Օրվա լրահոսը
Ի՞նչ կոչ է հղել Սեֆիլյանը՝ Փոստանջյանին, Փաշինյանին, Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)
Ցանկում նաեւ քաղաքագետների եւ մշակութային գործիչների անուններ կան
«Լապշինը մինչեւ հիմա չի ասել այն, ինչ չգիտենք, ասել է այն, ինչ մենք գիտենք». իրավաբան
«Միայն դատարան դիմելու դեպքում կհամոզվենք, որ նա գտնում է, որ ինքը անօրինական է դատապարտվել». Արա Ղազարյան
«Կինո եմ տարել թատրոնում ձեռք բերածս փորձի «փշրանքները»
Հարցազրույց ճանաչված դերասան Լեւոն Շարաֆյանի հետ – 2001թ. ԱՄՆ տեղափոխվելուց հետո ընդամենը մեկ-երկու անգամ եք եղել հայրենիքում: Ասում են՝ այս անգամ Ձեր այցելությունը երկու նպատակ է հետապնդում՝ պատվավոր կոչումների շնորհում ՀՀ անկախության տոնի եւ Ձեր ծննդյան 70-ամյակի առիթներով: – Իսկապես երկու անգամ եմ այցելել Հայաստան՝ 2007թ. ծննդյանս 60 եւ 2008թ. Դրամատիկական թատրոնի 40-ամյակների կապակցությամբ: Վաստակավորի
Արմեն Շեկոյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով
Ա. Հ. ՇԵԿՈՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, գրականության բնագավառում ներդրած ավանդի համար գրող, բանաստեղծ Արմեն Հակոբի
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը (Տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։
Լիբանանահայ վկա. «Սեֆիլյանը եւ Սաֆարյանն իրավունք չունեին ժողովրդին տանելու արյունալի բախումների» (Տեսանյութ)
Վկան իմացել է այդ մտադրությունների մասին եւ հրաժարվել անդամակցել «Հիմնադիր խորհրդարանին»
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականությանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նախաձեռնենք մրցակցային կրթական գործունեություն
Թևակոխել ենք կրթական բարեփոխումների մի նոր շրջափուլ։ Դատելով հրապարակված նյութերից ու առանձին պաշտոնատար անձանց ելույթներից՝ գալիս ենք այն համոզմանը, որ բարձրագույն կրթության նոր օրենքի գլխավոր բովանդակությունը և շարժառիթները դարձյալ ավելի նորացված ձևով շուկայական մրցակցային լծակների անտեսումն է։ Ինչպես նախկինում էր, առաջին պլանում է բուհերի կառավարման գործող գծային-ուղղահայաց համակարգը, իսկ դա նշանակում է, որ բուհերը դեռևս
Վարչապետը մեկ տարվա ընթացքում 260 հանձնարարական է տվել
«Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի եւ հիմնախնդիրների կարեւորությունը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանը եւ արձանագրված արդյունքներին»,-ասաց նա:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանին Իջեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել
Երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ եւ անմիջական աջակցությամբ Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը այս տարի Իջեւանի թիվ 1 դպրոցի լողավազանը հիմնանորոգեց եւ այդ բազայի վրա հիմնադրեց լողի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց, աշխատանքներն այդքանով չավարտվեցին: Այնուհետեւ կարգի բերվեց դպրոցի բացօթյա խաղահրապարակը, շահագործվեցին մենապայքարային մարզաձեւերով զբաղվելու եւ վարժասարքերի սրահները: Այս ամենը էապես փոխել է իջեւանցիների առօրյան:
Վարչապետը միջազգային տնտեսական համաժողովում կպատմի ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել
Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո միջազգային տնտեսական համաժողովի անհրաժեշտություն է առաջացել
Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը խոսում է ժողովրդագրական բումի հեռանկարի մասին, որը պետք է զուգորդվի հայրենադարձության նոր ալիքով. «Չորրորդ իշխանություն»
Հայրենադարձության մասին գոնե այս փուլում խոսելը զավեշտալի է, իսկ եթե մոտ ապագայում այդպիսի միտում էլ նկատվի, ապա դա բնակչության թվաքանակի տեսանկյունից չնչին տոկոսներ պետք է կազմի։
Սեֆիլյանի խմբին անդամակցած դիպուկահարն այլեւս հրաժարվեց դատարանում հարցերի պատասխանել
Մինչդեռ նախորդ նիստում նա մանրամասն պատասխաններ էր տալիս մեղադրող-դատախազների հարցերին
Գալուստ Սահակյանը՝ 2018-ին վարչապետի թեկնածուի մասին. «Իմ կարծիքն է, դա կուսակցությանը չէ». «Ժողովուրդ»
Կուսակցությունը, երբ քննարկի, իր կարծիքը կարտահայտի եւ, բնականաբար, կտարածի։
Դդումը՝ օգտակար եւ բուժիչ
Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով, վիտամիններով՝ E, A, C, D, F, PP, T եւ B խմբի: Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր: Պտղամիսը օժտված է միզամուղ, հակաբորբոքային, վիտամինային ազդեցությամբ: Այն խորհուրդ է տրվում ստենոկարդիայի, նյարդերի լարվածության եւ նյութափոխանակման գործընթացների խանգարման եւ այլ հիվանդությունների ժամանակ: Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի
Հաճախակի տրվող հարցեր սոցփաթեթի շահառուների կողմից. Հոկտեմբերի 1-ից կգործի նոր կարգ
Հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը: Հրապարակում ենք այդ առթիվ շահառուների կողմից առավել հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով 1. Պայմանագրի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել բժշկական կազմակերպություն: Անհրաժեշտ է ներկայացնել Ձեր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ 2018թ. հունվարի
