Օրվա լրահոսը
Վարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Մեր համագործակցությունը հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա և կարևոր է մեզ համար: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական միության հետ
Թալիշում վիրավորված զինվորին արտերկրում բուժել-չբուժելու հարցը կախված է հանձնաժողովից (Տեսանյութ)
Առողջապահության նախարարությունից Ռոլանդ Սահակյանին հորդորում են պաշտպանության նախարարություն դիմել
«Առանց ռուսական նավթի էլ կդիմանանք, չնայած որ դժվար կլինի». Լուկաշենկո
Հանուն Բելառուսի անկախության կարելի է ապրել և առանց ռուսական նավթի, չնայած որ դժվար կլինի: Այս մասին, ինչպես հաղորդում է բելառուսական naviny.by պորտալը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Առանց ռուսական նավթի էլ կդիմանանք, չնայած որ դժվար կլինի,- ասել է Լուկաշենկոն:- Յարոսլավը (տնտեսագետ՝ Յարոսլավ Ռոմանչուկ-խմբ.) միանգամից կասի, որ դա շահավետ չէ,
Անմարդկային պայմաններ՝ Աջափնյակի Շինարարների 15/2 շենքում
Վերելակը օրեր շարունակ սառցակալած է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/2 շենքի բնակիչները կանգնած են փաստի առաջ: 12 հարկանի շենքի վերելակն աշխատում է միայն ցերեկը. առավոտյան եւ երեկոյան «սառցակալում է»: «Առավոտին» են դիմել շենքի մի խումբ բնակիչներ՝ ահազանգելով, որ իրենք գերի են դարձել վերելակին, չեն կարողանում տնից դուրս գալ, անգամ ոտքով իջնելն է վտանգավոր, քանի որ
Փարիզում դանակով զինված անձը փորձել է ներխուժել Լուվրի թանգարան՝ «Ալլահ աքբար» բացականչություններով
Փարիզում վնասազերծվել է տղամարդ, որը Լուվրի թանգարանի մոտ հարձակում է գործել հսկողություն իրականացնող զինվորներից մեկի վրա և փորձել ներխուժել թանգարան, հաղորդում է Reuters-ը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձը ճանապարհային ճամպրուկով փորձել է մտնել թանգարանի հիմնական շենքի տակ գտնվող խանութ: Նա հանել է դանակը և «Ալլահ աքբար» բացականչություններով հարձակվել հսկողություն իրականացնող զինծառայողի վրա, սակայն ինքը ծանր
«Էականն այն է, որ այսօր կա իշխանություն եւ Հովիկ Աբրահամյան, որ իրար դեմ պայքարում են». Սարգիս Ավետիսյան
«Համերաշխություն» կուսակցությունը բանակցում է բոլորի հետ, բացի ՀՀԿ-ից ու «Ելք» դաշինքից
«Բարև Երևան». Ի՞նչ է արվում Երևանում սպասվելիք ջրհեղեղի դեմն առնելու ուղղությամբ
Ձնհալից առաջացող ջուրն առաջիկայում կարող է հեղեղել Երևանը. այսպիսի վտանգ են կանխատեսում ոլորտի մասնագետները: Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը այս մասին ահազանգ-նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում մասնավորապես մտահոգություն է արտահայտված Երևանում ջրհեղեղի վտանգի առնչությամբ. «Այդպիսի նախադեպ եղել է դեռևս 1946թ., երբ աղետը քաղաքին մեծ վնաս է հասցրել: Ու նույնը սպասվում է հիմա, երբ
«Ընտրողի սիրտը ծիրան է ուզում»
Քաղաքագետ Արմեն Աղայանը` նախընտրական զարգացումների մասին – Քաղաքական դաշտում նախընտրական դասավորումներ-վերադասավորումներ են ընթանում: «Հայազնը» ի՞նչ դիրքորոշում է որդեգրել, ո՞ր բեւեռում եք ձեզ տեսնում կամ ո՞ր բեւեռին եք սատարելու: – Ազգային բեւեռ կազմակերպելու եւ հանրային նախընտրությամբ ցուցակ առաջադրելու մեր նախագիծը, ցավոք, տապալվեց: Այն սկզբից էլ մեծ դժվարությամբ էր առաջ գնում: Հիմնական պատճառները երկուսն էին. մի կողմից՝
Քրեակատարողական հիմնարկներում ե’ւ «էլիտար»`խալիներով, բազկաթոռներով, ե’ւ քայքայված, փլված խցեր կան (Տեսանյութ)
Դատապարտյալների խցերը վերանորոգելը պետության պարտավորությունն է
Ալեքսիս Օհանյանը Reddit-ում պատմել է իր փախստական նախնիների պատմությունը
Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հարթակում հրապարակած բաց նամակում իր վերաբերմունքն է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության նկատմամբ և պատմել Ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը: Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Երկու շաբաթ արտասահմանում անցկացնելուց հետո անհամբերությամբ սպասում էի՝ երբ եմ այս շաբաթ վերադառնալու ԱՄՆ: Բայց կիրակի, երբ վայրէջք կատարեցի Լոս Անջելեսի օդանավակայանում՝ վստահ
Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենին
Փետրվարի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիան Դանիելսոնը
Էլեկտրոնային առողջապահության համակարգը` վերահսկման գործիք
Մեզնից յուրաքանչյուրն այսօր տնից կամ ցանկացած այլ վայրից կարող է մուտք գործել էլեկտրոնային առողջապահության համակարգ եւ տեղեկատվություն ստանալ հանրապետությունում պետական պատվերի շրջանակներում ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների վերաբերյալ՝ ինչպիսի ծառայություններ են մատուցվում, Երեւանի կամ մարզային որեւէ բուժհաստատությունում գտնել անհրաժեշտ նեղ մասնագետին։ Ներկա պահին միասնական էլեկտրոնային տեղեկատվական այս համակարգում ընդգրկված են 480-ից ավելի բժշկական բոլոր այն հաստատությունները
Նախարար Հ. Ռոստոմյանը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչումն է շնորհել ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Զաքարյանին
Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Ժորա Զաքարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով արժանացել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանը: Այդ կապակցությամբ նախարար Ռոստոմյանն այսօր հյուրընկալել է վաստակաշատ մարզչին և նրան հանձնել համանուն կրծքանշան
Էլինար Վարդանյանը վստահեցնում է՝ «Համախմբում» կուսակցությունում չեն կռվում (Տեսանյութ)
«Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանից այսօր հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են այն լուրերը, որ «Համախմբումի» ներսում լուրջ կռիվներ եւ խնդիրներ կան: Նա վստահեցրեց, որ որեւէ խմորումներ, խնդիրներ չկան, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նա ասաց, որ կուսակցությունն այս պահին զբաղված է տարածքային կառույցների ընդլայնմամբ: Հարցին՝ հստակ է, չէ՞, որ Սեյրան Օհանյանն է լինելու առաջնորդը դաշինքի՝ Էլինար
Էրդողանի կոչը՝ արտերկրի իր հայրենակիցներին. «Հարևանիդ վերցրու, արի». Ermenihaber.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին ուղղված յուրօրինակ կոչով: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցած Էրդողանը անդրադարձել է հնարավորինս շատ զբոսաշրջիկ ներգրավելու հնարավորություններին ու այս ոլորտում Թուրքիայի առջև դրված նպատակներին: Նա հիշեցրել է, որ ներկա դրությամբ այլ երկրներում բնակվում է շուրջ 5 միլիոն Թուրքիայի
Քանի՞ վայրկյանի հեղափոխություն է անելու այս անգամ Նիկոլ Փաշինյանը
Մեր հարցին՝ արդեն հարցումներ են հրապարակվում, թե որ ուժերը կմտնեն խորհրդարան, 5 ուժերի անուն են տալիս, որոնց թվում չկա Ելք դաշինքը, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ նա կատակեց. «Լո՞ւրջ եք ասում: ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ բոլոր սոցհարցումներով Դոնալդ Թրամփը պետք է պարտվեր»:
Արփինե Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանի հեռանալու եւ ՀՀԿ-ի ճաքեր տալու մասին (Տեսանյութ)
Դիտարկմանը, որ Դուք ընկալվում եք Հովիկ Աբրահամյանի թիմի անդամ՝ Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես ՀՀԿ կուսակցության անդամ եմ: Որպես ՀՀԿ անդամ՝ հիմա շարունակում եմ իմ գործունեությունը»: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ի մեծ թիմի անդամ է նաեւ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին
Նախագահը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս երկու օրերին պարոն Դանիելսոնն արդյունավետ և օգտակար հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է
Վանդալիզմի գլխավոր կազմակերպիչները մնացել են անպատիժ
