Օրվա լրահոսը

Դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման հարցը լուծվում է

Հստակ չափանիշներ են սահմանվել, թե որ դեպքում դատապարտյալին պետք է տան պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն: Նախարարն ասաց, որ հաշվի են առնելու նրա աշխատանքը, վարքը: Անկախ հանձնաժողովի կազմում էլ պետք է ընդգրկված լինեն մասնագետներ, ոչ թե չինովնիկներ:

ԱԺ-ում առաջարկում են ստուգել պաշտոնյաների ոչ միայն զոքանչների, այլեւ սիրուհիների ունեցվածքը (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնավարել նշանակում է ծառայել, ու ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե իրենց ծառաները ինչքանով են իրենց ծառայության ընթացքում նպաստել իրենց երկրի բարեկեցությանը եւ ինչքանով են նպաստել իրենց ընտանիքների եւ իրենց անձնական բարեկեցությանը:

Փաշինյանը՝ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին. «Հանրությունը չիմանա՞ ճիշտը»

ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Լեգենդներ են պտտվում ու մամուլն էլ գրում է նրա հարստության մասին: Այդ լեգենդների մի մասը պարզ իրողություն է: Կամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից այդպես էլ չիմացանք՝ գյուղմթերքների վաճառքից 2 մլն դոլար ո՞նց է ձեւավորվել: Սա վերաբերում է մեզ նույնպես: Հանրությունը չիմանա՞ ինչ փոփոխություն է տեղի ունեցել մեր գույքի, ունեցվածքի հետ, երբ 5 տարի պատգամավոր ենք:

Թուրքիայում անկայունություն է, իսկ նրա անմիջական հարեւան ՀՀ-ն ընտրությունների շեմին է (Տեսանյութ)

Պատգամավոր Կարեն Բեքարյանը Թուրքիայի ներքին խնդիրների թվում առանձնացրեց նաեւ այն, որ իշխանությունն անհամաչափ ուժ է կիրառում լրատվամիջոցների, քաղհասարակության, ընդդիմության հանդեպ

Կոնստանտին Օրբելյանը՝ օպերայի նոր քաղաքականության մասին

Վերսկսված խաղաշրջանը պրեմիերառատ կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ամանորյա տոներից հետո 2016-17թթ. խաղաշրջանը շարունակելով, հունվարի 22-ին առաջին անգամ ներկայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայով: 2016-ը հաջողակ տարի էր թատրոնի համար. այն դարձավ միանգամից 2 խոշոր կազմակերպության՝ «Օպերա Եվրոպա» (որտեղ ընդգրկված է 110 թատրոն 33 երկրից) եւ «Ռուսաստանի երաժշտական թատրոնների ասոցիացիա» (45 երաժշտական

«Ալյանսը» կմիանա «Ծառուկյան» դաշինքին (Տեսանյութ)

Դաշինքում կընդունե՞ն Տիգրան Ուրիխանյանին

Կարմիր գծերի տուգանքը կնվազեցնեն. Արփինե Հովհաննիսյանն ընդունում է, որ 5000 դրամ տուգանքը շատ է

Էլինար Վարդանյանն առաջարկում է տուգանքը սահմանել 1000 դրամ: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ սրանով լեգիտիմություն ենք տալու կարմիր գծերին. «Որպես հակակարմիրգծային ճակատամարտի պայքարող, ունեմ հստակ դիրքորոշում: Բայց չէ՞ որ այդ կարմիր գծերն ընդհանրապես պիտի վերացնենք»:

Սեյրան Օհանյան. Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն (Տեսանյութ)

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Հերոսությունը մարդկային գիտակցության բարձրագույն դրսևորումներից է՝ հոգու հաղթանակը մարմնի նկատմամբ, երբ արիության ու տոկունության վառ օրինակ դառնալով՝ պատրաստ ես մարտնչելու նույնիսկ մահվան դեմ՝ հանուն սիրո, հանուն հայրենիքի, հանուն վեհ գաղափարների: Հերոսություն է, երբ ազգային արժեքների կրողը լինելով՝ պատրաստ ես ծառայելու ազգային երազանքների իրականացմանը, քո ներկայությամբ, անկեղծ նվիրումով ոգեշնչել,

