սուրեն Սարգսյանի նոր շարքը Եռաբլուրից (Տեսանյութ)

«Մերոնք» հաղորդաշարն այսուհետ պարբերաբար Եռաբլուրից կներկայացնի նաև Արցախյան ազատամարտի մասնակիցների պատմություններից,  ուշագրավ ու վճռորոշ դրվագներ ճակատամարտերից: Առաջին անդրադարձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնին է նվիրված` անկախությունը կերտած հայորդիների հիշատակին: Հյուրընկալել ենք  ժողովրդական երգերի կատարող, երաժիշտ Մխիթար Քեթցյանին: Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

«Օրենքում նման փոփոխություն անողը հաստատ բուհի առաջին կուրսեցու խելք չի ունեցել» (Տեսանյութ). Ա1+

Արդարադատության նախարարությունը նոր դավադրություն է պատրաստում լրագրողների դեմ հանձին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում արվող նոր փոփոխությունների: Ըստ դրանցից մեկի, 50-ից պակաս աշխատող ունեցող հիմնարկը կարող է չպատասխանել լրագրողի հարցումներին. «Հայաստանի 1350 դպրոցներից օրինակի համար, ՊՈԱԿ-ներից կեսից քիչը ունի 50-ից ավել աշխատող: Նրանք, որոնք 50-ից պակաս աշխատակից ունեն, նրանք մեր հարցումները զուգարանի թղթի տեղ կախելու են

Ռուս օգտատերերը օգտագործել են Facebook-ը՝ ԱՄՆ-ի ընտրություններին ազդելու համար, փաստում է Facebook ընկերությունը. «Ամերիկայի ձայն».

«Ամերիկայի ձայն». Facebook-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետաքննող մարմիններին կտրամադրի սոցցանցում հրապարակված 3000 գրառումներ՝ կապված 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության հետ: Հինգշաբթի օրը դրա մասին հայտարարությամբ հանդես է եկել Facebook-ի հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ով վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը համագործակցելու ԱՄՆ-ի արդարադատության նախարարության և Կոնգրեսի հետաքննող մարմինների հետ: Նախկինում Ցուկերբերգին մեղադրում էին,

Մտահոգություն ԿԳ նախարարի հաշվետվության եւ օտար լեզուների հայեցակարգերի շուրջ

Այսօր մամլո ասուլիսում խոսելով օտար լեզուների դասավանդման մասին, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը հիշեց իր մանկությունը. «Օրինակ, ես ավարտել եմ Չարենցի դպրոցը, որտեղ բոլոր առարկաներն անցնում էինք հայերեն, բայց Անգլիայի և Ամերիկայի գրականությունը` անգլերեն»: Նախարարը նախ և առաջ պարտավոր է պաշտպանել Լեզվի մասին ՀՀ օրենքը, որի 2-րդ հոդվածում գրված է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված երեկոյին, որի շրջանակներում ներկայացվել է «Մեր խոստումը» խորհրդանշական բեմադրությունը: Երեկոն նվիրվել է ամերիկացի հայտնի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ-ի սեպտեմբերի

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատել ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունն ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում, որն

Կարեն Միրզոյանն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների

Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մի խումբ մտավորականների։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և ծագման պատճառները, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը։ Նա նշել է, որ արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած են եղել մարդու

Տեղի ունեցավ երուսաղեմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ երուսաղեմահայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանն իր օրհնության խոսքը բերեց Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորանքի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով. «Անուշը մեզ հետ ու

Մեկ ոսկի եւ մեկ արծաթ՝ ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում

Կլայպեդայում այսօր մեկնարկել է  հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանից մասնակցում է ութ բանակային ըմբիշ: Այսօր պայքարի մեջ մտել է հայաստանցի չորս ըմբիշ, որոնցից երկուսը՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ  Արմեն Հակոբյանը (71 կգ), անցել էին եզրափակիչ: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կարեն Ասլանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արմեն Հակոբյանը բավարարվել

