Օրվա լրահոսը

Ինչ անակնկալներ են սպասվում կառավարության կազմում. «Հայոց աշխարհ»

Գործադիրի առաջիկա նիստում Կ.Կարապետյանի գլխավորած կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին. Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը

Այս ընտրություններում Հ.Յ. Դաշնակցության արձանագրած նկատելի առաջընթացը պարտավորեցնող է։

ԱԱԾ-ի հասցեն էլ միայն իրենը չէ՝ հաշվառված են 9 հոգի

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, ըստ որոնց՝ պարզվում է, որ բնակիչներ են հաշվառված նաեւ Նալբանդյան 104 հասցեում: Հիշեցնենք՝ այն ընդունված է համարել Ազգային անվտանգության ծառայության հասցե:

Լավ, ո՞նց է, որ գրեթե 30 հազար դիտորդները «կրկնաքվեարկման» կասկածներ չունեցան, իսկ ահա, ՕՐՕ-ն մեկեն «կասկածեց». «Հայոց աշխարհ»

Նկատենք, որ այս դաշինքը, ինչպես ընտրությունների մյուս մասնակիցները, ենթադրվում է, որ ունեցել են իրենց վստահված անձինք, թերեւս բոլոր ընտրատեղամասերում: Նրանք իրենց «կասկածներում» նշած քանի՞ կոնկրետ փաստ են արձանագրել:

Բարոյական հստակ կողմնորոշում ունեն՝ վերցնում են գումարն ու ազնվորեն գնում, ձայնը տալիս այն ուժին, որն իրենց կաշառել է. Վահան Արծրունի. «Ժողովուրդ»

Բայց արտիստը խոնարհվում է բեմից եւ հետո չպետք է մոռանա, որ դա համերգ չէ, այլ կուսակցական հավաք, եւ նա այդ հավաքի ժամանակ ոչ թե խոնարհվեց, այլ «կզեց»։

Քիմիական հարձակում՝ Սիրիայում. կան տասնյակ զոհեր

Սիրիայի Իդլիբ մարզում ենթադրյալ քիմիական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, այդ թվում՝ 20 երեխա և 17 կին:  Մարդու իրավունքների հարցով մոնիթորինգի սիրիական կենտրոնը նախազգուշացրել է, որ զոհերի թիվը կմեծանա, քանի որ շատ մարդիկ մինչև հիմա համարվում են անհետ կորած: Իդլիբի Խան Շեյխուն քաղաքի ռմբակոծման է ենթարկվել ապրիլի 4-ին: Սիրիացի ակտիվիստների փոխանցմամբ՝ ավիահարվածն

«Այս ընտրությունները պատասխանատվության ընտրություն էին». Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գնահատմամբ` ապրիլի երկուսին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը՝ ի դեմս քաղաքական ուժերի եւ քաղաքացիների, ունի առաջ շարժվելու թե՛ հնարավորություն, թե՛ ցանկություն եւ թե՛ կամք: Մեր քաղաքացիներն ու քաղաքական ուժերն ընտրությունների միջոցով կարողացան վստահորեն իրացնել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ, ավելի անվտանգ եւ ավելի զարգացած պետություն

«Իգլայի» գործ. «Մեղադրանքներ են հնչեցնում, թե ես պայթուցիկ սարք եմ բերել եւ ցանկացել եմ այդ սարքով պայթեցնել երկրի նախագահի ինքնաթիռը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտնեց, որ մարտի 24-ից մինչ օրս իր պաշտպանյալի մասով որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։ Ավելին՝ պաշտպանից տեղեկացանք, որ նա ապրիլի 3-ին գնացել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ հանդիպել իր պաշտպանյալի հետ. «Սանասար Բաղդասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն վերջինս խոսք է ուղղել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից, որը

Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար

Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի, ամառային հանգիստ կազմակերպող և բնակչության սպասարկում իրականացնող կազմակերպություններին, մանկական դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տեղեկացնում է մի շարք միջոցառումների և կանոնների մասին, որոնց իրականացումն ու պահպանումն անհրաժեշտ է աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար. – խուսափել կրեմային

«Մարդիկ չեն ներում իրենց հույս ներշնչած եւ հուսախաբ արած քաղաքական գործիչներին». Անուշ Սեդրակյան. «Հրապարակ»

