Օրվա լրահոսը

ԱՍԵԿՈՍԵ

Երբեմն պետք է ամբողջ աշխարհն անցնես, որպեսզի հասկանաս, որ գանձը քո տան մոտ էր թաղված:  ՊԱՈԼՈ ԿՈԵԼԻՈ

Սեպտեմբերի 21-ի «գլխավոր թեման»

Երբ գալիս է սեպտեմբերի 21-ը, «բարձրաշխարհիկ» հասարակության մեջ քննարկման թեմա չեն դառնում անկախությունը եւ մեր անցած ճանապարհի ձեռքբերումները, սխալները, ձախողումները, դասերը եւ այլն: Եթե նույնիսկ դրանք քննարկվում են, ապա խոսքը սովորաբար սահմանափակվում է «բա մեզ պե՞տք էր էս անկախությունը» դժգոհ բացականչությամբ: Բայց պարզվում է, որ ամենակարեւոր թեման այն է, թե ով ինչով պարգեւատրվեց, եւ արդյոք

ԵՊԲՀ ռեկտորը ապրիլյան պատերազմում վիրավորված հայորդիներին. «Խոնարհվում եմ ձեր եւ հայ բոլոր զինվորների առջեւ»

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր թիվ 1 համալսարանական հիվանդանոցում Անկախության տարեդարձի առիթով շնորհավորելով այստեղ բուժում ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին՝ նշեց. «Այսօր մեր ամենաարժանապատիվ տոնն է: Այն խորհրդանշում է, որ ժողովուրդը վերականգնել է իր պետականությունը, որ մենք կարող ենք աշխատել մեր հայրենիքում, սիրել այն, պաշտպանել ու արժանապատվորեն աշխարհին ներկայանալ մեր հաջողություններով: Մերօրյա սիրելի հերոսներ, այսօր

Գագիկ Գինոսյան. «Անկախության տոնը կարելի է նշել երկու տեղ՝ Եռաբլուրում եւ արցախյան ու ապրիլյան պատերազմի մասնակից տղաների շրջապատում»

Հայաստանի Անկախության օրը ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում նշեցին քառօրյա պատերազմում վիրավորված եւ այստեղ բուժում ստացող զինվորների հետ: Մերօրյա հերոսներին շնորհավորելու եկել էին հասարակական եւ մշակույթի գործիչներ՝ համոզմունքով, որ Հայրենիքը պաշտպանելու համար ամենաթանկը՝ առողջությունը, զոհած տղաներն ամենից լավ գիտեն Անկախության գինը եւ հենց նրանք պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի

«Դեմ առ դեմ». Նարեկ Սամսոնյան-Հայկ Մամիջանյան

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12. 00-ին Aravot.am կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Քննարկման թեման է՝ անկախության ձեռքբերումները եւ կորուստները երիտասարդների  աչքերով: Հաղորդման հյուրերն են «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը: Հաղորդումը վարում է Նելլի Գրիգորյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

Անկախության օրը Իջեւանում Աշոտ Երկաթի արձանը տեղադրվեց

Տավուշի մարզկենտրոնում տոնը նշվեց հավուր պատշաճի

Մարիաննա Գրիգորյան. «Մարդիկ զարմացած էին, որ կարելի է նման գործունեություն ծավալել եւ ողջ մնալ»

Medialab.am-ն այսօր Անկախության օրը նշեց յուրովի՝ Մաշտոցի անվան պուրակում կազմակերպելով քաղաքական ծաղրանկարների բաց ցուցադրություն: «Ասում են՝ ընտանիքի/երկրի ներքին խնդիրները կեղտոտ սպիտակեղեն են, որն ուրիշներին ցուցադրել ընդունելի չէ: Մենք համոզված ենք, որ թաքցրած կեղտոտ սպիտակեղենը վնաս կարող է պատճառել: Խնդիրներից ազատվելու լավագույն միջոցը դրանք ընդունելն ու լուծումներ փնտրելն է», – ասվում է Medialab.am-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում նշում են ՀՀ Անկախության տոնը

«Առավոտի» կողմից նշենք, որ դատելով հրապարակված լուսանկարից՝ հայ պատվիրակները Բաքվում մեր տոնը նշել են արցախյան թթի օղիով ու գինիով:

Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդան»՝ Երևանի Աբովյան փողոցում

Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարներ Արմեն Ամիրյանը և Միխեիլ Գիորգաձեն, Փարաջանով թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և հագուստի ոճաբան Արամ Նիկոլյանը Երևանի կենտրոնում՝ Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի շենքի արտաքին պատին, այսօր կատարեցին Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի բացումը։ «Խորհրդանշական է, որ երկար տարիներ անազատության մեջ գտնված, բայց միշտ ազատ մտածողություն ունեցած արվեստագետի գործի

«Վանաձոր-Քիմպրոմում» ապամոտաժում են իրականացնում

Այսօր «Վանաձոր-Քիմպրոմի» տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել: Տարածքում աշխատել է վերամբարձ կռունկը: Քիմպրոմի նախկին աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ գործարանի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ ամեն օր են կատարվում. «Էս օրն առանձնահատուկ չէ, միշտ էլ ապամոնտաժման աշխատանքներ տանում են»: Նրանք ասացին, որ գաղափար անգամ չունեն, թե ապամոնտաժումն ու՞մ կողմից է իրականացվում եւ այդ գումարներն ու՞ր են

