Օրվա լրահոսը
Սփիւռքահայու աչքերով, այս պատկերը ուղղակի մղձաւանջային է. «Ասպարեզ»
Հայաստանի մէջ ծնունդները նուազած են: Անցեալ տարի Հայաստանէն մեկնողներու թիւը աւելի մեծ էր քան ժամանողներունը, բացասական հաշուեկշիռը դարձեա՛լ քառասուն հազարէ աւելի է: Խնայելու համար մեր ջիղերը, վերջնականապէս արմատախիլ չընելու համար լաւատեսութիւնն ու յոյսը, կրնանք այս լուրերը չհրապարակել: Սփիւռքահայու աչքերով, այս պատկերը ուղղակի մղձաւանջային է: Մենք, հաւանաբար, քիչ մը աւելի զգայուն ենք Հայաստանի բնակչութեան թիւին վերաբերեալ,
Մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներքին պարտքը ավելացել է 375 մլն. դոլարով. «Հրապարակ»
Միաժամանակ, նախորդ տարի Հայաստանի միայն արտաքին պարտքն աճել է եւս 482 մլն. դոլարով։
Մարզպետարանի քարտուղարության պետի ավետիսը՝ Իջեւանում բանանը էժանացել է
Նախկինում բանանի գինը 900-1200 դրամ էր
Վարձավճարի զեղչ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրված ուսանողները, ովքեր 2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը: 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է
Առանց պատգամի պատգամավորներ
Անկախացումից հետո համապետական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են եկել և պատգամավորի մանդատ են ստացել շատերը: Սակայն քչերն են նստաշրջաններում՝ քննարկումների ժամանակ հանդես բերել գաղափարական հենքի վրա սկզբունքային մոտեցումներ երկրի համար կարևորագույն սոցիալ-տնտեսական հիմնահարցերի նկատմամբ: Արդյունքում ունենք այն, որը բնութագրվում է իբրև բևեռացված հասարակություն՝ աղքատության, գործազրկության և արտագաղթի բարձր ցուցանիշներով: Ինչպես անցած 25 տարիների ընթացքում, այսօր
Նախընտրական տապաններ Հայաստանում՝ մեծ ջրհեղեղից առաջ. «Ժամանակ»
Ակնհայտ է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ձևով լինելով այդպիսին, բովանդակությամբ ոչ թե խորհրդարանական ընտրություններ են, այլ հայաստանյան քաղաքական համակարգի մեծ վերադասավորում, կամ ավելի շուտ մեծ վերադասավորումից առաջ խթանվող մեծ քաոս: Համենայնդեպս, դատելով տեղի ունեցող նախընտրական գործընթացներից, այլ տպավորություն, քան քաոսը, չի ստացվում: Կազմավորվում են դաշինքներ, միավորումներ, միացումներ, որոնց կազմը չի ենթարկվում որևէ առողջ դատողության
«Tax free». օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն 2016 թվականին էականորեն ավելացել է
2016 թվականին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 464 միլիոն դրամ, ինչը մոտ 123 մլն դրամով գերազանցել է 2015 թվականի ցուցանիշը: «Tax free» համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից, մինչ օրս 10 000-ից ավելի դեպքով արտոնությունից օգտվողներին է վերադարձվել շուրջ 1 մլրդ դրամ գումար: ՀՀ կառավարության որոշմամբ 2017
ՀԱԿ-ը ոչ այն է՝ քննադատի «կեղծ ընդդիմությանը», ոչ այն է՝ բացի քաղաքագիտական վերլուծության նոր էջը եւ միանա Ծառուկյանին. «Հրապարակ»
ՀԱԿ-ի լռությունը ոչ ոքի չի՞ զարմացնում։ Բայց, մյուս կողմից էլ՝ ի՞նչ ասեն իրենց երեկվա դաշնակից Գագիկ Ծառուկյանին ու Վարդան Օսկանյանին։ Ի վերջո, ճանապարհ են անցել իրար հետ։ Բայց նախընտրական շրջանը խոսելու ամենապատեհ ժամանակաշրջանն է։ Եվ ուրեմն՝ ի՞նչ անել։ Ոչ այն է՝ քննադատի «կեղծ ընդդիմությանը», ոչ այն է՝ բացի քաղաքագիտական վերլուծության նոր էջը եւ միանա Ծառուկյանին։
