Օրվա լրահոսը

Որեւէ տարածքային ընտրական հանձնաժողով չի քննարկելու վերահաշվարկի դիմումները

Վերահաշվարկի դիմումներ էին ներկայացրել ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ տարածքային թեկնածուները

Ադրբեջանի միջոցները չունենք, որը դրամով ուղղակի «գնում» է եվրոպացի պատգամավորների. Արա Թորանյան

«Մենք գործի ենք դնում մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի նեցուկ կանգնենք Ղարաբաղին», ասում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը:

Այրում քաղաքը «բարգավաճեց»

«Ծառուկյան» դաշինքը 2 տեղամասերում էլ հաղթել է

Incourt թենիս ակումբից պարզաբանում են գողացված իրերի մասին.

«Եթե իրերը փակի տակ լինեին, նման բան չէր կարող տեղի ունենալ»

«Ես ծառայած չեմ, բայց խնդրում եմ, տարեք ինձ դիրքեր, մի բանով կօգնեմ». Ապրիլին ուսանողները հերթ էին կանգնում կամավորագրվելու համար

«Մենք իրավունք չունենք հանձնվելու, թուրքին հենց այնպես ինչ-որ բան տալու». Նարե Վարդումյան

Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ եւ ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին: Նույն օրը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին եւ «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարեւորությունը սոցիալ-տնտեսական եւ

Համեմատենք Exit Poll-ի տվյալներն և ԿԸՀ-ի տվյալները

Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գևորգ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Exit Poll-ի տվյալները` նշելով. ««Գելափ»-ի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից անցկացրած ելքի հարցումների (Exit Poll) արդյունքները 2017թ.ապրիլի 2-ի քվեարկության ավարտից անմիջապես հետո և ԿԸՀ-ի ապրիլի 3-ի պաշտոնական արդյունքների համեմատությունը: Համեմատենք Exit Poll-ի տվյալներն և ԿԸՀ-ի տվյալները»: Exit Poll ԿԸՀ 1 «Ելք» դաշինք 10% 7,77%

Հսկայական քայլ առաջ ընտրական գործընթացների տրամաբանության մեջ

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն այլևս կայացած փաստ են, դրանց առանձնահատկությունների ու ընթացքի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով նշեց հետևյալը. – Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն առանձնահատուկ էին ոչ միայն նրանով, որ Սահմանադրական փոփոխություններից հետո մենք առաջին անգամ ընտրում էինք կառավարման նոր համակարգին համապատասխանող խորհրդարան, այլ նաև ՝ աննախադեպ մեծաքանակ դիտորդական առաքելությունների մասնակցությամբ:

Մեկնարկեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Ապրիլի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն: Քննարկվեցին համաժողովի ձևաչափին, թեմատիկ ընդգրկմանը, մասնակիցների կազմին և կազմակերպական խնդիրներին առնչվող հարցեր: Նախարարը նշեց, որ չափազանց կարևոր է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կարող ուժերի, փորձագետների մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող ձեռնարկին: Կարևորվեց

Նորընտիր խորհրդարանը`աշխարհաքաղաքական դիտանկյուններից

Առայժմ մամուլի մակարդակով կատարված ամերիկյան արձագանքը` հայաստանյան ընտրությունների ուղղությամբ ակնկալելիորեն շատ դրական երանգներ չպիտի չհաղորդեր. մինչ այժմ հրապարակվածը ընտրությունները դիտարկում է իբրեւ ռուսամետ իշխանությունների հաղթանակ, ինչը իր հերթին մեկնաբանվում է Կովկասում ռուսական ազդեցության գոտու հավելյալ ամրակայման միջոց։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության հրապարակած հաղորդագրությունում նկատելի էր զգուշավորություն որեւէ հակասություն չդրսեվորելու ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կատարած գնահատականի հետ։

Կալանավորի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երկու դատապարտյալի

Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։

«Մամաս նեղացել էր, հետս մի շաբաթ չէր խոսում», պատմում է ապրիլյան օրերի կամավորականը

Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երթ՝ դեպի «Եռաբլուր»

Ոսկեպարցի ընտրողի անեծքը՝ «ոչ վայելեք»

Առաջատարը ՀՀԿ-ն է

Նիկո՞լն է ասողը, թե՞ օրենքը

Եթե ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարը, անդամները գոնե մեկ անգամ կարդացած լինեն իրենց համար նախատեսված ձեռնարկը, իմանան իրենց անելիքները, ընտրություններից հետո 1-2 ժամում կավարտեն իրենց աշխատանքն ու կամփոփեն արդյունքները: Բայց, որպես կանոն, քչերն են իրենց տեղում լինում: Հանձնաժողովի նախագահը ընտրատեղամասը փակելուց հետո նոր բացում է ձեռնարկն ու սկսում ծանոթանալ, թե ինչ պետք է անի դրոշմակնիքների հետ,

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ընտրախախտումների վերաբերյալ դեպքերի ուսումնասիրությունը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ձևավորման օրվանից ուսումնասիրել է 02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների՝ հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում): Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  ուսումնասիրությունը վկայում է, որ

Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները

Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները, որոնք տեղադրվել են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: ՀՀ Ոստիկանություն

Մարզվող դերասանների իրերը գողացել են

Գործին խառնվել է ոստիկանությունը

ՕՐՕ դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն

Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կամ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրկնաքվեարկության իրականացման կասկածները:

«ՌԴ-ին դուր չեկավ մեր քաղաքական գիծը…». Բախշյանը՝ ԱԴԿ-ի՝ ԱԺ չանցնելու պատճառների մասին

«Ռուսաստանյան սոցիոլոգների հարցումների արդյունքում մեր տոկոսն աստիճանաբար իջավ: Դա չէր կարող չազդել հասարակության ենթագիտակցության վրա»,-համոզված է տիկին Բախշյանը

Տիգրան Մուկուչյանը ցուցակները բացելու այլընտրանքային ճանապարհներ է փնտրում

Ընտրողների ստորագրված ցուցակներում չքվեարկած անձի անվան դիմաց ստորագրություն հայտնաբերելու դեպքում դիմումը կարող եք ժամը 11-ից հետո էլ ներկայացնել

Ապրիլի 2-ին Լոռու մարզն «ամենահանրապետականը» դուրս եկավ

Ամենապասիվ ընտրողներն ունեցան «Ազատ դեմոկրատներն» ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը

Հայաստանի չորս շախմատիստներ Դուբայում մասնակցում են միջազգային մրցաշարի

ՄԱԷ-ում մեկնարկել է շախմատի 19-րդ Dubai Open 2017 ավանդական միջազգային մրցաշարը, որի մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Քոթանջյանը, ինչպես նաեւ Էդուարդ Հակոբյանը: Վլադիմիրը, Գաբրիելը եւ Տիգրանը առաջին տուրում պարտության են մատնել մրցակիցներին, իսկ Էդուարդը պարտիան տանուլ է տվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ dubaichess.ae-ի

Ոչ չեզոք լուսաբանումների աճ` այս քարոզարշավի ընթացքում

Մոնիտորինգի արդյունքները փաստում են, որ շատ դեպքերում հեռուստատեսությամբ ՀՀԿ-ն 6-ից ավելի անգամներ ավելի եթերաժամանակ է ստացել, քան մյուս կուսակցությունները

ԵԺԿ նախագահը շնորհավորել է Հանրապետականին «մաքուր հաղթանակի» առիթով

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ԵԺԿ նախագահը, մասնավորապես, նշել է. «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով: Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները և բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»:

Երեք անձի, այդ թվում` երկու հարկային պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար

Ավարտվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը: Իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները. արդյունքում 3 անձի, այդ թվում` երկու գլխավոր հարկային տեսուչի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար: Հիմնավորվել է, որ

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հուսադրող է համարում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրախորհրդարանի (ԵԽ) նախնական զեկույցը, որտեղ նշվում էր, որ ընտրությունները §լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները¦, և ընտրության օրն «ընդհանուր

Արտաշատի քաղաքապետը դառնում է ԱԺ պատգամավոր

Հարգելի՛ հայրենակիցներ, Արարատի մարզի բնակիչներ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր բարձր վստահության համար, շնորհակալ եմ, որ ձեր ձայնը վստահեցիք ինձ: Խոստանում եմ խորհրդարանում լինել ձեր արժանի ձայնը, աշխատել նվիրումով և բարձ պատասխանատվությամբ, որպեսզի վայրկյան անգամ չերկմտեք ձեր ընտրության հարցում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արտաշատի բնակիչներին, շնորհակալ

«Ընտրողը չհավատաց մեր անկեղծությանը». ինչո՞ւ ԱԴԿ-ն չանցավ ԱԺ՝ ըստ Գագիկ Բաղդասարյանի

Բռնաճնշումների եւ ընտրակաշառքի միջոցով ընտրողներին ստիպեցին քվեարկել ՀՀԿ-ի եւ «Բարգավաճի», մասամբ էլ՝ ՀՅԴ-ի օգտին»,-համոզմունք հայտնեց պարոն Բաղդասարյանը

Քվեարկության օրը լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցվել են քրեական գործեր

ՀՀ ԱԺ 02.04.17թ. ընտրությունների օրը Երևան քաղաքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի և «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից անմիջապես ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն: Նշված փաստերով նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ վերջիններս ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում

Ցուցակներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովում

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, սահմանված ժամկետում` ապրիլի 3-ին` ժամը 11.00-ին, հրապարակվել են Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 1997 ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակները: Ցուցակների ներբեռնման հետ կապված խնդիրները պայմանավորված են ֆայլերի մեծ ծավալով, օգտվողների համացանցի թողունակությամբ և մեծաթիվ օգտվողների միաժամանակյա հաճախումների հանգամանքով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովում առանձնացված են հատուկ համակարգիչներ, և բոլոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031