Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը ծանր պատմության մեջ է․կաշառք պահանջելու փաստով հարուցվել է քրեական գործ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը դիմում էր հասցեագրել Շիրակի մարզի դատախազություն, որ իրենից կոնկրետ գումարի չափով կաշառք են պահանջել նույն դպրոցի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար։ «Մենք դիմումը ուղարկեցինք ոստիկանության համապատասխան բաժին, որտեղ նյութերի նախապատրաստման փուլում նույն անձը տվեց նաև հանցագործության մասին

ՄԻԵԴ-ը տարեկան հաշվետվություն է ներկայացրել՝ անդրադառնալով նաև Հայաստանին

Երկիրը, մասնավորապես, առաջընթացներ է գրանցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ անվտանգության ուժերի գործողությունները, հետաքննությունների արդյունավետությունը, խաղաղ ցույցերի համար սահմանվել են հստակ իրավական հիմքեր: Միևնույն ժամանակ տեղ են գտել չարաշահումներ անվտանգության ուժերի կողմից:

Շառլ Ազնավուրը մասնակցել է Իվան Ուրգանտի հաղորդմանը (Տեսանյութ)

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, որն ապրիլին 5-ին համերգ է տալու Մոսկվայում, մասնակցել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Վեչերնի Ուրգանտ» հաղորդաշարին: https://www.youtube.com/watch?v=mumsk4017XM Եթերի ժամանակ Ազնավուրը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես են բաշխվելու նրա հիմնադրամի միջոցները, որոնք կստացվեն համերգից: «Հայաստանին օգնություն է պետք: Այդ փոքր երկիրը շրջապատված է երկրներով, որոնցից մի քանիսը բարեկամներ են, որոշները՝

«Պետության եւ քաղաքացիների շահերից բխում է ՀՀԿ-ԵԼՔ կոալիցիան». Դավիթ Շահնազարյան

ՀՀԿ-ԵԼՔ կոալիցիան էապես կմեծացնի ՀՀ հնարավորությունները` դիմակայելու անխուսափելի մարտահրավերները, վստահ է Դավիթ Շահնազարյանը:

«Այս ընտրողների հետ արժե՞ նորից գնալ ընտրության». Զոյա Թադեւոսյանը՝ ՀԱԿ-ի՝ ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

«Եթե մի թեկնածու լինի, որ փող բաժանի, նույն պատկերն ենք ստանալու, հիմա ինչքան մենք պետք է մեզ խաբենք». Զոյա Թադեւոսյան

Մահացած նորածնի հայրը վստահ է` երեխան առողջ է ծնվել, բժիշկները պնդում են` լուրջ ինֆեկցիա է ունեցել

Երեխային կորցրած Նաիրա Այվազյանի կեսարյան հատումն առանց խնդիրների է եղել

Պատգամավոր չընտրված ՀՀԿ թեկնածուներից մեկը գյումրեցիներից հետ է վերցնում ընտրակաշառքը

Գյումրու Անի թաղամասի բնակիչների շրջանակում տարածված խոսակցությունների համաձայն, ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից մեկը, որին չի հաջողվել անցնել Ազգային ժողով, իր շտաբի աշխատակիցների միջոցով հետ է պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամ ընտրակաշառքը։ Թեկնածուի գրասենյակի աշխատակիցները՝ ցուցակները ձեռքներին, շրջում են թաղով մեկ ու թակում այն բնակարանների դռները, որոնց բնակիչներին շահագրգռել էին գնալ ընտրության։ Նշենք, սակայն,

ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի կողմից բացառվել է Վահան Շիրխանյանի ստացիոնար բուժումը

Քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ տեղեկացրել էր, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանը 03.04.2017թ. տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ի լրումն հայտնում ենք, որ ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանը ապրիլի 3-ին հերթական հետազոտությունն է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ՄՌՏ հետազոտություն: 05.04.2017թ., հիմնվելով

Անահիտ Բախշյանն ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելք» դաշինքի ցուցակով

Էդմոն Մարուքյանը նրան խոստացել է՝ կընդգրկեն ցուցակի առաջին տասնյակում

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփել է «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի արդյունքները

Գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի սեփականատեր դարձավ Արմեն Լևոնյանը:

Մանե Թանդիլյանը «ԵԼՔ»-ի մասին բարդույթավորված կարծիքները չի մեկնաբանում. «Պատասխանը տվել են ՀՀ քաղաքացիները՝ իրենց քվեով»

«Մասնակի հաջողել ենք, և այս հաջողությունը բազմապատկելու ենք ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու մեր ճանապարհին»,-ասում է տիկին Թանդիլյանը

«20.000 դրամը վերցնում, հինգ օր ծախսում են, հետո չորս տարի սկսում են բողոքել». Նիկոլայ Ծատուրյան

Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը ցավում է, որ խորհրդարանում չի լինի Հրանտ Բագրատյանը

Սամվել Բեգլարյան. «Քվեն դարձել է վաճառքի առարկա, ինչպես շուկայում լոլիկն է գնվում»

Նա շատ թեկնածուների նկարագիրը վատ է գնահատում

Երկրաշարժ Իրանում

Սույն թվականի ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 06:09-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 5-ին 09:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 35.820 և արևելյան երկայնության 60.470 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Մեշխեդ քաղաքից 91 կմ դեպի հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ

Աղմկահարույց ձայնագրությունների գործով հարցաքննվել է Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենը․ մանրամասնում է Շիրակի դատախազը (Տեսանյութ)

«Ինքը վախեցնելը պարզաբանել է հետևյալ կերպ․ ասել է, որ ես հանդիսանում եմ «Հանրապետական» կուսակցության անդամ, իրականում մենք պարզել ենք, որ հանդիսացել է «Հանրապետական» կուսակցության անդամ և իր ծանոթ-բարեկամներին ասել է՝ եթե չընտրեք «Հանրապետական» կուսակցությանը, ես ձեզանից կնեղանամ։ Այդ վախեցնելու պահը կոնկրետ արտահայտվել է նման խոսքեր ասելով, և դա որևիցե սպառնալիք կամ վախեցնել չէ»։

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության վարույթ

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ: Քրեական գործերից մեկը հարուցվել է «Araratnews.am» լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով: Այսպես, 02.04.17թ.-ին` Երևանում, ընտրությունները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի` «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանը փորձել է նկարահանումներ կատարել

«Այդ ծրագրի իրականացման դեպքում պատերազմը դառնում է անխուսափելի եւ շատ ավելի արյունալի». Արա Պապյան

«Մեր խնդիրը ներքին իրավիճակի բարելավումն է, որ սողացող պատերազմը մեզ չհյուծի». Արա Պապյան

Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն արդեն հասանելի է նաև լատիշերեն. Ռիգայում կայացել է շնորհանդեսը

ՌԻԳԱ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել միջնադարյան հայ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա, տաղերգու Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատիշերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը թարգմանել է լատվիացի հայագետ Վալդա Սալմինան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լատվիայի համալսարանում ապրիլի 4-ին տեղի ունեցած շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Լատվիայում Հայաստանի Հանրապետության դեսպան

Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքներին նվիրված շարք՝ թուրքական թերթի կողմից. Ermenihaber.am

Թուրքական «Karınca» թերթի կայքն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով: Այս շարքի հերթական հոդվածը նվիրված է նկարիչ, ռեժիսոր, գրող և երգիծաբան Վահե Բերբերյանին: Հոդվածի հեղինակը Վիլյամ Բայրամյանն է, թուրքերեն թարգմանել է Էզգի Գյուլը: Շատերի կողմից առավելապես stand-up երգիծական ժանրի շոուներով

Կխստացվի շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների նկատմամբ հսկողությունը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում շարունակվում են 2017թ. ծրագրով նախատեսված փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Այս ուղղությամբ հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Տրվել է նաև

«Աղքատ ժողովուրդը արդար ընտրության ունակ չէ» (տեսանյութ). «Ա1+»