Փակ են Բերդ – Ճամբարակ և Աբովյան – Ջրաբեր ճանապարհները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ – Ճամբարակ և Աբովյան – Ջրաբեր հանրապետական նշանակության ճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գուգարքի, Աշոցքի, Վայքի, Գորիսի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն
Անհամատեղելի արժեքներ
Ժամանակին Հայաստանի ղեկավարներից մեկը խոսում էր հայերի եւ ադրբեջանցիների «էթնիկական անհամատեղելիության» մասին: Ինձ թվում է՝ նման բան գոյություն չունի ոչ միայն մեր երկու ազգերի դեպքում, այլեւ ընդհանրապես. այս կամ այն էթնոսին պատկանելը չի կարող հանգեցնել մարդկանց համատեղելիության կամ անհամատեղելիության: Հակառակը մտածելն ի վերջո կբերի գանգերի տարբեր ձեւերը համեմատելուն, իսկ դա, ինչպես պարզվեց 20-րդ դարում, փակուղային
Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է վարել «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից
Փետրվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց: Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է վարել «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից՝ արձակելով 25 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել
Սերժ Սարգսյան. Վախկոտ մարդիկ քաղաքականությունում կա՛մ թիթեռի, կա՛մ ձնծաղիկի կյանք են ունենում
Պոպուլիզմը, միգուցե, լավ է որոշակի պահի համար՝ երեք օր, հինգ, յոթ, տասնհինգ օր, լավ՝ վեց ամիս, բայց, փառք Աստծո, մեր հասարակությունը կարողանում է շատ շուտ հասկանալ, թե ով ինչ է ի վիճակի անել:
«ՀՀԿ-ն որեւէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում, առավել եւս՝ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի դեմ». Շարմազանով
«ՀՀԿ-ի ընտրական ցուցակը լինելու է շատ ներկայանալի եւ ամենաամբիցիոզ». Շարմազանով
ՀՀԿ-ն շնորհակալ է Հովիկ Աբրահամյանին՝ երկար տարիների աշխատանքի համար
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են Հովիկ Աբրահամյանի ու նրա մտերիմների հեռանալու որոշումը
Կոնյակի սպիրտով ցիստեռնը՝ միջպետական ավտոճանապարհի տակ
«Ֆուռերը» միջպետական ավտոճանապարհին «լռվել էին»
Զենքը հրաշքով է հայտնաբերվել Արմեն Միքայելյանի գոտկատեղին. Դատարանում ցուցմունք տվեցին Արմենի հարազատները
«Ոստիկանները քաշքշում էին, վերնաշապիկը բարձրացավ վերեւ, մենք տեսել ենք, որ գոտկատեղին զենք չի եղել»,- պատմեցին հարազատները
Մարալիկում ձերբակալված պաշտոնյան կարկառուն ԲՀԿ-ական է
Ինչպես հայտնի է, երկու օր առաջ պաշտոնեական դիրքը օգտագործելու ու յուրացման եղանակով հափշտակությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն «վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հունահռոմեական ըմբշամարտի մարզչի պաշտոնին ձևականորեն ձևակերպել է իրեն և, 2013-ի հունվարի 1-ից մինչև 2016-ի նոյեմբերի 1-ը
«Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ազատություն»
Զբաղեցնելով Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնը և լինելով քաղծառայող՝ Սեդրակ Սեդրակյանը տարիներ շարունակ զբաղեցրել է նաև «Մարտիկ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը, ինչը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի խախտում է։ Օրենքում ամրագրված է, որ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից: «Ազատության» հետ զրույցում Սեդրակ
Վիգեն Սարգսյանի այցը կխթանի հայ-իրանական համագործակցությունը պաշտպանական ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։ Այնուհետև կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հետ։ Բարձր գնահատելով դարավոր պատմություն ունեցող հայ-իրանական բարեկամությունը, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կարևոր նախադրյալ է
