Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանը դատարանի որոշումից հետո փորձեց լքել դատական նիստերի դահլիճը

Խանդոյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Գալուստ Սահակյանը ԵԽԽՎ դիտորդներին վստահեցրել է, որ առաջիկա ընտրությունը կլինի ազատ, արդար, թափանցիկ եւ կհամապատասխանի ժողովրդավարության չափանիշներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նրանց այցը՝ ապրիլի 2-ինՀայաստանում կայանալիք կարեւոր իրադարձության նախաշեմին: Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունը կլինի ազատ,

«Ադրբեջանի իշխանություններն արդեն վաղուց ամեն ինչ զավեշտի են վերածում». Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի սեւ ցուցակը չի խոչընդոտի դեպի Արցախ օտարերկրացիների հոսքը

Հայկ Խանումյան. չենք բողոքարկելու հանրաքվեի արդյունքները, սակայն…

2017թ. փետրվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստ: Պատգամավոր Հայկ Խանումյանն առաջարկել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի երեք անդամի փոխարեն ընտրել հինգ անդամ՝ ներկայացուցիչներ ԱԺ բոլոր խմբակցություններից: Առաջարկը դրվել է քվեարկության և մերժվել: Պատգամավորական հայտարարությունների ժամին իր ելույթում Խանումյանն անդրադարձել է փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին: Նա մասնավորապես նշել է. «Ազգային վերածնունդ» կուսակցությունը

Պրոբացիայի ծառայության աշխատանքներում կամավորներ կներգրավվեն

ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը,  սահմանվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը: Ըստ այդմ՝ կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը: Պրոբացիայի ծառայության կամավորների ինստիտուտի շրջանակում վերջիններս կփորձեն սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծրագրեր

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2016 թ.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ իրավապահ մարմինների 2016 թ. գործունեությունը բնորոշող համաթվերը: Այն ներառում է ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերը: Հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ, և զեկույցում համեմատական վերլուծություն է կատարվել 2015 և 2016 թթ. համաթվերի միջև: Իրավապահ մարմինների կամայականության համաթիվն արտացոլում է ոստիկանության, դատախազության և դատական մարմինների կամայական՝

Կհանվի տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը   

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը հավանություն է տվել  Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին և հաստատել դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Հայեցակարգը, մասնավորապես, անդրադառնում է Ճանապարհային ոստիկանության համակարգում առկա իրավիճակին և խնդիրներին,տվյալ  խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին և ակնկալվող արդյունքներին: Ընդհանուր առմամբ նախատեսվում

«Անձնական տվյալների զանգվածային գողությունը վաղ թե ուշ կլինի»

«Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը, «Հայ ազգայնականների Համախմբման խորհրդի» անդամ Աշոտ Բադալյանը, «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավար Ա. Ռուբենը, «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ Շահեն Ծատուրյանն ու «Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորում»-ի նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը նամակով դիմել են հանրապետության նախագահին: Խնդիրն առնչվում է ԱԺ ընտրությանը մասնակցելու նախապայմաններից մեկին՝ մատնահետքերի

«Սամվել Բաբայանը լավ կիմանա, թե ստվերում ով ինչ է պայմանավորվում». Արայիկ Հարությունյան

Ընտրությունների նախաշեմին գրանցվում են բազմաթիվ ահազանգեր

Հնդկաստանը մտադրություն ունի Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց  Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին։ Հնդիկ գործարարը նախարարին ներկայացրեց իրենց գործունեության ընդհանուր բնութագիրն ու նպատակները, նշեց, որ համագործակցության նպատակով ուսումնասիրում են, թե ինչ զարգացումներ ունի Հայաստանը լոգիստիկայի բնագավառում։ Նա ընդգծեց, որ  ցանկություն ունեն Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից Իրան և այլ ուղղություններով ու 

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին

ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների ժամանակը խնայելու և ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով` հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատավարձի 8-ապատիկի չափով և 4 մլն ՀՀ դրամը չգերազանցող սպառողական վարկերը կտրամադրվեն հաճախորդների գործող քարտերին կամ MasterCard Instant issue նոր քարտերին: Վարկային հայտի հաստատումից հետո, վարկային

Երբ հոգեւոր իշխանությունը ծառայեցվում է աշխարհիկ նպատակների

Նարեկ Մալյանի «Զրոյական կետը»՝ քաղաքակրթական աղետի մասին ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն արդեն երկրորդ գիրքն է հրատարակել, այն կոչվում է «Զրոյական կետ»: Թեեւ «պաշտոնական» շնորհանդեսը դեռ չի կայացել, սակայն գիրքը լուրջ հետաքրքրություն է առաջացրել՝ արծարծվող թեման համամարդկային է: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը որոշ «փակագծեր բացեց»՝ գրքի բովանդականության մեջ թաքնված մի քանի զրոյական կետերի վերաբերյալ, որոնք