««Ելք»-ն էլ է անում բավականաչափ պոպուլիստական հայտարարություններ, բայց դա անում է ավելի զուսպ, եւ դա գնահատվում է ընտրողի կողմից։

Դանիել Իոաննիսյան. Տեղամասերում զանգվածային դեպքեր չեն նկատվել, սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չէ. «Հայկական ժամանակ»

Պետք է արձանագրել, որ ի տարբերություն 2013 թվականի նախագահական ընտրությունների եւ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի, այս ընտրությունների ժամանակ դիտորդների կողմից չարձանագրվեցին լցոնումներ կամ զանգվածային կրկնաքվեարկություններ (բացակայողների փոխարեն քվեարկություններ)։ Ու թեեւ ընտրողների ստորագրություններով ցուցակները միմիայն երեկ էին հրապարակվել եւ միգուցե դեռեւս գտնվեն բացակայող քաղաքացիների անունների դիմաց ստորագրություններ, սակայն տեղամասերում զանգվածային դեպքեր չեն նկատվել։ Դիտորդները չեն նկատել

Մրցույթը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյա տարեդարձին և հայոց բանակի կազմավորմանը

Երգի արտամրցութային կատարումով ներկաների ուրախություն պարգևեց և ոգևորեց Արտաշավիի դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Վահե Հարությունյանը՝ Փոքրիկ Արցախցին, որը կատարեց Գուսան Հայկազունու՝ Արցախին նվիրված երգը:

Մետրոյում ստուգում են մարդկանց պայուսակները

Այսօր մետրոյի Բարեկամության կայարանում ոստիկանները մոտենում էին մարդկանց եւ պայուսակները ստուգում` կամայական ընտրությամբ: Ոստիկաններ կային նաեւ գնացքի վագոններում եւ մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում: Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հայ գեղասահորդներին օլիմպիական վարկանիշ նվաճելու վերջին հնարավորությունը մնաց

Հելսինկիում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը, որտեղ տարբեր մրցաձեւերում չեմպիոնների ու մեդալների համար պայքարից բացի մասնակիցները վիճարկում էին նաեւ 2018 թվականին Փխենյանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ամփոփելով մենասահորդներ Անաստասիա Գալուստյանի, Սլավիկ Հայրապետյանի, Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենակալի մրցելույթները Ֆինլանդիայի մայրաքաղաքում՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, թեեւ մեր մարզիկները վարկանիշ չնվաճեցին, ընդհանուր առմամբ գոհ է մասնակցությունից: Նա

Անդրիաս Ղուկասյան. «Ընդդիմությունն իր քայլերով պետք է ցույց տա, որ հուսահատված չէ»

Հայրենակիցներ, Հիմա հուսահատվելու ժամանակը չէ։ Վարչախումբը միլիոնավոր դոլարներ ծախսեց խորհրդարանական ընտրություններում իր ուզած արդյունքը ստանալու համար, սակայն այն, ինչ ստացավ իրականում, քաղաքական իմաստով նույնիսկ կես ցենտ չարժե։ Ընտրակաշառքը արժեզրկեց վարչապետ Կարեն Կարապետյանի քարոզարշավը եւ ոչնչացրեց հանրության մոտ եղած բարեփոխումների սպասումները։ Դա նշանակում է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու խնդիրը մնում է չլուծված։ Տեղի ունեցած խոշոր

Գերազանց մեկնարկ՝ Մակեդոնիայում

Մակեդոնիայում ընթացող շախմատի «Կարպոշ Օփեն 2017» միջազգային մրցաշարում գերազանց են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները: Խաղացված չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ցույց են տվել հայ շախմատիստներ, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք էլ բաժանում են 1-2-րդ հորիզոնականները: Մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն, միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը իր ավագ ընկերներից ետ է մնում կես միավորով: ԱՇՈՏ

Դա կլինի Հայաստանի վճռորոշ գիշերը. «Ժամանակ»

Ինչպիսի Ազգային ժողով ունենք ի վերջո, ապրիլի 2-ի քվեարկության արդյունքում, կամ գուցե ավելի ճիշտ լինի ասել հետևանքով: Պատկերն իսկապես խառն է ու հակասական: Մի բան պարզ է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական կառավարման մոդելի անցումն իշխանությունն ուղեկցում էր հռչակագրերով, որ այդպիսով ԱԺ դերն ավելի է բարձրանում, բարձրանում է կուսակցությունների դերն ու հետևաբար պառլամենտի քաղաքական