Պետական ծառայությունների մատուցման միասնական նոր գրասենյակներ են գործարկվել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 2-ին, Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում, Իջևանում և Հաղարծինում մասնակցել է պետական ծառայությունների մատուցման միասնական երկու գրասենյակների գործարկմանը: Տավուշի մարզի բնակիչները պետական մարմնից համապատասխան տեղեկանքը ստանալու համար մայրաքաղաք հասնելու փոխարեն այսուհետ կարող են այցելել Իջևանի «Արդշինբանկ» մասնաճյուղ կամ Հաղարծինի «Հայփոստ»-ի գրասենյակ և ստանալ այդ փաստաթուղթը՝ խնայելով և՛ ժամանակ,
ԲՀԿ-ական Արագած Ախոյանը Արագածոտնում առաջադրվելու է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով
Հարցին՝ կուսակցական դառնալո՞ւ եք՝ Արագած Ախոյանը պատասխանեց. «Առայժմ ոչ»: Նա ասաց, որ իրեն եղել է առաջարկ, նաեւ իր ցանկությունն է եղել առաջադրվելու: Ըստ նրա, այն գործառույթները, որ հիմա ինքն իրականացնում է, առանց իշխանությունների հետ համագործակցելու, առանց նրանց կոորդինացնելու անհնար է իրականացնել:
ԵՄ համագործակցությամբ իրականացված ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Եվրոպական միության գործընկերների հետ այսօր այցելել է ԵՄ ֆինանսական օժանդակությամբ կառուցված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենք, որտեղ տեղի է ունեցել ցուցատախտակի բացում: Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության
Կառավարությունը հիանալի շոու եւ հիպնոս է անում. Կարեն Թումանյան
Կարեն Թումանյանն անեկդոտ հիշեց, որ երբ դեմդ վագր է դուրս գալիս, էլ չես նայում՝ ծառ կա, թե չկա՝ բարձրանում ես: Հիմա էլ, ըստ նրա, մեր դիմաց վագր է դուրս եկել, կործանման եզրին ենք, ու պետք է խիստ մոտեցումներ լինեն՝ փրկվելու համար:
«Առնետավազք է սկսվել. թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, սոված առնետներն էլ գնում են մինչեւ մարագ». Ֆերդինանտ Առաքելյան
Ըստ Հրանուշ Խառատյանի, այլընտրանքներից մեկը «Ելք» դաշինքն է, որն արդեն հստակ կազմավորված է եւ հանրությունը համակրանք ունի: Իսկ «Համախմբումը» այլընտրանք է թե՛ գործող ռեժիմին, թե՛ «Ելքին». «Դա միջին ուժ է, որը կտրուկ քաղաքական փոփոխությունների հայտ չունի, միեւնույն ժամանակ մեղմորեն քննադատում է գործող իշխանությունների ընթացքը»:
Ստուգումներ` գազավորված ընպելիքների շուկայում. հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում և՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ: Այդ արդյունքների համաձայն՝ Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության
Բալասանյան կրտսերի գայթակղիչ առաջարկն ու գյուղավարչության ՀՅԴ-ական պետի լավատեսությունը
Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակով առաջադրվող Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասաց, որ Շիրակի մարզի գյուղական համայնքներում իրեն լավ են ճանաչում, չկա մի համայնք, որտեղ մի քանի անգամ եղած չլինի: Պաշտոնյայի ասելով, իր ընտրազանգվածը կլինեն հենց գյուղերի բնակիչները: «17 տարին լրանում է՝ ինչ ես Շիրակի մարզի գյուղատնտեսության վարչության պետն եմ: Ճիշտ
Կարեն Կարապետյանն ու Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին


















































