Օրվա լրահոսը

Ցույց Բաքվում Մանե Թանդիլյանի եւ Արմեն Աշոտյանի դեմ՝ «Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անհապաղ լքեն Բաքուն» կարգախոսներով

Բացի այդ, ցույցի մասնակիցները ոտնակոխ են արել հայկական դրոշը, փորձել այրել այն, սակայն դա կանխվել է ոստիկանության աշխատակցների կողմից: Ավելի ուշ իրավապահները դուրս են տարել ցույցի մասնակիցներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԱԸ “Մաքուր տուն” անշարժ գույքի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներկայացնում են նոր ապահովագրական պրոդուկտ՝ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրություն: «Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտով անշարժ գույքը կապահովագրվի հետևյալ ռիսկերից. ներքին հարդարանքի և/կամ ինժեներական սարքավորումների վնասումը հրդեհի, պայթյունի, կայծակի, տրանսպորտային միջոցների վրաերթի և/կամ կենդանու հետ բախման, ապահովագրության օբյեկտի վրա թռչող սարքերի, դրանց մասերի, բեռի և/կամ ծառերի վայր ընկնելու արդյունքում: անձանց(հարևանների) կյանքին, առողջությանը և/կամ գույքին վնասի պատճառումը հրդեհի, պայթյունի, ջրի արտահոսքի և այլն: «Մաքուր տուն» փաթեթի արժեքը կազմում է 13.500 ՀՀ դրամ, ընդհանուր ապահովագրական գումարը 1.000.000 ՀՀ դրամ: Բոլոր նրանց, ով ձեռք

Զինված ապստամբության գաղափարն ինձ խորթ է. Նարինե Դիլբարյանը` Ժիրայր Սեֆիլյանի կոչի մասին

Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ եթե պատրաստ լիներ ապստամբություն գլխավորել, ինքը կաներ այդ կոչը

«Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել  նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը եւ Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Էդուարդ Շարմազանովը, ողջունելով

Կաթողիկոսը մտահոգությամբ բարձրաձայնեց Վրաստանում խոնարհված և փլուզման եզրին գտնվող մի շարք եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք ցուցաբերելու անհրաժեշտությունը

Վեհափառ Հայրապետը նախարարից հետաքրքրվեց նաև Համայն Վրաստանի Իլյա Բ Պատրիարք-Կաթողիկոսի առողջական վիճակով` փոխանցելով Նորին Սրբությանն իր ողջույններն ու բարեմաղթանքները:

Սիրանուշ Խաչատրյանը խոստացավ համայնքի ղեկավարի խնդրանք-ցանկությունը հայտնել Գրենոբլի հայ համայնքին և ստանալ նրանց աջակցությունը

Սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում անցկացվեց Հայաստան-Սփյուռք համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայ պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էր Գրենոբլի հայ մշակույթի տան նախագահ Սիրանուշ Խաչատրյանը: Սիրանուշը նախորդ անգամ Սևան էր այցելել 2016թ. օգոստոսին Գրենոբլ Գոսպել Սինգերս երգչախմբի հետ. նա նաև երգչախմբի մասնակից է: Այս անգամվա այցը Սևան ուներ մի քանի շարժառիթ. նախ` ծանոթանալ

Պյոտր Սվիտալսկու տարակուսանքն է առաջացրել Էդ. Նալբանդյանի հրապարակած ցանկը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը`Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլի մասին

«Իսրայելը Լապշինի բերանով նախազգուշական մեսիջներ է հղում Բաքվին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական բանտից օրերս դուրս եկած բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումներին, որով նա բացահայտումներ է կատարում Ադրբեջանում իր ազատազրկման օրերի վերաբերյալ, ասաց․«Նախ՝ առաջինը Լապշինը բացահայտեց ադրբեջանական պետության ֆաշիստական բնույթը։ Դա շատ կարևոր է մեզ համար: Շատ դեպքերում Արևմուտքում մեզ ասում են՝ դուք նույն տարածաշրջանում եք ապրում և անպայման իրար