 Հայաստանցի երեք շախմատիստներ «Երեւան Օփենի»» առաջատարների շարքում են

Շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի երրորդ տուրից հետո միանգամից յոթ շախմատիստ միայն հաղթանակներ է տարել: Նրանց մեջ են Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը (նկարում) եւ Արտաշես Մինասյանը: Միջազգային վարպետ Արման Միքայելյանը երրորդ տուրում առավել քան վստահ հաղթանակ տարավ ամենաբարձր վարկանիշ ունեցող ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկի (2638) նկատմամբ: Միքայելյանի վարկանիշն այժմ 2474 է: Հայաստանցի շախմատիստն

Արմեն Աշոտյանի պատասխանները զայրացրել են ադրբեջանցի լրագրողներին. նրանք խեղաթյուրել են հայ պատվիրակների խոսքերը  

Արմեն Աշոտյանը նկատում է՝ Ադրբեջանում հայատյացության քարոզչությունն անժխտելի փաստ է, եւ այն բավականին ակտիվ է արտահայտված

Արցախ այցելած ամերիկացի կոնգրեսականները հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալլոնը և Թուլսի Գեբըրդը ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ Արցախ այցելելու համար: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևին: Հաջիևը նշել է, որ այդ անօրինական այցով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները խախտել են միջազգային իրավունքի նորմերը և դրանով իսկ արդարացնում են

«Տարօրինակ է, որ մինչեւ հիմա քիչ տեղեկատվություն ունենք այս շրջանի մասին»

«Դա ցեղասպանության շարունակությունն էր». Նարինե Թուխիկյան

Պայմանագրային զինծառայողը մահացու վրաերթի է ենթարկել աղքատ ընտանիքի 13-ամյա տղայի

Գյուղապետը դիմել էր ճանապարհային ոստիկանություն

Բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրյալը հետախուզվում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են սեպտեմբերի 17-ին Էջմիածնում տեղի ունեցած դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ. հայտարարվել է հետախուզում: Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել են

Եվրոն բարձրանում է, դեղերը` թանկանում

Դեղերի նոր խմբաքանակն արդեն թանկ գներով է գալիս

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Մինսկում

Սեպտեմբերի 21-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԲՀ Ազգային Ժողովի Ներկայացուցիչների Պալատի նախագահի տեղակալ Բոլելսլավ Պիրշտուկը, ԲՀ սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոն, ԲՀ գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը,

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը նոր տնօրեն ունի

Նախարար Արծվիկ Մինասյանը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ տնօրենի պաշտոնում նշանակված Մերուժան Գալստյանին: Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գևորգ Ներսիսյանին համատեղ աշխատանքի համար և նորանշանակ տնօրենին և աշխատակիցներին ներկայացրել պետական հիմնարկի աշխատանքների նոր սկզբունքները և առաջնային լուծման ենթակա խնդիրները: Բնապահպանության նախարարը շեշտել է, որ բոլոր նախաձեռնություններում

Ինտերակտիվ խաղահրապարակ-այգի` կենդանաբանական այգու սկզբնամասում

Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի: Ամբողջությամբ վերակառուցված տարածքում երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու կենդանիների հետ: Մանկական այս անկյունում ներկայացված է ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանի, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիներ: Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաև կերակրել կենդանիներին, զբոսնել փոքրիկ ձիերով: Առաջիկայում

Իմ գույների, իմ վրձնահարվածների մեջ պարտավորություն կա. Ռուդիկ Պետրոսյան

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում սեպտեմբերի 22-ին բացվել է արցախցի անվանի գեղանկարիչ, նյուրյորքաբնակ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացման խոսքում նշել է. «Ռուդիկ Պետրոսյանի

Սերժ Սարգսյանն ընդունել է Գարո Փայլանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երևան է ժամանել Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված համաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը: Գարո Փայլանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը,

Թրամփը Կիմ Չեն Ընին խելագար է անվանել և սպառնացել «չտեսնված փորձություններով»

Կիմ Չեն Ընը ՄԱԿ-ում Թրամփի ելույթն անվանել էր «խելագար զառանցանք» և «շան հաչոց», իսկ իրեն` Թրամփին` «մարազմատիկ»` խոստանալով ձեռնարկել «պատմության մեջ ամենախիստ պատասխան քայլերը»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031