Մանկապարտեզ կազմակերպելու նպատակով նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող մասնաշենքերից մեկը կնվիրաբերի Երևան քաղաքին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 23.02.2017թ. հերթական նիստում ընդունվել է Երևան քաղաքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը: Երեխաների պաշտպանության ոլորտում  իրականացվող քաղաքականության շրջանակներում Նուբարաշեն համայնքում գտնվող  նախարարության համակարգի  Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է   Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի և ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն

Դենիս Դվորնիկով. «Հանրաքվեն Արցախի ժողովրդի համար մանիֆեստ էր» (Տեսանյութ)

Ռուս քաղաքագետը տեղեկություն ունի`ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրել

«Զեկույցում նշված են «Իսկանդերները», բայց մենք ունենք նաեւ «Սմերչ» եւ այլ զինտեխնիկա». Տարոն Հովհաննիսյան (Տեսանյութ)

«Մեր գնած զինտեխնիկայի մի մասը չի երեւում այդ զեկույցում»,-ասում է փորձագետը

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ. «Եթե ոչ, ապա փակել ջրառի կետը»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերել է ոռոգման նախապատրաստական աշխատանքներին: «Մենք նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն: Մեր Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է,

Բեմադրիչ-դրամատուրգ համախոհությունը՝ Ֆեյսբուքով

Կայացավ «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան Օրերս Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» դրամայի ներկայացման պրեմիերան անուղղակիորեն հավաստեց, որ հետեւողական որոնումներով կարելի է բեմադրիչ-դրամատուրգ արդյունավետ համախոհություն գտնել մինչեւ անգամ ֆեյսբուքյան ծանոթությամբ: Ասվածը վերաբերում է Հրաչ Բեգլարյանին եւ Դավիթ Հարությունյանին: Այս «կապի» մասին դեռեւս մինչ «Արծվաբույնի» պրեմիերան «Առավոտին» փոխանցել էր թատերագետ

Թուրքիայում քննադատել են Մեհրիբանին Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու Ալիևի քայլը. ermenihaber.am

«Այդպիսի ազգակցական կառավարումները որևէ մոդելի համար ճիշտ չեն, էթիկապես էլ գեղեցիկ չեն: Սակայն ամեն համակարգ էլ դա թույլ է տալիս, եթե այդպես անող լինի: Ես սխալ եմ համարում կնոջը բերել փոխնախագահ դարձնելը: Սակայն օրենքը դա չի արգելում: Այնպես որ այս օրինակը չի կարելի օգտագործել նախագահական համակարգի դեմ»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ը՝ հատկապես ցերեկները, կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ

Որքան անիրատեսական լինեն այդ խոստումները, այնքան այդ մասին ավելի շատ ու ավելի բուռն են խոսելու. «168 ժամ»

Ի՞նչ եք կարծում՝ եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկը հայտարարի, որ իշխանության գալու դեպքում կենսաթոշակը կդարձնի 500 հազար դրամ, ուսուցիչների աշխատավարձը՝ 1 մլն դրամ, կիսով չափ կնվազեցնի սպառողական ապրանքների գները, իսկ հանրային ծառայությունները (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) կդարձնի անվճար՝ ի՞նչ տեղի կունենա դրանից հետո։ Փորձենք գուշակել։ Փորձագետները, լրագրողները և քաղաքական մրցակիցները կսկսեն ակտիվ քննադատել այդ խոստումները՝

Սովաբուժությունը բեռնաթափման միջո՞ց, թե՞ օրգանիզմի բուժում

Այն անվտանգ միջոց չէ, պետք է կիրառել միայն մասնագետ բժշկի հսկողության ներքո Պատահական չէ, որ կրոնական ծեսերի մեջ պասն ու ծոմը նշանակալի տեղ են գրավում: Որոշ դեպքերում սովը կարող է բուժել քաղցկեղը: Այսպես է ասել ռուս բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան՝ իր «Բնական ապաքինում» գրքում: Ի՞նչ արդյունք է ունենում սովը: Ըստ բնաբույժի՝ նախ՝ բեռնաթափում է օրգանիզմի

Կարեւոր է, որ գաղափարների, ծրագրերի մրցակցություն լինի. «Հայոց Աշխարհ»

Շատերն են արդեն նկատում, որ առաջիկա ընտրություններով պայմանավորված՝ նախընտրական պայքարը մի տեսակ գաղափարական, չասենք՝ երաշտի, բայց սակավաջրության պայմաններում է ծավալվում: Այդ մասին խոսում են քաղաքական գործընթացներին հետեւող մեկնաբանները, այդ մասին խոսում են անգամ ընտրապայքարի մեջ ներգրավված գործիչներ, հասարակական, մտավորական շրջանակների ներկայացուցիչներ: Նախօրեին էլ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն էր խոսել ծրագրերի ու գաղափարների սակավության մասին, բնականաբար

