Օրվա լրահոսը

Աշոտյան. «Արցախն անպաշտպան չի մնալու այն պատճառով, որ ՀՀ-ն զբաղված է ընտրություններով» (Տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահի հավաստմամբ՝ ԱԺ ընտրությունները չեն թուլացնելու ուշադրությունն ու զգոնությունը

Բուհերի խորհուրդների ՀՀԿ-ական կազմը

Ընտրություններին ընդառաջ՝ նրանց ձեռքում են բուհերի վրա ազդելու ֆինանսական եւ վարչական լծակները Օրերս կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում: Ճիշտ է, այս շրջաբերականը վերաբերում է հիմնականում դպրոցներին, որի տնօրենների մի զգալի մասը կուսակցական

Իրանի և Թուրքիայի արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է արել: «Իրանը հյուսիսային իր երկու հարևաններին կոչ է անում անել առավելագույնը երկխոսության և բանակցությունների միջոցով տեղում իրավիճակը կայունացնելու համար»,-ասել է Քասեմին և հավելել, որ իրանական կողմը պատրաստակամ է «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել։

Երևանի բնակչի սպանություն՝ Թլիկ գյուղի մոտ, կասկածյալը ձերբակալվել է. պարզվում է շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության հանգամանքները։ 2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան

«Այդ մրցակցությունն օրինական է». Աշոտյանը՝ ՀՀԿ թեկնածուների միջեւ վեճերի մասին (Տեսանյութ)

Գործող օրենսդրությունը տալիս է հնարավորություն՝ մրցակցել նաեւ ընտրական տարածքներում՝ նույն կուսակցության տանիքի ներքո

Նոր ներկայացում`  սիրիահայերի մասին, սիրիահայերի մասնակցությամբ. «Մանանա»

2017թ. փետրվարի 26-ին` Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Փոքր բեմում, «Թատրոն 8»-ը` ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ, ներկայացրեց «Մանանա» թատերական պատումը: Գարոն և Հովակը Սիրայի աղետից մազապուրծ եղած եղբայրներ են: Նրանք անասելի դժվարությամբ են փրկվել և պատրաստվում են հեռանալ պատերազմական Սիրիայից: Ի՞նչ անել, ու՞ր գնալ կյանքը շարունակելու համար: Ներկան

Արթուր Աղաբեկյան. Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-յան իր էջում գրել է Պատերազմի վերսկսման մասին բարձրաձայնողներին, խնդրում եմ չահաբեկել Արցախում ապրող իմ հայրենակիցներին, մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր զինվորների ծնողներին և հարազատներին, և մեր ժողովրդին ընդհանրապես: Նախ 1991թ. սկսած պատերազմը դեռ չի ավարտվել, այսպես կոչված զինադադարի ռեժիմը խախտվել է անմիջապես զինադադարի կնքման օրվանից առ այսօր, և խախտվելու է դեռ

«Ադրբեջանը Լապշինին կուլ տվեց, բայց չի մարսելու». Արա Զոհրաբյան

Եվրախորհրդարանի պատգամավորների հարցով Ադրբեջանի շանսերը զրոյացված են

Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների «բացառիկ տարբերակը»

Ֆրանսիայում եւ Ուկրաինայում հայտնի Միջազգային ֆրանսիական ռադիոյի՝ RFI, լրագրող Ելենա Գաբրիելյանը «Առավոտ»-ին ներկայացրեց Ֆրանսուա Օլանդի՝ երկրի հայ համայնքի հետ հանդիպման մանրամասները, երկրում տրամադրությունները` կապված սպասվող նախագահական ընտրությունների հետ, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների հեռանկարները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Փարիզ կայանալիք այցի եւ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի լույսի ներքո: – Փարիզում տեղի ունեցավ հայ համայնքի հանդիպումը ֆրանսիացի քաղաքական

Երեսփոխան դոկտ. Նորա Արիսեան կը պահանջէ Հայոց Ցեղասպանութիւնը ներառուի Սուրիոյ բարձրագոյն կրթութեան մէջ

akunq.net. Երեքշաբշի, 21 փետրուար 2017-ին, Սուրիոյ խորհդրարանի գումարած նիստին,որուն ներկայ եղաւ Սուրիոյ բարձրագոյն կրթութեան նախարար Աթեֆ Նատտաֆի՝երեսփոխան դոկտ. Նորա Արիսեան ելոյթ ունենալով նշեց, որ Սուրիոյհամալսարանական բարձրագոյն կրթութեան հանգրուանին «Սուրիոյ պատմութեան»եւ «Օսմանեան կայսրութեան» առարկաները չեն ներառէր պատմական իրողութեանհամապատասխանող դէպքեր, որոնք տեղի ունեցած են սուրիական հողերու վրայ եւմաս կը կազմեն Սուրիոյ պատմութեան, ինչպէս՝ հայերու դէմ իրականացուածցեղասպանութիւնը եւ