Տիգրան Արզաքանցյան. «Փողերը տվել, «Բարգավաճ» են ընտրել, Բոթոյան են ընտրել». «Հրապարակ»

Մարդիկ որոշեցին մի օրվա բուտերբրոդի փողը, քանց թե որ ես միշտ իրենց կողքն եմ եղել։

Հայաստանի հետագա զարգացման հեռանկարները կախված են ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներից, համոզված է ԱՄՆ վերլուծաբանը (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է վերականգնվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը: Նրա խոսքով, Վաշինգտոնում անցած Վրաստանի արտգործնախարարի հանդիպումները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ լիովին վերականգնվել է: Նույնը կարող է վերաբերել տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Հայաստանին. «1990-ականներին ԱՄՆ-ում

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է՝ ԶԼՄ-ներին խոչընդոտելու այլ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել իրավապահ մարմիններին

ՀՀ ԱԺ 02.04.17թ. ընտրությունների նախապատրաստման և անցկացման ողջ ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի առանձնահատուկ մշտադիտարկման առարկա են հանդիսացել և հանդիսանում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները: 03.04.17թ. a1plus.am կայքում հրապարակվել է «Լրագրողներին խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ հայտարարություն» վերտառությամբ հոդվածը, որում նկարագրվել են նման բնույթի 10 դեպքեր: Հրապարակված դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ներկայացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստահավաք աշխատանքների արդյունքները

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպմանը ներկայացվել և քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում: Մասնավորապես, ներկայացվել են հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության սկզբունքներն ու առաջնահերթությունները: Խոսվել է նաև արձանագրված բողոքների, ուսումնասիրված

Երկրաշարժ Ադրբեջանում

Ապրիլի 5-ին, ժամը 03:30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03:16-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.0710 և արևելյան երկայնության 48.480 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԱՀ

Մենք բոլորս ճգնաժամի մաս ենք

Ես, ճիշտն ասած, այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու են խորհրդարան չանցած կամ ընտրություններին չմասնակցած ընդդիմադիր որոշ կուսակցություններ այդքան ընկճված: Ինչո՞ւ են նրանք թիրախ ընտրել ոչ այնքան ՀՀԿ-ին, որքան «Ելքին» (որը «հանդգնություն ունեցավ» ԱԺ-ում ունենալ մի քանի պատգամավոր) եւ… ՀՀ քաղաքացիներին (որոնք այնքան «ծախված» դուրս եկան, որ հօգուտ իրենց չքվեարկեցին): Առաջին «դժգոհության» վերաբերյալ թույլ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 40 անգամ

Ապրիլի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (10 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը  լիակատար

ԱՍԵԿՈՍԵ

Հիմար չլինելու միակ ձեւը շատ փող ունենալն է: ԺԱՆ ՌԵՆՈ

Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան

ՄԱԷ-ում մեկնարկած շախմատի Dubai Open միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով մնում են մրցաշարային աղյուսակը գլխավորող շախմատիստների մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ընտրական օրացույց. 5 տոկոսի շեմը չհաղթահարած մի քանի կուսակցություններ բողոքի հանրահավաք են կազմակերպում Ազատություն հրապարակում. (Տեսանյութ)

Ազգային Ժողովի առաջին ընտրությունների արդյունքները դեռ հայտնի չեն ընտրություններից մեկ օր հետո, սակայն արդեն փաստ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող «Հանրապետություն» միավորումը եւ իշխանամետ «Շամիրամ» կանանց կուսակցությունը հաղթահարել են անցողիկ շեմը: Գրեթե կասկածի տեղիք չի տալիս այն փաստը, որ խորհրդարան կմտնի նաեւ ընդդիմադիր երեք կուսակցություն: Ընտրություններից եւ հանրաքվեից երկու օր հետո ԿԸՀ ընդդիմադիր 6 անդամները

Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է

Անգլիայի Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» այսօր սեփական հարկի տակ հյուրընկալում է «Էվերթոնին»: Կարմիր սատանաների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արդեն հրապարակել է իր թիմի մեկնարկային կազմը, որում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը նշված չէ, սակայն նա հայտավորված է պահեստայինների նստարանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Metro-ի

Ովքեր են բնակվում Բաղրամյան 26-ում: Մոտ 50 հոգի

Ըստ այդմ՝ նույն հասցեով գոյություն ունի երկու շենք:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031