Լեւոն Մկրտչյանը՝ քանդակագործի հնչեցրած «դեբիլ մինիստրների» մասին

«Կրթված մարդը երբեք չի վիրավորվում նման հայտարարություններից»

Ինչո՞ւ է «Կյանք ու կռիվը» նման ամերիկյան «Չորս փետուրին»

Կամ՝ ինչպես լինել օրիգինալ Ամերիկյան «Չորս փետուր» (The Four Feathers) ֆիլմը Շեկհար Կապուրը նկարել է 2002-ին: Գլխավոր հերոսը՝ Հարին (Հիթ Լեջեր), որ բրիտանական արքայական բանակի սպա է, սիրած աղջիկ ունի՝ Էտնին (Քեյթ Հադսոն): Իրադարձություններն այնպես են զարգանում, որ նա բրիտանական բանակի այլ զինվորների հետ պետք է մեկնի Սուդան՝ ճնշելու Խարթումում բռնկված իսլամիստների ապստամբությունը: Բայց Հարին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 01-ին և 03-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել նույն քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ և ջրադուլ հայտարարած, կալանավորված անձ Ներսես Պողոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները: 2017 թվականի փետրվարի 3-ի այցելության ընթացքում պարզվել է, որ Ներսես Պողոսյանը նույն

2 երեխաների մայրը ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո հայտնվել է անօգնական վիճակում.  shamshyan.com

Արդեն մի քանի օր է ՝ Աբովյան քաղաքի Սևանի 4/1 շենքում բնակվող 32-ամյա Հերմինե Հովհաննիսյանը, ով 2 անչափահաս աղջիկների մայր է՝ հայտնվել է շրջափակման մեջ և այս ցուրտ եղանակին ապրում է անմարդկային պայմաններում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նրա 34-ամյա ամուսինն է՝ Շանթ Մուրադյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հերմինեն ասում էր. «Ամուսինս, ով ունի

Ինչպե՞ս բարձրացնել Մատենադարանի հեղինակությունը

Ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի, խնդիրը միայն տնօրեն նշանակելու մեջ չէ

Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում բացվել է Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին

Ս/թ. փետրվարի 2-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճի նախասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրու բացման արարողությունը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուևը, Ռուսաստանի առաջատար երաժշտական բուհի ղեկավարությունն ու  բազմաթիվ հյուրեր: Ելույթ ունենալով ներկաների առջև՝ ՌԴ-ում

2017 թվականը հիմնականում երիտասարդ ծանրորդների փորձարկման տարի է լինելու

Երեկ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Կանանց պայքարին մասնակցեց 15-ից բարձր տարիք ունեցող 27 մարզուհի: Նրանք ընդգծված առաջատարներ Նազիկ Ավդալյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի բացակայությամբ չեմպիոններին որոշեցին ութ քաշային կարգերում (մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ կանանց ծանրամարտում ավելացվել է մեկ քաշային կարգ՝ 90 կգ): Հայաստանի 2017 թվականի չեմպիոնններ դարձան. 48 կգ. Տանզելյա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝  11.50C (1970 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.20C (1972 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝  -3.10C ՀՀ

Նաիրիտցիների համակարգող խմբի և քաղաքական ուժերի համատեղ դիմումը՝ ուղղված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Պարոն Վարչապետ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2017 թվականի հունվարի 25-ին նշանակված «ՀԷՑ» ՓԲԸ-ի պահանջով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու դատական նիստը անհասկանալի պատճառով կայացել է 2016 թվականի նոյեմբերի 28-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Չիչոյանը միայնակ, առանց կողմերի մասնակցության կայացրել է որոշում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու վերաբերյալ: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի

