Օրվա լրահոսը

Ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը՝ ԽՍՀՄ տարիներին քանդված կամարաշարի վերականգնմամբ (Տեսանյութ)

Երևան, 15 օգոստոսի 2017թ. — Հաշված օրեր են մնացել մինչ Օձունի վերածնունդ ծրագրի ավարտը: Սկսած 2011 թվականից փլուզման վտանգի առջև կանգնած Լոռվա թագուհին նոր շունչ ստացավ: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ Հայաստանում երբևէ չէին կիրառվել, լուծումներ, որոնք հուշարձանների վերականգնման հարցում աննախադեպ էին ամբողջ հետխորհրդային տարածքում: Շինարարական ներգործությունը չպե՛տք է խաթարի պատմաճարտարապետական հուշարձանի տեսքը: Սա

16-ամյա Էդգարը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ. սեպտեմբերի 1-ին այն կգործարկվի

Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Էդգար Պողոսյանը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Վեբ հարթակում նա պատրաստել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ։ Եվ այժմ Էդգարը սպասում է սեպտեմբերի 1-ին իր դպրոցում իր ստեղծած պրոդուկտը գործարկելու համար։ Էդգար Պողոսյանը Սիսիանի ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է։ Ծրագրավորման առաջին քայլերը սովորել է 2015թ. քաղաքի մեծահասակների

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը

Կախված զինծառայողը երեկ էր փախել բանակից. Ազիզ Թամոյան

Ծառայության էր մեկնել 20 օր առաջ

Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Աբաս Ալոյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները: 2017 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում:

«Վահանին խփել են, ինքն էլ դանակով է խփել». Պատանի լրագրողների դպրոցում սպանության գործով վկա

Վկայի խոսքով՝ Վահան Ղազարյանը ծանր, լարված վիճակում էր, վրան կապտուկներ կային, անընդհատ ծխում էր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 3-4 աստիճանով, 18-ին նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Օգոստոսի

ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ

Պայթյուն Ֆանտան գյուղում. մեկ անձ մահացել է, մեկը՝ ստացել վնասվածքներ. Հարուցվել է քրեական գործ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆանտան գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։ 2017 թվականի օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ճանապարհին ինչ -որ բան է պայթել, որի հետևանքով կա զոհ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել դեպքի վայրի զննություն։ Նախնական տվյալներով՝

«Արտգործնախարարների հանդիպումը դեռ չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի խուսանավի ստանձնած պարտավորություններից». Նարեկ Մինասյան

«Առանց համապատասխան փոխվստահության մթնոլորտի ձևավորման՝ քաղաքական բանակցություններում որևէ առաջընթաց ակնկալելն անիրատեսական է»,-ասում է քաղաքագետը

Չի բացառվում, որ ՀՀ-ում ռուսական մեքենաներ հավաքեն

Վազգեն Սաֆարյանն ասաց, որ տարիներ առաջ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Հայաստանում պետք է «Վոլգա» արտադրեն: Նրա խոսքերով՝ «2000-ին ես խոսել եմ Գորկու ավտոգործարանի  տնօրինության հետ, մենք այն ժամանակ պայմանավորվալ  էինք, որ այստեղ ԳԱԶ մակնիշի մեքենաներ՝ Վոլգաներ հավաքեինք: Մենք պետք  է կարողանայինք օրական 250 մեքենա հավաքել, բայց դրանք իրացման խնդիր կար»:

Հայաստանը ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ պատրաստվում է արդյունաբերական միասնական քաղաքականության անցնել

Վազգեն Սաֆարյանը նշեց, որ այսօր ՌԴ-ն կորցրել է իր արդյունաբերական ներուժի 50 տոկոսը, Հայաստանը 90 տոկոսն է կորցրել, եւ ՌԴ-ում մոտեցում կա, արդեն հայտնի ակադեմիկոսներ հայտարարություններ են անում, որ «ՌԴ-ն պետք է գնա նոր ինդուստրիալիզացիայի քաղաքականություն իրականացնելու ճանապարհով»:

«Լոլոյի Էդոյի» վրա կրակած անձի ինքնությունը դեռեւս պարզ չէ

Երեկ ժամը 21:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Տուժող Էդմոն Հարությունյանը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Լոլոյի Էդոն» է: Դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 64 շենքի հարակից տարածքում: Է. Հարությունյանը վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Բժշկական կենտրոնից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հիվանդին անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է

Կատարվում է քննություն՝ Արագածոտնի մարզում մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ: 2017թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2017թ. հունիս ամսից իր՝ 11.04.2017թ. ծնված նորածին երեխայի հետ գտնվել է Զովասար գյուղի արոտավայրերում՝ անասունները պահելու նպատակով: 2017թ. հուլիսի 7-ի վաղ առավոտյան՝

Արգելագոտու պատի տակից հայտնաբերվել է 1 հատ կպչուն ժապավենով պատված փաթեթ

Օգոստոսի 14-ին`ժամը 21:30-ի սահմաններում, «Հրազդան«» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս թիվ 3 պահակետի արգելագոտու պատի տակից հայտնաբերել են 1 հատ կպչուն ժապավենով պատված փաթեթ, որի մեջ առկա է եղել «Պրեգաբալին» գրառմամբ 45 դեղին գույնի դեղահաբ, 32.2 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն զանգված, 7 գրամ գորշ գույնի կոշտ զանգված և ներարկիչ`8 մլգ. թափանցիկ հեղուկով լցված: Հայտնաբերվածն ուղարկվել

