Օրվա լրահոսը
Դասընթացներ բրիտանացի մասնագետների կողմից Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի հյուրեր Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը, փետրվարի 20-ից 24-ը դասընթացներ են անցկացրել հայ ուսանողների և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար: Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում: Քերոլայն Պիրեսը, ով տարիներ շարունակ աշխատել է վիզուալ
Կսենյա Կիրիլովա. Ազգայնամոլությունից մինչեւ պետական դավաճանություն՝ ինչպե՞ս են Ռուսաստանում պայքարում այլախոհության դեմ
Արման Մանուսաջյանի եւ նրա ընտանիքի պատմությունը բացառիկ է նրանով, որ այնտեղ, թվում է, միաձուլվել են ժամանակակից Ռուսաստանում ռեպրեսիայի հիմնական ձեւերը՝ սոցցանցերում հրապարակված նյութերի համար հետապնդումները, Ուկրաինայի նկատմամբ դիրքորոշման համար հաշվեհարդարի կամ քրեական գործ հարուցելու սպառնալիքները, պետական դավաճանությանը մասնակից լինելու մեջ կասկածը, միայնակ ցույցերի համար ռեպրեսիաները եւ այլն: Եվ այս դեպքն առանձնապես հետաքրքիր է նրանով, որ
ՊԵԿ-ը ներկայացրել է բիզնես միջավայրի բարելավմանը միտված նոր նախագծեր
Կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը
Սահմանվել է նախկին խորհրդային ռազմագերիներին հատկացվող միանվագ դրամական նպաստին դիմելու վերջնաժամկետ
2015թ. նոյեմբերի 30-ին Գերմանիայի դեսպանությունը մամլո հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին: Խորհրդային զինված ուժերի այն զինծառայողները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող
ՍԴՀԿ երիտասարդները Փարիզում ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ ադրբեջանական հակահայ քարոզչության
Կիրակի, 26 Փետրուար 2017ին, Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզի մէջ տեղի կ’ունենայ նուագահանդէս մը նուիրուած ատրպէյճանական հակահայ փրոփականտին: ՍԴՀԿ ՆԱԶԱՐԲԷԿ Երիտասարդական Միութիւնը զօրաշարժի կոչ հրապարակեց ու իր շուրջ հաւաքելով տարբեր երիտասարդական միութիւներ միասնական ճակատ մը կազմելով հակադրուեցան ատրպէյճանի մէնատիրական համակարգի ստախօսութեան փորձերուն: Մեր հոն ներկայ էինք բողոքելու համար այս ձեռնարկին դէմ որ կը միտէր պղծելու հայու հռչակը,
Էմմա Սթոուն, Քեյսի Աֆլեք, «Լուսնի լույսը»… Լոս Անջելեսում ամփոփվել է «Օսկարը»
Լոս Անջելեսում կայացել է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը՝ «Օսկարը»: Մրցանակաբաշխության 89-րդ արարողությունը վարել է 49-ամյա կատակերգու Ջիմի Քիմելը։ Միջոցառումը 13-րդ անգամ անցկացվել է հանրահայտ Dolby թատրոնում, որը նախատեսված է 3300 հանդիսականի համար։ Հեռարձակումը 52-րդ անգամ իրականացրել է ABC հեռուստաընկերությունը։ Մրցանակներ են հանձնվել 24 անվանակարգերում։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի
Բազմաթիվ ծանր հիվանդություններով տառապող անձի համար հացադուլի մեջ գտնվելը կարող է անդառնալի ողբերգական հետևանքների բերել
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին, ՀՀ ԱԺ Նախագահ Գ.Սահակյանին, ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Ա․Դավթյանին, ՀՀ ԱԺ պատգամավորներին Բաց նամակ-դիմում Հայաստանի հասարակությանը «Հաց բերող» անունով լայնորեն հայտնի Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ կալանքի տակ է առնված՝ չնայած նրա հանրահայտ լուրջ առողջական խնդիրներին։ Ի նշան բողոքի Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել և արդեն 17 օր է՝ նրա կյանքը
Պայմանագիրը խզել են Արցախի դրոշը բարձրացնելու եւ Հայաստան հրավիրելու համար (Տեսանյութ)
Այս դրոշը ես բարձրացնելու եմ աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ էլ լինեմ: Մենք պարտվելու իրավունք չունենք, մենք դա պետք է գիտակցենք եւ անենք հնարավոր ամեն բան հաղթելու համար», – հայտարարել է Վարդանը:
Արցախի ՊՆ. Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում
Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ:
ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը 00:00-ի դրությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ ԱԻՆ
Բողոքի ակցիա` ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ուղիղ. «Ամերիկայի ձայն»
Այս պահին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում: Ցույցի մասնակիցները վանկարկում են «Դադարեցրեք Ալիևին», «Դադարեցրեք ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանին»: Ցուցարարաները հիշեցնում են նաև Գուրգեն Մարգարյանի` ադրբեջանցու կողմից կացնահարումը:
Բուն բարեկենդանը մեծ տոնախմբությամբ նշվեց Արարատյան Հայրապետական թեմում
Փետրվարի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշեց բուն բարեկենդանը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց թեմի երիտասարդների մասնակցությամբ մեկնարկեց տոնական շքերթը: Երթը գլխավորում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Ազգագրական երգերի ու պարերի, դհոլահարների
ՀԿԿ-ն ներկայացրել է 173 հոգանոց ցուցակ
Հայաստանի կոմունիստական կուսակցության համապետական ցուցակն ամբողջությամբ հայտնի է՝ 1 Սարգսյան Տաճատ Գեղամի 2 Սաֆարյան Վազգեն Մեխակի 3 Մանուկյան Գագիկ Գևորգի 4 Շահինյան Մարիամ Ավետիսի 5 Դանիելյան Համլետ Արիստակեսի 6 Պողոսյան Նորայր Կարոյի 7 Ղազարյան Երջանիկ Յուրիկի 8 Օթարյան Ասյա Գեորգիի 9 Մանուկյան Արմեն Արշակի 10 Սարգսյան Խորեն Թռչունի 11 Հարությունյան Դավիթ Վաղարշակի 12 Մանուկյան Ժանետա
Հայտնի են նետաձգության Հայաստանի առաջնության չեմպիոնները
Երեւանի Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ծածկած տարածքում նետաձգության Հայաստանի առաջնությունը: Ընդհանուր առմամբ` մասնակցեց 77 մարզիկ: Նրանք մրեցին 18 մետր մրցատարածությունում: Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր դարձան: Տղամարդիկ. Վիգեն Սմբատյան, Հրաչիկ Վարդանյան, Վասիլ Շահնազարյան: Կանայք. Հայկուհի Վարդանյան, Իրինա Գրիգորյան, 3. Մերի Խաչատրյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հանրապետությունում նետաձգությամբ զբաղվողների թիվը
Պարզվել է փետրվարի 25-ին սպանված ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի ինքնություն. razm. info
Փետրվարի 26-ին ադրբեջանական սոցցանցերում կատարված գրառումներից պարզվել է, որ նախօրեին սպանված Ադրբեջանի բանակի զինծառայողներից մեկը սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուն (Həşimli Tural Əbdül oğlu) էր, ամենայն հավանականությամբ, առնվազն ավագ լեյտենանտ։ Դատելով առկա տեղեկություններից՝ հետախուզական ստորաբաժանման հրամանատար էր։ Զինծառայողը ծնունդով Նախիջևանի Օրդուբադի շրջանից էր, ծնված՝ 27․12․1988 թ․։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները։ Ճանապարհներին կատարվում են աղով, ավաղով մաքրման աշխատանքներ։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
Պայքարողները․ Քվեաթերթիկների լցոնում բացահայտելու համար՝ աշխատանքի կորուստ ու մետաղադրամներով աշխատավարձ
Ակտիվիստ Արսեն Օհանյանի համար կյանքը բաժանվեց «մինչև և հետո»-ի Մաշտոցի պուրակի համար տարվող պայքարի ընթացքում: Արսենը պայքարին մասնակցություն չուներ, բայց ուշադիր հետևում էր դրան: Այդ ընթացքում հստակ հասկացել էր՝ ուզում է դառնալ այդ պայքարի, հաղթանակի ու ոգևորության մի մասնիկը: Խոստովանում է՝ այդ ընթացքում Արսենը ձևավորվեց որպես քաղաքացի. «Սկսեցի շատ բան հասկանալ. ի՞նչ է պայքարը, ի՞նչ
Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի նախընտրական փուլը Երևանում
«Միանգամայն ոգևորված եմ լսել հայ դաշնակահարներին. գիտեմ, որ հայերը շատ տաղանդավոր երաժիշտներ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ռոմանովսկին: Փետրվարի 26-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկեց Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի ընտրական, տարածաշրջանային 2-րդ փուլը, որի երևանյան փուլի հանձնաժողովի կազմում էին Ալեքսանդր Ռոմանովսկին,
