Օրվա լրահոսը
Իրականացվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման աշխատանքներ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Ախտորոշվել են տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտի հետևյալ խնդիրները՝ տրանսպորտի ոլորտի և ճանապարհային ակտիվների պետական կարգավորման ոչ բավարար մակարդակը. ուղևորափոխադրումների ժամանակակից կառավարման համակարգի բացակայությունը. ճանապարհաշինական աշխատանքների որակի ապահովման արդյունավետ համակարգի բացակայությունը. Արդյունքում՝ առկա է ճանապարհների որակի, դրանցով երթևեկության
Հակակոռուպցիոն նախընտրելի մոդելի ստեղծման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Մասնավորապես, ախտորոշվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի խնդիրները: Ըստ այդմ՝ կոռուպցիայի ցուցանիշների բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի, տնտեսության զարգացման, քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման վրա: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն ունի
Վարչապետի մոտ քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները: Ծրագրերն ուղղված են եղել մսամթերքի վերամշակման, անվտանգության համակարգերի, մշակաբույսերի, կաթնամթերքի արտադրության, ծառայությունների մատուցման ու զբոսաշրջության ոլորտներին: Կառավարության ղեկավարը կարևորել է մարզպետարանի ակտիվ և հետևողական աշխատանքը բիզնես հանրության հետ՝ գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով: «Պետք
Ստեղծվել են Հայաստանի թանգարանների հավաքածուների մասին պատմող «Աուդիոգիդ» հավելվածները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Ախտորոշվել են մշակույթի ոլորտի հետևյալ խնդիրները՝ մարզերի մշակութային անհամաչափ զարգացում. աշխարհասփյուռ հայության մշակութային ներուժի միասնական դրսևորումների գրեթե բացակայություն. մշակույթի ոլորտի զարգացման տնտեսական բաղադրիչի ցածր արդյունավետություն. հայ մշակույթի հանրահռչակման, արտասահմանում հայ դասական և ժամանակակից արվեստի տարածման հետ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Քննությամբ պարզվել է ուսանողի սպանության շարժառիթը
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան
«Սառը պատերազմի» ուրվականը եւ դրա ազդեցությունը Հայաստանի վրա
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ Արևմուտքի և Ռուսաստանի միջև փաստացի նոր Սառը պատերազմ հիշեցնող դիմակայություն է սկսվել Դա դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում՝սոցիալ-տնտեսական, գաղափարական, ռազմական, հոգեբանական: Արևմուտք-Ռուսաստան դիմակայության նոր փուլը բացասական հետևանքներ է թողնում նաև Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հետ ունեցած հակամարտության մեջ: ՆԱԽԱԲԱՆ Խորհրդային Միության փլուզումից և դրա հետ մեկտեղ միջազգային հարաբերությունների
Աշխատանքներ են իրականացվել գյուղական համայնքներում կրթության որակի ապահովման ուղղությամբ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Ախտորոշվել են կրթության և գիտության ոլորտի հետևյալ խնդիրները՝ նախադպրոցական կրթությունում ընդգրկվածության ցածր մակարդակ. հանրակրթական ուսումնական հաստատությունների հանրային հաշվետվողականության բացակայություն. գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համակարգը չի ապահովում արդյունավետ լուծումներ դրված խնդիրների համար. ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և առկա
Աշխատանքային կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման դժվարությունը վերացնելու նպատակով ստեղծվել է առցանց դիմում ներկայացնելու հնարավորություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Մասնավորապես, ախտորոշվել են սոցիալական ոլորտի խնդիրները: Ըստ այդմ՝ ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում տարիների ընթացքում ձևավորված համակարգը, չնայած վերջին տարիներին արձանագրած արդյունավետության աճին և կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, դեռևս շարունակում է բնութագրվել արդյունավետության բարձրացման անմիջական կարիք ունեցող մի