Գյումրիում կամրջից ընկած ու մահացած տղամարդը բժշկական քոլեջի տնօրենի եղբայրն է

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում մահամերձ վիճակում՝ բազմաթիվ կոտրվածքներով եւ տրավմատիկ շոկով Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել 1958 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Մ.-ն, որը մահացել էր։ Տղամարդը վայր էր ընկել Գյումրու 50-ամյակի կամուրջից՝ 30-35 մետր բարձրությունից։ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին հայտնեցին, որ առավոտյան ժամը 9․10

Հրդեհաշիջող օդանավը կիրականացնի նաև 3-րդ թռիչքը

Այս պահին ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարության մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացնում Խոսրովի պետական արգելանոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները: Այս պահին ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվում է՝ պատրաստվելով 3-րդ թռիչքին:   ՀՀ ԱԻՆ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանդիպել են Գերմանիայի դեսպանի հետ

Իրանի խորհրդարանի հայազգի ներկայացուցիչ Ջորջիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Իրանում հայերն ունեն քաղաքական և դավանական ազատություններ: Այս մասին, ինչպես գրում է IRNA գործակալությունը, Աբրահամյանն ասել է Իրանում Գերմանիայի դեսպան Միխայել Քլոր-Բերթխոլդի հետ հանդիպմանը, որին մանսակցել է Մեջլիսի ևս մեկ հայազգի պատգամավոր՝ Կարեն Խանլարին: Անդրադառնալով Իրանի և «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրին՝ Աբրահամյանն ասել է որ

Հրդեհի գործով կասկածյալ չկա. «Հայկական ժամանակ»

Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները երեկ վերսկսվել են վաղ առավոտից, հրդեհը չորրորդ օրն էր՝ չէր հաջողվում հանգցնել։ Օգոստոսի 10-ի երեկոյան ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզում Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք։ Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ,

Մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանին ուղղված սպառնալիքը քրեորեն պատժելի է և անթույլատրելի. ՄԻՊ

Հելսինկյան ասոցիացիան հանդես է եկել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ անձնական բնույթի սպառնալիքների և հետապնդումների մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է, թե փաստաբանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին: Մասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանի նկատմամբ հատկապես այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում անթույլատրելի է և քրեորեն պատժելի:

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված բազմադրվագ հանցագործությունների` բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու փաստերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների նոր հանգամանքներ, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել են երեք քրեական գործեր: Այսպես, վերը նշված բազմադրված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով

Աշոտ Ղուլյանն ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 15-ին ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու Մալին-Բրյուսել ավագ թեմի օժանդակ եպիսկոպոս Ժան Քոկորոլսին ու նրան ուղեկցող հոգեւորականներին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են Բելգիա-Արցախ կապերի ընդլայնմանը, հոգեւոր ոլորտին, դրա օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր:   ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն

Փորձում են բիզնեսը խլել գործարարից. «Հայկական ժամանակ»

Երեւան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգնել։ Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ արհեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տանեն սնանկության եւ տիրանան դրան։ 2001 թվականին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկելուց բացի, ուղեւորափոխադրում է իրականացնում Երեւան-Արմավիր ուղղությամբ։ Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հասնում

Ծառի տակ հայտնաբերված նորածինը գանգուղեղային տրավմայով է տեղափոխվել հիվանդանոց

Բժիշկներն ասում են՝ տրավման կամ ծանր ծննդաբերության հետեւանք է,  կամ ընկնելու. գյուղապետ

Ողբերգական դեպք Գյումրիում․ բժիշկներին չհաջողվեց փրկել  կամրջից նետված 60-ամյա տղամարդու կյանքը (Ֆոտոշարք)

  Այսօր առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում մահամերձ վիճակում Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել 1958 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Մ.-ն: Սամվել Մ.-ի մոտ ախտորոշվել են բազմաթիվ կոտրվածքներ եւ տրավմատիկ շոկ: Վերջինիս վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, եւ նա մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Գյումրի բժշկական կենտրոնի լրատվական բաժնից։ Տղամարդը ցած է նետվել

Հայաստանի վրա սանկցիաները քիչ կազդեն. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ օգոստոսի 2-ից նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրենք է ընդունել։ Այդ պատժամիջոցներն ուղղված են լինելու Ռուսաստանի նավթագազային սեկտորի եւ բանկային համակարգի դեմ։ Ի թիվս այլ միջոցառումների, ԱՄՆ նախագահն արգելում է մեղմել Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցները։ Նկատենք, որ Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի քայլը՝ նշելով, որ դա կարող է

Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա

Օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Ժամը 09:51-ի դրությամբ` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության 1 ջրատար ավտոմեքենա իրականացնում է հերթապահություն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին, տարածման վտանգ այլևս չկա:   ՀՀ ԱԻՆ      

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031