Ադրբեջանն օգտագործում է Բելառուսին՝ Արցախին միջազգային հանրությունից մեկուսացնելու համար

Ադրբեջանը և Բելառուսն անօրինական գործողություններով են հանդես գալիս, ծագումով հրեա, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ: Արդարացիորեն թե՛ Ռուսաստանը, և թե՛ Իսրայելը բարկացած են նմանօրինակ անիրավական և միաժամանակ ծիծաղելի վարքագծից, չնայած բոլորովին զարմանալի չէ դա, քանի որ ամբողջ աշխարհին հայտնի են Ալիևի և Լուկաշենկոյի բռնապետական ռեժիմները՝ զուրկ ժողովրդավարությունից, օրինականությունից և խոսքի ազատության

Մանկության տարիներին քիչ խաղացած, քիչ շփված երեխաներն ունենում են միայնակության զգացում

Նրանք կյանքի դժվարություններն ավելի բարդ են հաղթահարում Մանկությունը մարդու ամենակարեւորագույն փուլն է, եւ ծնողները, որքան հնարավոր է, այն պետք է լցնեն սիրով ու ջերմությամբ: Այս մասին բազմիցս նշում են հոգեբանները: «Առավոտի» հետ օրեր առաջ երեխայի վարքի եւ ծնող-երեխա ֆիզիկական շփման մասին զրուցել էր «Փսիլայֆ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: Շարունակելով այդ թեման, հոգեբանը նշեց՝

Անթույլատրելի է զինծառությունից խուսափելու օրինական ճանապարհներ ընձեռելը. «Ազգ»

Ամենաարտառոցն ու անթույլատրելին այն է, որ պետությունը լայն դուռ է բացել ծառայությունը շրջանցողների համար: Օրենքով «բանակ չգնալու» հնարավորությունը ոչ միայն անթույլատրելի շռայլություն է, այլեւ լուրջ վտանգ պետության համար: Դա «ինչո՞ւ ես պետք է ծառայեմ, իսկ նաՙ ոչ» օրինական հարցադրում է բարձրացնում, որի փաստարկված պատասխանը չկա: Կան միայն անտրամաբանական պատճառաբանություններ, որոնք վաղուց արդեն մի կողմ դնելու եւ

Հայրենի քաղաքական դաշտում փաստորեն գոյություն չունի լուրջ աջ կուսակցություն. «Հայոց աշխարհ»

Դաշինքաշինության այս անկապ գործընթացը եւս մեկ անգամ ապացուցեց ակնհայտը. հայրենի քաղաքական դաշտում փաստորեն գոյություն չունի լուրջ աջ կուսակցություն։Ինչի՞ համար է մեզ ընդհանրապես պետք աջ կուսակցությունը։ Եթե նրա համար, որ աշխարհի առաջ անհարմար չզգանք (բոլոր իրենց հարգող երկրների խորհրդարաններում կան աջ կուսակցություններ), ապա ամենեւին էլ պետք չէ։  Երբ ժամանակին հարցրինք խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից մեկին, թե չի՞

Երեքշաբթին ծանր օր է։ Վարչապետը կհանձնարարի աուդիտ անցկացնել եկեղեցաշինության ոլորտում. «Չորրորդ իշխանություն»

Վարդան Ղուկասյան – Կենդանակերպի նշանը՝ Կեպիկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի շրջադարձային իրադարձություններով։ Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ ոչ թե Դուք եք հեռացել ՀՀԿ-ից, այլ ՀՀԿ-ն է հեռացել Ձեզանից։ Առանց ցտեսություն ասելու։ Երեքշաբթին ծանր օր է։ Վարչապետը կհանձնարարի աուդիտ անցկացնել եկեղեցաշինության ոլորտում։ Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ ի նշան բողոքի՝ որոշել եք ընտրություններին մասնակցել