Անցկացվել է զինված ուժերի իրավաբանների երկօրյա հավաք
Հունվարի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաք, որի ընթացքում ամփոփվել են 2016 թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդգծել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում տարեցտարի ակնհայտորեն
Պատասխան վարչապետին. կոմունալ վճարումները բավարար են, որպեսզի ասենք` գնողունակությունը 2016-ի ձմռանն ավելի շատ է ընկել
Ծառայություններն աճել են, գներն էլ հետը
Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Տնտեսական զարգացում ապահովելու նպատակով ախտորոշվել են ներդրումների ոլորտի խնդիրները, այն է՝ Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներդրումների հոսքի բարձր մակարդակը: Սակայն 2016 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում
Գործարկվել է ԴԱՀԿ ծառայողի կողմից պարտապանին կարճ հաղորդագրության միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցման համակարգ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Մասնավորապես, ախտորոշվել են դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի խնդիրները: Ըստ այդմ՝ դատական ակտերի հարկադիր կատարման համակարգն իր՝ արդարադատությանն օժանդակելու կարևոր գործառույթը պատշաճ չի իրականացնում: ԴԱՀԿ-ի ծառայողների գործողությունների վերաբերյալ դժգոհություն են արտահայտում և՛ պարտատերերը, և՛ պարտապանները: Դժգոհությունները
Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պայթեցման փորձ եղել է, բայց Արթուր Վարդանյանը չի իրագործել. Փաստաբանը հաստատում է
ԱԱԾ-ն ցույց տվեց Նորք Մարաշի զինված խմբի կազմած սխեմաները: Հարցին՝ դրանք կե՞ղծ են, թե՞ այնուամենայնիվ, ինչ-որ բան պլանավորել են՝ Արթուր Վարդանյանի փաստաբանը պատասխանեց. «Դրանք հեքիաթի դաշտն են եւ այլ ուղղվածություն են ունեցել ընդամենը»: Ըստ փաստաբանի, ցանկացած մտադրություն ցանկացած քաղաքացի կարող է ունենալ, դա իր սահմանադրական իրավունքն է: Բայց եթե դա չի իրագործվում՝ դա հանցագործություն չի:
Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավարը՝ Արթուր Վարդանյանը համագործակցել է ՊՆ-ի հետախուզության հետ
Փաստաբանի խոսքերով՝ «Արթուր Վարդանյանը պատահական անձնավորություն չէր: Եթե այդ տվյալ անձնավորությունը համագործակցում է հենց պետության լիազոր մարմնի հետ երկրի հզորացման համար եւ հետո իրեն վերագրում են հանցագործություն, դա արդեն…»:
Կարեն Կարապետյան. «Եկեք սաղին նստացնենք, լա՞վ է լինելու». (Տեսանյութ)
Վարչապետը գտնում է, որ կտրուկ քայլերի չգնալու համար կան օբյեկտիվ պատճառներ
Օպտիմալացվել է պետական կառավարման համակարգը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Մասնավորապես, ախտորոշվել են պետական կառավարման համակարգի խնդիրները, այն է՝ ՀՀ պետական կառավարման համակարգը թեև խոշորածավալ չէ, սակայն ունի՝ բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճան, հաճախ հատվածային, ոչ համարժեք կարգավորումներ տարբեր ոլորտներում, նոր գործառույթների առանձնացման և դրանց համար այս
Շաքիի ջրվեժը զբոսաշրջիկների համար կգործի բնականոն ռեժիմով
Հունվարի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է քննարկում Շաքիի ջրվեժի և «Շաքի ՓՀԷԿ»-ի խնդրի կարգավորման վերաբերյալ, որը վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանը:
Արտգործնախարարությունը՝ Գյումրիում Իտալիայի հյուպատոսարան լինել-չլինելու մասին
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոսարանի լինել-չլինելու շուրջ բավական տարօրինակ պատմություն է ծավալվել: Վերջերս Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, որին դատի է տվել հյուպատոսարանի նախկին ու միակ աշխատակից, կինոռեժիսոր Արման Մազմանյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան գրություն է ներկայացրել այն մասին, որ թեեւ ինքը Իտալիայի պատվավոր հյուպատոսն է, սակայն Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարան