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ստացված արդյունքը չի բավարարում կոմունիստներին, նույնիսկ տարակուսանքի տեղիք տալիս: Նախնական արդյունքներով ՝  նրանք ստացել են 0,75% ձայն: «Բնակչության հետ հանդիպումներն էին մեզ համոզում նրանում, որ մեր նկատմամբ կա հավատի վերադարձ: Այն, որ ծանր է սոցիալ-տնտեսական վիճակը, այն որ ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ տեսնել: Այդ փոփոխությունների գլխավոր դերակատարը տեսնում էր մեզ: Բայց

Ահազանգերն անհամեմատ սակավ էին

Հաշվի առնելով անցած ընտրությունների փորձը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունից առաջ «Առավոտը» գործարկել էր «Ահազանգեր եւ պարզաբանումներ» բաժինը: Ի մի բերելով խախտումների վերաբերյալ ահազանգերը՝ փորձում էինք նաեւ դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալ պատկան մարմիններից: Սակայն այս ընտրություններն առանձնահատուկ են վերջին տարիների պատմության մեջ նաեւ այն առումով, որ գրեթե չեղան բողոքներ, վերահաշվարկի դիմումներ, առավել եւս՝ ընտրություններն անվավեր ճանաչելու

Ինչ էր մտածում մշակույթի նախարարը ՀՀԿ քարոզարշավի վերջին օրը

Ապրիլի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` ՀՀԿ-ի ընտրական ցուցակում 5-րդ համարը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «Լավ ընտրություններ ենք ունեցել եւ դա քայլ առաջ էր»: Այն հարցին` իրեն ավելի շատ գործադիրո ՞ւմ է տեսնում, թե՞ օրենսդիր մարմնում, նախարարը պատասխանեց. «Սպասենք մեկ շաբաթ ու հետո խոսենք»: Aravot.am-ը վկայակոչելով Pan Photo-ի հայտնի լուսանկարները` հետաքրքրվեց` թե

Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր

Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի արեց աշխարհի երկրորդ շախմատիստի հետ

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության 6-րդ տուրում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը սեւ խաղաքարերով ոչ ոքի արեց ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման վերջին աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ուեսլի Սոի հետ եւ 3,5 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 2-ից 6-րդ հորիզոնականները: Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը պարտություն կրեց եւ 3,0 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առաջին նախագահը խաղաղություն չի առաջարկում, այլ՝ խաղամոլություն». Վովա Վարդանով

Մեր հարցին՝ համամի՞տ եք, որ եթե մենք տարածքներ չզիջենք, աշխարհը կպարտադրի մեզ զիջել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չի կարող նման բան լինել, որովհետեւ մենք արդեն 25 տարի է՝ չենք տվել, ու աշխարհը միայն ասում է՝ վայ-վայ-վայ, բայց մեզ հետ համագործակցում է:

Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու և սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պարզաբանումը՝ Օպերային թատրոնի շենքում միջավայրի փոփոխության բանավեճի առիթով «Ժամանակն է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իրական բարձր արվեստի դիմագիծ ունենա. նկատի ունեմ և′ խաղացանկը, և′ շենքային պայմանները։ Բայց քանի որ լրատվամիջոցներում ամենաթարմ արձագանքը շենքային պայմանների մասին է, ուստի ուզում եմ պարզաբանում տալ հենց այդ հարցով։

ՀՀԿ-ին մեծ թվով ձայներ բերեցին գործարար-թեկնածուները, իսկ «ԵԼՔ»-ը ձայներ խլեց ընդդիմադիր զանգվածից (Տեսանյութ)

Անդրադառնալով ԱԺ չանցած մեկ այլ ուժի՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ Գարիկ Քեռյանը հարցադրում արեց՝ արդյոք այս պահին հնարավո՞ր է արցախյան հակամարտության հարցում խաղաղության ձեռքբերումը եւ ի՞նչ միջոցներով

«Ապրիլյան քառօրյայի ժամանակ ԻՊ զորախումբ չի գործել». Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ)

Մենք մոտ ենք Կովկասին, ինչը սպառնալիք է ՀՀ-ի համար

Հայկական մշակույթը 2018-ին կներկայացվի Մետրոպոլիտեն թանգարանում

Հայաստանում մեկնարկել է թանգարանային մասնագետների դասընթաց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031