Բաքվում ավելի ու ավելի ջղաձիգ են դառնում ԼՂ հարցում

Երեւանի հույսը բանակցությունները չեն. Սերժ Սարգսյանը խոսում է բանակի կենսական նշանակության մասին Վերջին շաբաթներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ուշագրավ հայտարարություններ հնչեցին, որոնք թեեւ բնութագրում են կարգավորման գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակը, սակայն մյուս կողմից՝ հետաքրքրական են առհասարակ կողմերի մոտ առկա դիրքորոշումների առումով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ին տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, կոչ արեցին «Հայաստանի եւ

Երբ տեսանելի կլինեն կառավարության քայլերի արդյունքները. «Հայոց Աշխարհ»

Կառավարությունը տարբեր ուղղություններով ակտիվ քայլեր է ձեռնարկում տնտեսությունը ստեղծված բարդ իրավիճակից դուրս բերելու համար։ Տնտեսական միջավայրի բարելավման, ներդրումային ծրագրերի ներգրավման, գործարար հատվածի աջակցության, բիզնեսի համար գործելու ավելի նպաստավոր հարթակների ստեղծման շուրջ վարչապետի հանձնարարականների պակաս այս ընթացքում կարծես չի եղել։ Չնայած դրան, ձեռնարկված քայլերի արդյունքներն առայժմ այնքան էլ միանշանակ չեն։ Այդ է վկայում նաեւ տարեսկզբին վարչապետի

«Իշխանության համար վտանգավոր են «մեջտեղ» ուտողները, շուրջը ֆռֆռացողներն ու պատերի տակ բամբասողները». «Իրատես»

ՀՀԿ-ի համար այսօրվա ընդդիմադիր միավորումներն ինչպիսի՞ն են։ «Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: – Ի՞նչ եք կարծում, եթե ՀՀԿ-ին «զրկենք» ֆինանսներից և իշխանական լծակներից, քանի՞ մարդ կմնա այդ կուսակցությունում։ – Ինչ խոսք, իշխանությունը ձգող ուժ ունի, շատերին է իր շուրջը հավաքում՝ ե՛ւ պատեհապաշտների, և՛ ամբիցիոզների։ Իշխանությունն ունի նաև մեկ այլ վատ հատկություն,

Սաշիկ Խաչատրյան. «Պատճառ չէի տեսնում, որ իրենց համար աշխատեմ». «Հայկական ժամանակ»

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել Է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սաշիկ Խաչատրյանը։ Նա, ի դեպ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է։ Բայց թե ինչով է պայմանավորված բուժկենտրոնի արդեն նախկին տնօրենի պաշտոնանկությունը, մեկնաբանություններ չկային. Սաշիկ Խաչատրյանի հետ հնարավոր չէր լինում կապ հաստատել։ – Պարոն Խաչատրյան, ի՞նչ պատճառով ազատվեցիք զբաղեցրած պաշտոնից։ – Իմ

Ջեմմա Բաղդասարյանը ՀՀԿ-ի ցուցակո՞ւմ

«Առավոտի» տեղեկություններով՝ հավանական է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը հրաժարվի զբաղեցրած պաշտոնից եւ համալրի ՀՀԿ համամասնական ցուցակը: Տիկին Բաղդասարյանը համակարգում է բժշկասոցիալական փորձաքննության եւ տարեցների հիմնահարցերի ոլորտները: Այս ոլորտներում տարիներ շարունակ չարաշահումներ են եղել, որոնց անդրադարձել է թե դատախազությունը, թե Վերահսկիչ պալատը: Սակայն տիկին Բաղդասարյանը միայն մեկ անգամ էր դրանց առիթով

Տիգրան Թորոսյան. «Եթե վերջին իրադարձությունները ճիշտ զարգացումներ ունենան, ապա հնարավորություն կլինի դրական արդյունք ակնկալել». «Հայկական ժամանակ»

Ի վերջո, հասարակությունն ու քաղաքական ուժերն էլ են տարիներ իշխող քաղաքական ուժից նման քայլեր ակնկալել։

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930