Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն

Այսօր լրանում է ուղիղ մեկ տարի, ինչ ավարտվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան։ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով նախաձեռնեցին լայնածավալ հարձակում՝ օգտագործելով ծանր զինխնիկա, հրետանի և ռազմական օդուժ։ Միայն կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելուց

Պատանի ծանրորդները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Թաիլանդում մեկնարկած ծանրամարտի պատանիների (մինչեւ 17 տարեկաններ) աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից այսօր առաջինը մրցահարթակ մտավ 56 կգ քաշային Խաչիկ Հարությունյանը, որը հանդես եկավ «B» խմբում: Պատանի ծանրորդը պոկեց 85 կգ, հրեց 115 կգ եւ երկամարտի 200 կիլոգրամով պայքարն ավարտեց 13-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Իշխանափոխությունը մնալու է մեր օրակարգում». Արմեն Մարտիրոսյան

Ապրիլի 2-ին Հայաստանում ոչ լեգիտիմ խորհրդարան ընտրվեց: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի շտաբի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Հիմա մենք ոչ լեգիտիմ իշխանություն ունենք, որը չի կարող ո՛չ պետության շահերը պաշտպանել, ո՛չ Ղարաբաղի հարցում առաջընթաց ապահովել, ո՛չ էլ տնտեսական բարեփոխումներ իրականացնել»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, հիմա «մենք վերակազմավորման նոր

«ԻՊ-ն դեռեւս լռում է». ո՞վ է Սանկտ Պետերբուրգի պայթյունի պատասխանատուն՝ ըստ արաբագետի (Տեսանյութ)

Ըստ արաբագետի՝ Սանկտ Պետերբուրգի պայթյունի հետեւում կարող է կանգնած լինել ԻՊ-ն կամ «ալ-Քաիդան». «Քանի դեռ պայթյունի պատասխանատվությունը չեն ստանձնել, ՌԴ-ն ԻՊ-ի դեմ չի գնա ակտիվ գործողությունների»

«Ты супер!» նախագծում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի` 15-ամյա Անգելինա Պապիկյանն ու Սաբինա Մանվելյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Sputnik միջազգային լրատվական գործակալությունն ու ռադիոն շնորհավորել է «Ты супер!» երաժշտական նախագծի երկրորդ փուլ անցած մասնակիցներին։ Sputnik-ի մրցանակներին են արժանացել Բելառուսի, Ղազախստանի Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի և Ղրղըզստանի մասնակիցները։ «Ты супер!» երաժշտական նախագծի երկրորդ փուլը եթերում կլինի ապրիլի 8-ից, ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ԱՊՀ-ում և Բալթյան երկրներում, Sputnik-ի պորտալներում։ Sputnik-ի ռեսուրսներում շարունակվում

Հանձնարարվել է հատուկ հսկողության տակ պահել պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման կատարումը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է Կարապի լճի հարակից մայթերի կանաչապատումն ու բարեկարգումը, ինչպես նաև տնտեսվարողների կողմից

«Անգամ այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ֆինանսական միջոցներ են հատկացվում սպորտի ոլորտին». Հրաչյա Ռոստոմյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) գլխավոր քարտուղարի խորհրդական Լուբոմիր Կոտլեբային (Lubomir Kotleba): Հ. Ռոստոմյանը հյուրին տեղեկացրել է սպորտի ոլորտում մեր երկրի պետական քաղաքականության, ռազմավարական մոտեցումների, ինչպես նաև տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին հատկացվող պետական ֆինանսավորման մասին: «Մեր երկիրն այսօր գտնվում է աշխարհաքաղաքական բարդ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարձրացնել ներդրումային փաթեթների մասին տեղեկացվածության մակարդակը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ներկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է 71 ներդրումային ծրագիր, որոնցից 50-ը ներդրումային առաջարկներ են, 21-ը՝ արդեն իրականացման փուլում գտնվող ծրագրեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է

Արմեն Ամիրյանը` օպերայում ռեստորան հիմնելու մասին. «Կոչ եմ անում ծայրահեղական մոտեցում չցուցաբերել»