«Թուրքիայից վարակված սերմեր են ներկրում Հայաստան». Հրաչ Բերբերյան (տեսանյութ) «Ա1+»

«Վերջին 1-2 ամսվա ցուրտը էական վնաս է հասցրել դեղձենուն և բալենուն» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ ծիրանենու հետ կապված ուսումնասիրությունները կավարտվեն մեկ շաբաթից. «Համենայն դեպս, ծիրանենին ավելի կայուն ծառ է, քան, ասենք, դեղձենին։ Մեր հույսը դա է»,-ասաց պարոն Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ցուրտը վնասներ է հասցրել նաև

Պակիստանցի գեներալը՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մասին

Պակիստանյան GIDS (Global Industrial & Defence Solutions) ընկերությունը հետաքրքրված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ՝ ցամաքային զորքերին, ծովային ուժերին և ներքին զորքերին անհրաժեշտ զինամթերք մատակարարելու ոլորտում: Այս մասին Report ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ընկերության ղեկավար, պաշտոնաթող գեներալ-մայոր Տարիգ Ջավաիդը: «Մենք ներքին զորքերին մատակարարում ենք սաղավարտներ, ծխե ռումբեր: Ինչ վերաբերում է ռազմածովային ուժերին և ցամաքային

Խախտվում են ընտրողների իրավունքները, բայց Մարդու իրավունքների պաշտպանը չի շտապում դիմել Սահմանադրական դատարան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2017 թ. փետրվարի 7-ին գրությամբ դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի  սահմանադրականությունը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հարցով: Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Ընտրական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը

Փաշինյանն ԱԺ-ում վիճեց Խոսրով Հարությունյանի հետ՝ իրենց «կույսի» տեղ դնելու հարցով (Տեսանյութ)

Խոսրով Հարությունյանը վիճեց Փաշինյանի հետ՝ գնա Գյումրիում հարցրու՝ ով էր ընտրակաշառքի գինը բարձրացրել: Նիկոլ Փաշինյանն էր հակադարձեց՝ «Մի՛ ասեք առանց բացառության, մենք չենք բաժանել»: Հերմինե Նաղդալյանը փորձեց կրքերը հանդարտեցնել. «Դահլիճում հանգի՛ստ, կարգապահություն պահպանեք»:

«Թող լինի մեր ֆիլիալը»

Մաեստրո Օրբելյանի եւ Էջմիածնի քաղաքապետի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել՝ անկախ մարզային ծրագրից, ներկայանալ այլ նախագծերով եւս Հայաստանի մշակույթի նախարարության հիմնական խնդիրներից մեկը եղել եւ մնում է մարզերում մշակութային կյանքի ապահովումը, ինչը մշտապես իրականացվում է պետական կոլեկտիվների մասնակցությամբ: Վերջին շրջանում էլ զրուցելով մշակութային օջախների ղեկավարների հետ, լսում ենք «արտագնա» ելույթների մեկնելու նրանց պատրաստակամության մասին: Բայց

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ: Նախարարը պատվիրակության առաջարկով ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը, քաղաքական կոնսենսուսի արդյունքում դրանում կատարված փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերի ներդրմանը: Արփինե

«Ընենց եք ասում, ոնց որ կարագա, պետք ա տռոսով կտրեն». Սամվել Ալեքսանյանը`ձայներ բաժանելու մասին (Տեսանյութ)

Իսկ եթե ինքը հանկարծ չանցնի, ապա կշարունակի բարեգործություն անել։

Գալուստ Սահակյանը մտքափոխվել է եզդիների մասին (Տեսանյութ)

Գալուստ Սահակյանի դիտարկմամբ՝. «Սովորաբար ցեղասպանություն որոշելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության կարծիքը: Մենք էլ գտնում ենք,որ շատ վատ երեւույթ է տեղի ունեցել, եւ մենք մեր խոսքը պիտի ասենք: Ինչ վերաբերում է դնել նախագիծ եւ դա ճանաչել ցեղասպանություն՝ դրանով ոչ եզդի ժողովրդին օգուտ կտանք, ոչ էլ այդ գործընթացին»:

ՄԻՊ-ը իրավական հիմքեր չունի պնդելու, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան

Արման Թաթոյանը ընտրություններին ընդառաջ աշխատանքային խումբ է ստեղծել

Գալուստ Սահակյանը՝ հաց բերողի մասին. «Մենք էլ ենք ուզում, որ այդ տղան դրսում լինի» (Տեսանյութ)

ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանն առավոտյան եղել են դատապարտյալների հիվանդանոցում. «Արթուր Սարգսյանը 17 օր հացադուլի մեջ է, ծանր վիճակում»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Ինչպե՞ս պատրաստել խնձորի քացախ

Ամերիկացի հայտնի բուսաբույժ Ս. Ջարվիսի գրած «Մեղրը եւ ուրիշ բնամթերքները» գրքում առանձնակի ուշադրություն է դարձվում նրա կողմից առաջարկվող մեղրի եւ խնձորի քացախի համադրությանը: Այն լայն ճանաչում է ունեցել Միացյալ Նահանգներում: Նա քացախով բուժել է բազում հիվանդություններ, ինչպիսիք են քրոնիկ գաստրիտը, լեղապարկի բորբոքումը, արյան բարձր ճնշումը, աղերի կուտակումը, հոդաբորբը եւ այլն: Արտաքին բուժման համար օգտագործվել է

Փոստանջյանը «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Գալուստ Սահակյանին (Տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումն արդեն ուժի մեջ է մտել, քանի որ ավարտվել է 15-օրյա ժամկետը: Իշխան Զաքարյանի փոխարեն առաջարկվել է Լեւոն Յոլյանի թեկնածությունը: Գալուստ Սահակյանը նաեւ հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Արցախի ՊՆ. ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով

Այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհերի անունները՝ չմոռանալով հիշատակել, որ «դիակների տարհանման գործընթացին խոչընդոտել է արցախյան կողմը՝ նոր պահանջներ առաջ քաշելով»: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի

«Ո’չ փալան եղեք, ո’չ էլ էշի վրա ընկեք». Սուրեն Սարգսյանի անդրադարձը ԵԿՄ և հոգևոր առաջնորդների գործունեությանը (Տեսանյութ)

Ինչպե˚ս եղավ, որ մեզանում արժեքները վերափոխվեցին: Բացի քաղաքական կուսակցություններից, հասարակական կազմակերպությունները ևս վերածվեցին իշխանական քարոզչամեքենայի: Ուսուցչից սկսած` մինչև ԵԿՄ նախագահ ու կաթողիկոս բոլորը ծառայում են մեկ նպատակի` բարձր արժեքների մասին խոսելով` հասարակությանը բարոյազրկել այն աստիճան, որ վերջինս ընտրի վատի ու վատագույնի միջև: Հայաստանում փողի և շահամոլության պաշտամունքն է այլևս հարգի դարձել: Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Բազմասեր Առաքելյանի նախաձեռնած ծեծուջարդի վերաբերյալ ահազանգը հասավ ոստիկանությանը

ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար: ՀՀ դատախազություն

Հայտնի են նետաձգության ՀՀ ձմեռային առաջնության հաղթողները

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է նետաձգության ՀՀ ձմեռային առաջնությունը, որին մասնակցել են 70-ից ավելի մարզիկներ: Կանանց պայքարում առաջնության հաղթող է դարձել Հայկուհի Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկրորդ տեղն է զբաղեցրել Իրինա Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երրորդ տեղը՝ Մերի Խաչատրյանը (անձնական մարզիչ՝ Բորիս Վասիլյան): Տղամարդկանց պայքարում առաջնության հաղթող է ճանաչվել

Նուրսուլթան Նազարբաևն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Basel Peace Office գիտահետազոտական ինստիտուտի շվեյցարացի տնօրեն Ալին Վարեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Բացի երկրի ղեկավարից՝ մրցանակին հավակնում է նաև «Ատոմ» նախագծի պատվավոր դեսպան, ղազախ նկարիչ Կարիպբեկ Կույուկովը: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության ղազախական ծառայությունը՝ վկայակոչելով Վարեի՝ Facebook սոցիալական ցանցում արված գրառումը: Վարեն նշել է, որ Նազարբաևի և

Տաքսու վարորդի սպանությունը բացահայտվեց

Փետրվարի 26-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 1997 թ. ծնված Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, 1992 թ. ծնված Վարդան Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի

Դասընթացներ բրիտանացի մասնագետների կողմից Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի հյուրեր Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը, փետրվարի 20-ից 24-ը դասընթացներ են անցկացրել հայ ուսանողների և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար: Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում: Քերոլայն Պիրեսը, ով տարիներ շարունակ աշխատել է վիզուալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031