«Հայկական վերածնունդ» կուսակցության համապետական ցուցակը
Հայտնի է «Հայկական վերածնունդ» կուսակցության համապետական ցուցակը. 1 Բաղդասարյան Արթուր Վահանի 2 Շահգելդյան Մհեր Լևոնի 3 Բիշարյան Հեղինե Վաչեի 4 Մարգարյան Հովհաննես Հայկի 5 Խաչատրյան Իշխան Միշայի 6 Առաքելյան Էդգար Խաչատուրի 7 Քոչարյան Մարինե Հենրիկի 8 Միսակյան Արթուր Միսակի 9 Պետրոսյան Խանիկ Ստեփանի 10 Հարությունյան Արմեն Մելիքսեթի 11 Սարգսյան Տիգրանուհի Պետրոսի 12 Սաղաթելյան Գարսևան Գագիկի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիշեցնում են կողմերին իրենց պարտավորությունները՝ զերծ մնալ ուժի կիրառումից
Համանախագահները կողմերին կոչ են անում պահել ծանր ռազմական տեխնիկան իր ներկայիս տեղում
Մատով ցույց տալու աղջիկ կդառնար (Ֆոտոշարք)
Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ «Երկար փեշով աղջիկը» գրքի շնորհանդեսը:Այն նվիրված է Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Սարգսյանի հիշատակին: «Աղջկան լավ նվեր ընտրելու համար հարկավոր է առնվազն մեկ ամիս, այսօր ես պետք է ուղղեմ մեկ տարի առաջվա իմ սխալը, երբ ես աշխատանքային նիստս ավելի կարևորեցի քան նրա ծնունդը»,- տխուր և կարոտով նշեց հեղինակը: Վահագն
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակն` ամբողջությամբ
ԿԸՀ-ն հրապարակել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակն ամբողջությամբ՝ 1 Տեր-Պետրոսյան Լեւոն Հակոբի 2 Դեմիրճյան Ստեփան Կարենի 3 Զուրաբյան Լեւոն Արամի 4 Թադեւոսյան Զոյա Աղվանի 5 Մանուկյան Արամ Վիգենի 6 Ջհանգիրյան Գագիկ Վրեժի 7 Խաչատուրյան Վահագն Գառնիկի 8 Մելիքյան Լիդա Լեւոնի 9 Մաթեւոսյան Դավիթ Ղեւոնդի 10 Մինասյան Ստեփան Երվանդի 11 Գրիգորյան Գրիգորի Գրիգորիի 12 Չալաբյան Լուսինե Լյովայի 13
Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան` Գեղամ Ղարիբջանյանին
Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց դիվանագետ, Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին: Արարողությունը
Ծեծուջարդ Փարպիում. կիզակետում Բազմասեր Առաքելյանն է
«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է. «Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում: ԲՀԿ-ից փախած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։ Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Արարատի, Աշտարակի, Էջմիածնի, Արտաշավանի, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Պետք է վերականգնել 1994-ի զինադադարով հաստատված սահմանային դիրքերը. Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել: Ներկայացնում ենք ստորև. «Դուք հաշտվեցաք թուրքերու հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնալ հաշտվիլ մինչև իմ մահը: Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել և կուզեմ, որ լսեք: Եթե այս հեղափոխական կարծված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Փետրվարի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես ` Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին՝ մոտ 3000 քմ, Տավուշի մարզի Կողբ գյուղի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Խաշթառակ գյուղի հարակից դաշտավայրում՝ մոտ 2.5 հա,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 27-28-ը և մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 27-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ, մառախուղ: ՀՀ ԱԻՆ
«Դիմում եմ իմ զինվորին» շարադրության մրցույթի արդյունքները. հաղթեց 13-ամյա Ռեգինա Մարգարյանը
Մեր զինվորների հանդեպ ունեցած ժողովրդի խանդաղատանքը կասկածից վեր է, սակայն մեզ համար անսպասելի էր նման արձագանքը՝ ընդամենը երեք շարադրություն:


















