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` օպերայում ռեստորան հիմնելու մասին գաղափարը զայրացրել է մշակույթի որոշ գործիչների եւ լայնորեն քննարկվել սոցցանցերում: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նախարարից: «Որեւէ հարցի կարելի է մոտենալ ծայրահեղ պատկերացումներով եւ մոտենալ ավելի կառուցողական պատկերացումներով: Ես կոչ կանեի, որ մեր գործընկերները մի քիչ կառուցողական վերաբերվեին ցանկացած հնչած առաջարկի, որովհետեւ մենք շարժվում ենք մշակույթի

Սերժ Թանկյան. Հուսով եմ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա. «Արցախպրես»

Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայությամբ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը: «Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման

Արմեն Ամիրյանն իր հայաստանյան եւ «դրսի» բիզնեսների մասին

Նախարարն ունի 14 անշարժ գույք, որոնցից 3-ը՝ Գլենդելում

Քաղաքապետի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի հարցը`վաղը`ՀՀԿ ԳՄ նիստում (Տեսանյութ)

Գագիկ Մինասյանը ցավում է ՀԱԿ-ի եւ «Ազատ դեմոկրատների» համար

 Տարոն Մարգարյան. «Դժվար թե մարդիկ գնան ապօրինության՝ իմանալով, որ թե՛ շինության վրա ծախսած գումարներն են ջուրը լցվելու, և թե՛ խոշոր տուգանքներ են վճարելու դրա համար»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7 դեպք, որոնց մասով ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է, Երևան քաղաքի ոստիկանության հետ համագործակցելով,

Եթե էֆթանազիան օրինականացնենք, մարդու օրգանների առուծախը կծաղկի

էֆթանազիան ներդնել-չներդնելու մասին հակասական կարծիքներ մեր երկրում էլ կան: Այն գթասրտությունից մղված սպանություն է կամ, այլ կերպ ասած, գործողություն, որը կհանգեցնի արագ ու անցավ մահվան: Բավականին լուրջ, շատ ծանր հոգեբանական այս երեւույթին անգամ մասնագետներն են դժվարանում միօրինակ գնահատական տալ: Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի

Անձնական աթոռ, թե՞ քաղաքացիների բարեկեցություն

Ապրիլ ամիսը տարբեր ընկալումներ և զգացումներ է առաջացնում մեր քաղաքացիների մոտ: 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմը դժբախտացրեց մեր հայրենակիցների օջախները՝ 100-ից ավելի զոհեր և շուրջ 200 հաշմանդամ երիտասարդներ: Այդ ընտանիքներին այսուհետ որևէ կարգախոսով չես գոտեպնդի…: 2017թ. ապրիլի 2-ը նշանավորվեց օրվա իշխանության վերարտադրության թռիչքաձև հաղթանակով: Այս վերարտադրության կարգախոսն էր՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Բնականաբար հարց է ծագում՝ արդյո՞ք

Ապրիլի 28-ին կկազմակերպվի երևանաբնակ զինծառայողների ծնողների հերթական այցը սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր հերթական այցը կազմակերպելու ուղղությամբ: «Արդեն 5 տարի է, բարի ավանդույթ ենք դարձրել տարին երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերի

Կաշառքի առարկա դիտարկվել է միայն 1.000 ԱՄՆ դոլարը, մնացածը` բիժուն եւ քաղցրավենիքը՝ ոչ

Դատական դեպարտամենտի նախկին պետի ռեժիմն է փոխվել Վերաքննիչ քրեական դատարանի շենք մտնելիս տեսանք ՀՀ դատական դեպարտամենտի նախկին պատասխանատու Միսակ Մարտիրոսյանին, որը 2013թ. նոյեմբերի 14-ից գտնվում է նախնական կալանքի տակ: Նա դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Միսակ Մարտիրոսյանի ռեժիմն է փոխվել. նա մինչ երեկո դրսում է, ապա երեկոյից մինչ առավոտ

Սկանդալ՝ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից. shamshyan.com

Անցած տարվա հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես փակ վկա ներգրավված «Արմեն Վաչագանի Սարգսյան» անուն-ազգանուն-հայրանունով մարդ գոյություն չունի, այլ այդ անվան տակ, ինչպես ինքն է նշում, ճնշումների ազդեցությամբ ցուցմունքներ է տվել Դավիթ Գրիգորյանը: Վերջինս դեպքի վայրին մոտ գտնվող ավտոմեքենաների վերանորոգման կետի աշխատակից է: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա, հիշելով դեպքի մանրամասները,

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ոստիկանության նախկին աշխատակից Գևորգ Պապյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ և այն դրել շրջանառության մեջ: Այսպես, նախաքննության արդյունքում պարզվել է, որ Գ.