Տիգրան Ձիթողցյանը Սյուզան Սարանդոնի հետ կնկարահանվի ամերիկյան վավերագրական ֆիլմում

Նյու Յորքում բնակվող հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնի հետ կնկարահանվի Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի» փորձարարական վավերագրական ֆիլմում, հաղորդում է «Ասպարեզը»: Ֆիլմի պրոդյուսերը Դեյվիդ Շարան է, ֆիլմը գտնվում է ավարտական փուլում:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Նորանշանակ փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը ութամյա կրթություն ունի. «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը նշանակվեց Շիրակի փոխմարզպետ։ Նշենք, ոք Խ. Վարագյանը Արթիկի ներկայիս ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է։ Խաչատուր Վարագյանը օրեր առաջ դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին եւ ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Շիրակի մարզում։ Խաչատուր Վարագյանին փոխմարզպետ դարձնելու հարցում մեծ դերակատարություն ունեն մի կողմից՝ Շիրակի դաշնակցական մարզպետ

Մեզ սպասում են ամենաանկանխատեսելի ընտրությունները. «Հայոց Աշխարհ»

Մեզանում սկիզբ առած նախընտրական բանավեճի ամենաբարդ գլուխկոտրուկներից մեկը առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման հնարավորության հարցն է։ Ոմանք, չգիտես ինչու, նախապես փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր ընտրություններն անպայման կեղծվելու են, եւ որի առաջն առնելու հնարավորություններ չկան։ Մինչդեռ լրատվամիջոցներում այդ առիթով ծավալվող բանավեճի բովանդակության եւ ընտրությունների համար ստեղծված պայմանների համեմատությունը հանգեցնում է այն եզրակացության, որ ապրիլի 2-ի

Ֆրանսահայերը 120 հազար եուրօ հանգանակեցին ի նպաստ սուրիահայութեան

ՓԱՐԻԶ, «Նոր Յառաջ».- Շաբաթ, 18 Փետրուարին, սուրիահայութեան ի նպաստ կազմակերպուած «ռատիօթոն»ին հանգանակուեցաւ 120 հազար եուրօ: Նշենք, թէ դրամահաւաքին կը մասնակցէին Ֆրանսայի հայկական երեք ձայնասփիւռները՝ «Այբ Էֆ.Էմ.», «Ռատիօ Արմէնի» եւ «Ռատիօ Ա.», յաջորդաբար՝ Փարիզ, Լիոն եւ Վալանս: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ֆրանսահայ Կապոյտ Խաչի նախաձեռնութեամբ կազմակերպուած այս հանգանակութիւնը սկիզբ առած էր Փետրուար 9ին եւ ուղղուած էր

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի 3 անդամների դեմ՝ ԼՂ այցելելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել մի շարք օտարերկրացիների, այդ թվում Եվրախորհրդարանի 3 անդամների դեմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ «հիմնավոր կասկածներ» կան առ այն, որ Եվրախորհրդարանի անդամներ՝ Լյուքսեմբուրգի քաղաքացի Ֆրանկ Էնգելը, Կիպրոսի քաղաքացի Էլենի Տեոխարուսը և Չեխիայի քաղաքացի Յարոմիր

Մինչեւ 2018 թվականի վերջը պետք է ապամոնտաժվեն Երեւանում լայն եւ ինտենսիվ երթեւեկություն ունեցող ճանապարհների վրա առկա չկարգավորվող հետիոտնային անցումները. «Հայկական ժամանակ»

Մինչեւ եկող տարվա վերջ նախատեսվում է բացառել ձախ շրջադարձը եւ ուղիղ երթեւեկությունը միեւնույն գոտուց կատարելը։

Պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գրասենյակի գործունեության կասեցման և ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին։ ՀՀ պաշտպանության նախարարը Հայաստանի աջակցությունն է հայտնել ավստրիական նախագահության հռչակած առաջնահերթություններին` ուղղված հակամարտությունների կարգավորմանը, լարվածության թուլացմանն ու փոխվստահության մթնոլորտի վերականգմանը։ Ներկայացնելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է զինադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության

Էլթոն Ջոնն «Օսկարի» իր բարեգործական երեկույթին կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը

Երաժիշտ Էլթոն Ջոնի The Elton John AIDS Foundation (EJAF) հիմնադրամը իր 25-րդ ամենամյա Academy Awards Viewing Party-ին փետրվարի 26-ին կներկայացվի ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը՝ Օսկար Այզակի, Քրիստիան Բեյլի և Շարլոտ Լե Բոնի մասնակցությամբ, հաղորդում է Deadline-ը: «Բավական է միայն տեսնել 1990-ականների կեսերին Ռուանդայի ցեղասպանությանը հաջորդած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սարսափելի բռնկումը՝ հասկանալու համար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031