Պյոտր Սվիտալսկին դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը հավատում է Հայաստանի լավ ապագային

Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ եւ քսենոֆոբիայով

Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել նաեւ Azerbajan: childhood in hate աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության եւ ատելության քարոզչությունն Ադրբեջանում: 

Ովքեր էին մասնակցում «Ժառանգության» 15-ամյակին. Սեյրան Օհանյանն ու Օսկանյանը հրավեր են ստացել՝ չեն եկել (ֆոտոշարք)

Հարցին՝ ՀՀԿ-ին հրավիրե՞լ էիք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես հրավիրել էի ՀՀԿ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, անձամբ հրավեր էի ուղարկել»: Թե ինչու հրավերը նախագահը չի ընդունել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի:

«Հակախորհրդայինները»՝ Ազգային գրադարանում

Ցուցահանդեսը ներկայացնում է նաեւ 1927-33 թվականները, այս ժամանակաշրջանի մասին դասագրքերը լռում են. Հրանուշ Խառատյան

«Պատրաստ ենք ամեն ինչ անել, որ Սերժ Սարգսյանի մենիշխանության շարունակությունը տեղի չունենա». Րաֆֆի Հովհաննիսյան

Այդ հիասթափությունը, հուսախաբությունը, եթե ես եմ պատճառել որեւէ մեկին, ներողություն եմ խնդրում: Բայց ես ձեզանից մեկն եմ, ես էլ ապրում եմ այդ նույն հիասթափությունը, մեկ-մեկ՝ անհուսությունը, բայց հետո զարթնում եմ եւ ասում եմ՝ սա նոր օր է եւ պիտի իմաստավորենք այդ օրը:

Շուշան Սարգսյանի «Навсегда» երգը հաղթանակ բերեց Սյուզաննա Մելքոնյանին «Նոր Ալիք 2017» միջազգային մրցույթում

Ազգությամբ հայ, արտերկրում բնակվող, բազմաթիվ արտասահմանյան աստղերի հետ համագործակցող տաղանդավոր ու հայտնի կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Навсегда» երգը ՝ խոսքերի հեղինակ՝ Նատալիա Ռոստովա, հաղթանակ բերեց Սյուզաննա Մելքոնյանին «Նոր Ալիք 2017» միջազգային մրցույթում: «Навсегда» երգի կատարումը Սյուզաննա Մելքոնյանին բերեց ամենաբարձր միավորները, որն էլ ապահովվեց վերջինիս երկրորդ պատվավոր հորիզոնականը: Այս հաղթանակին իր առանձնահատուկ և հսկայածավալ ներդրումն ունեցավ նաև

Սերժ Թանկյանի գործընկերները Հայաստանում են

Authenitic Light Orcestra էթնո- ջազ խմբի երաժիշտները հանդես կգան «Մեր խոստումը» համերգ-ներկայացման շրջանակում Աշխարհում վաղուց ընդունված ձեւաչափ է մշակութային փակ միջոցառումների անցկացումը, որը հայաստանյան իրականությունում «ինտեգրվել» է խորհրդային տարիներից: «Առավոտին» հայտնի դարձավ, որ այսօր Ազգային օպերային թատրոնում կայանալիք նման միջոցառումը անդրադարձ է ամերիկացի կինոռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմին: Երեկոն կրում է «Մեր

Լեւոն Մկրտչյան. «Եթե մեզ օտար լեզու պետք չէ, եկեք բարբառով խոսենք»

Ես պատասխանատվությունից չեմ խուսափում

«Սեֆիլյանի եւ մյուսների գործ». պարզվել է՝ ավտոտնակում պահված «վեշը» զենք է (Տեսանյութ)

Վկան ասաց, որ ճանաչում է նաեւ գործով ամբաստանյալներ Գալուստ Գրիգորյանին եւ Ներսես Պողոսյանին

Հայտնաբերվել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը (Տեսանյութ)

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը: Ռաֆիկ Խաչատրյանը ձերբակալված է: Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Ի՞նչ անի Իլհամ Ալիեւը

