Օրվա լրահոսը

Կարեն Տոնականյանը 15 վայրկյանում նոկաուտի ենթարկեց բուլղարացուն

Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային մենամարտում 15 վայրկյանում նոկաուտի է ենթարկել բուլղարացի մրցակցին եւ անցել քառորդ եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի ինը բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են նաեւ Հովհաննես Բաչկովը՝ 64 կգ եւ Վլադիմիր Մարգարյանը՝ 69 կգ: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը

«Պետք է սկսել ֆլեշմոբ, օրինակ` «Մենք բոլորս Ֆրանկ Էնգել ենք» խորագրով». Ստեփան Սաֆարյան

Ըստ քաղաքագետի` Եվրախորհրդարանի պատգամավորներին վտանգ չի սպառնում

ԱՎԾ. Աղքատությունը խորացել է. մարդիկ նվազեցրել են կարագի, ձվի, ձկնեղենի սպառումը

Ավելացրել են՝ հացի, շաքարի, կարտոֆիլի, բուսական յուղի սպառումը

«Ժողովրդին չխաղացնել, իրար դեմ չլարել». Վլադիմիր Գասպարյան. (Տեսանյութ)

Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: Մասնակցում էին վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը՝ անդրադարձավ որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը: Վլադիմիր Գասպարյանը գործնական

«Այդ նույն մարդիկ, որոնք այսօր քաղբանտարկյալների հարց են բարձրացնում, չգիտեն՝ ինչպես այդ խնդիրը պետք է լուծել»

«Իշխանությունը չի կարող ասել Գեւորգ Սաֆարյանին ազատում ենք, որովհետեւ նա քաղբանտարկյալ է». Տիգրան Հայրապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը

Փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ,

Ընտրողների ճնշող մեծամասնությունը հավաստել է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին

Արցախի խորհրդարանականները հանրաքվեի արդյունքների առթիվ հանդես են եկել հայտարարություններով

«Դատախազը ձեւական է հսկողություն կատարել». Տիգրան Հայրապետյան

Ըստ փաստաբանի՝ դատախազը նույնիսկ չէր նայել քրեական գործում առկա տեսանյութերը

Արման Թաթոյանը կարևորել է դիտորդների և լրագրողների իրավունքների պաշտպանության ապահովման խնդիրները

Արման Թաթոյանն ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը

Տիգրան Աբրահամյանը` Բակո Սահակյանի խորհրդական

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Տիգրան Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյան. «Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին

Էդվարդ Նալբանդյան. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են»

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Գիորգի Կվիրիկաշվիլի. «ՀՀ վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ»

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ

«Ինչպես կարող է գլխուղեղի սալջարդ ստանալ, երբ առողջ եկել, կանգնել, ցուցմունք է տալիս». Խանդոյանի պաշտպանը զարմացել էր

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատախազի ասածներն է անում»,- փաստաբանը դժգոհում է

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:  Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն  միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Դպրոց հասնելու համար աշակերտին 100, ուսուցչին ՝ 300 դրամ

Պետբյուջեից՝ դրամական փոխհատուցում

Գալուստ Սահակյան. «Եթե դու ամենալավն ես, փորձում են ամենավատը դարձնել». «Ա1+»

Գալուստ Սահակյանն ամենեւին չէր ցանկանա, որ իր որդին՝ Արման Սահակյանը, քաղաքական գործիչ լինի, բայց նա առաջին անգամ չէ, որ դառնում է պատգամավոր. «Եվ իմ տղան, եւ մյուսի տղան, եւ բոլորի երեխաները էս պետության մարդիկ են եւ պիտի աշխատեն ինչ-որ տեղ»: Գալուստ Սահակյանը հպարտ է նրանով, որ որդին առաջադրվում է: Նրանք, որ աղմուկ են բարձրացնում, ուզում

Հայաստանն ու Բրազիլիան կարևորում են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը

Հայաստանի և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

«Human rights watch»-ի իրավապաշտպաններն Արփինե Հովհաննիսյանին են ներկայացրել 2016թ. ուսումնասիրության արդյունքները

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է «Human rights watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին

Ներկայացվել են ԵՄ ֆինանսական աջակցության արժանացած երեք նախաձեռնությունները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Մարտահրավերներից՝ հնարավորություններ» խորագրով երկօրյա համաժողովի բացման արարողությանը, որին ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Ուրբան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Վարոսյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետեր, հյուրեր Վրաստանից։ Իր բացման խոսքում նախարար Դավիթ Լոքյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, մասնավորապես «Ուրբան» հիմնադրամին,  որը, փաստորեն, մեկնարկում է

Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի հնարավոր չարաշահումների մասին. «Անպայման իրավապահները կիրազեկվեն». (Տեսանյութ)

Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե պաշտպանության նախկին նախարարը դեմ է եղել, որ իր տեղակալը ազատվի աշխատանքից, ինքը պետք է դրա մասին հայտարարեր ազատվելու պահին»: Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ քարոզարշավին, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակին:

Արսեն Խոջոյանը կրկին կհետազոտվի համապատասխան բուժհաստատությունում

www.aravot.am կայքում փետրվարի 22-ին տեղ գտած «Արսեն Խոջոյանը դատավորին բողոքել է, որ մաշկային հիվանդության դեմ դեղեր չեն տալիս» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արսեն Խոջոյանը պարբերաբար ստացել է իրեն անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները: Հավելենք, որ Ա. Խոջոյանի` քաղաքացիական բժշկական հաստատությունում հերթական հետազոտություն անցնելու կարգագիրը արդեն իսկ

«1000 դրամների հիմնադրամը աշխատում է». Վիգեն Սարգսյան. (Տեսանյութ)

Նախարարն ասաց, որ այսօր արդեն կա համակարգ, երբ զոհված սպայի ընտանիքը կամ առաջին կարգի հաշմանդամություն ստացած սպայի ընտանիքը ստանալու է 82 մլն դրամի գումար, որից 10 մլն-ը՝ առաջին վճարմամբ, դրանից հետո յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ: Շարքային կազմի համար այդ գումարը կազմելու է մոտ 52 մլն: Այս պահին վճարում չկա, որովհետեւ հոգաբարձուների խորհուրդը պետք է ձեւավորվի:

Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ հիվանդասենյակից, մահճակալից և պահման կենցաղային պայմաններից գոհ է

Փետրվարի 23-ին www.hetq.am կայքում ««Հաց բերողի»` «հացադուլից դուրս գալու միակ միջոցը ապօրինի կալանքի վերացումն է»» վերտառությամբ հրապարակման մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվել Ա. Սարգսյանի պահման պայմաններին, ինչի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Ա. Սարգսյանը թե փետրվարի 20-ին, թե այսօր հայտարարել է, որ հիվանդասենյակից, մահճակալից և պահման կենցաղային պայմաններից գոհ է, որի վերաբերյալ կան կազմված

Սերժ Սարգսյանին նախարարության օրակարգային առաջնահերթությունների մասին է զեկուցել նախարար Դավիթ Լոքյանը

Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին այսօր զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը: Իր զեկույցում նախարարն անդրադարձել է սկսված բարեփոխումների շրջանակներում բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, տարածքային զարգացման առաջնահերթություններին, Հանրապետության մարզերում համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանումից հետո նախատեսվող

«Փամփուշտ է պայթել գնդացիրի մեջ». ՊՆ նախարարը պարզաբանում է բանակում մեր իսկ զենքից մահացած զինվորի դեպքը

Կա որոշակի լարվածության աճ օգտագործվող զինատեսակների առումով: Այսօր օգտագործվել են ականանետեր, թեթեւ հրետանի»,- անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ ասաց Վիգեն Սարգսյանը: Նա ասաց, որ պետք է միշտ զգոն լինենք, որովհետեւ հակառակորդը չի թաքցրել եւ չի թաքցնում իր նպատակները, իր առջեւ դրվող խնդիրները:

«Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը». Վրաստանի վարչապետ

Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների բարձր մակարդակի բանակցությունները

Վիգեն Սարգսյանը երաշխավորում է. «Բանակը չի ուղղորդվել եւ չի ուղղորդվի քվեարկության ժամանակ». (Տեսանյութ)

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ բանակի մի մասն, այնուամենայնիվ, Սեյրան Օհանյանին կպաշտպանի՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես առհասարակ քաղաքականության մեջ կարծում եմ, որ մտավախություն ունենալը կատեգորիա չի: Կարծում եմ, ամեն մեկը պետք է ներկայացնի իր ծրագիրը եւ ամեն քաղաքացի պետք է կարողանա հստակ հասկանալ, թե ինքը որ ծրագրին ու որ գործող անձանց է նախընտրությունը տալիս: Մնացած ամեն ինչը գեղարվեստական ժանրից է»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031