Սումգայիթի ցեղասպանության շուրջ Դարեր շարունակ հայ ժողովրդի համար «Սումգայիթը» կմնա ամենաողբալի եւ ամենասարսափելի իրադարձության օրինակ: «Սումգայիթը» արդարացնելու, նույնիսկ գովաբանելու ստորության են դիմել հայտնի հայատյացներ՝ Զիա Բունյաթովից սկսած մինչեւ Արիֆ Յունուսովը: Բանը հասել է նրան, որ նրանք անամոթաբար գրել են. Սումգայիթում հայերը իրենք են իրենց ցեղասպանության ենթարկել: «Սումգայիթի» շուրջ պատմություններ են հորինվել, թե իբրեւ այն կազմակերպել
Հովհաննես Սահակյանը Փաշինյանի մասին գրազ է եկել ՀՀԿ-ականների հետ եւ կրել գրազը
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Լինելով ՀՀԿ անդամ, ներսից գիտեք, որ երբ խոսվում է թալանի մասին, առաջին հերթին ում անուններն են նշվելու: Դուք էլ գիտեք ՀՀ-ն 25 տարի թալանածների թոփ տասնյակը»: Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ իշխանական լինելուն՝ նա ասաց. «Սերժ Սարգսյանը երեւի հատուկ ուստանովկա է տվել, որ ամեն անգամ, երբ ես խոսում եմ, հիշատակեք դա»:
Տիգրան Ուրիխանյան. «Գործ տալը ո՞րս է» (Տեսանյութ)
Տիգրան Ուրիխանյանը լրագրողին պատասխանելիս հիշեց ոստիկանապետի խոսքը
Լեւոն Մկրտչյան. «Ունենք ուսանողների եւ դասախոսների սերունդներ, որոնք բաց են եվրոպական արժեքների համար»
Նոր ծրագրի մեկնարկ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում
Եթե Սիրիան դառնա դաշնային հանրապետություն, կթուլանան Թուրքիայի դիրքերը. (Տեսանյութ)
«Թրամփը հայտարարեց՝ մտադիր է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում, այդ թվում՝ քրդերի, ինչը ձեռնտու չէ Թուրքիային»,-ասում է փորձագետը
2016-ին 8400 ուռուցքային հիվանդության նոր դեպք է հայտնաբերվել (Տեսանյութ)
Հայաստանում ապրելիության ցուցանիշը ցածր է
«Այլ հարց է՝ ադրբեջանցի դիվերսանտի ընտանիքի հետ ի՞նչ տեղի կունենա». Կարեն Բեքարյան. (Տեսանյութ)
Հատուկ ջոկատայինների պարագայում նոր ձեռագիր ենք տեսնում: Ադրբեջանը սեփական զինվորին տեր կանգնելու փաստը մի կողմ է դնում
Պետությունը հավաքարարներին անգամ ավել չի տրամադրել՝ քաղաքը մաքրելու համար
Կենտրոնի հավաքարարների գործով ամբաստանյալները սկսել են ցուցմունք տալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Կենտրոն Մաքրություն» ՓԲ ընկերության տնօրենի՝ Արթուր Հովհաննիսյանի եւ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ տնօրեն Արթուր Հովհաննիսյանի հետ մեղադրվում են նաեւ նրա եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, որը եղել է նախկինում այս
Դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման հարցը լուծվում է
Հստակ չափանիշներ են սահմանվել, թե որ դեպքում դատապարտյալին պետք է տան պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն: Նախարարն ասաց, որ հաշվի են առնելու նրա աշխատանքը, վարքը: Անկախ հանձնաժողովի կազմում էլ պետք է ընդգրկված լինեն մասնագետներ, ոչ թե չինովնիկներ:
ԱԺ-ում առաջարկում են ստուգել պաշտոնյաների ոչ միայն զոքանչների, այլեւ սիրուհիների ունեցվածքը (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնավարել նշանակում է ծառայել, ու ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե իրենց ծառաները ինչքանով են իրենց ծառայության ընթացքում նպաստել իրենց երկրի բարեկեցությանը եւ ինչքանով են նպաստել իրենց ընտանիքների եւ իրենց անձնական բարեկեցությանը:
Իշխան Զաքարյանի, Վարդան Ղուկասյանի և այլոց հարցը՝ փետրվարի 18-ի ԵԿՄ համագումարում (Տեսանյութ)
Ավարտվեց ԵԿՄ վարչության ընդլայնված նիստը
Փաշինյանը՝ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին. «Հանրությունը չիմանա՞ ճիշտը»
ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Լեգենդներ են պտտվում ու մամուլն էլ գրում է նրա հարստության մասին: Այդ լեգենդների մի մասը պարզ իրողություն է: Կամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից այդպես էլ չիմացանք՝ գյուղմթերքների վաճառքից 2 մլն դոլար ո՞նց է ձեւավորվել: Սա վերաբերում է մեզ նույնպես: Հանրությունը չիմանա՞ ինչ փոփոխություն է տեղի ունեցել մեր գույքի, ունեցվածքի հետ, երբ 5 տարի պատգամավոր ենք:


















