Ս. Հոգի Համալսարանին մէջ. ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը խաղաղ ցոյց կը կազմակերպէ թուրք ժխտողական պատմաբանի դէմ

«Եռագույն». ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան (ԶՈՄ) անդամներ երէկ, երեքշաբթի խաղաղ նստացոյց մը կազմակերպեցին Քասլիքի Ս. Հոգի համալսարանին մէջ` իբրեւ բողոք նշեալ համալսարանին եւ Պէյրութի մէջ թրքական «Եունուս Էմրէ» հիմնարկի արդի Թուրքիոյ մասին կազմակերպած դասախօսութեան դէմ: Իբրեւ դասախօս հրաւիրուած էր թուրք պատմագէտ Իլպեր Օրթայլը, որ ծանօթ է Հայոց ցեղասպանութեան գծով իր ժխտողական եւ հակահայ կեցուածքով ու

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Տիգրան Զաքարյանը

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը: Տիգրան Զաքարյանը ծնվել է 1964 թվականի հուլիսի 13-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետ: Տիգրան Զաքարյանն ավելի քան 30 գիտական աշխատությունների հեղինակ է: Նրա գիտական նախասիրություններն են` ֆիզիկական գիտափորձի ավտոմատացում և հեռակառավարում, ռադիոլոկացիոն համակարգեր և ազդանշանների թվային մշակում: Մինչ

Վթարային ջրանջատում Սիսիանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 6-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Սիսիան քաղաքի` Գետափնյա թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վահրամ Հակոբյանը

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը: Վահրամ Հակոբյանը ծնվել է 1954 թվականի հունվարի 10-ին: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: Պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում: Վահրամ Հակոբյանի գիտական գործունեության ուղղություններն են` – առաձգականության տեսություն` կոնտակտային և խառը եզրային խնդիրներ –  անհամասեռ ծերացող սողքի

Ուղեկիցներ կյանքում եւ արվեստում

Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը հոբելյաններ տոնեցին Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տոնվեց դերասանական ընտանեկան դուետի՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանի եւ Տիգրան Ներսիսյանի ծննդյան 50-ամյա եւ ստեղծագործական գործունեության 30-ամյա հոբելյանները: «Առավոտը» ներկա գտնվելով երեկոյին, մտաբերեց արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի նշանավոր գործիչները» մատենաշարի հերթական՝ «Բաբկեն Ներսիսյան» ալբոմ-ժողովածուի հրատարակման

Զարուհի Փոստանջյանը դիտարկում է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցը. «Ազատություն» ռադիոկայան

«Ազատություն» ռադիոկայան. Հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիտարկում է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության ղեկավար Փոստանջյանը։ Նա չի բացառում, որ կուսակցությունը կմասնակցի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Շարունակվում է ՀՀ ԱԻՆ կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման ծրագիրը

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ սելավավտանգ հատվածների ուսումնասիրության արդյունքների քննարկումը: ՀՀ ԱԻՆ-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հետ համատեղ՝ «DG ECHO» ծրագրի ֆինանսավորմամբ, Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում իրականացրել է սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն: Ուսումնասիրությունն իրականացվել է «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների

ՀՀ ՔԿ վարույթում քննվում է 9 քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքերի վերաբերյալ, 1 անձ ներգրավվել է մեղադրյալ, 5-ը՝ կասկածյալ

Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացած հաղորդումներում, մամուլի հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում, հարուցվել է երկու քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: 1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ընտրողի կողմից թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ն՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 9-10-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 6-8-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 10-ին նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է, 9-10-ը սպասվում է անձրև:

Ապրիլյան քառօրյայի դասերը

2016 թվականի քառօրյայի մասին եմ խոսելու, բայց ոչ թե այն մասին, թե ինչպես եւ ինչու հայտնվեցի Թալիշում, այլ այն մասին, թե ազգովի ինչպիսի դասեր քաղեցինք քառօրյայից: Որ հավաքակայանում մարդիկ ժամեր եւ օրեր շարունակ սպասում էին զենք ու զինամթերք ստանալու եւ ճակատ մեկնելու իրենց հերթին, արդեն շատ է ասվել ու գրվել: Այդ օրերին իմ վաթսուներկուսը նոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031