Վահան Մարտիրոսյանն այցելել է «ՍՈՒԱՐԴԻ» ընկերություն (Տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան ժ Մարտիրոսյանը հունվարի 13-ին այցելեց իտալական «ՍՈՒԱՐԴԻ» ճանապարհաշինական ընկերության հայաստանյան մասնաճյուղ: «ՍՈՒԱՐԴԻ»-ն Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 4 տարի։ Երկու տարի առաջ էլ ստեղծվեց «Պոլիտալի» ընկերությունը, և Աբովյան քաղաքում կառուցվեց արտադրական թաղամաս, որտեղ գործում են իտալական տարբեր ընկերությունների արտադրամասեր: Այստեղ է տեղակայված ժամում 90 տոննա արտադրողականությամբ ասֆալտի
ՀՀ ոռոգելի հողատարածքները 2017 թ.-ին 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով. Արսեն Հարությունյան
Ստեղծված բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ասել, որ 2017 թ.-ին Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքները 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով: Այս մասին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարականի կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Կարեն Կարապետյանը 2018-ից հետո. «Հստակություն կա, գնալու ենք առաջ». (Տեսանյութ)
Վարչապետն ասում է՝ եթե արդյունավետ աշխատի, ապա 2018-ից հետո էլ կպաշտոնավարի
Սփյուռքահայերը շարժում են սկսել՝ Արցախը բանակցությունների կողմ դարձնելու
Արցախը 2017-ին պիտի զորանա ավելի, քան եղել է երբեւէ: 2017-ը Արցախի տարի է հայտարարվել: Սերժ Սրապիոնյան ասաց, որ իրենց շարժումը յուրօրինակ ուղերձ է թշնամիներին, որ հասկանան՝ Արցախը միայնակ չէ, Արցախն ունի համայն հայություն, որն այս պահին 10 մլն-ից ավելի է:
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն է գործադրվել
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` ՀՀ ոստիկանության պաշտոնյաների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2017թ.-ի հունվարի 11-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Քրեական գործի նախաքննության նյութերով պարզվել է, որ դեպքի վերաբերյալ 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին հաղորդումներ են տվել ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ՊՊԾ դասակի ոստիկաններ Գևորգ Բ.-ն
«Շմայսերեն խոսող որևէ մեկին պատասխանելու բան չունեմ». «Ա1+»
ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր վարույթ է ընդունել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի բողոքն ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի, որն ԱԺ ամբիոնից վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Սաֆարյանի հասցեին: «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ բոլոր փաստերն անձամբ է փոխանցել էթիկայի հանձնաժողով, բայց հրաժարվել է ներկա գտնվել նիստին: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի իր հնչեցրած խոսքերի համար. «Ես
Սերգեյ Մինասյան. Վարչապետը տարածքների հանձնման վերաբերյալ դիվանագիտական պատասխան է տվել
«Վարչապետի հայտարարության տակ ոչինչ պետք չէ փնտրել»
Բագրատյանի գլխավորած կուսակցությունը դաշինք է կազմել «մի քանի ուժերի հետ». «Ազատություն» ռադիոկայան
Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է դաշինքով, ինչի վերաբերյալ արդեն իսկ մի քանի ուժերի մասնակցությամբ ստորագրվել է համաձայնագիր: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Հերքում են փաստաբանի պնդումը, որ Տիգրան Ուրիխանյանին բանկը նվիրել է 90 միլիոն դրամ
«ՎՏԲ» բանկից ամսական 1.000.000 դրամ շորթելու համար քրեական գործով մեղադրյալ «Անալիտիկ» կայքի տնօրենի փաստաբանի սխալ հայտարարությունն այսօր տարածվել է մի շարք լրատվամիջոցներով: Պաշտոնապես հերքում ենք այն, որ պատգամավոր Ուրիխանյանին բանկը նվիրել է իննսուն միլիոն դրամ, քանի որ իրականում բանկը նվիրել է ինը հարյուր միլիոն դրամ պատգամավորին ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ այլ բանկեր պարբերաբար նվիրում են


















































