Օրվա լրահոսը
Անհամոզիչ քայլեր
Նախընտրական խոստումների տոպրակը բացվել է՝ հայաստանյան հորերից նավթ է ժայթքելու, 18 տարեկաններին բանակ չեն տանելու, նվազագույն աշխատավարձը կդառնա 80 հազար դրամ, իսկ արագաչափերը թափվելու են Նուբարաշենի աղբանոց: Խոստումներն ինձ համոզիչ չեն թվում: Ինչպես նաեւ շատ-շատ այլ բաներ: Ինձ համոզիչ չի թվում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Օհանյանի եւ Օսկանյանի հետ դաշինք կնքելը, դաշինքի մեջ սեփական անունը մտցնելը,
Հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ
Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Մասնավորապես, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով
Հայաստանի շախմատիստները՝ «Aeroflot Open»-ում
Մոսկվայում մեկնարկած «Aeroflot Open» շախմատային մրցաշարի երկրորդ օրը ուժեղագույնների խմբում հանդես եկող մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մանուել Պետրոսյանը (նկարում) մեկնարկային անհաջողությունից հետո հաղթանակ տարավ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի արեց, իսկ Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սարի թաղցիները դիմեցին ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներին
«2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան Սասնա Ծռեր խմբավորումը զինված հարձակման միջոցով գրավեց ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը։ Իշխանությունները ՊՊԾ գնդի տարածքը շրջափակման մեջ պահելու նպատակով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Սարի-Թաղ թաղամասը զրկել էր կոմունալ հարմարություններից, այն է` գազ, ջուր, հոսանք, ինտերնետ կապ, հեռախոսակապ, տրանսպորտ։ Եվ սա այն պայմաններում, երբ ամառային այդ ժամանակահատվածում Երևան քաղաքում ջերմաստիճանը
Եթե նման բան կա դա ապօրինություն է և պետք է համարժեք պատասխան ստանա
Վերջերս քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները սկսել են փորձել խուզարկել ՔԿՀ-ներ մուտք գործող փաստաբաններին ու նրանց մոտ առկա փաստաթղթերը՝ ծանոթանալով դրանց բովանդակությանը՝ պարզելու համար դրանց վերաբերելիությունը քրեական գործի նյութերին և պատճառաբանելով, որ ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի համաձայն նման իրավունք ունեն: Խուզարկվելուց հրաժարվող փաստաբաններին ընդհուպ գրավոր որոշմամբ արգելում էին իրենց պաշտպանյալներին տեսակցելը։ Այդ
ՆԱՍԱ-ն հայտնաբերել է 3 պոտենցիալ բնակելի մոլորակ
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Ջրհոսի համաստեղությունում TRAPPIST-1 աստղն ունի 7 մոլորակից բաղկացած համակարգ՝ Երկրի չափսերով: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՍԱ-ի գիտական տնօրինության ղեկավար Թոմաս Ցուրբուխենը: Նրա խոսքով՝ այդ 7 մոլորակներից 3-ում պայմանները համապատասխանում են կյանքի գոյատևման համար: «Մենք այս բացահայտմամբ հսկայական քայլ ենք կատարում»,-
ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ
«Այրել, այրել, այրել». Ֆիլմ, որ ստիպում է մտածել
Մահացած ընկերոջ աճյունի մոխիր, համակարգիչ ու նշված ընկերոջ խորթ հոր մեքենա… ահա սրանք են անհրաժեշտ իրերը մեքենայով ճանապարհորդելու համար: «Այրել, այրել, այրել»–ը 5-րդ ֆիլմն է, որ հանդիսատեսը տեսավ բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Ֆիլմը տեղիք է տալիս մտածել դայակ բառի անգլերեն տարբերակի՝ «nanny»-ի արտասանության, մարդկանց հանդեպ ատելության («Ատում եմ մարդկանց» արտահայտությունն այն առաջիններից է, որ լսում
«Անվավեր է համարվում ավելորդ գրառմամբ ծրարը, բայց գրառումը կարող է լինել ծրարում դրված այլ թղթիկի վրա». Իոաննիսյան (Տեսանյութ)
ԿԸՀ-ն մերժեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ դիմումը
Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը՝ համանախագահների հետ, կշարունակի համատեղ ջանքերը»
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին
«Ավելորդ քվեաթերթիկներն անմիջապես պետք է գցել արկղի մեջ». Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է. (Տեսանյութ)
ԿԸՀ նախագահը մի շարք պարզաբանումներ տվեց՝ քվեարկության ընթացքի եւ արկղերի դատարկման վերաբերյալ
Էդվարդ Նալբանդյան. «Շարունակենք վեր հանել մեր ռազմավարական փոխգործակցության նոր հեռանկարային ուղղությունները». (Տեսանյութ)
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բացեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը
«Մեզ պետք է ներկայացնեք արդյունք ապահովող ծրագրեր». Կարեն Կարապետյան
Սեփական եկամուտների աճ ապահոված համայնքների ղեկավարների հետ վարչապետը քննարկել է զարգացման նոր ծրագրեր
Կասկածյալների փախուստը կանխել են մի խումբ անչափահասներ
Պարզվում են բնակարանային գողության փորձի հանգամանքները
Արայիկ Խանդոյանը` դատավորին. «Ձեր թոռները գալու են մեր շիրիմներին ներողություն խնդրելու». (Տեսանյութ, ֆոտոշարք)
Արայիկ Խանդոյանի հարազատներին թույլ չտվեցին տեսակցել ու հեռախոսով խոսել նրա հետ
Փորձագետներին առայժմ չի հաջողվել պարզել Չուրկինի մահվան պատճառները
Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառները պարզելու համար անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննություն անցկացնել, որը կտևի մի քանի շաբաթ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Նյու Յորքի բժշկական փորձագետներն առայժմ չեն կարողացել պարզել Չուրկինի մահվան պատճառները: Նրանք եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է լրացուցիչ քննություն անցկացնել, այդ