Կաթողիկոսին չի մտահոգում, որ եկեղեցիներ կարող են կառուցվել նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով. «Չորրորդ իշխանություն»
Եվ սա միանգամայն հասկանալի է՝ մի երկրում, որտեղ ազնիվ աշխատանքով լավագույն դեպքում հնարավոր է ավտոտնակ կառուցել, նման «սահմանափակումները» տեղին չեն։
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին
Քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Զարմացած ռուսներն ու միամիտ ՀՀԿ-ականները
ՀՀԿ-ում չեն բացառում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու համարում են, որ այդ կերպ կսահմանափակվի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ԼՂ-ում
Հայկ Մամիջանյանը եւ Նարեկ Սամսոնյանը՝ «Դեմ առ դեմ». ուղիղ միացում
Aravot.am կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Քննարկման թեման է՝ անկախության ձեռքբերումները եւ կորուստները երիտասարդների աչքերով: Հաղորդման հյուրերն են «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը: Հաղորդումը վարում է Նելլի Գրիգորյանը:
Վարչապետը հանձնարարեց պարզել գյուղոլորտի անկման պատճառները
Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ կառավարության այսօրվա նիստում որոշ հանձնարարականներ տվեց: Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հիշեցրեց, որ գյուղատնտեսությունը ճանաչվել է որպես գերակա ճյուղ: Նրա խոսքերով. «Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններ ապահովելու և այն արդյունավետ ձևով իրագործելու վրա: Վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության
Վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց կաշառք է ստացել
Ն. Մ.-ն, հասկանալով, որ համապատասխան գիտելիքներ չունեցող անձին վարորդական վկայական տրամադրելը կարող է վտանգավոր հետևանքներ առաջացնել, դրանք կանխելու նպատակով դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Եռաբլուրում էր ընչազուրկների ոհմակը, որ գումար է մուրում ու ակնկալածը չստանալով՝ չարացած հայհոյում իշխանություններին (Տեսանյութ). «Ժողովուրդ»
Հետո մեկը չկարողանալով մոտենալ Սերժ Սարգսյանին՝ նրա հետեւից հասցրեց նետել. «Մարդասպաննե՛ր, հանցագործնե՛ր… խուժաննե՛ր, սրիկանե՛ր»։ Բայց եթե գումար ստացած լիներ նրանից, դժվար թե այդպես արտահայտվեր։
Արա լեռան լանջին երեկվանից բռնկված հրդեհը մեկուսացվել է այսօր առավոտյան (Տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում է բուսածածկ տարածք: Ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8
Ու՞մ մտքով կանցներ, որ «Այո» ասելով անկախությանը՝ դրանից 26 տարի անց ԿԳ դաշնակցական նախարարը հանրությանը կներկայացնի ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ. «Հայկական ժամանակ»
Նկատենք, որ հայեցակարգի հիմնավորումները շատ ընդհանրություններ ունեն Հայաստանում ռուսաց լեզվի կարեւորության մասին Անաստաս Միկոյանի՝ 1937 թ. արտասանած ճառի հետ
Էդվարդ Նալբանդյանը՝ տարածքների վերադարձի վերաբերյալ իր հայտարարության մասին. «Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից» (Տեսանյութ)
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ամերիկայի ձայն»-ի հարցերին Հարց. Պարո՛ն նախարար, Հայաստան-Սփյուռք համաժողովին Ձեր ելույթում անդրադարձաք ղարաբաղյան հակամարտությանը և խոսեցիք որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ առաջացրեց։ Խնդրեմ ավելի հանգամանալից ներկայացնեիք, թե ինչ ի նկատի ունեիք։ Պատասխան. Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների
Միխեիլ Գիորգաձեի պարզաբանումը՝ Օձունի և Ախթալայի վանական համալիրները «վրացական հուշարձաններ» անվանելու առնչությամբ
«Ինձ թվում է՝ տեխնիկական վրիպակ է եղել, մեր նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի լրատվամիջոցներին, և սխալն արդեն ուղղված է։ Հարցը սպառված է»,- Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի պատասխանն էր Հայաստանի լրագրողներին, որոնք հետաքրքրվեցին Վրաստանի որոշ լրատվամիջոցներում նախարարի այցից առաջ տարածված տեղեկությամբ, թե նա « Հայաստանում այցելելու է վրացական հուշարձաններ՝ Օձունի և Ախթալայի
Նյու Յորքում Էրդողանի ելույթի ժամանակ բողոքի ցույց է սկսվել (տեսանյութ)
Նյու Յորքի Marriott Marquis հյուրանոցում թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի միջոցառմանը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ բողոքի ցույց է տեղի ունեցել, որին հաջորդել է ծեծկռտուք, գրում է The New York Times-ը: «Դու ահաբեկիչ ես: Կորի՛ր մեր երկրից»,- Թուրքիայի նախագահի ելույթի ժամանակ բղավել է ցուցարարներից մեկը: Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք: Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել
Տիգրան Մանսուրյան. «Մենք գիտեինք, թե ցավն է միայն միավորում»
Ցավը մեր ամբողջ հաղթանակն ապահոված զինվորների զոհողությունն է, որ, ահավասիկ, սայլակների մեջ են:


















































