Օրվա լրահոսը

«Միջազգային դիտորդները նույնպես փաստեցին, որ ընտրակաշառքը մեծ դեր է ունեցել». Սամվել Խուդոյան

Հոգեբան Սամվել Խուդոյանը ապրիլի 4-ին «Տեսակետ» մամուլի ակումբում խոսեց հետընտրական սթրեսի մասին: Հաճախ ընտրություններից հետո հասարակության և պայքարող ուժերի չարդարացված հույսերը կարող են հանգեցնել սթրեսի: Սամվել Խուդոյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց, որ հոգեբանության մեջ վերջերս ստեղծվել է հետընտրական սթրեսային խանգարում հասկացություն: «Դա արտահայտվեց հատկապես ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Սա դրսևորվում է ագրեսիայով, դեպրեսիայով, տագնապներով,

Համեմատություն. որքանո՞վ էին ճիշտ Ադիբեկյանի կանխատեսումները՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Ահարոն Ադիբեկյանը եւս մեկ կետով էր ճիշտ. ոչ մի քաղաքական ուժ 50+1% ձայն չհավաքեց

«Նման արդյունքի չէի սպասում». Սուքիաս Ավետիսյանի համար անակնկալ է եղել, որ պատգամավոր չի դառնալու

Թե այսուհետ ինչով է զբաղվելու նախկին պատգամավորը՝ նա պատասխանեց. «Էս ազատ աշխարհում ամեն ինչով էլ կարելի է զբաղվել: Ինչի՞ պիտի աշխատանք չունենամ, ի՞նչս է պակաս»: Արդեն առաջարկ ստացե՞լ եք որեւէ պաշտոնի՝ նա պատասխանեց. «Չէ, որեւիցե առաջարկ, որեւիցե ծրագիր չկա»:

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կսկսվեն մայիսին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար

«Ես մի թերթի բուդկա անգամ չունեմ, որ կարողանայի փողի մրցակցությանը դիմանալ»․Հովհաննես Մարգարյան

Aravot.am-ը «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանին հարցրեց, թե ինչո՞վ է զբաղվելու երբեմնի ամենաակտիվ պատգամավորներից մեկը, և արդյոք նեղվա՞ծ չէ շիրակցիներից, որ իրեն 2140 ձայն են տվել։ «Ժամանակը ցույց կտա՝ ինչով կզբաղվեմ, դեռ այս պահին պատրաստ չեմ պատասխանել ձեր հարցին, ես էլ չէի սպասում նման արդյունք։ Գիտեք աշխատանքը նաև պիտի գնահատվեր, իսկ գնահատականը պետք է

«Իմ տեսակը պետք է նույնը մնա». Վարդան Այվազյանը վստահ է, որ պաշտոնազրկումն իր կյանքը չի փոխի

Հարցրեցինք՝ լավ քարոզչություն չե՞ք արել, ինչո՞ւ ամեն դեպքում այդքան քիչ ձայն հավաքեցիք՝ Այվազյանը պատասխանեց. «Ասեմ ձեզ, էլի: Շատ բաներ կա, որ չի կարելի էսպես բացահայտ ասել: Եկեք ձեզ էսպես ասեմ՝ եղել է այն, ինչ եղել է, ամեն ինչ նորմալ է: Կյանքը դեռ շարունակվում է»:

ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինները և հատուկ ծառայությունների ղեկավարները խորհրդակցել են

2017 թվականի ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992 թվականին Ալմա–Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին: Նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն գեներալ-մայոր Գ. Կուտոյանը: XIV նիստին

«Ինչի՞ց պետք է ընկճվեմ, ինչ ա, պատգամավորության մե՞ջ ա ամբողջ բանը». Վարդան Այվազյանը՝ ԱԺ-ում չլինելու մասին

Վարդան Այվազյանի խոսքերով՝ Չարենցավանում հաղթել ենք, մնացած տեղերն էլ եղել է այն, ինչ եղել է: Թիմը հաղթել է կարեւորը: Կոտայքից բացի, մնացած տեղերում թիմը հաղթել է, դա է կարեւորը, սա թիմային խաղ է:

ՏԸՀ անդամը հարցաքննվել է որպես կասկածյալ. որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի նկատմամբ՝ որպես կասկածյալի, որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախնական քննության տվյալներով՝ թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մ.Մկրտչյանը՝ որպես ընտրող, նշված ընտրատեղամասում ապրիլի 2-ին սահմանված կարգով մասնակցել է ԱԺ ընտրություններին։ Սակայն որոշ ժամանակ

Կարեն Կարապետյան. «Այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին»

Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում:

«Մանախին ծեծել են». ըստ փաստաբանի՝ նրա շորերը ծփում էին արյան մեջ (Տեսանյութ)

Նոր մանրամասներ՝ «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա զինված հարձակումից

Տեղեկանք 2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանքը, որում նշված ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ ըստ հանգամանքների, ներկայացված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2017-ի առաջին եռամսյակում գրեթե եռապատկվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը, համապատասխանաբար նվազել են սպանության

Ահարոն Ադիբեկյան. Անգամ «Հայկական վերածնունդի» կուսակիցները, չեն քվեարկել իրենց օգտին. (տեսանյութ). «Ա1+»

Անդրադառնալով ՕՐՕ դաշինքին՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պասիվությունը՝ տեղ-տեղ տարօրինակ հայտարարություններով, իր գործն արեց. «Եթե «Ժառանգությունն» ավելի շուտ միանար դաշինքին, պատկերն այլ կլիներ: Եթե այս կուսակցությունը միայնակ մասնակցեր ընտրություններին, միանշանակ է, որ ավելի շատ ձայներ կհավաքեր, ու կհայտնվեր խորհրդարանում»: «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը չանցավ մի պարզ պատճառով. «Այս կուսակցությունը այնքան կուսակից ունի, որ եթե