Լեւոն Արոնյանը Անկախության օրը հիանալի նվեր մատուցեց

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթանակը Լեւոն Արոնյանին անասելի ծանր տրվեց: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ թե դասական, թե  25, թե 10 ,թե 5 րոպեանոց երկուական պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաղթողին որոշելու համար անցկացվեց «արմագեդոնը», որտեղ սպիտակներին հաղթանակի համար տրվում էր հինգ րոպե, սեւերին՝ չորս: Սակայն ոչ-ոքին եզրափակչի ուղեգիր տալիս էր սեւերով խաղացողին: Հենց այս

Գուսան Հայկազուն. «Լավագույն տղերքը Հայաստանում մնացողներն են»

Սահմանամերձ Նոյեմբերյանում կայացավ տոնական միջոցառում

Ինձ պետք չի, որ Հայաստանում այսինչը, կամ այնինչը ներդրում անի․ Խաչատուր Սուքիասյան (Տեսանյութ). «1in.am»

Այսօր ունենք հզոր, կազմակերպված բանակ, բայց իր թերություններով, ինչպես՝ տնտեսությունը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գործարար Խաչատուր Սուքիասյանը: «Բացթողումներ շատ կան, բայց բավականին խորքային բարեփոխումներ են իրականացվել, մեծ աշխատանք է կատարվել: Ապրիլյան պատերազմից հետո մեր տնտեսությունը անկում ապրեց»,- ասաց Սուքիասյանը: Անդրադառնալով Կարեն Կարապետյանի մեկամյա կառավարմանը, նշեց, որ կարևորում է՝ երկրում մթնոլորտ փոխվի, հավասար

«Ուզում ես, որ քո երկրի ղեկավարությունը ունենա բարձր ճաշակ, տխրում ես նրանից, ինչը նրանք խրախուսում են»

«Ռաբիս ու ռեստորանային երգիչներին բերել հրապարակ ու ներկայացնել խրախուսանքի արժանի վարքագիծ, ուղղակի անթույլատրելի է»

«Մենք ցավագին ենք ընդունում բնակչության արտահոսքի փաստը և ճիշտ ենք անում». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

ՄԱԿ-ում Թրամփի հարձակումն Իրանի վրա կարող է հակառակ էֆեկտն ունենալ. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային համաձայնագրի թեմայով պաթետիկ հարձակումներն Իրանի վրա կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ, մասնավորապես կարեկցանք առաջացնել Իրանի կառավարության նկատմամբ, գրում է The New York Times-ը: «Ոմանք պնդում են, որ երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Թրամփի պատերազմական ճառի  և չորեքշաբթի Իրանի նախագահ Հասան Ռուհանիի առավել չափավոր ելույթի միջև կոնտրաստը Իրանին անսպասելի առավելություն է տվել.

Յուրի Ջորկայեֆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը (Ֆրանսիա) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հռչակված Ջորկայեֆը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ջորկայեֆի որդին՝ Օգան Ջորկայեֆը, ով հանդես է գալիս ֆրանսիական «Նանտ»-ում, հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական:

Շարքից դուրս եկած գազելները՝ Երեւան-Վայք երթուղում

Կիսաքանդ գազելների անսարքությունը երեւան է գալիս Քյարքիի ոլորաններում

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ: Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր

Թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

ՀՀ եւ Իրաքի արտգործնախարարներն անդրադարձել են հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային հարցերի

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրաքի արտաքին գործերի նախարարի հետ

«ՀՀ իշխանությունը ի ցույց է դնում, որ իրական անկախությունը ՀՀ պետական գերատեսչություններ դեռ չի մտել»

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի հայտարարությունը

«Մենք բախտ ունեցանք այդ սերունդը լինել». «Ա1+»

ՀԱԿ-ը նշեց Անկախության տոնը

«Կոչումը համով կոնֆետն է, լավ բալիկ եմ, լավ եմ ինձ պահել, կակա են ինձ տալիս». Լալա Մնացականյան

«Սկսել ենք զբաղվել նրանով, որ մեզ նախագահը շատ սիրի, որ մեզ կոչում տա». Լալա Մնացականյանը՝ նախագահի շնորհած կոչումների մասին

Այսօր այս դահլիճում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց վաստակն ունեն մեր երկրի զարգացման գործում. Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի ու

Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովվեցրել է ամերիկացի կոնգրեսականների այցը Արցախ

«Ուսումնասիրության ավարտից հետո նրանց նկատմամբ կձեռնարկվեն համապատասխան անհրաժեշտ քայլեր»,- ասել է Հաջիևը:

Ամերիկյան կողմը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը (Տեսանյութ)

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները վերահաստատեցին ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

«Կնոջս աշխատանքի պայմանագիրը «ներողություն ենք խնդրում» ակցիայից հետո խզեցին, և իր պարի խումբը ցրվեց». Ուֆուկ Ուրազ

Թուրք մտավորականները, քաղաքական, հասարակական գործիչները վստահեցնում են` իրենք այն զանգվածն ենք ներկայացնում, որն ուզում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում

Գալուստ Սահակյանը՝ ժողովրդին. «Եթե չի զգում էդ ամեն ինչը, կարող է թողի՝ գնա» (Տեսանյութ). «Ա1+»

Անկախության փոխարեն, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի, հայ ժողովուրդը մտածում է այն մասին, որ որդիներին դարձնի մեծահարուստ, գիտնական, ինժեներ. «Չմտածելով՝ եթե մեր որդիները պետություն չունեցան՝ էդ ինչ-որ ունեն երկրորդական տեղում են գտնվում»: Անկախ երկրում շատ բան է արվում ժողովրդի համար,-նկատում է խորհրդարանի նախկին խոսնակը: Ժողովուրդը պիտի որ դա զգա. «Եթե չի զգում էդ ամեն ինչը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031