3 միլիոն դրամ՝ Հովհաննես Մարգարյանին կաթի փոշու գող ու թալանչի անվանելու համար. (Տեսանյութ)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց կաթի փոշու գողության թեմայով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք, որ հայցվոր կողմը «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ, Գյումրու ՏԻՄ ընտրություններում այս նույն կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանն է։ Նա դատի է տվել «Գյումրեցու ոգի» կուսակցությանը քարոզարշավի վերջին ժամերին Գյումրու երեք հեռուստաընկերություններով՝ «Շանթով», «Ցայգով» ու «Շիրակով» իրեն
Արարատ Զուրաբյան. «Որ փողի համար համախմբվեին`կհամախմբվեին ՀՀԿ-ի շուրջ». (Տեսանյութ)
Ըստ ՀՀՇ նախագահի, «Ծառուկյանի» դաշինքը բավական լավ հնարավորություններ ունի
Լեհաստանում ՀՀ դեսպանը դասախոսություն է ունեցել Պոզնանի համալսարանում
Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը, որը տեղի է ունեցել համալսարանի քաղաքական գիտությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ, ներկա էր նաև ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռադոսլավ Ֆիեդլերը։ Հանդիպումից առաջ համալսարանի ցուցասրահում տեղի է ունեցել Պոզնանում բնակվող հայազգի նկարիչ և քանդակագործ Վահան Բեգոի աշխատանքների
Արմեն Մարտիրոսյանը կոչ է անում իրենց ընտրել՝ որպես փորձած թան
ՀՀ-ում ընդհանրապես չի եղել, որ երկու արտգործնախարար եւ մեկ ՊՆ նախարար, որոնք առանցքային պաշտոններ են մեր երկրում ներկայացնում, միավորվում են բարեփոխումների ծրագրով: Նույնիսկ մեր ընդդիմախոսները չեն կարող ասել, որ այդ երեքն էլ պրոֆեսիոնալ չեն, որպես մարդ պարկեշտ մարդիկ չեն՝ անկախ իրենց իշխանության տարիներին թիմի արած սխալներից:
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ ԱԳՆ պատվո մեդալներ է հանձնել. (Տեսանյութ)
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում Դավիթաշեն-Աշտարակ և Բագրատաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության մրցույթի գնահատման արդյունքները: Քննարկվել են նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում
Վլադիմիր Գասպարյանը ընդգծել է ընտրողների, դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ աշխատանքի առանձնահատկությունները
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում
Տարոն Մարգարյան. «2017թ.-ը Երևանի զարգացման քառամյա ծրագրի ավարտական տարին է»
«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ առկա են բոլոր նախադրյալները՝ ծրագիրն ամբողջությամբ կատարելու համար»
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է Օլանդի՝ Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունը
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է փետրվարի 8-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող Խորհրդի (CCAF) կազմակերպած ճաշկերույթի ընթացքում Ֆրանսուա Օլանդի՝ Լեռնային Ղարաբաղի մասին արված հայտարարությունը։ Ֆրանսուա Օլանդը մասնավորապես ասել էր․ «Մենք պետք է գտնենք հակամարտության կարգավորմանը տանող ուղիներ, որոնց մասին քաջատեղյակ ենք և որոնք արձանագրված են մադրիդյան սկզբունքներում։ Ես դրանք չեմ թվարկի այստեղ, սակայն մենք գիտենք, որ
Արսեն Խոջոյանը դատավորին բողոքել է, որ իր մաշկային հիվանդության դեմ դեղեր չեն տալիս
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է
Մարդիկ կան՝ կոկա-կոլան են որպես հակաբեղմնավորիչ օգտագործում. (Տեսանյութ)
Ծնելիության ցածր մակարդակը, ժողովրդագրական խնդիրն անգամ ԱԱԽ-ում է քննարկվել
Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ՀՀԿ-ն մականունավորներին կպահի
Ըստ Ալեն Սիմոնյանի, պարզապես Սերժ Սարգսյանը մրցույթ է հայտարարել, թե ով իրեն ամենաշատ ձայն կբերի եւ ըստ արժանվույն կստանա. «Մականունավորներից ո՞նց կազատվի, այդ մականունավորների վրա իրենք հենված են: Մարդ ո՞նց կարող է իր աթոռի ոտքերը կտրել: Մի մականունավորին կփոխարինի մեկ այլ մականունավորը, մեկ այլ մականունավորի որդին, մեկ այլ մականունավորի փեսան, աներձագը:
Արայիկ Խանդոյանին չեն թույլատրի հարազատների հետ խոսել եւ տեսակցել
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի դատական նիստին փաստաբանների բողոքը մերժվեց
Amnesty International. «Հայաստանի ոստիկանությունը 2016-ի հուլիսին անհամաչափ ուժ է կիրառել». «Ազատություն»
«2016-ի հուլիսին հայաստանյան ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել հիմնականում խաղաղ բնույթ կրող ցույցերը ցրելու նպատակով», – աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին նվիրված տարեկան զեկույցում պնդում է միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը` Amnesty International-ը: «Հուլիսյան իրադարձությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին կամայական ձերբակալությունների: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, բերման ենթարկվելու և ձերբակալության ընթացքում շատերը վիրավորվել էին, ծեծի ենթարկվել կամ


















