«Ընտրությունը քոնն է» ՀԿ նախնական հայտարարությունն ԱԺ ընտրությունների վերաբերյալ

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության՝ 2017թ. ապրիլի 2-ի՝ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության (ԸՔ ՀԿ) դիտորդները 2017թ. ապրիլի 2-ի՝ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունները դիտարկել են հանրապետության թվով 998 տեղամասերում: Դիտարկված տեղամասերը կազմում են ընտրությունների օրը բացված տեղամասերի շուրջ 50 տոկոսը: Դիտարկումներն իրականացվել են

Թաղապետերը Տարոն Մարգարյանի հանձնարարականը լավ չեն կատարել. Ընտրատեղամասերի մեծ մասը չեն հարմարեցրել (Տեսանյութ)

Տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ առանց կողմնակի աջակցության չեն կարողացել հասնել ընտրատեղամաս

Միացյալ Նահանգների հայտարարությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար: Քվեարկությանը օրն, ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը: ԱՄՆ

«Գուցե մենք անցնեինք, ու այդ դեպքում «ԵԼՔ-ը» չանցներ»

«Լավ է, որ մի պայծառ բան եղավ՝ «ԵԼՔ»-ը անցավ ԱԺ»,-ասում է Արմեն Առաքելյանն ու շնորհավորում «ԵԼՔ»-ին

«ԵԼՔ» դաշինքի հայտարարությունը 2017թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ 

ԵԼՔ դաշինքը 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը. 1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: 2. Թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական եւ

Մեղադրանք է առաջադրվել` 17 մլն դրամի յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերությունից կատարված յուրացումների մեխանիզմը, դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք: Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 30-ամյա երիտասարդը, աշխատանքային պայմանագրի համաձայն, հանդիսացել է ՍՊ ընկերության առևտրի ներկայացուցիչ և

«Ուղղորդումն ու ընտրակաշառքը մեծ դեր են խաղացել ընտրությունների արդյունքների վրա». Արտակ Կիրակոսյան

Արտակ Կիրակոսյանը նաև հայտարարեց, թե 99 տոկոսով հաշվարկվել է այն, ինչ մարդիկ գցել են արկղի մեջ:

Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրել է ահաբեկիչ-մահապարտը. նոր մանրամասներ

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որը ծնունդով Ղրղըզստանից՝ Ռուսաստանի քաղաքացի է: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով  Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեին, ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը ծնունդով Ղրղըզստանից, Ռուսաստանի քաղաքացի, 1995թ. ծնված Աքբարժան Ջալիլովն է, որը ծնունդով Օշ քաղաքից է: Gazeta.ru-ն իր հերթին հաղորդում է, որ սոցիալական ցանցերում հրապարակվել են ենթադրյալ մահապարտի լուսանկարները: Տեղեկատվության

Գյումրիի 31/49 ընտրատեղամասում տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը ահազանգերից հետո տրամադրվել է դիտորդներին

2017 թ. ապրիլի 2-ի ժամը 20:00-ից հետո «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները ահազանգեցին, որ 21/05 և 31/49 ընտրատեղամասերում հրաժարվում են դիտորդներին տրամադրել տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը: Հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի մեկական օրինակ, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, ըստ

Բաղրամյանում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով բողոքը դատարանը մերժեց

2017 թ. ապրիլի 3-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից՝ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանի՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Նշենք, որ այս որոշմամբ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքից պահանջում են ներողություն խնդրել եզդի ժողովրդից ատելության կոչերի և վիրավորանքի համար

Անուշ Զուրաբյանը պարզաբանել է, թե դա իր գրառումը չի եղել. «Ես կփորձեմ ճշտել, թե ում ձեռքի գործն է»:

ԱՍԵԿՈՍԵ

Աքաղաղը լավ է ծուղրուղու կանչում, բայց ձու, այնուամենայնիվ, հավն է ածում: ՄԱՐԳԱՐԵԹ ԹԵՏՉԵՐ

Պարույր Հայրիկյանը` ԵԼՔ-ի «խիստ մեկուսացված կեցվածքի» մասին

Նա կարծում է, որ եթե ընդդիմությունը միասնաբար 50 տոկոս հավաքեր, միեւնույն է, ժողովուրդը ջախջախիչ պարտություն կկրեր

«Լևոն Տեր֊Պետրոսյանն իր հարցազրույցով ամեն ինչ արեց, որ ՀԱԿ-֊ը չանցնի» (Տեսանյութ). «Ա1+»

Ընտրությունների վերջնական արդյունքների վրա ազդեցություն ունեցան ռեսուրսները։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ ընտրողների միայն 15-20%-ն է, որ քվեարկել է խղճի մտոք։ ՀԱԿ֊ը վատ արդյունք ունեցավ խորհրդարանական ընտրություններում. «Սխալ տեղի ունեցավ, Ստեփան Դեմիրճյանը կարող էր ընդգրկվել ՀԱԿ֊ի ցուցակում և անցնելու հնարավորությունը մեծ կլիներ։ Բացի այդ, Լևոն Տեր֊Պետրոսյանն իր հարցազրույցով ամեն ինչ արեց, որ ՀԱԿ ֊ը չանցնի», ֊ասում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 8-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է, 8-9-ը սպասվում է անձրև: Երևան քաղաքի ապրիլի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031