«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ավելի քան անհեթեթ են: Եթե Ալիեւ կրտսերն այդ տարիներին Ստամբուլում զբաղված չլիներ միլիոններ կուտակելով, լիներ Ադրբեջանում եւ մասնակից լիներ այդ դեպքերին, դժվար թե նման անհեթեթ հայտարարություններ աներ եւ մեղադրեր ՀՀ իշխանություններին, ՀՀ նախագահին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրեց

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձը եղել է պատվիրված. հարուցվել է նոր քրեական գործ

Դատապարտյալներից մեկը՝ 36-ամյա տղամարդը, ում պատվիրված է եղել կալանավորի սպանությունը, մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալին ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։ Ապա բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պարանոցի և դեմքի շրջանում կտրված վերքերի ձևով պատճառելով մարմնական վնասվածքներ:

Չեմպիոններ, ծանրորդները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով

Անկախության տոնի առթիվ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Թովմասյանը արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևների Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած

Գրեմ Ջոնսոնը տեղեկացրել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի տարածքում նավթի և գազի արդյունահանման հեռանկարով

Նավթի և գազի հետախուզական աշխատանքներ իրականացնելիս առաջնային են լինելու բնապահպանական նորմերը

«Հըմի չե՞ս զզվի քեզնից, որ 2-րդ աղջիկն ունեցար»

«Հղի ունեինք՝ 2 աղջիկ ուներ, 3-րդին էր սպասում: Մի օր եկավ ասաց, թե՝ ինձ հաշվառումից հանեք, էլ հղի չեմ, ընդհատել եմ, էլի աղջիկ էր: Ամուսինս ասեց՝ մեզ պետք չի, հանես, նոր կգաս մոտս՝ Ռուսաստան», «Ախալքալաքից մի կին կար, 3 տարի մոտս բուժվում էր անպտղությունից, հետո վերջապես հղիացավ, իմացան աղջիկ էր՝ ընդհատեցին»,  «Մի կին կար, ահագին

Մադրիդյան սկզբունքներով բանակցությունները շարունակելու դեպքում որևէ հույս չկա, որ արդյունքն այլ կլինի, քան մեկ այլ պատերազմը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ըստ քաղաքագետի`երկու նախագահների՝ ՄԱԿ-ում հնչեցրած ելույթներից հետո երևաց, որ ոչ միայն հույս չկա բանակցային գործընթացի հաջողության, այլև այն վերսկսելու և տրամաբանական հունի մեջ դնելու:

Հոգեբուժարանները կօպտիմալացնեն 

Կառավարությունը որոշել է օպտիմալացնել հոգեբուժարանները: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը կառավարությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկում է «Նորք» հոգեբուժական կենտրոնը, որը գործում է 100 տոկոս պետական բաժնեմասով, միավորել կրկին 100 տոկոս պետական բաժնեմասով աշխատող «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ, ինչի արդյունքում կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ այն եւս լինելու է 100 տոկոս պետական

Բաքվում հայկական պատվիրակության ասուլիսից հետո «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել

Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը

Գործադիրի որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է սկսել նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակների» (Smart Wallet) արտադրություն։ Նախատեսվում է, որ 2018թ.-ին արտահանման ծավալները կկազմեն մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում`  շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Սինգապուր և այլն։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք

Արա լեռան լանջին իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ: Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր:

Տխրահռչակ ակտիվիստի գործով երկու ամիս անցկացրեց քրեակատարողական հիմնարկում

Մինչ Բաքվում հայտնվելը երբեմնի ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որը դրվել էր Դավիթ Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում: Ըստ տուժողի կարգավիճակում հայտնվածի, 2015թ. ապրիլի 22-ին 077-02-18-55 բջջային հեռախոսահամարով իրեն է զանգել նախկինում անծանոթ Դավիթ Սիմոնյանը, ներկայացել է Տիգրան անունով եւ առաջարկել է իրենից գնել «Սամսունգ» մոդելի դյուրակիր համակարգիչ՝ 60.000 ՀՀ դրամ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային առանձին շրջաններում` երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 23-24-ը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031